Չափանիշ ու սերունդ ձևավորող ներկայություն

Հունիսի 7-ին ՀԳՄ Կլոր սրահում առաջին անգամ անցկացվեց գրող, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանի անվան մրցանակաբաշխությունը: Գրական մրցանակը հանձնվեց նրա ուսանողուհի, երիտասարդ գրող Արմինե Բոյաջյանին՝ «Նկարում եմ նապաստակ (location-ծառի տակ)» պատմվածքի համար: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, փաստելով, որ մրցանակաբաշխու­թյունները հնարավորություն են տալիս գնահատելու ժամանակակից ստեղծագործողներին, նշեց, որ այդ շարքը համալրվել է Ռ. Հովսեփյանի անվան մրցանակաբաշխությամբ: Նրա հավաստմամբ՝ […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի գրողների միությունը և Ռուբեն Հովսեփյանի ընտանիքը հայտարարում են անվանի արձակագիր, թարգմանիչ, ազգային գործիչ ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ անվան մրցանակաբաշխություն` պատմվածքի ժանրի անտիպ լավագույն ստեղծագործությունների համար (մինչև 30 համակարգչային էջ): Սահմանվում է մեկ մրցանակ` 150.000 (հարյուր հիսուն հազար) դրամ պարգևավճարով: Նյութերն ընդունվում են մինչև ս.թ. ապրիլի 15-ը: Մրցանակաբաշխության արդյունքները կամփոփվեն ս.թ. մայիսի 4-ին: Մրցանակաբաշխության ներկայացվող նյութերը հանձնել […]

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՆՑ ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ

Մտավորականը հայրենիքի զինվորն է Որքան էլ փորձում ես հեռու մնալ ընդհանրացում-բանաձևումներից, որքան էլ փորձում ես մասնակիցը միայն լինել բանաձևումների հասունացման` ավարտուն ձևակերպումը վստահելով ինքնաբյուրեղացմանը, չի ստացվում. միկրոֆոնով, գրիչով քեզ դեմ են անում պատին ու պահանջում ընդհանրացնել, բանաձևել, ձևակերպել… Կարծես մեկընդմիշտ լուծվող հարց է, և, ահա, քո բանաձևումով ավարտվելու է պատմությունը: Հազարավոր ձևակերպումներ կան, մտավորականի հազարավոր […]

ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ` ՆՎԻՐՎԱԾ ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Սեպտեմբերի 25-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Նահապետի աշունը» խորագրով հուշ-երեկո` նվիրված անվանի գրող, թարգմանիչ, հրապարակախոս Ռուբեն Հովսեփյանի հիշատակին: Երեկոյի կազմակերպիչն էր Համազգային հայ կրթական և մշակութային միությունը, որին դեռ երիտասարդ տարիներից անդամակցում էր անվանի մտավորականը: Ներկա էին գրողի ընկերները, ընտանիքի անդամներն ու ընթերցասերներ Հայաստանից և Սփյուռքից: Երեկոյի ընթացքում ներկայացվեց Ռուբեն Հովսեփյան գրողը, թարգմանիչը, համազգայնականն ու […]

«ՆԱՀԱՊԵՏԻ ԱՇՈՒՆԸ» ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ` ՆՎԻՐՎԱԾ ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Սեպտեմբերի 25-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Նահապետի աշունը» խորագրով հուշ-երեկո` նվիրված անվանի գրող, թարգմանիչ, հրապարակախոս Ռուբեն Հովսեփյանի հիշատակին: Երեկոյի կազմակերպիչն էր Համազգային հայ կրթական և մշակութային միությունը, որին դեռ երիտասարդ տարիներից անդամակցում էր անվանի մտավորականը: Ելույթ ունեցան Վիգեն Թուֆենքչյանը (Համազգային հայ կրթական և մշակութային միության ԿՎ անդամ, դոկտոր), Էդվարդ Միլիտոնյանը (Հայաստանի գրողների միության նախագահ), Արտաշես […]

