Սամվել ԿՈՍՅԱՆ

*** Գիշերվա պատկերի շուրջ է գլխացավը՝ համազգեստը չես տարբերակի, գուցե ոստիկան է, զինվորական կամ… Սեղմում է քունքերդ՝ փորձելով խոստովանություններ քամել, բայց ո՞վ կարող է հանձնվել ինքնակամ… Մի՞ թե տիեզերքում ուրիշ մեկը չկա, երկուսով ենք՝ ես ու իմ գլխացավը, ու գիշերը, որ հայտնվել է որպես վկա, անկարող է տարբերակել՝ ինչն է վատ ու ինչն է լավը… […]

ԱՄԵՆՕՐՅԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ / Սամվել ԿՈՍՅԱՆ

Կամրջի բազրիքին հենված աղջկա դիրքը կասկածելի թվաց: Հերթական ինքնասպանը, մտածեց: Արագացրեց մեքենայի ընթացքը, սակայն կտրուկ միջամտությունը կարող էր արագացնել աղջկա գործողությունները: Արգելակեց մոտ քսան մետր հեռու, իջավ մեքենայից ու փորձեց աննկատ մոտենալ: Աղջիկը շարունակում էր նույն դիրքով կանգնած մնալ, հայացքը կամրջից ներքև: Համարյա վազելով հասավ նրան ու ամուր բռնեց թևից: – Գժվե՞լ ես: – Այլ […]

ՀԻՆ ԱՌԱՋԱՐԿ ՆՈՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ / Սամվել ԿՈՍՅԱՆ

Առաջարկս հին է, որովհետև տարիներ առաջ նույնը ներկայացրել եմ «Գրական թերթին»: Ներկայիս ներքաղաքական բուռն իրադարձությունների համայնապատկերում հնարավոր է այն երկրորդական թվա, սակայն երախտագիտության զգացումը վաղեմության ժամկետ չունի և չի կարող ունենալ: Բոլորս ենք հիշում սագերի կողմից Անգլիան փրկելու պատմությունը: Աշխարհում այս կամ այն պատմություններով պայմանավորված՝ բազմաթիվ են կենդանիների արձանները, որոնք արձան լինելուց բացի, քաղաքի կամ […]

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՆ՝ ԻՐ ՀԵՔԻԱԹԸ / Սամվել ԿՈՍՅԱՆ

– Վերջին շրջանում հեքիաթին քչերն են անդրադառնում: Արդյո՞ք հասարակության համար հեքիաթն այլևս կորցրել է իր երբեմնի նշանակությունը: – Թեև զարգացած տեխնոլո­գիաների դարաշրջանում մարդկության, մասնավորապես երեխաների միջավայրում շատ բաների հետ նաև հեքիաթներն են փոխարինվել համակարգչային խաղերով, հեռախոսներով և համացանցով, սակայն անառարկելի է, որ հեքիաթն ու հեքիաթայինը շարունակվելու են այնքան, որքան մեր մոլորակի վրա կարող է կյանքը […]

Սամվել ԿՈՍՅԱՆ / ԽԱՂԱԴՐՈՒՅՔ

1. Ո՞ւմ մեղքն է շատ և ումը` քիչ, ում պարտություններն են արդարացված, ում հաղթանակներն են փուչ ու ոչինչ և ում վերքերն են դեռ չփակված: Ահա սկիզբը, վերջն իր դուռը դեռ չի գտել, քայլերը շարունակում են ծուղակներին, հաղթողները սատանային մտերմացել, ժեռ քարեր են նետում պարտվածներին: Պարտվածների մոտ են քարերն արդեն, ո՞վ ուժ ունի, սակայն, դրանք հետ […]

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՅՑԵԼԻ՞ ԱՐՑԱԽ / Սամվել ԿՈՍՅԱՆ

