ՇՈՒՇԻ. ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԳՐԱԿԱՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՇՈՒՇԻ / ՆԱՆԵ

Ուշ աշնան գույներ են՝ թանձր, մեղրագույն: Եվ տեղ-տեղ միայն փոքրիկ մի թուփ կամ՝ իրենց վրա դեղին ներկ առած վրձիններ հիշեցնող, մերկացած բարակ բարդիների գագաթներ, մուգ ու խոնավ հեռանկարի վրա առանձնացող վառ գույներով, աշնան վերջին ճիչ են ասես հնչեցնում: Փոքրիկ մի խմբով՝ գրողներ Ալիս Հովհաննիսյանը, Գոհար Գալստյանը, Արծվի Բախչինյանը, Պերճուհի Ավետյանը, Լևոն Շահնուրը, գրականագետ Անի Փաշայանը […]

ՆԱՆԵ / ԱՆՑՈՒՄ ԿՅԱՆՔՈՎ

Ծաղկած հիրիկը տարուբերեց Նրբաթույր ծաղկաթերթերն իր` Ի պատասխան իմ ողջույնի- Ինչ շքեղ է դաշտը` Ծաղկանց ու սեզերի բույրերով օծուն… Ուզում եմ ոտքս կախ գցել, Բայց շտապել է պետք- Ընթացքս այլ հասցե ունի. Ես ընդամենը անցնում եմ այստեղով… Արտույտն է գեղգեղում` Չինարի սաղարթներին ի ձույլ. Հեքիաթ է դառնում պահը. Եվ… ինչպե՜ս կուզեի Նրա մի մասնիկը դառնալ […]

ԵՐԵՎԱՆԻ ԾԱՅՐԱՄԱՍԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ / ՆԱՆԵ

Մհեր Ենոքյանի մասին այս նյութը գրվել է 2012-ի դեկտեմբերին: Սակայն չի հրապարակվել: Միայն հիշում եմ, որ այդ օրերին այնպիսի անօրինականություններ սկսեցին արդեն եղածների վրա մեկը մյուսի հետևից իրար բարդվելով թափ առնել, միտքս զբաղեցնել ու նյութեր դառնալ, որ կարծես մոռացա անգամ Մհերի մասին գրվածի գրեթե պատրաստ լինելը: Հետաձգում էի` մինչև ազատ ժամանակ կունենամ այն փաստերով լրացնելու […]

ԱՄՈՒՐ ՍԱՐԻ, ԱՄՈՒՐ ՀՈՂԻ ԵՎ ԱՄՈՒՐ ԵՐԿՐԻ ՊԱՀԱՆՋՈՎ / ՆԱՆԵ

Ու եղավ այնպես, որ հողն այլևս չէր պահում Դավթի որդուն, քաջին Սասնա աշխարհի. Քանի աշխարք չար է, Հողն էլ ղալբցեր է, Մեջ աշխարքին ես չեմ մնա… Եվ գնաց ու փակվեց Փոքր Մհերը Ագռավաքարում՝ մեր և իր հայացքների ու մտքերի առաջ թողնելով ժայռակոփ փակ դուռը: Բայց նրա պատգամին հավատարիմ չեղանք և «ցորեն քանց մասուր մի ու […]

Ի՞ՆՉ ԱՐԺԵՔ ՈՒՆԵՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ / ՆԱՆԵ

– Որո՞նք են այն չափանիշները, որոնցով հնարավոր է գնահատել արդի մշակույթի և հոգևոր դաշտի բացթողումներն ու ձեռքբերումները: – Կյանքը ամեն բանից առաջ պատասխանատվություն է, և ամեն ոք հարկ է, որ հասկանա՝ որն է իր առաքելությունը, իր անելիքը, ո՞րը՝ Երկիր մոլորակի ափերին իր կարճատև ներկայության իմաստը: Օրենսդրական ձևակերպումները, հասարակության՝ երբեմն չափազանց խիստ թվացող չգրված, սակայն գրվածներից […]

ՆԱՆԵ / ՎԵՐՋԻՆ ԵՐԱՆԻՆ

  – Էդ ի՞նչ բանի ես, բալե՛ս,- պապը Արտո թոռան գլխավերևում կանգնել ու աչքը համակարգչի էկրանին՝ թոռան ապրածի համն ու հոտն էր ուզում հասկանալ,- էդ ի՞նչ բանի ես: – Հեչ, պա՛պ,- առանց աչքը էկրանից կտրելու՝ ասաց տղան,- հեչ, կարդում եմ… – Կարդացածդ ինչի՞ մասին ա: – Էհ, պա՛պ, ինչի մասին ուզես: – Ինչի մասին ուզե՞մ. […]

