«Երևան TAXI» նոր շարք. Նոր Հայաստանի տաքսու թավշյա վարորդը / Խորեն ԱՐԱՄՈՒՆԻ

– Փաստորեն, Փաշինյանը պատերազմ է հայտարարել մաֆիայի դեմ, միլիարդավոր դոլարների խնդիր է, ի՞նչ ես կարծում, Փաշինյանին չե՞ն խփի,- այսպիսի համարձակ ու անցանկալի հարցով դիմեցի տաքսիի վարորդին, մեր զրույցը թեժացնելու նպատակով: – Չեն խփի, ցավդ տանեմ, Փաշինյանին որ խփեն, կես ժամ հետո մի ուրիշ Փաշինյան կգա, ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի հայասեր, չի կարող էդպիսի բան […]

ԵՌԱԲԼՈՒՐ՝ ՎԵՐՋԻՆ ԽՐԱՄԱՏ / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Սարգիս Հացպանյանի սրտով հորդացող արյունը պտտեցնում էր նրա կյանքի թափանիվը այնպիսի ոգեղենությամբ, որ հատուկ է հայրենիքով գոյավորված ու նրան նվիրյալ ազնվազարմ հոգիներին: Հայրենասիրությունը Հացպանյանի համար մտացածին կենսակերպ չէր, այլ բնական կեցություն ու հաստատակամ ընթացք: Նա ապրում էր Աստծու պարգևած կյանքը, և այն ծառայություն էր հայրենյաց շահին: Դա, իհարկե, նա անում էր առանձնակի պարտավորության պես, բայց […]

«ՄԵՆՔ ԿՆԱՅԵՆՔ ՈԼՈՐՏՆ ԱՆՀԱՍ` ՔՈ ՊԱՅԾԱՌ ԼՈՒՅՍՈՎ ՍՔԱՆՉԱՑԱԾ» / Մագդա ՋԱՆՓՈԼԱԴՅԱՆ

Ընթերցողի սեղանին արդեն դրվում են Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված գրքեր: Վերջերս ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը Համահայկական հայրենագիտական ուսումնա- սիրությունների ֆոնդի հովանավորությամբ լույս ընծայեց «Հովհաննես Թումանյանը Առաջին աշխարհամարտի տարիներին» աշխատությունը: Հեղինակը Սուսաննա Հովհաննիսյանն է: Գիրքն աչքի է ընկնում հրատարակչական բարձրաճաշակ ձևավորմամբ: Գուրգեն Բարենցի թարգմանությամբ այս մենագրությունը լույս է տեսել ռուսերեն, ինչը, իմ կարծիքով, չափազանց կարևոր է, […]

ՀԱՅԿԱԿԱՆ ԲՐԻԳԱԴ / Անտոնինա ՄԱՀԱՐԻ

Կոմի Ինքնավար Հանրապետություն: Խիստ ռեժիմի ճամբար: 28 հոգուց բաղկացած հայկական բրիգադը տաժանակիր աշխատանքից հետո վերադառնում է բարաք: Բարաքը երկհարկանի է: Առաջին հարկում տարեցներն են՝ 45-50 տարեկանները, ջահելները երկրորդ հարկում են տեղավորվել: …Ձայներ են հնչում. – Ա՜խ, ինչպես եմ հոգնել, ինչպես եմ ուզում տնական համեղ մի բան ուտել: – Այ, թե հիմա մի ձվածեղ լիներ… վա՛խ,- […]

ԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ՀԱՎԵՐԺՈՐԵՆ ԱՊՐԵԼՈՒ ԵՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ / Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հոլիվուդյան «Խոստում» ֆիլմին, որը ստեղծվել է ազգային մեծ բարերար Քըրք Քըրքորյանի միջոցներով ու պատվերով, անհամբերությամբ էի սպասում: Վերջապես երկու անգամ դիտում եմ ֆիլմը, բնականաբար, շատերի նման վերապրում հայ անմեղ նահատակների կորստի ցավը: Ֆիլմում հնչում է Մորգենթաուի և Թալեաթի նույն երկխոսությունը, որն ինձ ծանոթ է դեռ 2003-ին Նյու Յորքում լույս տեսած՝ մարդու […]

Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆ

Մեր մշակույթի ոլորտում, ինչպես երկրում ընդհանրապես, խնդիրները շատ են ու բազմազան, արվեստի յուրաքանչյուր ճյուղ իրեն բնորոշ դժվարություններն ու դրանց հաղթահարման ճանապարհներն ունի: Բայց, իմ խորին համոզմամբ, առանձնահատուկ տագնապալի է երգարվեստում տիրող վիճակը՝ իրենից բխող հետևանքներով: Իսկ հետևանքները ցավալի են ու վտանգավոր. ազգային նկարագրի ու հոգեբանության խաթարման, հատկապես մատաղ սերնդին ու երիտասարդությանը արմատներից կտրելու, հոգևոր բարձր […]

Սամվել ԲԵԳԼԱՐՅԱՆ / ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՄՇԱԿՈՒՅԹ Է

Ամանորի տոնական օրերին համբերությամբ դիտաունկնդրեցի հայկական հեռուստաալիքների համերգահումորային ծրագրերը: Եթե փակես աչքերդ ու միայն լսես, կմոռանաս, որ Հայաստանում ես, ավելի շատ` Թուրքիայում, Պարսկաստանում կամ արաբական որևէ այլ երկրում ես… Բայց շատ արագ համոզվում ես, որ, այնուամենայնիվ, Հայաստանում ես, քանզի եթե անգամ մեղեդին խաբկանք է, ապա չեմ կարծում, թե վերը թվարկած երկրներում երգերը նման հիմար ու […]

ԱՐՏԵՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ՊՈԵԶԻԱՅԻ ԿԵՆԴԱՆԻ ԵՐԵՎՈՒՅԹ

Փետրվարի 27-ին Բըրբանկ քաղաքի առաջնորդարանի եկեղեցու դահլիճում հանդիպում էր բանաստեղծ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Արտեմ Հարությունյանի հետ: Հանդիպումը Լոս Անջելեսի գրական հասարակայնության հետ նախաձեռնել և կազմակերպել էր գրող, արվեստաբան Նաթելլա Լալաբեկյանը: Տեր Ներսեսի օրհնական խոսքից և աղոթքից հետո Ն. Լալաբեկյանը ներկայացրեց բազմավաստակ և գերարդիական բանաստեղծ, գրականագետ Արտեմ Հարությունյանին` նրա պոեզիան համեմատելով […]

ՀԱՅ ԳՐՈՂԸ ՎԵՐԱԾՆՎՈՒՄ Է… ՓԱՐԻԶՈՒՄ / Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ

Ամերիկյան Refinery-29 կայքի վարկանիշի համաձայն` մարդկության պատմության ամենախիզախ կանանցից մեկը գրող, թարգմանիչ, հրապարակագիր Զապել Եսայանն է: Պատահական չէ, որ այս տարվա մարտի 8-ին, Կանանց իրավունքների համար պայքարի միջազգային օրը, Փարիզի Հանրապետության պողոտայի և Տլիմսեն ու Սպինոզա փողոցների (20-րդ և 11-րդ շրջաններ) հատույթի ճեմուղին անվանակոչվեց նրա անունով: Բացման խոսքում Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն մասնավորապես ասաց. «Զապել […]

ՉԱՐԻ ԱՌԱՏ ՊՏՂԱՔԱՂԸ / ՆԱՆԵ

Մեր շուրջ, անգամ մեր մեջ փոփոխությունները վերջին շրջանում հախուռն ընթացքով այլ որակներ են աշխարհ բերում: Դրանք անկումի, այլասերության, կործանումի արժեքներ են: Չենք ուզում, չենք կամենում ընդունել, բայց ասես դա մեր կամքից, կարողություններից դուրս է, և գունափոխվում է ամեն բան օր օրի, մարդ ասվածը կորցնում է իր մարդկայինը, երկրներ են երերում` իրենց հենարանները քիչ առ քիչ […]

