ԼՈՒՅՍ ԵՎ ՍԱՐԴ / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Մարդը իր կյանքից թանկ արժե ժամանակի և հիշողության մեջ: Աշոտ Աղաբաբյան Արդի հայ գրականության մեջ պատերազմական թեմաներով գրված ստեղծագործություններում հաճախ են հան- դիպում հետախույզներին նվիրված գեղարվեստական պատումներ, որոնք ռազմաճակատային մարտավարական գործողությունների հերոսական նկարագրություններ են: Սակայն հասարակական գիտակցության բարձր մակարդակում, ազգային-պետական շահեր հետապնդող, Հայաստանի ազգային անվտանգության ծառայության կողմից համակարգվող, ռազմավարական նշանակություն ունեցող և հետախուզական ոլորտին վերաբերող […]

ԱՆԴՐԲԱՆԱՁԵՎՈՒՄՆԵՐԻ  ՀՈՍՔԵՐ / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

    Հռոմում Հունաստանի գլխավոր աստվածություններից մեկին` Աթենասին, նույնացնում են ՄԻՆԵՐՎԱՅԻՆ՝ արհեստների հովանավոր աստվածուհուն: Դիցուհին համարվում էր արհեստների, բժշկության, քանդակագործների, երաժիշտների, բանաստեղծների հովանավոր: Ասույթներ կան, կապված Միներվայի անվան հետ. «Միներվայի բուն թռչում է գիշերը», այսինքն` լավագույն մտքերը գալիս են գիշերը, «Յուպիտերի գլխից դուրս եկած Միներվա», այսինքն՝ միանգամից հայտնվել պատրաստ տեսքով, լիովին սպառազինված (Մ. Ն. Բոտվիննիկ […]

ՁԱԽԱԿՈՂՄՅԱՆ ԼՈՒՅՍՈՎ ՏՈՒՆԴԱՐՁ / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

    «Մատյան ողբերգության» Բան ԻԱ, Գ գլխում Նարեկացին ասում է. «Եվ ինչո՞ւ պիտի ունենամ համբավ զգայականի,//Երբ իմացության դռներս են փակված»: Գրական ժանրերը ոչ թե ասելիքի նպատակն են, այլ այն արտահայտելու յուրահատուկ միջոցը, հեղինակի մտա-զգայնությունը բնականորեն դրսևորելու ինքնաբուխ կերպը գեղարվեստականության անպարագիծ տիրույթում: Հասուն տարիքում գրողի բազմաժանրությունը գրական օրինաչափ ընթացք է, քանզի նա վաստակել է իմաստախոսելու […]

ՀԱԿՈԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ / Էվանքի կոչնակը

ՀԳՄ վար­չու­թյու­նը շնոր­հա­վո­րում է բանաստեղծ ՀԱԿՈԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ծննդյան 60-ամյակի առթիվ «Գրա­կան թեր­թը» միա­նում է շնորհավորանքին ԼՈՒՅՍԻ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Ամեն իր տիեզերքին բացված պատուհան է: Միսաք Մեծարենց Համակ հայացք եմ` բազմահարկ շենքի պատուհանագոգին հենված: Լույսը թափվում է վրաս, կկոցած աչքերիս պեծպեծում: Դեմքով հպվում եմ լուսամուտին ու մտածում՝ աշխարհի խիղճը թախիծն է: Առջևումս Ծաղկունյաց լեռնաշղթայի երկու լեռներն են՝ բեմի բացված […]

ՆՈՃԵՀԱՍԱԿ ՍԻՐՈ ԲԱՐԲԱՌՈՒՄԸ / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Սոնա Անտոնյանի գրականությունը կյանքից եկող յուրահատուկ կշռույթով է պայմանավորված, որը նրա աշխարհի ընկալումն է՝ որպես ներսուդուրսի սուզումներ, և… դառն ու զվարթ իրականություն, ինչի վկայություններն են «Սուզումներ», «Եվ» ու 2018-ին հրատարակված «Դառն ու զվարթ» (ՀԳՄ հրատ., խմբագիր՝ Սլավի-Ավիկ Հարությունյան) բանաստեղծությունների ժողովածուները: Սոնա Անտոնյանն այն բանաստեղծուհին է, որը «ճիշտ կրակ տված բացուխուփի լռությունը» դարձնում է կամուրջ ես-ի […]