ՆԱՆԵ / ՄԵՐ ՕՐԵՐԻ ԱՄՈԹԸ

Անկախություն ձեռք բերեցինք, բայց խորհրդային ռեժիմի բռնատիրական վիճակից մի բան էլ ավելին ստացանք. չթվեմ՝ դուք էլ լավ գիտեք, միայն արժե նշել այն, որ հիմա հայերով ենք ու… ավելի անարդար բան չկա, քան հայը՝ հայի դեմ, հայը՝ հայի հաշվին, հայը՝ հայի թալանի, ոխի ու ատելության թիրախ: Սահմանի վրա հաղթում ենք, որովհետև դա չկա. ամեն բան արդար […]

ՉԱՐԻ ԱՌԱՏ ՊՏՂԱՔԱՂԸ / ՆԱՆԵ

Մեր շուրջ, անգամ մեր մեջ փոփոխությունները վերջին շրջանում հախուռն ընթացքով այլ որակներ են աշխարհ բերում: Դրանք անկումի, այլասերության, կործանումի արժեքներ են: Չենք ուզում, չենք կամենում ընդունել, բայց ասես դա մեր կամքից, կարողություններից դուրս է, և գունափոխվում է ամեն բան օր օրի, մարդ ասվածը կորցնում է իր մարդկայինը, երկրներ են երերում` իրենց հենարանները քիչ առ քիչ […]

Տարեմուտի հարցաթերթիկ-2017. ՆԱՆԵ

1. Քաղաքական իրադարձություններն արդեն տարիներ ի վեր առատ են մեր կյանքում: Միայն թե` կարևո՞ր արդյոք, կամ կարևոր` առաջընթացի՞, թե՞ կործանման ընթացքի համար: Ցավոք, ինչպես և նախորդ տարիներին, այս տարի էլ, նոր իրավունքների արտոնություններ ստացած Ազգային ժողովը և նոր կամ ոչ այնքան նոր վարչակազմը և այլ նոր ու հին պատասխանատուներ զբաղված էին ընդամենը մանր-մունր դրական շտկումներով, […]

ԼԱՎ ԵՄ, ՓԱՌՔ ԱՍՏԾՈ / ՆԱՆԵ

Խշխշան, դողդոջուն տերևները քամին բակով մեկ շաղ էր տալիս, ասես հիացած, մի քանի պահ ըմբոշխնում իր արածի արդյունքը, մտմտում պատկերի կատարյալ, թե թերի լինելու վրա, հետո նորից ջնջում էր, ողջը իրարու բերում, որ կրկին սկսի նույնն անել… Աննան աղոթքի հետ էր, աչքը մեկ` երկնքին, մեկ` քամու խաղին: – Մորքուր, ես եկա: Մորքո՛ւր… Ձայնը նրան կտրեց […]

ՆԱՆԵ / ՆՅՈՒԹԻՑ ԿԱՐԵՎՈՐԸ

Նոր աշխարհակարգում նորություններն այնքան շատ են, որ սովորական մարդ-անհատի` առանց այն էլ արդեն ոչ այնքան առողջ գլխի համար գլուխ հանելու բանը չեն: Ոչ սովորականի համար էլ հեշտ բան չէ այդ լաբիրինթոսում ի վերջո գտնել տրամաբանական կորիզը` այն սարսափելի կարգուկանոնային համակարգը, որը ինչ-որ անտես դիտակետերից հսկում և ղեկավարում է ողջ աշխարհը, և այն տանում ըստ իր […]

ՃԱՆԱՊԱՐՀ  ԲԱՑԵԼՈՒ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ / ՆԱՆԵ

Զուգահեռ կամ անտեսաշխարհներ, չափումների այլ համակարգ, անդին… տարբեր անվանումներ են տրվում մեր զգայարանների կողմից անընկալելի, սակայն մեր կողքին ներկա մեկ այլ իրականությանը: Այն իսկապես կա, ավելին` հենց մեր կյանքի անբաժան և կարևոր մասն է, մեզ միշտ անհանգիստ անող հարցերի, մեր գոյության իմաստի ու մեր շարունակության կա ու չկայի ստույգ պատասխանների տարածքը: Իհարկե, միշտ էլ ավելի […]

ՆԱՆԵՆ ԱԶԳԱՅԻՆԻ ԿՈՏՈՐԱԿՎԱԾ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԴԵՄ / Լիլիթ ԱՆՏՈՆՅԱՆ

Արդի հայ հրապարակագրությունը հաստատում է հայրենիքի ներգոյությունը մտավորականի մեջ և մտավորականի հոգեկան ներկայությունը՝ իր հայրենիքում: Ինչ դրության մեջ էլ լինեն հայրենիքն ու ժողովուրդը, նրանց կողքին է միշտ՝ աչքից հեռացած-մտքից մոռացվա՞ծ, պատերազմից վիրավո՞ր, գոյի պահպանման մարտահրավերներում անլեզու տոկացո՞ղ, թե՞… Հարցն այն է, որ ներամփոփ ժողովուրդ ենք, և քաղաքացիական ակտիվությունը, մեղմ ասած, «մերը չէ»: Մեզ դարերով սպառնացել […]

