ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔ / Հերմինե ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Գրականությունը դարերի մեջ հայրենիք է կերտում, հայրենիքը՝ գրականություն: Մաշտոցի, Խորենացու, Նարեկացու, Թումանյանի, Վարուժանի, Սիամանթոյի, Չարենցի, Տերյանի, Մաթևոսյանի ստեղծած հոգևոր Հայաստանը ապրեցնում է և ուղենշում երկիրը: Ժամանակները գալիս և անցնում են. հոգևոր Հայաստանն է մնայուն: Ամեն ազգ ունի իր հոգևոր-մշակութային երկնոլորտը, որով պայմանավորված է նրա զարգացումը: Հին Հունաստանը ճանաչելի է Հոմերոսի «Իլիականով» և «Ոդիսականով»: Շեքսպիրը մինչև […]

ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 25-ԱՄՅԱԿԻՆ

Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում տեղի ունեցավ «Արցախյան շարժման արտացոլումը հայ գրականության մեջ» խորագրով հանրապետական գիտական նստաշրջան: Այն կազմակերպվել էր Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի և Հայաստանի գրողների միության ջանքերով: Ներկաներին շնորհավորելով ՀՀ և Արցախի Հանրապետության 25-ամյակի առիթով՝ ինստիտուտի տնօրեն, բ.գ.դ. Վարդան Դևրիկյանը հույս հայտնեց, որ կծնվեն նորանոր գեղարվեստական գործեր, որովհետև […]

ՆՈՐ ՄԻԱՊԵՏԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ / Սամվել Կոսյան

Բաքվում պատրաստվում են ընդունելու Հռոմի Ֆրանցիսկոս պապին: Ըստ Հռոմի կաթոլիկ եկեղեցու տարածած հաղորդագրության՝ Պապը Վրաստանից Ադրբեջան կայցելի հոկտեմբերի 2-ի վաղ առավոտյան: Տեղի լրատվամիջոցները նշում են, որ պոնտիֆիկոսը օդանավակայանից անմիջապես կուղևորվի Սուրբ Կույս Մարիամի եկեղեցի, որտեղ էլ պատարագ կմատուցի: Այցելության ծրագրի համաձայն՝ օրվա երկրորդ կեսին Պապը կհանդիպի այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևին, այնուհետև կայցելի Ադրբեջանի անկախության […]

ՄԱՆԱՍԵ

53 թ., Հայաստան: Հայոց արքա Արտավազդ Բ-ն, որ «…նույնիսկ ողբերգություններ էր հորինում, գրում ճառեր ու պատմական երկասիրություններ», և պարթև Որոդես Բ-ն` ընդդեմ հռոմեացիների դաշնակցում էին, հաճախ էին խնջույքներ կազմակերպում ու, ըստ Պլուտարքոսի, խրախճանքների ընթացքում բեմադրում էին հույն թատերագիրներից որևէ երկ: Գինարբուքով ուղեկցվող «Բաքոսուհիների» (Եվրիպիդես) ժամանակ նրանք ականատես են դառնում բացառիկ մի տեսարանի, որ հետագայում ողբերգազավեշտորեն […]

Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Հայաստանի անկախության քառորդդարյա հոբելյանի առթիվ ուզում եմ հայտնել իմ ջերմ սերն ու հարգանքը Հայոց սահմանների պահպանության դիրքերում աչալրջորեն ու հաստատուն կանգնած Հայորդիների հանդեպ: Հիրավի վեհ ու բարձրագույն է հայ զինվորի կոչումը: Նվիրյալ անձինք, որոնց կարիքն ունեցել ենք մշտապես և անհրաժեշտաբար: Հայոց բնօրրանում իրենց երկիրը պահելու և չծնկած ապրելու պատգամը զավակներին փոխանցող առաջինները Թորգոմյան տան հայերն […]

Զավեն ԲԵԿՅԱՆ

Մանկությանս տարիներին շատ եմ ափիբերան համրացած հետևել լուսատտիկի հրաշքին, խորհրդավոր՝ մորզեական այբուբենի առկայծումներով մեզ ինչ-որ բան հայտնելու լուսատտիկի հնարավոր ջանքին, երբեմն հաջողվել է որսալ եղինջի մի թփի վրա ու երկյուղած ուսումնասիրել այդ միջատի նեոնային լուսապատ որովայնը… Բայց ի՞նչ կապ ունի այս պատկերը… մեր անկախության տարեդարձի հետ: Ունի: Նախախնամությամբ մենք աշխարհի լուսակիր, առաքելություն ունեցող ազգերից մեկն […]

