ԷԹԻՈՒՆՅԱՆ ԱՂԱՀԵՃ ԱՄՐՈՑԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ / ԲԱԿՈՒՐ

– Շատ շոգ է,- ասաց հնագետ Գագիկ Սարգսյանը,- ավտոմեքենայի շարժիչը տաքանալու է: Գագիկի 20-ամյա «Նիվան» այնքան էլ հարմար չէր ո՛չ նոր մայրուղուն, ո՛չ էլ Քաշաթաղի լեռներին: Սակայն մեքենայի հռնդյունի տակ հնագետ, ԵՊՀ դասախոս Արտակ Գնունու հետ խոսակցության թեման անընդհատ Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի մոտ Գագիկի հայտնաբերած կիկլոպյան ամրոցի Զիկկուրատն էր, նրա պեղումներն ու ավելի խորացված […]

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑԱՏԿ ՉԷ, ՈՉ ԷԼ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՎԱՃԱՌՎՈՂ ԼՈԼԻԿ… / Սամվել ԲԵԳԼԱՐՅԱՆ

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, կարծում եմ, աներկբա և համոզիչ էր պատասխանել ներկայացված հարցերին («Երեք հարց ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանին», «ԳԹ» թիվ 27), սակայն թեման այնքան տարողունակ ու արծարծված է, որ այնուամենայնիվ մի բան ասելու, ինչ-որ միտք հավելելու ցանկություն է առաջանում: Առաջինն այն, որ իսկապես. հո նորից հեծանիվ չենք հորինելու և ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ բառն արդեն իսկ ասում […]

Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ ՀԳՄ քարտուղար

Քանի՞ տասնամյակ է անցել Ե. Չարենցի հանճարեղ պատգամից`«Ո՜վ Հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Եվ ահա, անկասկած, նույնքան անկեղծ մղումից դրդված, ծայր է առել համահայկականության ալիքը` ցավոք, հաճախ ունքը շտկելու փոխարեն, աչքը հանելու հետևանքներով: Օրինակները բազմաթիվ են Հայրենիքում թե Սփյուռքում` համահայկական կառավարություններ, ազգային ժողովներ ու համագումարներ, տնտեսական, գիտական, մշակութային, գրական միություններ, […]

ՀԱՎԱՅԱՆ ԿՂԶԻՆԵՐԸ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ ԵՆ / Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Հավայան կղզիները տեսնելու ցանկությունն առաջացավ, երբ իմացա, որ Մեծ կղզում է գտնվում աշխարհի ամենամեծ գործող հրաբուխը: Բացի այդ, շատ էի լսել այդ կղզիների չքնաղ բնության մասին: Տեսածս ավելին էր, քան պատկերացնում էի: Հավայան հիմնական կղզիները թվով ութն են, որոնցից առավել բնակեցված են չորս մեծերը: Դրանք գտնվում են Խաղաղ օվկիանոսի կենտրոնական մասում: Այդ կղզիները հայտնաբերել է […]

ՏԵՍԱԴԱՇՏ / Ռուզան ԱՍԱՏՐՅԱՆ

Ալեքսանդր Մանթաշովի գրած վերջին նամակով եմ սկսում խոսքիս սկիզբը. «…Հայաստանը՝ սա է ձեր անմահության հանգրվանը, ձեր փառքը: Սա է Աստծո այն տունը, ուր ձեր մասին բարի հիշողությունը իր ամբողջ փայլով կպահպանվի Աստծո և մարդկանց առջև»: Հայոց մեծերը՝ Խորենացուց մինչև Րաֆֆի, Հայկ Ասատրյան, Գարեգին Նժդեհ, Թումանյան ու Չարենց, մինչև Սևակ ու Սիլվա Կապուտիկյան (կարելի է երկար […]