Արագիլները վերադարձան / Ռուբեն ՀՈՎՍԵՓՅԱՆ

Մի ժամանակ կարծում էի, թե արագիլներն են գարուն բերում: Կանգնում էի մեր բակում, ցեխոտ մատներով սուլում ու ողջունում էի նրանց գալուստը: Պապս ասում էր՝ գարունը ընկնում է երկնքից, Աստծու տվածն է: Հայրս ասում էր՝ տարին ունի չորս եղանակ՝ ամառ, աշուն, ձմեռ, գարուն: Մայրս ասում էր՝ էլի ցեխոտել ես շալվարդ, դու փնթի տղա ես: Իսկ ես […]

ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Կյանքի 77-րդ տարում վախճանվեց անվանի արձակագիր, թարգմանիչ, կինոդրամատուրգ, 1968-ից ՀԳՄ անդամ Ռուբեն Հովսեփյանը: Ռուբեն Հովսեփյանը ծնվել է 1939 թ. մայիսի 5-ին, Երևանում: 1962-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը: 1965-66 թթ. աշխատել է «Ավանգարդ» թերթում՝ որպես արվեստի և գրականության բաժնի վարիչ, 1970-74-ին` «Սովետական գրականություն» ամսագրում` արձակի բաժնի վարիչ: 1975 թ. ավարտել է Մոսկվայի կինոսցենարիստների […]

ՎԵՐՋԻՆ ԳԻՇԵՐԸ (հատված «Խաչատուր Աբովյան» անավարտ վեպից) / Ռուբեն ՀՈՎՍԵՓՅԱՆ

Պատուհանի տակ չէր դադարում, չէր դադարում անիծյալ շեփորի ճղճղոցը, սպառնում էր փշրտել ապակիները, ներս խուժել գարնան անձրևի հետ, մարել մոմերի բոց-լեզվակները, որոնց թրթռոցը սենյակը լցրել էր քնած, մեռած իրերի շարժուն ստվերներով. անշշուկ քսվելով մեկմեկու, իրար մեջ լուծվելով, իրար միջից անցնելով, մարմնից անջատված այդ հոգիները երկարում էին, կծկվում, թանձրանում էին, աղոտանում, պահ մտնում սենյակի մութ-մութ անկյուններում […]

ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ / Ռուբեն ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հին ձեռագրերիս թղթապանակներից մեկում, այլ հոդված փնտրելիս, հանկարծ աչքիս ընկավ առաջին Սահմանադրության հետ կապված մի գրառում, որը ո՛չ թվագրված է, ո՛չ էլ այս կամ այն լրագրում հրապարակման նշում ունի: Ոչ էլ ես եմ հիշում` հրապարակվե՞լ է, թե՞ ոչ: Բայց եթե հիշեի էլ, միևնույն է, չէի վարանի այսօր վերահրապարակել, որովհետև բոլոր այն մտահոգությունները և դիտարկումները, որ […]

Ռուբեն ՀՈՎՍԵՓՅԱՆ / Շնորհավոր Նոր տարի

Ցանկանանք թե ոչ` 2015-ը աշխարհի հայացքն ուղղելու է մեզ վրա. ոչ անպայման և ոչ միայն համակրանքով, ոչ անպայման և ոչ միայն թշնամանքով, ոչ անպայման և ոչ միայն անտարբերությամբ: Տոնակատարության տարի չէ 2015-ը, ստուգատեսի պես մի բան է… Համակրանքով մեզ նայողը պիտի վստահանա՞, որ իզուր չէ իր վերաբերմունքը, թշնամանքով նայողը պիտի հասկանա՞, որ ապարդյուն են եղել […]

