ՄԵՆՔ ԵՎ… ՄԵՆՔ / Սաթենիկ ՄԿՐՏՉՅԱՆ

    Դռան զանգը հնչեցնողի դիմաց կինը կիսաբացել և, կարծես` ներխուժել ցանկացող անծանոթից տունը պաշտպանելու համար, կանգնել էր բացվածքի դիմաց` ո՞վ ես, ի՞նչ ես ուզում… Լռությունը երկուստեք ձգվել էր, ու տան խորքերից դուրս եկած երիտասարդը, որ երևի կոչված էր որդի լինելու, պատվարի նման կանգնել էր մոր թիկունքին և իրենով թանձրացրել լռությունը… Հետո մոր թիկունքը պահող […]

ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐ՝ ԱՌԱՆՑ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐԻ / Սաթենիկ ՄԿՐՏՉՅԱՆ

– Ո՞րն է գիրքը ընթերցողին հասցնելու ամենակարճ ճանապարհը: – Մեր փոքրիկ երկրի ներկա՝ ԲԱԶՄԱԲԱՐԴ կյանքի հորձանուտ նետված կամ նետվող գրողի ու նրա ստեղծագործության դիմաց հառնել ու հառնում են ԲԱԶՄԱԲՆՈՒՅԹ խնդիրներ, որոնցից ոչ մեկն էլ՝ ինչպես էլ դասավորենք, չի ցանկանում երկրորդ կամ երկրորդական կոչվել: Դրանք բոլորն էլ առաջին են, և վե՛րջ: Եվ այսպես. ԽՆԴԻՐ ԱՌԱՋԻՆ. Հարազատ […]

ԱՆԱՆՈՒՆԸ / Սաթենիկ ՄԿՐՏՉՅԱՆ

Տարիներ առաջ ամեն ինչ ու ամենքին կորցրած, իրենից ու իր տեսակից փախած և իր կամքով հեռավոր ու փոքրիկ քաղաքն ընտրած մարդը, փոքրիկ սրճարանում գլխի թեթևակի խոնարհումներով աջ ու ձախ բարևելով այդ ժամին իրենց մեկ բաժակ գինին կամ մեկ գավաթ սուրճը վայելող հատուկենտ այցելուներին, մինչև կմոտենար ազատ սեղաններից մեկին, թռուցիկ հայացքը սահեցրել էր սրահի անկյունի սեղանին […]

Ճակատագիր «Կենդանակերպ»-ի մի պտղունցի մեջ / Կարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Սարսուռների, բազմահազար սարսուռների վազքն այլևս անհնարին է սանձել և նույն անզուսպ պոռթկմանը տրվելով՝ դեռ ընթերցելը չավարտած, ձեռքս ակամա մեկնում եմ գրչին… Սաթենիկ Մկրտչյանի այս գործի դեռևս առաջին գրքին առիթ եմ ունեցել անդրադառնալու, ևս մեկ անգամ հնչեցնում եմ խոսքս՝ անկախ ժամանակից, քանզի իրականում այս գործի համար չկան ժամանակային չափումներ. ներկան, անցյալը, ապագան, բոլոր երեք չափումներն այստեղ […]

Հ Ո Ղ Ը / Սաթենիկ ՄԿՐՏՉՅԱՆ

Նախորդ օրը հրավիրել էր (նա չէր էլ մտածել, թե հրավիրում է, այլ, սովորականի նման, ընդամենը կանչում է` վաղը կգա՛ք) իրենց հետ կամ իրենցից մի քիչ շուտ, մի քիչ ուշ հայրենիք ու հայրենիքի մայրաքաղաք տեղափոխված հեռու-մոտիկ հարազատներին, հին ու նոր ընկերներին, բարեկամներին… Կանչել էր ու մեկ առ մեկ կամ զույգ-զույգ առաջնորդել սեփական սրտի չափ մեծ ու […]

ՍԱԹԵՆԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է արձակագիր, թարգմանչուհի ՍԱԹԵՆԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ծննդյան 70-ամյակի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին Հոբելյանական տարեդարձները լավ առիթ են՝ մտովի կրկին թափանցելու սիրելի մարդու, գրչընկերոջ ներաշխարհը, կրկին հետադարձ հայացք նետելու նրա անցած ճանապարհին և, բնականաբար, իր գրչին արժանի՝ հոգուդ մի անկյունում միշտ ներկա, քո խոսքերն ուղղելու նրան: Սաթենիկ Մկրտչյան հրաշալի գրող- արձակագիրը նաև […]

ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՎՈՐ ԲՈՒՅՐԸ / Սաթենիկ ՄԿՐՏՉՅԱՆ

Ուշ երեկոյան ծեր ու հիվանդ, այժմ նաև կենսական ուժերի ամենավերջին փշրանքից իսպառ զրկված հարևանուհի Մագթաղի` առանց այն էլ մաքրամաքուր սենյակը սովորույթի ուժով «կարգի բերելուց», հիվանդ կնոջ սպիտակեղենն ու գիշերաշապիկը փոխելուց, ստիպողաբար մեկ-երկու գդալ մածուն կերցնելուց հետո Աննան փլվեց նրա մահճակալի կողքի ցածրիկ աթոռակին: Մագթաղը, որ հարյուր տարի առաջ Share on Facebook