ԱՇԽԱՐՀԻ ՀՆԱԳՈՒՅՆ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ՏԱՃԱՐԸ ՄԱԼԹԱՅՈՒՄ Է / Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Մալթան աշխարհի հետաքրքիր ու տեսարժան վայրերից է` ընկած Միջերկրական ծովի կենտրոնում` յոթանասուն կիլոմետր հեռու Սիցիլիայից: Մալթայի կղզիախմբի ամենամեծ կղզին Մալթան է, երկրորդը` Գոզոն: Մեր երեք հոգուց բաղկացած խումբը ութ օրվա ընթացքում փորձեց ծանոթանալ այդ երկու կղզիների պատմական ու մշակութային հուշարձաններին: Մալթայում բոլորն անխտիր գիտեն անգլերեն, խոսում են նաև մալթայերենով, որի վաթսուն տոկոսը իտալերեն է, քառասունը` […]

ՎՈՆԵԳՈ՜ՒՏ, ՎՈՆԵԳՈ՜ՒՏ (Թե ինչ եղավ հետո, երբ պատմվածքս հասավ Ամերիկա) / Դիանա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Կյանքն ապրելը նման է գիրք գրելուն. երկու դեպքում էլ չգիտես` վերջն ինչ կլինի: Անգամ եթե կռահում ես կամ ներհայաց գուշակում, մեկ է, սրբագրումն ու խմբագրումը քո խելքի բանը չեն: Ու լավ է, երբ կյանքն ու գիրքը անակնկալ ոլորաններ են հորինում և դեմ տալիս քթիդ. տղա ես` հաղթահարիր: 2005-ին, երբ 20-րդ դարավերջի ամերիկյան գրականության երևելիներից մեկի` […]

ԱՊՐՈՒՄՈՎ ԳՐՈՒԱԾ ԵՂԵՐԵՐԳՈՒԹԻՒՆ ՄԸ / Թորոս ԹՈՐԱՆԵԱՆ

Ֆելիքս Բախչինեանի ողջ կեանքը խիստ վիպային է, քանի այդ զգացի իր հետ առաջին իսկ հանդիպումիս` Թիֆլիսի մէջ` 1989 թուի մայիսի երկրորդ կէսին, երբ հիւրն էի երկու շաբաթով Վրաստանի Գրողներու Միութեան: Խանդավառ երիտասարդ մը այդ օրերուն, սահմաններ չճանչցող մէկը, որ քեզ կրնար առաջնորդել մինչեւ Սեւ Ծով ու ծանօթացնէր ուղեւորդ վրացի գրողներու: Արաբական առածը կ’ըսէ. «Նամակի յետադարձ […]

ԼԱՎ ԵՄ, ՓԱՌՔ ԱՍՏԾՈ / ՆԱՆԵ

Խշխշան, դողդոջուն տերևները քամին բակով մեկ շաղ էր տալիս, ասես հիացած, մի քանի պահ ըմբոշխնում իր արածի արդյունքը, մտմտում պատկերի կատարյալ, թե թերի լինելու վրա, հետո նորից ջնջում էր, ողջը իրարու բերում, որ կրկին սկսի նույնն անել… Աննան աղոթքի հետ էր, աչքը մեկ` երկնքին, մեկ` քամու խաղին: – Մորքուր, ես եկա: Մորքո՛ւր… Ձայնը նրան կտրեց […]

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՏԵՍԱԾ, ՀԱՅ ՊՈԵԶԻԱՅԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԲՈՒԼՂԱՐ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ / Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ

Չգիտեմ դուք ինչպես, բայց ես անհարմար էի զգում, որ նրան չեմ ճանաչում: Անունն էլ չէի լսել: Չնայած, եթե ինքս ինձ հետ ավելի անկեղծ լինեի, դա պիտի վերագրեի ոչ այնքան իմ անտեղյակությանը, որքան նրա ծայրահեղ համեստությանն ու մեկուսացվածությանը: Մինչդեռ Մարկո Մարկովը արդի բուլղարական գրականության ինքնատիպ անհատականություններից է, բազմաթիվ բանաստեղծական ժողովածուների, վեպերի հեղինակ, որոնցից լավագույնները գրական բարձր […]