ՆԱՆԵ

Քսանհինգ տարի առաջ անկախության մեր դարավոր երազը, թվաց՝ այլևս մեկընդմիշտ մերն է որպես իրականություն: Քսանհինգ տարի անց (նաև այդ տարիների ընթացքում շատ անգամներ) նորից ոտքի ելանք՝ Սասնա Ծռերի, ցավոք, շուտ մեղմացած խենթ ու խելառ պոռթկումով ու… կրկին անկախության տենչով: Որովհետև «անունը կա՝ ամանում …» այդպես էլ չկա ու չկա… Որովհետև այժմ էլ, ինչպես խորհրդայինի երկաթաբռունցք […]

Դիանա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Ի՞նչն էր, որ տրվեց, ու չվերցրինք: Հանապազօր հացի պես որոնելին: Ասում էին՝ մեզ հե՞տ եք. ուրեմն, մեզ հետ եք: Մենք էլ թե՝ մե՛զ հետ ենք: Այսինքն՝ իրե՛նց ուզածն էր, բայց մե՛ր արշինով չափեցինք: Ու մնացինք ձեռնունայն: Գործարան էր՝ փակեցինք, արտ էր՝ չորացրինք, դպրոց էր՝ մանկուրտարան դարձրինք, բանկ էր՝ թալանեցինք, երկիր էր՝ դռները լայն բացեցինք, որ […]

Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ

Իմ սերունդը մի օր, իր ավագների հետ, անկախության համար պայքարի ելավ ու կորուստների գնով ձեռք բերեց Անկախություն: Պայքարի սկզբում ես ճիշտ և ճիշտ իմ Անկախ Երկրի ներկա տարիքին էի, այսօր՝ այդ թվերի հայելային անդրադարձով՝ 52-ում, ուրեմն՝ մի տեսակ հրաշագործ հայելի անվանեմ անկախության տարիներն ինձ համար, ուր ամեն բան հստակորեն տեսիլվում է՝ դրվագ առ դրվագ պատմելով […]

Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Անկախությունը` մեր դարավոր երազանքը, իրականացվեց հազարավոր նվիրյալների կյանքի գնով: Երբ հրադադարից հետո ոգևորված վերադարձանք` կերտելու մեր երազած երկիրը, ցավոք սրտի, այն գտանք անճանաչելիորեն փոխված: Հարցն այն չէր, որ տնտեսությունը քայքայված էր, գիշերները` մութ, բնակչությունը` քաղցած… Դե՛, պատերազմ էր, շրջափակում, պետական նորաստեղծ համակարգ, անփորձ իշխանություն… Սակայն կար մի հանգամանք, որն ավելի դաժան էր և հետագայում պիտի […]

Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի անկախության տարիները… Գրեցի ու զգացի, որ այս տողը գրելու բարեբախտությունն է նախ և առաջ որպես վայելում ինձ պարգևել Հայաստանի վերջին քառորդ դարը: Անտարակույս, վերջին 25 տարիներին Հայաստան, հայրենիք, անկախություն բառերը հայ ոգու շարունակականությունը վկայող սրտի զարկեր են, որոնք երդման տեքստ դարձան հայրենյաց զինվոր, դիրքապահ որդուս շուրթերին, ճիշտ և ճիշտ կամավորական Ղազար պապիս պես, երբ […]

Արամ ԱՐՍԵՆՅԱՆ

Դիցուք, անկախության 25 տարիների ընթացքում ունեցել ենք հետևյալ նվաճումները. – անկախացել է արդյունաբերությունը և անհետացել երկրի երեսից, – անկախացել են բանվորները, որոնց մեծ մասն արտագաղթել է և ճորտացվել օտար ափերում, – անկախացել են գյուղացիները և կախյալ դարձել երաշտից, կարկուտից, ջրհեղեղից ու բանկերից, – անկախացել են գիտնականները՝ չվելով արտերկիր կամ դառնալով որակյալ վարպետ ու վարորդ այնտեղ […]

Ազատ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ի՞նչ տվեց մեզ մեր անկախությունը: Պետականության վերահաստատում, միջազգային կապեր, անդամակցություն ՄԱԿ-ում, անկախության բոլոր խորհրդանիշները՝ դրոշ, օրհներգ, զինանշան, դեսպանություններ արտասահմանում, օտար երկրների դիվանագիտական ներկայացուցչություններ Հայաստանում և այլն: Ստեղծվեց մարտունակ բանակ: Այս ամենը պետք է գնահատել: Ամենից ավելի պետք է գնահատել Արցախի անկախությունը: Դա միանգամայն իրական, շոշափելի նվաճում էր Հայաստանի և հայության համար: Աստված տա՝ այլևս արյուն […]

Էդուարդ ԽԱՉԻԿՅԱՆ / ՄԵՐ ՔԱՌՈՐԴԴԱՐՅԱ ՈԴԻՍԱԿԱՆԸ

Ազգովի անցանք 20-րդ դարի, նոր հազարամյակի միջով, ճաշակեցինք ամենակործան երկրաշարժի պտուղները, արյուն տվեցինք-առանք ու… դիմացանք: Երևի Անկախություն կերտելու ճանապարհին արյունն անխուսափելի է, մանավանդ, երբ դրացին ցեղակից է գորշ գայլերին: Եվ Հայաստանի, նորանկախ Արցախի դաշտերն ու բլուրները ներկվեցին որդան կարմիրով, քանզի հնչել էր ազգապահպան պատերազմի կոչնակը: Չէ՛, մահից այլևս վախ չկար, Զարթոնքի շունչն ու Ոգու ուժն […]

