«ԲՅՈՒՐԵՂԱՊԱԿԵ ՄԱՐԴԸ» հեքիաթների գիրքը

Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետթատրոնի ճեմասրահում տեղի ունեցավ հեքիաթագիր, դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանի «Բյուրեղապակե մարդը» հեքիաթների գրքի («Անտարես» հրատ., Երևան, 2018 թ.) շնորհանդեսը, որը ոչ միայն բազմամարդ էր, այլ նաև ձևաչափով նոր Լոռվա մշակութային կյանքում: Շնորհանդեսին ներկա էին Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, Լոռու փոխմարզպետը, քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, մտավորական-արվեստագետներ և այլք: Էլֆիք Զոհրաբյանի հեքիաթները բեմադրվել […]

Հանդիպում գրողների հետ

Մանկական գրքի օրվա խորհրդին հավատարիմ, Արցախի գրողների միության մի խումբ ներկայացուցիչներ՝ նախագահ Վարդան Հակոբյանի գլխավորությամբ, հյուրընկալվել էին Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան թիվ 7 հիմնական դպրոցում: Հանդիպումը երկխոսություն էր գրողի և աշակերտի միջև: Դպրոցի տնօրեն Անահիտ Պողոսյանը, ողջունելով ներկաներին, հպարտությամբ նշեց, որ մեծ պատիվ է չարենցյան կամարների ներքո տալ Մանկական գրականության շաբաթվա մեկնարկը: «Մենք՝ գրողներս, ամբողջովին […]

Թափառող լույսի արձագանքը / ԼԻԼԻԹ

Ամեն մարդ աշխարհ է գալիս իր առաքելությունը կատարելու: Ու քայլում է ինքնահաստատման կյանքի խորդուբորդ և դժվարին ճանապարհներով: Սակայն եթե ի վերուստ նրան տրված է հոգևոր արձագանքով ապրել, միևնույն է, այն երբեք նրան հանգիստ չի տալիս, և որ տարիքում էլ լինի՝ հոգին ալեկոծում է: Ինչպես բանաստեղծուհի Մետաքսեն էր ասում՝ կյանքում երեք հայից չորսը բանաստեղծ է: Դավիթ […]

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ ՀԱՅՐԱՊԱՏՈՒՄԸ / Սամվել ՄՈՒՐԱԴՅԱՆ

Սամվել ՄՈՒՐԱԴՅԱՆ պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Բնական է, որ Հովհաննես Շիրազը՝ որպես հայրենապաշտ ու ծնողապաշտ զավակ, ճշմարիտ ու արդարախոս համաժողովրդական հայ բանաստեղծ, հավասարատես պիտի լիներ մոր և հոր նկատմամբ և գրական ուղու սկզբից պիտի կերպավորեր երկուսին էլ: Հորը կորցրել էր 1920 թ. աշնանը՝ թուրքերի՝ Ալեքսանդրապոլ ներխուժելու ծանր օրերին, երբ ինքը 5-6 տարեկան էր, իսկ […]

Սերժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Աղբյուր Գայի հեռու հեռվից, խոնարհվեի ակիդ, Եվ ջրերիդ մովը լցվեր իմ մեջ, Նորից խենթանայի հոտից ծիլ ու ծաղկի, Ցոլանք տայի քեզ հետ խոտերի մեջ: Ու մեն-մենակ գայի ու նստեի նորից Արտասուքիդ ցողով թրջված քարին, Գլգլոցդ կանչեր ինձ Աղավնաձորից, Վրնջոցը կանչեր Ծծքար սարի: Գլգլոցդ կանչեր ինձ կարոտի ճիչով, Տաներ, զմրուխտներդ ինձ հագցներ, Լույսի միջով տաներ, ծիածանի […]

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԵԾ ԿՅԱՆՔԸ/ ԱԶԱՏ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է գրականագետ ԱԶԱՏ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ ծննդյան 75-ամյակի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին Փառք Աստծու, մենք հրաշալի պոեզիա ունենք, որով, իսկապես, կարող ենք ներկայանալ և՛ Եվրոպային, և՛ ամբողջ աշխարհին: Բայց այդ հարստագույն պատմության մեջ մի շրջան կա՝ 20-րդ դարի առաջին երկու տասնամյակները նախորդ մի քանի տարիների հետ միասին, որն իր գունագեղությամբ, խորությամբ, խտությամբ […]

ՄԵԾ ՍԵՐ / Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

– Գարունը եղել և մնում է այն աղբյուրը, որը թույլ է տալիս ստեղծագործողին ընդարձակել ներշնչանքի և մտահղացում- ների շրջանակը: Ի՞նչ է տվել Ձեզ այս գա- րունը: – Մի կերպ պատուհանին հասա ու անակնկալի եկա: Կեռասենու ճյուղերը ճերմակով էին պատած: Վիրահատությունից հետո մի շաբաթ անկողնուն գամված՝ չէի զգացել, որ անսովոր տաք ձմռանը կարող էր գարնան կեսին […]

Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆ

Մեր մշակույթի ոլորտում, ինչպես երկրում ընդհանրապես, խնդիրները շատ են ու բազմազան, արվեստի յուրաքանչյուր ճյուղ իրեն բնորոշ դժվարություններն ու դրանց հաղթահարման ճանապարհներն ունի: Բայց, իմ խորին համոզմամբ, առանձնահատուկ տագնապալի է երգարվեստում տիրող վիճակը՝ իրենից բխող հետևանքներով: Իսկ հետևանքները ցավալի են ու վտանգավոր. ազգային նկարագրի ու հոգեբանության խաթարման, հատկապես մատաղ սերնդին ու երիտասարդությանը արմատներից կտրելու, հոգևոր բարձր […]

Մանկական գրքի օրը Նոյեմբերյանում

Նոյեմբերյան համայնքում վերջին շրջանում գրական, մշակութային կյանքն աշխուժացել է: Գրքի և գրողի հետ հերթական հանդիպումը՝ նվիրված մանկական գրքի օրվան, տեղի ունեցավ ապրիլի 5-ին Նոյեմբերյան քաղաքի մանկական գրադարանում, որտեղ փոքրիկ, բայց հարմարվետ դահլիճում գրադարանավարներ Հերմինե Մամյանը և Անահիտ Մարգարյանը արել էին ամեն ինչ` տոնին հարիր շուք հաղորդելու համար: Հ. Մամյանը բացման խոսքից հետո ներկայացրեց ՀԳՄ Տավուշի […]

Աղասի Այվազյանի հիշատակին

ՀԳՄ Կլոր սրահում Աղասի Այվազյանի ծննդյան օրվա առթիվ հավաքվել էին նրա գրականության երկրպագուները, բարեկամները: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի խոսքով սկսվեց հանդիսությունը: «Աղասի Այվազյանը Թիֆլիսից Երևան եկավ 40-ականներին և 60-ականներին արդեն բուռն մասնակցություն ուներ գրական կյանքում, իսկ «Եռանկյունին», «Հայրիկ» ֆիլմերը, որ նրա սցենարով նկարահանեց իր մանկության ընկերը՝ Հենրիկ Մալյանը, նրան մեծ ճանաչում բերեցին հայի տեսակի իր […]

ԵՊՄՀ-ի բանասիրական ֆակուլտետում

Մարտի 30-ին «Գրական թերթի» խմբագրակազմը հյուրընկալվեց ԵՊՄՀ-ի բանասիրական ֆակուլտետում: Հանդիպման առանցքում Գուրգեն Խանջյանի «Տուր ձեռքդ, պստլո» գիրքն էր, որն արժանացել է ՀՀ պետական մրցանակի: ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը, տեղեկացնելով, որ դեռևս իր ուսանողության տարիներին բանասիրական ֆակուլտետում հյուրընկալվել են մեծ գրողներ Հովհաննես Շիրազը, Համո Սահյանը, Պարույր Սևակը, նշանավոր դերասան Վահրամ […]

Գիրքը զինակից, ընկեր ու բարեկամ

Ապրիլի 6-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ ավանդական դարձած Մանկապատանեկան գրքի շաբաթի փակումը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հավաստմամբ՝ գրողների հետ հանդիպումները ուրախացնում են ոչ միայն երեխաներին, այլև գրողներին: «Առանց երեխաների հետ հանդիպելու դժվար թե մանկական հոգեբանությանը ծանոթ լինես, ճանաչես մանուկ հոգին, և եթե գրողը չկարողանա մանուկների աչքերով նայել աշխարհին, դժվար թե ի զորու […]

Մայրենիի մեծարման դաս – ցերեկույթ

Մայրենիի մեծարման ինքնատիպ դաս-ցերեկույթ էին կազմակերպել մայրաքաղաքի «Վարդանանք» կրթահամալիրում, որին հրավիրել էին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանին: Հանդիպմանը ներկա էր նաև արձակագիր Տիգրան Նիկողոսյանը: Ջերմ և անկաշկանդ երկխոսությունն ընթացավ «Ոսկեղենիկ մայրենին տոն է, որը միշտ մեզ հետ է» կարգախոսով: Դասը շարունակվեց 3-րդ դասարանի աշակերտների պատրաստած ներկայացմամբ: Բեմադրվել էր մանկագիր Էդ. Միլիտոնյանի «Ոզնին» ստեղծագործությունը, որը ներառված է […]

