«ՆԱՀԱՊԵՏԻ ԱՇՈՒՆԸ» ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ` ՆՎԻՐՎԱԾ ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Սեպտեմբերի 25-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Նահապետի աշունը» խորագրով հուշ-երեկո` նվիրված անվանի գրող, թարգմանիչ, հրապարակախոս Ռուբեն Հովսեփյանի հիշատակին: Երեկոյի կազմակերպիչն էր Համազգային հայ կրթական և մշակութային միությունը, որին դեռ երիտասարդ տարիներից անդամակցում էր անվանի մտավորականը: Ելույթ ունեցան Վիգեն Թուֆենքչյանը (Համազգային հայ կրթական և մշակութային միության ԿՎ անդամ, դոկտոր), Էդվարդ Միլիտոնյանը (Հայաստանի գրողների միության նախագահ), Արտաշես […]

Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն Հոդված 12. Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն Հոդված 12. Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է: Վահագն ԳՐԻԳՈՐՅԱՆ Հայաստանի անկախության հերթական տարեդարձի և Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովի նախօրեին դժվար էր «նվեր» ակնկալել, բայց, երևի իզուր, չպետք է մոռանայինք, թե ով է մեր թիվ առաջին բարեկամը: Իրոք, «նվեր», առավել ևս, որ համաժողովի չորս ուղղություններից մեկը հայապահպանության հիմնախնդիրներն էին, հայապահպանության հիմքերի հիմքն էլ, […]

Մուչիկի մասին և ընդդեմ մուչիկիզմի / Անուշ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ

«Մուչիկ, դու իսկի չես փոխվումե նախադասությունը վիպակի հերոսը լսում է քսանհինգ տարի շարունակ, ընթերցողը ևս բազում անգամներ կհամոզվի դրանում՝ Մուչիկը իսկապես չի փոխվում: Արծուիի (Արծվի Բախչինյան) «Այլաստանցի Մուչիկ Հայաստանցինե վիպակում փոխվում են ժամանակները, հասարակարգերը (հեղինակը վերցրել է խորհրդային տարիների վերջին ժամանակահատվածից անցումը նորանկախ Հայաստանին), Մուչիկի շրջապատը, նրա այցելած երկրներն ու կեցության վայրերը, փոխվում են մշակույթները, […]

Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ / ԻՐԱԿԱՆԻ, ԱՆՁՆԱԿԱՆԻ ԵՎ ՀՈՐԻՆՎԱԾՔԻ ԿԱՊԸ

Արմեն Սարգսյանը` իմ նախկին ուսանողը, որը հիանալի ավարտական աշխատանք էր գրել Ղեոնդ Ալիշան գրականագետի մասին, 2017 թվականի ՀՀ նախագահի մրցանակին է արժանացել որպես երիտասարդ բանաստեղծ: Նրա գիրքը կոչվում է «Չկարդացած գրքերի փոխարենե: Ժամանակակից արձակ բանաստեղծությունը գրքի հիմնական ուղղվածությունն է, նրանում տեսնում ենք մերօրյա կյանքի ռիթմը, իրականությունը փիլիսոփայորեն ըմբռնելու իմաստությունը, անձնական ընկալումները համամարդկային ձևով ներկայացնելու եզակի […]

Արտեմ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՕՍԻՊ ՄԱՆԴԵԼՇՏԱՄԸ՝ ՇՈՒՇԻԻ ԿԱՎՃԱՑԱԾ ԱՎԵՐԱԿՆԵՐԻ ԱՌԱՋ 1 Եվ դո՛ւ, դո՛ւ, Օսիպ Մանդելշտա՛մ, ի՞նչ էիր անո՛ւմ, հայոց ավերակների դեմ-դիմաց, սարսափահար կնոջդ ձեռքը պինդ բռնած, (համակենտրոնացման ճամբարները հետո կգան քեզ ընդառաջ) տարիներ անց, Շուշիի հրեշավոր ավերակների առաջ՝ հիշո՞ւմ էիր Կիևում հրեաների ջարդերը (100 000), թե՞ մահվան գերանդին հանկարծ հայտնվեց տեսիլքում, սերուցքի ու ցորնաբլիթի փոխարեն դու տեսար մահվան […]

