Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ

ԲԱՌԻ ԱՌԱԳԱՍՏՆԵՐԸ Մինչև որ լռությունը չի հասունանում՝ բառը չի ծնվում: Եվ ես տեսնում եմ, թե ինչպես են ոտքերիդ տակ հարություն առնում հազար տարվա հանգած ճանապարհները: Հայացքդ լույսի ընծայագիր է: Քեզ մոտ բառերի հետ հարաբերություններս դառնում են բացարձակապես անկողմնակալ: Գրելն ինձ համար դառնում է ներսս բնակեցնել: Եվ միաժամանակ ինձ ոչնչացնում եմ, երբ սկսում եմ գրել: Մանավանդ՝ […]

ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծ, հրապարակախոս, դրամատուրգ ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ծննդյան 70-ամյակի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՅԱՄԱՐՏԻ ԲՈԼՈՐ ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐՈՒՄ Մեր նորագույն պատմությունն ու արցախյան համազգային շարժումը դժվար է պատկերացնել առանց Վարդան Հակոբյանի: Դժվար է պատկերացնել և մեր պոեզիան առանց մարտնչող պոետ Վարդան Հակոբյանի: Այնպես են դասավորվել իմ ճակատագիրն ու կյանքը, որ մշտապես եղել […]

ԳՐՈՂԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

Երևանի պետական համալսարանի ուսանողների համար ավանդույթ է դարձել ամեն տարի հյուրընկալել Արցախի գրողների միության նախագահ, բանաստեղծ Վարդան Հակոբյանին: Գրող, որի ստեղծագործությունն այնքան ջերմորեն է ընդունում ուսանողությունը: Վ. Հակոբյանն այս անգամ ևս դատարկաձեռն չէր. նա համալսարանականներին ներկայացավ իր երկերի վեցերորդ հատորով և «Նշանագրություն լուսնի վրա» գրքով: Մայիսի 29-ին ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված […]

Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ / Բարերարությունը՝ ազգային արժեհամակարգում

Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ Արցախի ԳՄ նախագահ Մեր ազգային արժեհամակարգում, անշուշտ, իրենց հիմնավոր տեղն ունեն ոչ միայն գրականության ու արվեստի, գիտության ու մշակույթի կամ այլ բնագավառներում ստեղծված մեր անկրկնելի գլուխգործոցները, այլև այն առանձնահատուկ գծերն ու հատկանիշները, որոնք բնորոշ են հայ մարդուն, կազմում են նրա հարուստ ներաշխարհի անսպառ պաշարները: Այս ամենի մասին ես հաճախ եմ մտածում, մանավանդ, երբ […]

Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ / ԿԵՆԴԱՆԻ ՊԱՏ

Ապրիլյան ազատամարտի նահատակներին Տասնհինգ թվի վերջերին- Արթնացա… զորքերի շարքում: Ե. Չարենց Լսեք, Վարուժան, Անդրանիկ, Չարենց, Նժդեհ, Սիամանթո, Մոնթե, բոլորդ, բոլորդ լսեք: Ես եմ՝ արցախցի մի պոետ, մի նոր Առան, ձեր խոսքի տեր ու ծառան: Ուղիղ դար հետո վերստին ելավ ազերին՝ քոչվոր թուրքիո քոչվոր պոչը, շալակին՝ մութ մեղքերի, ոճիրների ծանր… քոչը: Ելավ՝ նորից եղեռնելու մեր ազգին, […]

ԴԺՎԱՐ ՊԱՐԶՈՒԹՅՈՒՆ / Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ

Անահիտ Թարյանը տարիների ընթացքում՝ գրքից-գիրք, ստեղծել է բանաստեղծական իր աշխարհն ու պոետական վառ նկարագիրը: Շուրջ մեկուկես տասնյակի հասնող բանաստեղծական ժողովածուներում հավատարիմ և անդավաճան մնալով թե՛ իր մարդկային բարձր նկարագրին, թե՛ իր բանաստեղծական սկզբունքներին, անընդհատ կատարելության է տարել գեղագիտական իր դավանանքը: Ասել է թե՝ հոգևոր արժեքներն ու հատկանիշները փոխանցվել են նրա բանաստեղծություններին և, առհասարակ, նրա մտածողական […]

ԽԻԶԱԽՄԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ` ԳՐՈՒԹՅՈՒՆ ԼՈՒՍՆԻ ՀԱԿԱՌԱԿ ԵՐԵՍԻՆ / Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ

Ամեն տոն իր խորհուրդն ունի: Գրողների միության 80-ամյակը առանձնանում է նրանով, որ բոլոր մյուս տոների խորհուրդն ամփոփում է իր մեջ: Տիեզերքի խորհուրդը: Խորհուրդը ԲԱՆԻ: Կա մի կարևոր առանձնանիշ ևս. Գրողների միության 80-ը ոչ թե զուտ տարիների գումար ու քանակ է ներկայացնում, այլ հոգիների ու հզոր մտքի նշանով իմաստավորված ժամանակ: Եվ տարիների անցուդարձն ու ընթացքը ցույց […]

ՔԱՐԻ ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆԸ` ՈՐՊԵՍ ՄՆԱՅՈՒՆ ԱՐԺԵՔ / Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Ասում են` գրողների բարեկամությունը, որպես կանոն, հիմնականում վերածվում է գրականությունների բարեկամության, գրականությունների բարեկամու­թյունը` ժողովուրդների: Բանաստեղծներ Վարդան Հակոբյանի և Ռոման Կիսյովի ստեղծագործական համագործակցությունը, որը սկզբնավորվել է 2012թ. Մակեդոնիայում (Ստրուգա) անցկացված Պոեզիայի միջազգային փառատոնում, ասվածի լավագույն առհավատչյաներից է: Հանդիպումից մեկ տարի հետո բուլղարացի բանա­ստեղծ Ռոման Կիսյովը հրավիրվում է Արցախ և մասնակցում այստեղ անցկացվող Պոեզիայի միջազգային փառատոնին, որը […]

Պոեզիայի երեկո Ստեփանակերտում

«Ճշմարտությունը միշտ էլ հակասական է լինում, ինչպես հակասական է յուրաքանչյուր մարդ: Այս պարագայում ամենահակասականը ես եմ: Մինչև գրիչ վերցնելը բոլոր մարդիկ բանաստեղծ են, պարզապես գրիչ վերցնելուց հետո եզակիներին է հաջողվում դարձյալ մնալ բանաստեղծ: Բանաստեղծությունն այն երևույթն է, որ չի կարող վերջնական կատարելության հասնել: Աստված մարդուն ստեղծել է և ասել՝ լրացրու քեզ՝ իմ պատկերն ունենալով քո […]

Երկիրը հայրենիք է դառնում… ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՄԲ / Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Վարդան Հակոբյանի «Ջրի հիշողությունը» գրքի առաջաբանում Սերգեյ Սարինյանը դիտարկել է. «Անդրադարձել եմ նրա գրեթե բոլոր ժողովածուներին, ստեղծել մի ամբողջ գիտություն` սահմանելով նրա ստեղծագործական ուղին` «Մեղեդիներից մինչև առասպել»: Թվում է, Share on Facebook

«ԲԱՌԸ ՀԱՍԱՐԱԿԱԾԻ ՎՐԱ» շարքից

Վարդան Հակոբյան Համաձայն եմ նրա հետ, ում հետ համաձայն չեմ Երբ մեկն ինձ հետ խոսում է ոչ մայրենի լեզվով, թվում է` խաբում է ինձ: Բառը: Բայց ուրիշ է, երբ… Ես ու իմ միտքը հակադիր բեւեռներից ենք գալիս, հանդիպում ենք այնտեղ, ուր չեն խաչվում ուղիները: Եվ բառը մեր միացումն է: Բառը, որ մի ամբողջ գիշեր մնացել […]