Փափագած խոսքի լինելիությունը / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Յուրաքանչյուր գիր, ի վերջո, հեքիաթ է, իսկ գրողը` ասան: Լևոն Ջավախյանի գիրը, որն այս անգամ հրապարակ է իջել «Ծնկան ծերին» խորագրով, «…լինել, թե չլինելը չէ: Ավելին է, քան լինել-չլինելը». այն իրականում «չեն գրում, պարզապես ապրում են»` խոհերը ծնկան ծերին գիր դարձնելով: Գիր, քանի որ տեղեկատվության հարահոս հեղեղի ներկայիս պայմաններում, երբ անցնելիք ճանապարհի տևողությունը ոչ թե […]

ԵՌԱԲԼՈՒՐ՝ ՎԵՐՋԻՆ ԽՐԱՄԱՏ / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Սարգիս Հացպանյանի սրտով հորդացող արյունը պտտեցնում էր նրա կյանքի թափանիվը այնպիսի ոգեղենությամբ, որ հատուկ է հայրենիքով գոյավորված ու նրան նվիրյալ ազնվազարմ հոգիներին: Հայրենասիրությունը Հացպանյանի համար մտացածին կենսակերպ չէր, այլ բնական կեցություն ու հաստատակամ ընթացք: Նա ապրում էր Աստծու պարգևած կյանքը, և այն ծառայություն էր հայրենյաց շահին: Դա, իհարկե, նա անում էր առանձնակի պարտավորության պես, բայց […]

ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋՆԱԴԱԴԱՐ ՉԷ / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

16.06.2017 թվականին «Գրական թերթում» տպագրված «Գծի խորհուրդը Հենրիկ Էդոյանի պոեզիայում» էսսե-գրախոսականում անդրադարձել եմ գծի նշանակությանը Հ. Էդոյանի ստեղծագործություններում, որին, որպես տրամաբանական շարունակություն, կփորձեմ ավելացնել ևս մի խոհադիտարկում: Ամենապարզ պատկերը կետն է (բառը): Կետերի հարահոսությունը վերածվում է գծի: Կետը կետի հետ ագուցողը առաձգական լռությունն է. դրա լինելության խորհրդով էլ կառուցիկ է Հենրիկ Էդոյանի պոեզիան, որի քրոնոտոպը […]

ՇԱՐԺՄԱՆ ԱՐԵՎԻ ՀԵՏԱԳԻԾԸ / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Անուշ Վարդանյանի նորահրատ «Շարժման արևը» գիրքը բանաստեղծուհու հոգու շարժն է օրվա խճանկարի միջով, մի այնպիսի անսպասելի խոհերի զիգզագընթաց դեգերումներում, երբ նա զգում է` «Արյունս շրշում է հորս ձայնով…», ու հասկանում` «ինչ ուժեղ է ձգողությունը Ճա-նա-պար-հի»: Ահա թե ինչպես է ձև առնում ու զարգանում պոետիկ կենսապատումը, որը, որպես ապրումի երգ, վերածվում է անակնկալ գեղարվեստական վավերագրի, ուր […]

Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

1. Սահմանային վիճակում հայտնված Հայաստանի քաղաքական քայլերը 2017 թվականին դարձել են իրավիճակով պարտադրված: Սթափ նայելով, թերևս, կարելի է ասել` կարևոր քաղաքական իրադարձությունները Հայաստանում արդեն կատարվել են, և հիմա մի գործընթաց է, որ նման է երկրաշարժից հետո մարող տատանումներին: Մեր օրերում կարծես թե քաղաքականությունը ոչ թե հնարավորինի արվեստն է, այլ մոռացության ու ապերախտության: Գուցե խիստ եմ […]

ՊՐՈՄԵԹԵՎՍՆ Է ԱՌԱՋԻՆ ԿԱՄԱՎՈՐԸ / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

1918 թվականի Արարայի ճակատամարտի փառահեղ հաղթանակի 10-ամյակի առթիվ, կամավորական հայ լեգեոնականներին ձոնված «Կամավորը» խոհագրությունում Ավետիս Ահարոնյանը գրում է. «Պրոմեթևսն է առաջին կամավորը. նա, ով խավարի ու ցրտի մեջ խարխափող թշվառ մարդկային ցեղին կարեկցելով` դաժան Աստվածների ցասումը խիզախեց և երկնային հուրը շորթեց աշխարհի հոգին լույսով ու հրով սնելու համար»: Համարյա հարյուր տարի անց նրա պես ես […]