Ֆրանսիական Le Figaro-ն հայտնում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնը, մասնակցելով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին, ասել է. «Լեռնային Ղարաբաղ այցի ընթացքում ես ձեզ չեմ ուղեկցի, քանի որ Ֆրանսիան կկորցնի իր դերն այս հակամարտությունում և չի կարողանա միջնորդ և լսելի լինել երկու կողմերի համար»,- ապա հավելել է. «Հուսով եմ՝ մի օր կգամ ձեզ […]

Սամվել ԿՈՍՅԱՆ

1. Վերապահումով նշանակալի էր Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումը: Ինչո՞ւ վերապահումով, որովհետև այլ բան է ջուրը մտնելը և այլ, թե կբավարարե՞ն ուժերդ մյուս ափ հասնելու համար, որքան էլ մեծ լինի ցանկությունդ: Թղթի վրա ամեն ինչ հրաշալի է, վարդագույն, բայց թուղթը ապրելու տարածք չէ: Առանց այդ համաձայնագրի էլ սոցիալական բևեռները մոտեցնող տասնյակ օրենքներ են հրապարակվում, սակայն իրականության […]

ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ / Սամվել Կոսյան

Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների արտահերթ գագաթնաժողովում Ալիևի ելույթը հիմնականում վերաբերել է ղարաբաղյան հակամարտությանը: Արդեն բոլորին հոգնեցրած փաստերից զատ, Ալիևը մահմեդական երկրներին կոչ է արել խզել հարաբերությունները Հայաստանի հետ, հայտարարելով` «Հայաստանը մահմեդական երկրների համար երբեք չի կարող բարեկամ լինել»: Սա առաջին դեպքը չէ, երբ Բաքուն իսլամական աշխարհին փորձում է ղարաբաղյան հակամարտությունը ներկայացնել որպես կրոնական հակամարտություն` […]

ՉԱՓՆ  ԱՆՑԱՆ / Սամվել ԿՈՍՅԱՆ

Ռուսական եթերում Եվրամիություն-Հայաստան համաձայնագրի շուրջ հակահայ աղմուկն ուրիշ բան չէ, քան հիստերիա, երբ, այսպես կոչված, փորձագետներն ու լրագրողները` փրփուրը բերաններին ու ագրեսիվ հռետորաբանությամբ, փորձում են ոչ միայն սևացնել, այլև նսեմացնել «ռազմավարական գործընկերոջը»: Ըստ նրանց` Եվրոպան «հիպնոսացրել» է Հայաստանին, ինչի համար Ռուսաստանը ապտակ է ստացել «երախտամոռ ընկերոջից»: Նոյեմբերի 19-ին, երբ ՌԴ պաշտպանության նախարարության «Զվեզդա» հեռուստաընկերության եթերում […]

ԿԱՄ-ԿԱՄ»-Ը ԶԻՋԵՑ «ԵՎ-ԵՎ»-ԻՆ / Սամվել ԿՈՍՅԱՆ

Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, ի տարբերություն 2013-ին ԵԱՏՄ-ին անդամագրվելու հոռետեսությանը, անկախ ամեն ինչից և հետագա զարգացումներից, ոգևորության ալիք է առաջացրել հայաստանյան բոլոր շրջանակներում` որակվելով որպես պատմական և իրադարձային: Համաձայնագիրը ենթադրում է նոր հնարավորություններ շահավետ ներդրումների, բարեկեցության ապահովման, բռնությունը բացառելու, մարդու իրավունքները հարգելու, բիզնես միջավայրի բարելավման, արդարադատության հիմնարար սկզբունքների հաստատման, անվտանգության խնդիրների լուծման, […]

Սամվել ԿՈՍՅԱՆ / ԻՆՉ Է ՓՈԽՎԵԼ ԵՎ ԻՆՉ Է ՓՈԽՎԵԼՈՒ

Մեծ է հավանականությունը, որ այսօր` նոյեմբերի 24-ին, Բրյուսելում` ԱԼԳ գագաթաժողովի ընթացքում կստորագրվի Հայաստանի և Եվրամիության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության շրջանակային համաձայնագիրը», ինչը հաստատել է նաև եվրոպական հարևանության ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, նշելով, որ «Համաձայնագրի ստորագրմանը որևէ խոչընդոտ չկա` ո՛չ եվրոպական, ո՛չ հայկական կողմից»: Հայ և եվրոպացի դիվանագետներն ասում են, թե ներկայիս համաձայնագիրը նման […]