Խենթերի երկիրը – Հայացք Ծիծեռնակաբերդին / Հակոբ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Ժամանակները փոխվում են, փոխվում են պատկերացումներն ու վերաբերմունքը վայրերի, նաև հուշարձանների հանդեպ, փոխվում են նաև վայրերն ու հուշարձանները, ձեռք բերում նոր խորհուրդ: Կարծում ենք՝ այդպիսի վայրերից և հուշարձաններից մեկը Ծիծեռնակաբերդն է և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը: Համարում ենք, որ ժամանակն է բլրին և հուշահամալիրին հաղորդելու նաև մեկ այլ խորհուրդ՝ հայ ժողովրդի կենսունակության և […]

ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋՆԱԴԱԴԱՐ ՉԷ / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

16.06.2017 թվականին «Գրական թերթում» տպագրված «Գծի խորհուրդը Հենրիկ Էդոյանի պոեզիայում» էսսե-գրախոսականում անդրադարձել եմ գծի նշանակությանը Հ. Էդոյանի ստեղծագործություններում, որին, որպես տրամաբանական շարունակություն, կփորձեմ ավելացնել ևս մի խոհադիտարկում: Ամենապարզ պատկերը կետն է (բառը): Կետերի հարահոսությունը վերածվում է գծի: Կետը կետի հետ ագուցողը առաձգական լռությունն է. դրա լինելության խորհրդով էլ կառուցիկ է Հենրիկ Էդոյանի պոեզիան, որի քրոնոտոպը […]

Ճերմակի բովանդակությունը մաքուրն է / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Տեսել ենք բանաստեղծների, ովքեր տառապում են այլոց տառապանքով, որովհետև ստիպված են ապրել այլոց ապրումներով, ստիպված են այրվել, բայց չմոխրանալ, տառապել ու բացել ծաղկի ճանապարհը նույն այդ տառապանքի ճյուղին… Տեսել ենք բանաստեղծների, որոնց խոհերը պտտվել են հովվերգության պարգևած երանության գրկում, ու տեսել ենք նաև նրանց, ովքեր ելքեր են փնտրել անելանելիի հոլովույթում, ովքեր սիրել են ու սիրվել, […]

Անկաշառ հայրենասերն ու լավատես մարդասերը

Մարտի 27-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ գրական հանդիսություն՝ նվիրված արձակագիր, բանաստեղծ, հրապարակախոս Թորոս Թորանյանի ծննդյան 90-ամյակին: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրողին շնորհավորելով ծննդյան 90 և գրական-մշակութային, ազգային-հասարակական գործունեության 70-ամյակների առիթով՝ ընդգծեց, որ Թ. Թորանյանի անբասիր կյանքի ամբողջ գործունեությունը հայ իրականության գրեթե բոլոր ասպարեզներում ամբողջացրել են նրա կերպարը՝ որպես անկաշառ հայրենասերի, լավատես մարդասերի, հայ գրականության, […]

Կարինե ԱՇՈՒՂՅԱՆ

Հմայագիր մայրերեն Երկարարև լինես, ազատ ու պարզերես, մինուճարս, տղաս, և թող կանաչ-կարմիր, խինդով ու անձանձիր անցնի ամեն օրդ, թող զորանա զորդ, միշտ աջ կտրի թուրդ, քո ժողոված հողը դառնա ծիլ-ծիլ ոսկի, թող երբ չոր փուշ բռնես՝ ձեռքերիդ մեջ ծաղկի, և գազաններն անգամ քո դեմ թող մարդանան, թող աչթերդ միշտ չոր և կայծկլտուն լինեն, թող օրհնանքը […]

ՀՌԻՓՍԻՄԷ

*** Դուռս մի՛ թակիր, Գաբրիե՛լ հրեշտակ, Մեկ է, ես հարսի շորեր չեմ հագել, Այսօր հագուստս նռան գույն ունի, Քամու պես ես դու իմ դուռը թակել… Մենակ կանայք հին կողպեքներ ունեն, Վարագույրները թանձր են ու վառ. Գաբրիե՛լ, ասա՛ ինձ, ես ո՞ւր թաքցնեմ Իմ հիացումի պեգասին համառ… Նա մի պոետ է` ոսկեղեն բառի, Չի թողնում մնամ ես […]

ԽՈՍՔԻ ԵՎ ԳՈՒՅՆԻ ԱՐԺԵՔԸ / Արևշատ ԱՎԱԳՅԱՆ

– Կան բանաստեղծներ, ովքեր նաև նկարում են, նկարիչներից ոմանք էլ բանաստեղծություններ են գրում: Ինչո՞ւ, երբ թվում է՝ ստեղծագործողի ինքնարտահայտման համար, առանձին վերցրած, կարծես բավարար են և՛ բանաստեղծության, և՛ նկարչության հնարավորությունները: – Բան ստեղծելու` բանաստեղծելու, նկարելու, երգելու, պարելու և մյուս ստեղծագործական շնորհների ներունակությունը մարդկանց տրված է նախաստեղծ ժամանակներից: Ամեն մարդ օժտված է որոշակի հակումներով, և դրանք […]