ԷՍ ԵՆՔ. ԱՇԽԱՐՀԻ ՍՏԵՂԾԱԾՆ ԵՆՔ / Վ. ՓԻԼՈՅԱՆ

(Ռուբեն Հովսեփյանի «Ծիրանի ծառերի տակ» վեպը) Վեպը ծանր ու լուրջ, բայց և քմահաճ ժանր է: Հաճախ այն մնում է իր կերտման ժամանակի մեջ, ավելի հաճախ ժամանակից հետ է ընկնում, և քիչ է պատահում, որ առաջ ընկնի, մնա ու լինի: Եվ ժամանակի արագացած ռիթմն է հակադարձ համեմատական վեպին: Ահա և ընթերցողի սեղանին է Ռ. Հովսեփյանի ,Ծիրանի […]

Մանուկ Մնացականյան – 80

ԲՈԼՈՐԻՍ ՀԱՐԱԶԱՏ ՄԱՆՈՒԿԸ Մի սքանչելի երգ ունենք, որի և՛ բառերն են սրտամոտ, և՛ երաժշտությունը՝ «Բարի, գեղեցիկ, առաքինի ընկերը մարդու»: Այսօր էլ ես Մանուկ Մնացականյանին այդպես եմ տեսնում: Այն ցուրտ ու սոված տարիներին երբեմն այցելում էի նրան. նա իր նոր պատմվածքն էր կարդում, ես՝ իմը, մի քանի կում օղի էինք խմում և մեղմ ու բարեհամբույր տանտիրուհի […]

Մահվան մյուս երեսը / Գաբրիել Գարսիա Մարկես

Չգիտես ինչու, ասես ցնցել էին, նա արթնացավ հանկարծ: Վաղորդյան պարտեզից արձակվող նոր-նոր բացված ծաղիկների բուրմունքին խառնված մանուշակների և ֆորմալդեգիդի տտիպ հոտը գալիս էր հարևան սենյակից: Նա փորձեց հանդարտվել, սառնասրտվել, ինչից իրեն զրկել էր երազը: Պետք է որ վաղ առավոտ լիներ, որովհետև բանջարանոցի մարգերը ջրելու ձայնն էր լսվում, իսկ բաց պատուհանից հայում էր կապույտ երկինքը: Հայացքը […]

Բաց նամակ

  Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ պարոն ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Մեծարգո Սերժ Ազատի, 1915 թվականի Հայոց ցեղասպանության առաջին զոհերը հայ գրականու­թյան ներկայացուցիչները եղան. Դանիել Վարուժանը Սիամանթոն Ռուբեն Սևակը Գրիգոր Զոհրապը Տիգրան Չեոկյուրյանը Թլկատինցին Ռուբեն Զարդարյանը Արտաշես Հարությունյանը Գեղամ Տեր-Կարապետյանը (Մշո Գեղամ) Մելքոն Կյուրճյանը (Հրանտ) Երուխանը Գեղամ Բաղդասարյանը: Արհավիրքից պատահականությամբ փրկվեց, […]

ՈՍԿՈՒ ՇՈՒԿԱՅՈՒՄ Ռուբեն ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ոսպնյակն աջ աչքին հպած ակնավաճառը տնտղում էր Միքայելի մատանին և քթի տակ դնդնում ոչ այն է՝ երգ, ոչ այն է՝ աղոթք: Երգ կոչվելու համար դնդնոցը մեղեդի պիտի ունենար, աղոթքի համար` բառեր, բայց ոչ մեղեդի էր հյուսվում, ոչ էլ բառեր էին հոդաբաշխվում: Ակնավաճառի փակված ձախ աչքի թարթիչները թրթռում էին` ինչպես իրար քսվող թիթեռի թևիկներ, երբեմն միայն […]