ԱՊԱՎԻՆԵԼ ԱԼԼԱՀԻ ԲԱՐԵՀԱՃՈՒԹՅԱՆԸ / Սամվել Կոսյան

Հոկտեմբերի 30-ին վերջապես մեկնարկեց «Բաքու-Թբիլիսի-Կարս» մի քանի անգամ հետաձգված երկաթգիծը: Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանը շրջանցող շուրջ 900 կմ երկարությամբ այդ երկաթուղով նախատեսվում է տարեկան մոտ 20 մլն տոննա բեռ և 1մլն ուղևոր տեղափոխել: Բացման արարողությանը, ինչը սպասելի էր, պաթոսի և վերամբարձության պակաս չզգացվեց: ԲԹԿ-ն Բաքու-Թբիլիսի-Ջեյhան նավթամուղից և Բաքու- Թբիլիսի-Էրզրում գազատարից հետո ներկայացվեց որպես «դարի երրորդ […]

ԾԱՌԻ ՍՈՒՆԿԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՌԱՆՑ ԾԱՌԻ / Սամվել ԿՈՍՅԱՆ

Թուրք-ամերիկյան հարաբերություններում ներկայիս լարվածությունը փորձագետները որակում են որպես աննախադեպ: Ամեն ինչ սկսվեց, երբ Ստամբուլում՝ Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեղադրանքով, ձերբակալվեց ԱՄՆ դիվանագիտության առաքելության աշխատակիցը, ինչին հաջորդեց ԱՄՆ-ի դեսպանատան՝ Թուրքիայի քաղաքացիներին վիզաների տրամադրման դադարեցման մասին հայտարարությունը: Ժամեր անց համարժեք որոշում կայացրեց նաև պաշտոնական Անկարան: Այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինն ընդգծեց, որ […]

ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՊԱՐՏՎԵԼԸ ԵՎՍ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ Է / Սամվել Կոսյան

ԵԽԽՎ-ում ընդունված հակաադրբեջանական երկու բանաձևերը հերթական դժգոհության ալիքն են բարձրացրել Ադրբեջանում, ինչը սպասելի էր, հաշվի առնելով այդ երկրի քաղաքական ներքին վիճակը, որտեղ քննադատությունը կարող է հնչել միայն դրսի հասցեներով, մինչդեռ ներսում ստիպված և պարտավոր են նշելու դրականն ու առաջընթացը` չմոռանալով վկայակոչել դրանց հեղինակ «ամենակարող և հրաշագործ» ալիևներին: «Նիրվանայական» այս ֆոնին որոտի տպավորություն են թողել ԵԽԽՎ-ի […]

ԿԱՏԱԼՈՆԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

The Guardian պարբերականի հոդվածագիր Սայմոն Դիստալը, անդրադառնալով կատալոնական հանրաքվեին, նշում է. «Մադրիդի պահվածքը Եվրոպական միությանը պետք է լուրջ առիթ տա խորհելու, թե արդյոք Իսպանիան հավատարի՞մ է ժողովրդավարական նորմերին: Իսպանիայի վարչապետ Մարիանա Ռախոյը հնարավոր ամեն բան արեց, որպեսզի դատարանների կողմից ապօրինի ճանաչված հանրաքվեն չկայանար, սակայն նրա կոչերն ու սպառնալիքներն արդյունք չտվեցին: Այդ իսկ պատճառով Ռախոյն իր […]