Հնդկական տոնավաճառ / Շնորհիկ ՇԱՀԻՆՅԱՆ

Անոն աչքերից արցունքի մանր-մունր կաթիլները լղոզեց մսեղ այտերին և սև չամչաչափ աչքերը ճպճպացնելով ծափ զարկելով` ցնծությամբ տարածեց ձեռքերը: – Աղջի, ճի՞շտ ես ասում, հնդիկներ են գալու, ես դրանց եմ սպասում, իրանց ցավը տանեմ: – Հա՛, հա՛,- հարսը մանրիկ քմծիծաղով, լուրը նրան հաղորդելուց հետո, հարցական նայեց: – Հիմա ի՞նչ, հնդիկ փեսացո՞ւ ես ճարելու: Անոն խանդավառությամբ իր […]

ԿԵՂԾԻՔԸ ԻՆՉՔԱՆ ԷԼ ԼՎԱՆԱՍ, ՀԵՏՔԸ ՄՆՈՒՄ Է / Սամվել Կոսյան

Վերջին շրջանում միջազգային հնչեղություն ստացած «Ադրբեջանական լվացքատունե կոռուպցիոն սկանդալի շուրջ քննարկումները նորանոր բացահայտումներ են ջրի երես հանում: Երբ «The Guardianե-ը և աշխարհի այլ թերթեր հաղորդեցին, որ Ադրբեջանի կառավարությունը 2012-2014 թթ. ամբողջ Եվրոպայում մոտ 3 միլիարդ դոլարի կաշառք է տվել բազմաթիվ անհատների ու կազմակերպությունների, պարզ դարձավ, որ ալիևյան իշխանության կոռուպցիոն մեխանիզմի մեջ եվրոպական քաղաքական գործիչների և […]

ԻՄ ԹՈՌԸ, ԻՄ ԹՈՌՆՈՒՀԻՆ… / Անտոնինա ՄԱՀԱՐԻ

Շոգ ամռան օր է: Այգի գնացի: Տեսնեմ` մի խումբ կանայք նստած զրուցում են: Միացա նրանց խմբին: – Գիտե՞ք թոռնիկս սկսել է ազատ խոսել, ինչ հարց ասես` չի տալիս, օրինակ, հարցնում է` ինչո՞ւ մայրիկի փորը մեծ է: Ինչո՞ւ մայրիկի մազերը սև են, իսկ տատիկինը` ճերմակ: Անունը հարցուփորձիկ եմ դրել: – Իսկ իմ թոռնիկը ի՜նչ գեղեցկուհի է, […]

«Ստանդարտե տրիենալեն` Սևանի գրողների միության հանգստյան տանը

Տրիենալեի շրջանակում սեպտեմբերի 13-ին Սևանի գրողների միության հանգստյան տանը ցուցադրվեցին «Դեժա-վյու ՍՏԱՆԴԱՐՏե տեսաինստալյացիաները: Ինչպես տեղեկացրեց համադրող Ռուբեն Արևշատյանը, արվեստագետների ընտրության համար երկար չի մտածել, երբ իրեն է առաջարկվել ցուցադրության կազմակերպումը. «Յոզեֆ Դաբերնիգի` «Ստանդարտե-ում ներկայացված ֆիլմերից մեկը նա նկարահանել է 2011-ին` Դիլիջանի կինեմատոգրաֆիստների ստեղծագործական տանը, երբ այն դեռ արմատապես չէր կերպարանափոխվել: Նույն տարում այդ ֆիլմն արժանացավ […]

21-րդ դարի մարտահրավերների առջև Թորոս Թորանյանն աննման ասացող է… / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Նրա հիշողությունը երբեք չի դավաճանում տիրոջը: Կարելի է ժամերով լսել նրա բազմաթիվ ու բազմատեսակ հանդիպումների մասին՝ աշխարհի բոլոր ծագերում… Ցավոք, մեր բազմազբաղ, բազմաժանր, բազմածավալ այս ժամանակներում շատ քչերը կարող են իրենց թույլ տալ մի սիրուն սեղանի շուրջ, մի անուշ պատշգամբում նստել ու, ամեն ինչ մի կողմ դրած՝ ժամերով ունկնդրել Թորոսի զարմանահրաշ իրապատումները: Սակայն, Թորոսը այն […]