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ծննդյան 75-ամյակի առթիվ

ԱՆՏԱՌԻ ՏՂԱՄԱՐԴ ԾԱՌԸ («Գրական թերթ», 1999) (15 տարվա վաղեմության այս հոդվածը գալիս – հանդիպում է գրողի այս օրվա հոբելյանին) Ռուբեն Հովսեփյանը «Անտառային դասեր» վերնագրով մի հիանալի պատմվածք ունի, որը համեստորեն անվանել է ակնարկ: Այս դեպքում, սակայն, կարևորը ժանրային սահմանումը չէ, այլ պատմվածքի (կամ ակնարկի) հերոսներից մեկի այն միտքը, թե «անտառին տղամարդ ծառեր են պետք»: Գրականությանը […]

ՄԵՂՔ Է, ՉԷ՞ / Ռուբեն ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ընկուզենուց կապված մեր շունը շփոթվել էր, չգիտեր` ետևի ոտքերին կանգնի ու փաթաթվի ծնկների՞ս, ինչպես վարվում էր ամեն անգամ, երբ հայրական տուն էի գալիս, թե՞ ատամները կրճտացնելով հաչա անծանոթ հյուրի վրա: Նա ավելի շփոթվեց, երբ անծանոթ հյուրը լայնեզր գլխարկը հանելով ու թեթևակի խոնարհումով մտերմաբար աչքով արեց և ընդառաջ եկող հորս ձեռք մեկնելով՝ տուն մտավ: Հիմա արդեն […]

ԱՌԱՅԺՄ ՊՂՏՈՐ Է ՄԵՐ ՏԱԿԱՌԻ ԼՈՒԾՈՒՅԹԸ / Ռուբեն ՀՈՎՍԵՓՅԱՆ

Սերգեյ ՄՈՒՐԱԴՅԱՆ – Մեր զրույցն սկսենք «Ո՞րն է գրողի և մտավորականի դերը մեր հասարակությունում» հարցով: «Մեր ժամանակի հերոսներ» ավելի ու ավելի է ընկալվում շոու բիզնեսի աստղը, հաջողակ բիզնեսմենը, մանդատ գնած պատգամավորը… Այս մտայնությունը փոխում է հասարակական գիտակցության հոլովույթը, ձևախեղում է չափանիշները: Քո կարծիքով, այս ձևախեղումը ժամանակի թելադրա՞նք է՝ երկարատև ու հստակված, թե՞ ժամանակավոր երևույթ: Ռուբեն […]

ՄԱՀՎԱՆ ՄՅՈՒՍ ԵՐԵՍԸ / ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ

Գաբրիել Գարսիա Մարկեսը հիսուներկու տարեկան էր, երբ 1979-ին, հայերենով, լույս տեսավ նրա «Հարյուր տարվա մենություն» վեպը. Հայաստանում ընդունելությունն այնքան ջերմ էր, որ ներվեց թարգմանչիս՝ երրորդ լեզվի միջնորդությանը դիմելու մեղանչումը: Հետո էլի մեղանչում եղավ, և «Նահապետի աշունը» հայացավ: Ու այսօր, նրա ութսունամյակի օրերին, ես երրորդ, թերևս վերջին մեղանչումն եմ գործում՝ հայերենի վերածելով ահա այս պատմվածքը, որ, […]

Ինչպես դառնալ ուժեղ / Ռուբեն ՀՈՎՍԵՓՅԱՆ

Սարդարապատ կոչվող և Հոկտեմբեր վերանվանված կիսակայարանի շուրջ նոր-նոր կառուցվող քաղաքը ռազմական քարտեզի վրա կիսաանապատային, անկենդան տարածք էր նկարված, և հարբեցողու­թյան մեղքով պատժված կապիտան Ռագոզինին աքսորողներն ավելի հարմար բնակավայր չէին կարող հորինել: Նրանք ի՜նչ իմանային, որ ռուս վերջին ցարի օրոք կազմված ռազմական քարտեզի անապատային այդ հատվածում խաղողի անծայրածիր այգիներ էին հայտնվել: Նրանք ի՞նչ իմանային, որ այդ […]