ՈՃԻ՞Ր, Թե՞ ՊԱՏԻԺ / ՆԱՆԵ

Արդարության պակասի ցավն ու նորմալ գոյատևության անհնարինությունն այդ ցավով մեզանից լավ ո՞վ գիտե: Հարյուր տարի անց էլ թուրքի, ոչ պակաս՝ նաև քրդի և նրանց թիկունքում կանգնածների վայրագության վերքերը դեռ տանջում են իրենց թարմությամբ: Ու սպեղանին մեկն է միայն՝ եղածի համար թշնամու, թշնամիների հայցած ներումը և նրանց շորթածի գոնե հնարավոր մասի վերադարձը: Չկա հայ, որ չապրի […]

ՆԱՆԵ

*** Առավոտ վաղ է. Կյանքի դժվարը Դեռ չի շուլալվել Օրվա նորաքայլ ու քնատ երթին- Ճախրող գույներ կան դեռ հորիզոնի Փեշերին ծածան, Ու ոսկեման է օդը թափանցիկ… Արթնանալ մեջն այս երգ-առավոտի Ու չլինել հանց իր լույսն ու արփին Անհնարին է… Ու երեկվանը, օրերը անցած, Հիշել չեմ ուզում. Նոր օրը գուցե ժամերն իր անցնի Հրաշքի՞ միջում… Բայց […]

ԱՅԼԵՎՍ ՄԵԾ ՄԵՂՔ Է ԼՌԵԼԸ / ՆԱՆԵ

Հերթական տարելիցն է սարսափելի՝ «Սպիտակի երկրաշարժ» անունն ստացած աղետի: Բայց մինչ այժմ հիմնականում լռության է մատնվում ամենակարևորը… Դեռ այն օրերին տարբեր խոսակցությունների, քննարկումների գվվոցի մեջ տարբերակվում էր ամենադաժանը, որ եղածը բնական աղետ չէ, որ մարդն ընդունակ է մի ողջ դժոխք իր էության մեջ պարփակել և ահա այդպես, օրերից մի օր դուրս ժայթքել… Հանցագործության անթաքույց, այս […]

ԱՐՁԱԳԱՆՔ ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԼԻԱՆԻՍՏԻՑ

Թովմա քահանա (Վահան) ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ՀԵՇՏ ՎԱՃԱՌՎՈՂ ՈՒՂԵ՞Ղ, ԹԵ՞ ԴԺՎԱՐ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՐՎԵՍՏ Վերջերս շատ է խոսվում այն մասին, որ պետական աջակցությամբ ՀԳՄ անդամների գրքեր այլևս չեն տպագրվելու: Հուսանք, որ այդ որոշումը կփոխվի, որովհետև պետական աջակցությամբ գրողների գրքերը տպագրելուց հրաժարվելը նման է նրան, որ կտրես ծառը, որի վրա նստած ես: Գուցեև առաջին պահին չերևան դրա հետևանքները, սակայն […]

ՆԱՆԵ / ԴՈՒ ԻՄՆ ԵՍ, ՔԱՂԱՔ

Միևնույն է՝ իմն ես… Հերթական անճոռնի, մոդեռն բարձրահարկի տեսքից հայացքս կտրելով՝ որերորդ անգամ մրմնջում եմ ինքս ինձ ու շարունակում քայլել իմ քաղաքով… Ուզում եմ չտեսնելու տալ սիրտս խոցող որքան բաներ, բայց չեմ կարողանում: Դրանք ամեն քայլի են, դրանք շատ են ցցուն և իրենց հեղինակների ու տերերի պես ամբարտավան ու շունչդ կտրող: Ու շունչս կտրվում է, […]

ՆԱՆԵ

Քսանհինգ տարի առաջ անկախության մեր դարավոր երազը, թվաց՝ այլևս մեկընդմիշտ մերն է որպես իրականություն: Քսանհինգ տարի անց (նաև այդ տարիների ընթացքում շատ անգամներ) նորից ոտքի ելանք՝ Սասնա Ծռերի, ցավոք, շուտ մեղմացած խենթ ու խելառ պոռթկումով ու… կրկին անկախության տենչով: Որովհետև «անունը կա՝ ամանում …» այդպես էլ չկա ու չկա… Որովհետև այժմ էլ, ինչպես խորհրդայինի երկաթաբռունցք […]

Խոսք՝ մեր օրվա, կյանքի մասին

Նոյեմբերի 18-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծ, հրապարակախոս Նանեի «Ջրհոսի դարաշրջանի դավադրությունը» էսսեների և հրապարակախոսությունների ժողովածուի քննարկումը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ «ԳԹ»-ում հրապարակած իր հոդվածներով Նանեն բոլորին հուզող հարցեր է բարձրացնում՝ գծելով հոգսի, ցավի նշանակետերով մի քարտեզ: «Կարդալով այսպիսի հոդվածները, որտեղ զուգակցվում են բանաստեղծական հոգին, գեղեցիկն ու նպատակայինը, ճանաչում ենք աշխարհի դիմագիծը […]