Արծրուն ԱՎԱԳՅԱՆ/ Սամվել ՄՈՒՐԱԴՅԱՆ. ԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԻ ԴԻՄԵՐԵՍՆ ՈՒ ԴԱՐՁԵՐԵՍԸ (ԲԱՑ ՆԱՄԱԿ, ԲԱՅՑ Ո՞ՒՄ…)

Դրամագիտության պատմությունը ցույց է տալիս, որ սեփական դրամը ինքնակառավարվող պետության ինքնիշխանության գլխավոր ցուցիչներից մեկն է, և առանց դրամաշրջանառության հնարավոր չեն ո՛չ ներքին և ո՛չ էլ արտաքին առևտրի, տնտեսական ու հասարակական հարաբերությունների գործընթացները: Հին աշխարհում հաղթող արքաներն իրենց պատկերով էին մետաղադրամ կտրում և այն պարտադրում նաև հպատակ երկրներին: Թղթադրամներն ավելի ուշ ժամանակաշրջանում ի հայտ եկան: Նրանք […]

1991 թվական, սեպտեմբերի 21

1991 թվական, սեպտեմբերի 21 Հրանտ Մաթևոսյան Անկախությունը հանրապետություն ընկած պատուհաս չէ` որ ամենքիս ու ամեն ինչ տակնուվրայեր և Հայոց աշխարհով անցնող փրկիչ չէ` որ փեշերից կախվելով խնդրեինք չանցնել, կուռք դարձնեինք ու պաղատանքի ծնկեինք: Անկախությունը հանրապետության բոլոր ուստրերի ու դուստրերի ամենօրյա, ամենժամյա` համարիր ճորտական աշխատանքն է, հենց որն էլ մեզ բոլորիս տեր կկարգի միմյանց ու այս […]

ՋԻԴԻ ՄԱՋԻԱ

Միջազգային լայն ճանաչման արժանացած չին բանաստեղծ, արձակագիր, գեղանկարիչ Ջիդի Մաջիան ծնվել է 1961 թ. Սիչուան գավառում, Ի ազգությանը պատկանող ընտանիքում: Չինաստանում և արտասահմանում հրատարակվել են նրա ստեղծագործությունների շուրջ 30 ժողովածուներ: Հայրենական և միջազգային բազմաթիվ մրցանակների դափնեկիր է: Եղել է Չինաստանի ԳՄ քարտուղարը, Ցինհայի փոխնահանգապետը, ներկայումս Չինաստանի ազգային փոքրամասնությունների ԳՄ նախագահն է: ՍՏՎԵՐՆԵՐԸ Հարցրի նրան, ինչո՞ւ […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Երևանյան գրքի փառատոն

Երևանյան գրքի փառատոն. հաղթողների անտիպները կհրատարակվեն. հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 30-ը Երևանյան գրքի փառատոնի կամ YerevanBookFest-ի ծրագրի շրջանակում հայտարարվում է մրցույթ. մասնակցության հայտեր կարող են ներկայացնել բոլոր ցանկացողները` առանց տարիքային սահմանափակման: Հայ ժամանակակից գրականության մրցութային ուղղություններն են` արձակ պոեզիա դրամատուրգիա մանկապատանեկան գրականություն Հեղինակները մրցույթին պետք է ներկայացնեն ապագա գրքից մի հատված. երեք պատմվածք, ամբողջական […]

Հայաստանի ազգային գրադարանում 2017 թվականի օգոստոս ամսվա ընթացքում ամենաշատը պահանջված գրքերի տասնյակը

1. Կարինե Խոդիկյան, «Խաղի ժամանակը» – 80 2. Գուրգեն Խանջյան, «Լուր չկա» – 76 3. Հովհաննես Շիրազ, «Բանաստեղծություններ և պոեմներ» – 74 4. Դեն Բրաուն, «Ինֆեռնո» – 71 5. Հերման Հեսսե, «Տափաստանի գայլը» – 69 6. Հակոբ Օշական, « Ծակ-պտուկը» – 66 7. Ֆելիքս Բախչինյան, «DռjՈ vu (Դեժավյու)» – 64 8. Աղասի Այվազյան, «Պիեսներ» – […]