ՆՐԱ ԿՅԱՆՔԸ ԴԱՐՁԱՎ ՆՎԻՐՈՒՄ / Սիրանուշ ՆԱԶԼՈՒԽԱՆՅԱՆ

Յուրաքանչյուր ժողովրդի կենսունակության չափանիշը երեք հարստությունների միասնությունն է` գեղարվեստական, հոգևոր և բարոյական… Սերգեյ Սարինյան Լսարան էր մտնում դանդաղ քայլերով, մոտենում էր ամբիոնին, ու մինչև չէինք լռում, չէր խոսում: Արտաքուստ խստաբարո նրա կեցվածքում վեհանձն մի բան կար, աննկատ, բայց վճռական իր խոսքը հաստատելու ունակություն: Մի առիթով Սերգեյ Սարինյանը ասել է` «…այն ամենը, ինչ իմ մեջ կա, […]

Զինաիդա ԲԱԼԱՅԱՆ / Ցայգ ու այգերի խաղաղ դիմագիծը Արցախամուր աշխարհում

Ամուր պետության հիմքը ազգային միասնականության գաղափարախոսությունն է` բոլոր կարգի թշնամական դրսևորումների դեմ, ազգային միասնական ճակատ ստեղծելը` զերծ ներկուսակցական, ներքաղաքական առճակատումներից, օտարամուտ քաղաքական դավանանքներից, քաղաքական եսասիրական շահարկումներից: Հատկանշական և ուսանելի մի երևույթ է նկատվում 18-րդ դարավերջի հնդկահայ համայնքի գաղափարախոսների` Հակոբ Շահամիրյանի և Մովսես Բաղրամյանի («Նոր տետրակ, որ կոչի հորդորակ») ու Շահամիր Շահամիրյանի («Որոգայթ փառաց») որդեգրած ազգային […]

ՀՈԳՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ. ՀՈԳԵՎՈՐ ՈՐԱԿՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՀԱՎԱՏՈՎ / Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ

Սեփական անձից դուրս աշխարհն ու մարդուն տեսնելու կարողության, մարդու արժեքը, հարգը գիտակցելով՝ արժեքի անունը տալու կամքի՝ լիասիրտ, անվերապահ, անշահախնդիր, անհաշվենկատ հոգու շռայլություն, վեհանձնություն, մեր մեջ՝ քանի՞սն ունեն: Խոսքս գովեստի ու գովաբանության մասին չէ, ոչ էլ՝ կեղծիքի ու կեղծավորության: Հարգելը ուրիշ բան չէ, քան մարդուս հարգը գիտակցել և արժանին հատուցել նրա արժեքին: Արժեքը վկայել կարողանալ: Ի […]

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋԸ / Մագդա ՋԱՆՓՈԼԱԴՅԱՆ

1969 թ. խորհրդային երկիրը մեծ շուքով տոնեց Հովհ. Թումանյանի ծննդյան 100-ամյակը: Թե ինչպիսի բարձր մակարդակով նշվեց այն, կարելի է պատկերացում կազմել հայերեն (1972) և ռուսերեն (1974) լույս տեսած «Թումանյան-100. Հոբելյանական տարեգրություն» ժողովածուներից: Եվ ահա մոտենում է բանաստեղծի 150-ամյակը: Այսօր շատ բան է փոխվել… Այնուհանդերձ, Ամենայն հայոց բանաստեղծի հոբելյանը կնշվի: Եվ գուցե արժե հիշել նրա 100-ամյակի […]

Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ / ՊԱՏԱՍԽԱՆ ՊԱՐՈՆ ՇԱԽԿՅԱՆԻՆ

Եթե պարոն Շախկյանը իսկապես «անհամբերությամբ սպասում է յուրաքանչյուր ուրբաթ օրվան, երբ ձեռքի տակ կունենա հարազատ «Գրական թերթի» հերթական համարը», ապա պետք է նկատած լիներ, որ Ալիս Հովհաննիսյանը` այդ «ճանաչված և վաստակաշատ հրապարակախոս, գրողը», սկսյալ 2015 թվականից` հրապարակում է Րաֆֆու ստեղծագործություններին ու նրա զարմանալի կյանքի բոլորովին այլ, դեռևս չուսումնասիրված կողմերին նվիրված իր գրողական դիտարկումները` ամենևին հավակնություն […]

