ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ / Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ  

  Թումանյանի ծնողները 8 երեխա ունեցան՝ 5 տղա և 3 աղջիկ: Ամենամեծը, ամենից սիրվածն ու գուրգուրվածը ապագա բանաստեղծն էր՝ Հովհաննես Թումանյանը: Նա ծնվեց Դսեղում 1869 թ. փետրվարի 7-ին (հին տոմարով): Փետրվարի 15-ին բանաստեղծին մկրտում են և Հովհաննես անվանում իր հորական պապի՝ մեկ տարի առաջ վախճանված Հովհաննես աղայի պատվին, թեև Հովհաննես էր նաև մորական պապի անունը: […]

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԽՈՍՔԸ / Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

    Ոչ բոլոր գրողներն են խոսքաշեն, ոչ բոլորի բանավոր խոսքն է զարգացած: Ինչ վերաբերում է Թումանյանին՝ նրա բանավոր խոսքը արտակարգ մեծ հմայք ուներ: Պոետի բանավոր խոսքը բնորոշվում էր հակիրճությամբ ու դիպուկությամբ, միշտ նշանակետը թիրախավորելու ունակությամբ: Բանաստեղծը չէր սիրում հապշտապ ու բարձրաձայն խոսքը. «Խոսում էր հանգիստ, դանդաղ, մեղմ ու կամաց»,  հիշում է դուստրը՝ Նվարդը: Թումանյանը […]

Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ / «Անուղղելի» գիրք նվիրողը

Թումանյանը իր նոր լույս տեսած գրքերը առատորեն բաժանելու սովորություն ուներ: Բանաստեղծի կինը՝ Օլգան, վկայում է, որ գրքերի տպաքանակի սպառվելուց հետո «գալիս էր, երեխաներին նվիրած գրքերը ետ վերցնում, տանում-նվիրում իր հյուրերին… և էսպես ո՛չ մեզ, ո՛չ էլ իր մոտ նրա գրքերից երբեք չէր լինում»: Այսպես, 1893 թ. լույս տեսած «Դաշնակներ» գրքույկը բանաստեղծը լցնում էր վերարկուի գրպանները […]

ՈՐԲԵՐԻ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԻԿԸ / Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ցանկացած որբախնամ գործունեություն միաժամանակ աշխարհի մեծ հումանիստների, մարդկության լավագույն սերուցքի, գթասրտության նվիրյալների անձնազոհության պատմությունն է, որի անհրաժեշտությունն ու կարևորությունը մշտապես արդիական է և ուսանելի: Մեծ եղեռնի տարիներին հայ գաղթականությանն ու հատկապես որբերին օգնության ձեռք մեկնեցին հայ և այլազգի հարյուրավոր գործիչներ, մեծ հումանիստներ Յոհաննես Լեփսիուսը, Օգե Մեյեր Բենեդիքսենը, տասնյակ միսիոներներ՝ Հակոբ Կյունցլերը, Կատրեն Փիթերսոնը, Կարեն Եփփեն […]

ԹՈՒՄԱՆՅԱՆ – 150. ԱԶԳՈՎԻ ՀՈԲԵԼՅԱՆ / Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԹՈՒՄԱՆՅԱՆ – 150 «Ազգովի հոբելյան ես հասկանում եմ, երբ տոնում են մեկի հոբելյանը, որին պսակելիս՝ ամբողջ ազգը կարող է ասել. թե քեզ պսակելով միևնույն է՝ թե ինձ եմ պսակում: Որ դուրս է եկել ու վեր է բարձրացել իր ժողովրդի մակերևույթից էնքան, որ գլուխը երևում է ամեն երկրից, հարգանք ու հիացում է ազդել ամեն տեղ»: Հովհաննես […]

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑԱՍԵՐ ՀԱՅ ԳՐՈՂԸ / Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Թումանյանը ամենաընթերցասեր հայ գրողներից է: Յուրաքանչյուր հայի համար հատուկ է դարերի խորքից եկող և գրեթե բնազդական սերը դեպի գիրքը: Բանաստեղծի մեջ այդ սերը առավել շեշտված էր, առավել ցայտուն: Գրքի նկատմամբ Թումանյանի վիթխարի սիրո ապացույցն էր 10 000 միավոր գրականություն կազմող նրա անձնական գրադարանը, որից այսօր պահպանվել է 8000 գիրք: Համեմատության համար նշենք, որ նյութական միջոցներ […]

ՄԵԿԴԱՐՅԱ ԿՅԱՆՔ – ՄԵԿԴԱՐՅԱ ՍԵՐ ՈՒ ՆՎԻՐՈՒՄ / Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մոտենում է մեր գրականության վիթխարի հսկայի, մեծերից ամենամեծի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը: Համազգային տոնին ընդառաջ արդեն լույս են տեսնում գիտական ու գրական հրապարակումներ: Ընթերցողի սեղանին դրվեց բանաստեղծի թոռնուհու՝ Իրմա Սաֆրազբեկյան-Թումանյանի «Օլգա Թումանյան» մենագրությունը («Էդիթ Պրինտ» հրատ., Եր., 2018, 232 էջ): Աշխատությունը ռուսերեն է՝ խմբագրված բազմամյա հմուտ և տաղանդավոր խմբագիր, նաև Թումանյանի երկերի թարգմանիչ Ալբերտ Նալբանդյանի […]

ԱՆՑՅԱԼԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐՈՒՄ / Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հովհաննես Թումանյանի կյանքի ու գործի լուսաբանման համար առանձնահատուկ արժեք ունեն նրա ընտանիքի անդամների հուշերը: Առհասարակ գրականագիտության համար գրողի ընտանիքի անդամների յուրաքանչյուր հոդված, հուշ, առավել ևս մենագրություն սկզբնաղբյուրի նշանակություն ունեն: Այս իմաստով մեծ ու անփոխարինելի է պոետի դստեր` Նվարդի դերը: Նրանից հետո բանաստեղծի ընտանիքի անդամներից թումանյանագիտությանը իր ավանդը բերեց նրա թոռնուհին` բան. գիտ. դոկտոր Իրմա Սաֆրազբեկյանը: […]

ՄԱԳԴԱ ՋԱՆՓՈԼԱԴՅԱՆ / Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է գրականագետ ՄԱԳԴԱ ՋԱՆՓՈԼԱԴՅԱՆԻՆ ծննդյան 75-ամյակի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ԿՅԱՆՔԻ ՀԱՎԱՏԱՄՔ Լրացավ գրականագետ-թումանյանագետ, թարգմանության տեսության ու թարգմանական արվեստի լավագույն մասնագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ բազմամյա դասախոս, 1984-ից ՀԳՄ անդամ, Ռուսաստանի մունիցիպալ ակադեմիայի Մ. Շոլոխովի անվան շքանշանակիր (2004), ՀԳՄ և Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի համատեղ սահմանած Լևոն Մկրտչյանի անվան […]

Մտորումներ / Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Համբերությունը կրակոտ թմրամոլություն է»: Ակուտագավա Րյունոսկե Օրերս Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում հանդիպում էր Սասուն Պասկևիչյանի և Ռուբեն Մաթևոսյանի հետ: Մեկը մեկից լուսավոր անձնավորություններ, որոնց հետ շփումը միայն ուրախացնում է մարդու էությունը: Ինչպես միշտ, բոլոր հանդիպումներն ավարտվում են հայրենիքի մասին խորհրդածություններով: Ներկա էին նաև սփյուռքահայեր, որոնք մասնակցել էին Հայրենիք-Սփյուռք խորհրդաժողովին: Նրանցից մեկը զրույցի ընթացքում հիշեց հերթական նիստից […]

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԽԻՂՃՆ ՈՒ ՀԱՅ ՈԳՈՒ «ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ» Թումանյանի 150-ամյա հոբելյանին ընդառաջ / Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մշակութային կյանքի յուրաքանչյուր երևույթ ունի իր խորհուրդն ու դերը, սակայն կան ազգային, հոգևոր կյանքի առավել կարևոր ու նշանակալից իրադարձություններ, որոնք իրենց համազգային վիթխարի արժեքով կարող են և պետք է ունենան միջազգային արձագանքներ, բարձրացնեն մեր ժողովրդի վարկը, աշխարհին ցուցադրեն հայի ոգու զորությունն ու գեղեցկությունը, հայ ամենից ազգային մեծությունների արվեստի համամարդկայնությունը: Մշակութային այդպիսի երևույթներից են Հովհ. Թումանյանի […]

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԹՈՒՐՔ ԱՊԱԳԱ ՄԱՅՐԵՐԻՆ / Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Պատճառ որդու հայրությամբ, այլ ոչ նախադաս լինելով»: Գր. Նարեկացի Գիտե՞ք, հայկական աղոթք կա, որ հղի կնոջ փրկության համար է, որովհետև աղոթքում ասվում է, թե մահվանն ամենամոտ կանգնածը հղի կինն է, նա է կյանքի ու մահվան խաչմերուկում: Նրան ամեն օր փրկության աղոթք է հարկավոր: Դուք գնո՞ւմ եք Աստծո տաճարը, չգիտեմ, ես միայն ձեր տղամարդկանց եմ տեսնում […]

ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ՄԵՐ ԱՄԵՆ ԻՆՉՆ Է / Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Կան գրողներ, որոնց կենսապատումը նրանց ստեղծագործության լավագույն մեկնաբանությունն է, իսկ գեղարվեստական երկերը՝ կյանքի լավագույն արդարացումը: Վ. Բելինսկու խոսքերով, այդպիսի գրողների առջև ժամանակը ծունկի է գալիս: Այս առումով առանձնահատուկ ու բացառիկ է Հովհաննես Թումանյանը: Նա մեր ինքնաճանաչումն է ու գենետիկ կոդը, նրանով կարելի է հասկանալ հայ մարդուն, նրա բնավորությունը, անցյալն ու ապագան միաժամանակ: Թումանյանն է հայի […]

Բեմի հեռացող նահապետ / Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

2000թ. լրացավ Սոս Սարգսյանի 70-ամյակը: Խմբագիր Վրեժ Ոսկանյանը խնդրեց այդ մասին գրել «Նոր Նախիջևան» թերթում: Գրեցի. «Կուզենայի նստած լինել Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճում, հրավիրատոմսը ձեռքիս, ու թաքուն հայացք ձգելով նրան՝ կարդայի. «Դուք հրավիրված Share on Facebook