Հիշողություն չդարձած հիշողություններ / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Աստված ամենամեծ կամավորն է մեր միջև: Ռ. Հովհաննիսյան Ռոզա Հովհաննիսյանի «Իմ ավագ շաբաթը» («Ոգու Կանչ» №36) և «Իմ երկրորդ ավագ շաբաթը» («Ոգու կանչ» №42) գործերը արձակ պաստառի վրա պոեզիայի խոհամերկացումներ են` հոգևոր ծավալումներից խմորվող, որտեղ տեսիլքն ու իրականությունը միմյանց ներհյուսված են, ինչպես վարագույրն ու ժանյականախշը: Բանաստեղծուհու գրականությունը չի ամբողջանում նախասահմանյալ ձևի ծիրում. ասելիքն ու զգացողություններն […]

Անսահմանության ճամփորդը (Երկու աշխարհների հարաբերությունը Սամվել Զուլոյանի «Թռչնաձուկը» բալլադում) / Կարեն ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Սամվել Զուլոյանի պոեզիան հայ ժամանակակից գրականության ամենամեծ հարստություններից է: Նրա ստեղծագործությունը շատ կողմերով կապված է խորհրդապաշտության պոետիկայի հետ: Մասնավորապես «Թռչնաձուկը» բալլադը կարելի է քննել դրա համապատկերում: Հայ գրականագիտությունը դեռևս գիտականորեն չի արժևորել այս ստեղծագործությունը: Սամվել Զուլոյանի պոեզիային նվիրված ուսումնասիրություններից ամենաամբողջականը թերևս Մելս Սանթոյանի ««Ինձնից մինչև ես»-ի դրաման» հոդվածն է: Այստեղ հեղինակը քննել է քնարական անհատի […]

Սլավի-Ավիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԶՄՌՍՈՒՄ 1 ասեմ որ պոեզիան վաղուց դիակ է արդեն քանի տարի անընդհատ զմռսվող Լենինի նման 300 տպաքանակով լույս տեսնող գրքեր կեսը` չվաճառվող (մյուս կեսն էլ` շնորհանդեսներին մեծահոգաբար նվիրվող) թեկուզ խոսում են աստղերի և տիեզերքի մասին (ի դեպ`տիեզերքը և աստղերը պարզ լույսով լցված ես տեսել եմ միայն Ուկրաինայի և Հայաստանի երկնքում) Եվրոպայում ամեն բան լղոզված է […]

ԿՈՄԻՏԱՍ ԴԱՆԻԵԼՅԱՆ / ՆԱԽԱՏՈՆԱԿԱՆ ՕՐ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է արձակագիր, թատերագիր ԿՈՄԻՏԱՍ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ծննդյան 70-ամյակի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին Քաղաքի Օղակաձև պուրակը, որ պաշտոնապես Շահումյանի անվամբ է կոչվում, առավել հայտնի է «պյատաչոկ» անունով, ինչը թարգմանաբար թե՛ հինգ կոպեկանոց է նշանակում, թե՛ փոքրիկ հրապարակ, թե՛… խոզի մռութ: Իսկ թե այս երեքից որն է հավելյալ անվանակոչության հիմք ծառայել` դժվարանում եմ ասել: […]

Սամվել ԿՈՍՅԱՆ / ՀԱՅԱՍՏԱՆԻՑ 300 ԿԻԼՈՄԵՏՐ ՀԵՌՈՒ

Իրաքյան Քուրդիստանում արդեն մեկնարկել է սեպտեմբերի 25-ին կայանալիք անկախության հարցով հանրաքվեի նախընտրական քարոզարշավը, որը կավարտվի սեպտեմբերի 22-ին: Հանրաքվեին կմասնակցի մոտ 5 միլիոն ընտրող, շուրջ 46.000 ընտրատեղամասում: Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մեսութ Բարզանին, խոսելով սպասվելիք հանրաքվեի մասին, խոստովանել է, որ հանրաքվեն ի զորու է կանխել տարածաշրջանում և հատկապես Իրաքի հյուսիսում նոր արյունալի պատերազմների վտանգը: […]