Խաղաղության թանկ լուսաբացները

Դավիթ ՇԻՐԻՆՅԱՆ Ուժեղները, մինչև հասնեն հույսի դռանը, հասնում են իրենց նպատակին: Ջորջ ՕՐՈՒԵԼ Արժեքներ կան, որոնց մասին խոսելիս միտքդ պայծառանում է: Այդպիսին է հայրենիքը: Ուզես թե չուզես այն քոնն է ազգանվանդ պես: Մենք ուրիշ խմորից ենք, նման ենք միայն մեզ և անավարտ այս պատերազմում ապրում ենք առանց ահի: Հաղթանակի տենդով չենք տառապում, մեր նպատակը խաղաղ […]

ՄԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԱՌԻԹՈՎ / Գառնիկ ՇԱԽԿՅԱՆ

Անհամբերությամբ եմ սպասում յուրաքանչյուր ուրբաթ օրվան, երբ ձեռքիս տակ կունենամ հարազատ «Գրական թերթ»-ի հերթական համարը: Այս անգամ առավե՛լ ևս, մանավանդ, որ առաջին էջում («Գ.թ.», թ. 14, 5.05.2017) կարդացի աչքի ընկնող «Մուշեղ և Մամիկոնյաններ» խորագիրը: Սպասելի էր, որ հոդվածում ներկայացված լինեն Մամիկոնյան տոհմի անցած արգասաբեր ուղին, հայոց պատմության մեջ ունեցած կարևոր դերը թերևս նաև Մամիկոնյաններ-Թումանյաններ առնչակցությունը: […]

ՍԱՀՄԱՆ… / Սամվել ԲԵԳԼԱՐՅԱՆ

…Հաճախակի տեղացող անձրևները լպրծուն ու վտանգավոր են դարձրել ձորակներն ու լանջերը ժապավենող ճանապարհը: Վարորդ Գարիկից մեծ վարպետություն է պահանջվում՝ մեքենան ջրափոսերից դուրս բերելու և ոլորաններում ժայռակողերին չզարկելու համար: Մեզ ուղեկցող սպան՝ մայոր Քոչարյանը, նշույլ անգամ ուշադրություն չդարձնելով ճանապարհի վտանգներին, հանգիստ պատմում է, որ ոչ վաղ անցյալում այս «սատանայի ուղին» էլ չկար և ամառ թե ձմեռ, […]

Լռության դափնիներով զինվորները / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

2014 թ. աշխարհը նշում էր Առաջին աշխարհամարտի 100-ամյա տարելիցը: Տարբեր երկրներում հուշահամալիրներ էին բացվում և հիշատակի խնկարկումներ արվում (ի դեպ, քանի որ պատերազմը չորս ու կես տարի տևեց, 100-ամյակը դեռ ընթացքի մեջ է): Մենք` հայերս, լուռ ենք, դա կարծես մեզ չի վերաբերում: Այդ պատերազմում խայտառակ պարտություն կրած Թուրքիան 2015 թ. ապրիլի 24-ին տոնակատարություն էր կազմակերպել […]

Յաշա ՉԱԽՈՅԱՆ / ԲԵՄԱՐՎԵՍՏԻ ՓԱՌԱՏՈՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Հայաստանի թատերական գործիչների միությունը ծրագրել է թատերական մեծ փառատոն անցկացնել Սյունիքում /նման ընդգրկուն փառատոն ՀԹԳՄ-ը Սյունիքում կազմակերպել էր 1996-ին «Սյունիք-96» անվանումով/: Մայիսի 19-27-ը մայրաքաղաքի, Գյումրիի և տեղի թատրոնները իրենց լավագույն ներկայացումներով հանդես կգան Կապան, Գորիս, Մեղրի, Սիսիան, Քաջարան և Ագարակ քաղաքներում: Մարզի բնակիչներին իրենց արվեստը կներկայացնեն Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական /Գ. Խանջյան «Որբերի ընտանիքը»/, […]