ԻՆՉՊԵՍ ԵՆ ԱՇԽԱՏԵԼ ՄԵԾԵՐԸ / Աղբյուրներից քաղել է Ռաֆայել ԵՐՎԱՆԴՅԱՆԸ

*** Ավետիք Իսահակյանը իր ստեղծագործական կյանքի ընթացքում խուսափել է հեշտ գրված, դյուրածին ստեղծագործություններից. «Ես ծանր եմ գրում, խնամքով, գոնե այդպես եմ ուզում անել»: Այդպես ծանր գրելուց հետո էլ, սակայն, բանաստեղծը շարունակ վերանայում էր գրածները՝ ներշնչման պահին թույլ տված հնարավոր սայթաքումներից խուսափելու նպատակով: Եվ հիրավի, իր գրական գործունեության վաղ շրջանում անգամ Իսահակյանը չէր շտապում նոր գրած […]

ՆԱՆԵ / ՆՅՈՒԹԻՑ ԿԱՐԵՎՈՐԸ

Նոր աշխարհակարգում նորություններն այնքան շատ են, որ սովորական մարդ-անհատի` առանց այն էլ արդեն ոչ այնքան առողջ գլխի համար գլուխ հանելու բանը չեն: Ոչ սովորականի համար էլ հեշտ բան չէ այդ լաբիրինթոսում ի վերջո գտնել տրամաբանական կորիզը` այն սարսափելի կարգուկանոնային համակարգը, որը ինչ-որ անտես դիտակետերից հսկում և ղեկավարում է ողջ աշխարհը, և այն տանում ըստ իր […]

Դավադրություն հայ ընտանիքի և հայոց գենի նկատմամբ / Ռուզան Ասատրյան

Թե ինչ եղավ հետո, երբ «Շաքարամանից մի կտոր շաքար պակասեց…»,- բոլորիս է հայտնի, սակայն թե ինչ կլինի Հայաստանում «Ընտանեկան բռնությունների կանխարգելման» օրենքը ընդունելուց հետո, ինչ վիճակում կհայտնվի ժողովրդագրական աղետալի վիճակում հայտնված մեր երկիրը, սա բոլորովին չի հետաքրքրում եվրոպական դրամաշնորհների ֆանատներին, որոնք ամուր նստած են հայոց պետության պետական ու մասնավոր կառավարումների օղակներում: Օրենքի նախագծի քննարկմանը մասնակցել […]

Մտորումներ / Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Համբերությունը կրակոտ թմրամոլություն է»: Ակուտագավա Րյունոսկե Օրերս Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում հանդիպում էր Սասուն Պասկևիչյանի և Ռուբեն Մաթևոսյանի հետ: Մեկը մեկից լուսավոր անձնավորություններ, որոնց հետ շփումը միայն ուրախացնում է մարդու էությունը: Ինչպես միշտ, բոլոր հանդիպումներն ավարտվում են հայրենիքի մասին խորհրդածություններով: Ներկա էին նաև սփյուռքահայեր, որոնք մասնակցել էին Հայրենիք-Սփյուռք խորհրդաժողովին: Նրանցից մեկը զրույցի ընթացքում հիշեց հերթական նիստից […]

Հյուսիսից կրկին օտարամուտ «քամիներ» են փչում / Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Սեպտեմբերի 21-ի առավոտյան 11-րդ դասարանցի թոռնիկս ինձ անակնկալ մատուցեց. – Պապի՛կ, այսօր մեր Անկախության օրն է, շնորհավորում եմ: Մինչ ես, զարմացած նրա բարեկիրթ վերաբերմունքից, փոխադարձելու բառեր էի փնտրում, նա շարունակեց. – Գիտե՞ս, պապի՛կ, երեկ հայոց լեզվի ուսուցչուհին դասարանում մեզ բացատրեց, որ մեր անկախությունը ֆիկցիա է (այդպես էլ ասաց), որ մեր երկիրը իրականում բոլորովին էլ անկախ […]