Սամվել ԲԵԳԼԱՐՅԱՆ

Արդեն 25 տարի… շա՞տ է, թե՞ քիչ: Մեր բնավորության համաձայն՝ համեմատվենք, բաղդատվենք այլոց հետ ու ասենք՝ թե որ ճապոնացի լինեինք, թե որ հրեա կամ չինացի լինեինք, 25 տարում ինչե՜ր կանեինք: Բայց լինում է, չէ՞, որ երեխան շատ տարիներ, շա՜տ երկար տարիներ մի սիրուն, մի զիզի խաղալիք է երազում ու երբ ունենում է, երբ արդեն իրենն […]

Սուրեն ՄՈՒՐԱԴՅԱՆ

Քսանհինգամյա անկախության ամենամեծ, նշանավոր վայելքը, նվաճումը Արցախի ազատագրական պայքարի հաղթանակն է, ինքնահաստատումը, որը մեր երկարամյա երազանքն էր, նպատակը: Քսանհինգամյա ակնառու նվաճումներից է հայկական հզոր, մարտունակ բանակի ստեղծումը և մեր անկախ պետականության ստեղծումը: Անկախության հիմնավոր ձեռքբերումներից է մայրաքաղաք Երևանի, Գյումրու, Վանաձորի, մյուս քաղաքների, Սևանի, Արաքսի, Արագածի, Արարատի, Գառնու, Գեղարդի, բոլոր բնական հարստությունների, նշանավոր տարածքների հավերժական ապահովումը: […]

Սամվել ՄԱՐԳԱՐՅԱՆ

Քեզ է տենչում ամեն մի հայ՝ արքա, ռամիկ ու ռազմիկ- Մութ դարերում երազելով ազատ, անկախ հայրենիք… Հայոց անկախության առաջին զարկը տվեց Հայկ նահապետը՝ շանթահարելով բռնակալ Բելին: Անկախության, ազատության համար կենաց ու մահվան կռիվներ մղեցին Հայկի ժառանգները, Ասքանազյանները, Երվանդունիները, Արտաշեսյանները, Արշակունիները, Բագրատունիները… համայն հայ ժողովուրդը: 1990-1991թթ. փլուզվեց Խորհրդային Միությունը: Անկախացան այդ միության կազմում գտնվող հանրապետությունները, այդ […]

Նոնա ՊՈՂՈՍՅԱՆ

Մեզանից քանիսը նրան նայեց հարազատ որդու պես, քանիսը բռնեց տրտմտացող նրա ձեռքից ու քանի՜-քանիսը` միայն հենց էնպես, կողքից… Ճիշտ այն հարևանի պես, որ մեկ-մեկ հանդիպելիս կոնֆետ է տալիս, գլուխը շոյում ու արագ անցնում: Որովհետև էդպես ավելի հեշտ է: Առանց պատասխանատվության: Որովհետև կարծում է, որ ինքը չէ, որ պիտի զբաղվի նրանով, սովորեցնի, ուղղի նրա սխալները: Մեկ […]

Նարինե ԿՌՈՅԱՆ / ՉԱՊՐԵԼՈՒ ՏԱՐԻՆԵՐ

Չապրելու, որովհետև բախտի բերմամբ մեզ բաժին հասած պետականությունը, որպես հերթական կայսրության կործանման հետևանք, որ մենք, ասես սկուտեղի վրա, նվեր ստացանք, նման էր ծննդյան տարեդարձին ստացած նվերների հսկայական այն կույտին, երբ պարզապես մոլորվում ես` ի՞նչ ես անելու այսքանը, ինչպե՞ս ես պահելու: Թերևս պահելն ամենադժվար բանն է աշխարհում: Պիտի խնամես, փոշին սրբես, լվանաս, երբեմն էլ թաքցնես անկոչների […]

Ռուզան ԱՍԱՏՐՅԱՆ

Անկախությունը հայերիս համար այն հրաշեկ լույսն էր, որն անցնելով հայոց ճակատագրի վիշապների քավարանով և պատմության կուռքերից ազատագրելով պատմությունը՝ հայ ժողովրդի համար բաց արեց անբեկանելի ճանապարհ: Նա ոտաբոբիկ էր, որպես երկրաշարժի փլատակներից փրկված վտիտ մանուկ, անզեն էր արնախում թշնամու դեմ, ինչպես արդարության նժարից կառչած որբ հրեշտակ… սակայն բացվող առավոտ էր և մեզ տարավ մեծ հույսի հետևից: […]