Սամվել ԲԵԳԼԱՐՅԱՆ / ԽԱՂԱՂ  ԼՈՒՍԱԲԱՑՆԵՐԻ  ԳԻՆԸ…

  …Էս բիձա, զառամյալ աշխարհի գլխով շատ պատերազմներ են անցել. 5-ամյա, 7-ամյա, նույնիսկ 100-ամյա, սակայն դրանք ընդամենը պատերազմ են եղել, իսկ մերը պատերազմ է ու պատերազմ չէ, մերը գոյապայքար է: Թեկուզ պատերազմ էլ լինի, բայց մեր փոքր ազգի, մեր պուճուր երկրի համար շուտով արդեն 30 տարին չափազանց դաժան է, շա՜տ ու շատ անխղճորեն արյունաքամ անող: […]

ԽԱՂԱՂ  ԼՈՒՍԱԲԱՑՆԵՐԻ  ԳԻՆԸ… / Լիլիթ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

…Իսկ մենք գիտե՞նք՝ որն է խաղաղ լուսաբացների գինը: Կասկածում եմ… որովհետև ազգի մի մասը փողը Աստծու տեղ պաշտելով, անհագ ախորժակի գերին դարձած` սեփական փորից այն կողմ ոչինչ չի տեսնում, մյուս մասը՝ սեփական երկրի սև ապագայի «տեսլականը» աչքի առաջ, զավակի «ապագան փրկելու» մղումով, մտածում է երկրից գնալու մասին, մի մասն էլ՝ մի կերպ օրվա հացն է […]

ԽԱՂԱՂ  ԼՈՒՍԱԲԱՑՆԵՐԻ  ԳԻՆԸ… / Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Վերջին տարիներին, և հատկապես քառօրյայից առաջ ու հետո, շատ է խոսվում հրադադարի խախտման մասին: Ամեն օր համարյա բոլոր հեռուստաալիքների լրա­տվության առաջին տեղեկատվությունը հաղորդում է Արցախի Հանրապետության հյուսիսային և հարավարևելյան ուղղություններով հակառակորդի կողմից որոշակի քանակի կրակոցների մասին և այլն: Ինչպե՞ս բացատրել դա: Առաջներում կրակոցներ չէի՞ն լինում: Կամ ի՞նչ զարմանալու բան կա դրանում: Հրադադարը դեռ պատերազմի ավարտ […]

ՀՈՒՇԱՐՁԱՆ ԲԱՌԻ ԱՐՄԱՏԸ ՀՈՒՇՆ է / Զորի ԲԱԼԱՅԱՆ

Յուրաքանչյուրը, ով մոտենում է լեգենդար և հերոսական Ապարանին, ակամա և սրտի թրթիռով ուշադիր զննում է մեսրոպյան կախարդական այբուբենի հսկայական քարե տառերը, որոնք տեղադրված են հրաշագեղ թեք լանջին: Տուֆե 39 գլուխգործոց: Այն ժամանակ (2004-2005 թթ.) դժվար թե որևէ մեկը կարողանար մտածել, թե այդ եզակի համալիրը, փոքր ճարտարապետության իրական այդ գլուխգործոցը, թվում է, թե պատմական լրացման կարիք […]

ԱՌԱՋԻՆԸ / Սամվել ԲԵԳԼԱՐՅԱՆ

Սովետմիություն էր, ծուռ ու կուզտիկ, սապատավոր երկիր, աշխարհից կտրված, ու մենք էլ` աշխարհից անտեղյակ… Ի՞նչ Եղեռն, ի՞նչ «Հայ դատ», ի՞նչ «ԱՍԱԼԱ», մատների վրա հաշված մարդիկ գիտեին այս ամենի մասին: Ես, որ 15 տարեկանում մասնակցել էի օպերայի հայտնի ցույցին և КГБ-ի սև ցուցակում էի, մոտ ընկերոջից գաղտնաբար իմացա, որ ԱՍԱԼԱ-ի Վազգեն Սիսլյանը Հայաստանում է, ավելին. գալիս […]