ԲԱՑԱՌՎԱԾ ՉԷ, ՈՐ ԱԶԵՐԻՆԵՐԸ ՀԱՅԵՐԻ ԴԵՄ ՄԵՆԱԿ ՄՆԱՆ / Սամվել Կոսյան

«Կարծում էի` 21-րդ դարում աշխարհում պետություն չի մնացել, որի ազգային գաղափարը բացահայտ ազգայնամոլությունն ու մի այլ ժողովրդի ոչնչացման ցանկությունը լինի, և դա միայն այն պատճառով, որ այդ ժողովուրդը դավանում է ուրիշ հավատի և մշակութային ուրիշ արժեքների,- ադրբեջանական բանտից հետո գրել է բլոգեր Լապշինը:- Ադրբեջանը մտածում է, որ հայերն իրավունք չունեն իրենց լեզուն, կրոնն ու մշակույթն […]

ԿԵՂԾԻՔԸ ԻՆՉՔԱՆ ԷԼ ԼՎԱՆԱՍ, ՀԵՏՔԸ ՄՆՈՒՄ Է / Սամվել Կոսյան

Վերջին շրջանում միջազգային հնչեղություն ստացած «Ադրբեջանական լվացքատունե կոռուպցիոն սկանդալի շուրջ քննարկումները նորանոր բացահայտումներ են ջրի երես հանում: Երբ «The Guardianե-ը և աշխարհի այլ թերթեր հաղորդեցին, որ Ադրբեջանի կառավարությունը 2012-2014 թթ. ամբողջ Եվրոպայում մոտ 3 միլիարդ դոլարի կաշառք է տվել բազմաթիվ անհատների ու կազմակերպությունների, պարզ դարձավ, որ ալիևյան իշխանության կոռուպցիոն մեխանիզմի մեջ եվրոպական քաղաքական գործիչների և […]

Սամվել ԿՈՍՅԱՆ / ՀԱՅԱՍՏԱՆԻՑ 300 ԿԻԼՈՄԵՏՐ ՀԵՌՈՒ

Իրաքյան Քուրդիստանում արդեն մեկնարկել է սեպտեմբերի 25-ին կայանալիք անկախության հարցով հանրաքվեի նախընտրական քարոզարշավը, որը կավարտվի սեպտեմբերի 22-ին: Հանրաքվեին կմասնակցի մոտ 5 միլիոն ընտրող, շուրջ 46.000 ընտրատեղամասում: Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մեսութ Բարզանին, խոսելով սպասվելիք հանրաքվեի մասին, խոստովանել է, որ հանրաքվեն ի զորու է կանխել տարածաշրջանում և հատկապես Իրաքի հյուսիսում նոր արյունալի պատերազմների վտանգը: […]

Սամվել ԿՈՍՅԱՆ / ԽԱՂ ԱՌԱՆՑ ԿԱՆՈՆՆԵՐԻ

Որքան էլ բարձրաձայնվի, թե հայկական կողմը Ռուսաստանի պաշտոնյաների հետ բազմիցս քննարկել է Ադրբեջանին զենք մատակարարելու հարցը, հենց վերջերս զենքերի հերթական խմբաքանակը հայտնվեց Ադրբեջանում, և ինչպես նշում են ռուսական լրատվամիջոցները, ՌԴ-ի կողմից Ադրբեջանին ՀՄՄ-3 հետևակի մարտական մեքենաների մատակարարումը նախատեսվում է ավարտել հաջորդ տարի: «Ինչպիսի հազվագյուտ ցինիզմ, իր դաշնակցի թշնամուն զենք ուղարկել Ռախմանինովի անունը կրող նավով: Ուղարկեիք […]

ԱՌԱՎՈՏՅԱՆ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ, ԵՐԵԿՈՅԱՆ` ԵԱՏՄ / Սամվել ԿՈՍՅԱՆ

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Գերմանիան կվերանայի Թուրքիայի նկատմամբ իր տնտեսական քաղաքականությունը, միաժամանակ կոչ անելով Բրյուսելին ֆինանսական ճնշում գործադրել Անկարայի վրա: Երկու երկրների միջև ճգնաժամը գնալով խորանում է, և առայժմ դժվար է իրավիճակի բարելավման նշաններ արձանագրել, ինչն էլ էականորեն ազդում է նաև Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու գործընթացին: Որքան էլ Թուրքիան Արևմուտքի ներկա հարաբերություններն իր […]