Հիշողություն չդարձած հիշողություններ / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Աստված ամենամեծ կամավորն է մեր միջև: Ռ. Հովհաննիսյան Ռոզա Հովհաննիսյանի «Իմ ավագ շաբաթը» («Ոգու Կանչ» №36) և «Իմ երկրորդ ավագ շաբաթը» («Ոգու կանչ» №42) գործերը արձակ պաստառի վրա պոեզիայի խոհամերկացումներ են` հոգևոր ծավալումներից խմորվող, որտեղ տեսիլքն ու իրականությունը միմյանց ներհյուսված են, ինչպես վարագույրն ու ժանյականախշը: Բանաստեղծուհու գրականությունը չի ամբողջանում նախասահմանյալ ձևի ծիրում. ասելիքն ու զգացողություններն […]

Գծի խորհուրդը Հենրիկ Էդոյանի պոեզիայում / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Ես ասում եմ՝ ամեն ինչ այնպես չի լինի, ինչպես որ կլինի: Հենրիկ Էդոյան Նա եկավ, հագավ վերարկուն, բարձրացրեց օձիքը, կանգնեց անձրևի տակ, մի սիգարետ վառեց, ծխեց… Ահա այսպես, վաթսունականներից սկսած, նույնականանալով մտածականն ու զգացականը իրար կապող առասպելին (մոխրամանում թողած մոխիրը Պրևերի), ինչպես խաչ բարձրացողի վերջին ժպիտը, կերտվում է մի պոետիկ աշխարհ՝ Հենրիկ Էդոյան: Ամեն հաջողված […]

Լռության դափնիներով զինվորները / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

2014 թ. աշխարհը նշում էր Առաջին աշխարհամարտի 100-ամյա տարելիցը: Տարբեր երկրներում հուշահամալիրներ էին բացվում և հիշատակի խնկարկումներ արվում (ի դեպ, քանի որ պատերազմը չորս ու կես տարի տևեց, 100-ամյակը դեռ ընթացքի մեջ է): Մենք` հայերս, լուռ ենք, դա կարծես մեզ չի վերաբերում: Այդ պատերազմում խայտառակ պարտություն կրած Թուրքիան 2015 թ. ապրիլի 24-ին տոնակատարություն էր կազմակերպել […]

ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՍՏՈՎԱՆԱԳԻՐ / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Հավանաբար ամենազազրելի գիրը մատնագիրն է, որը փորձաքարի պես նետվում է ասպարեզ՝ իրենով հանգուցելով փորձության ենթարկվող ճակատագրերն ու ճանապարհները: Գուրգեն Խանջյանի առայժմ վերջին գիրքը խորագրված է «Մատնագիր»: Այն ավելի շուտ խոստովանագիր է՝ պոչը կապույտ գրիչը թաթախած կապտականաչ ջրերի այլակերպումների մեջ: Ինչպես որ «Մատնագիր» գրքի տիտղոսաթերթին է ներկայացված, այն գիր է` «Կենսագրություն` ըստ ենթագիտակցության»: Գիրքն սկսվում է […]

Բազմահարկ հումորի բառօրյան / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Մինչև 60-ական թվականները արևելահայ գրականոuթյան մեջ պակասում էին պոեզիայի հումորային երանգները (խոսքը երգիծական բանաստեղծությունների մասին չէ): Կարելի է ասել, այն թերևս Գ. Մահարու գործերում սկսեց նշմարվել, իսկ վերջին տասնամյակներում բանաստեղծները (Հ. Գրիգորյան, Ա. Հարությունյան, Ղ. Սիրունյան և այլք) ավելի շատ են օգտագործում հումորային խոսքն ու ասելիքը հասանելի, անճիգ դարձնելու համար: Ինչ խոսք, առօրյան երբեմն հոգնեցնող […]

Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի անկախության տարիները… Գրեցի ու զգացի, որ այս տողը գրելու բարեբախտությունն է նախ և առաջ որպես վայելում ինձ պարգևել Հայաստանի վերջին քառորդ դարը: Անտարակույս, վերջին 25 տարիներին Հայաստան, հայրենիք, անկախություն բառերը հայ ոգու շարունակականությունը վկայող սրտի զարկեր են, որոնք երդման տեքստ դարձան հայրենյաց զինվոր, դիրքապահ որդուս շուրթերին, ճիշտ և ճիշտ կամավորական Ղազար պապիս պես, երբ […]

Հենրիկ Էդոյան. «Շարժում դեպի հավասարակշռություն» / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Հենրիկ Էդոյանի «Շարժում դեպի հավասարակշռություն» գիրքը մարդու հոգևոր-մտածողական տիրույթում համընդգրկուն ուսումնաքննության արգասիք է, որի առանցքը բառի (Բան) սահմանն է, և նրանից այս ու այն կողմ մարդու հայտնվելը իրավիճակներ են՝ հարաբերական սկիզբ ու վերջ պայմանավորող: Սահմանի այս կողմում մարդը բառի հետ դառնում է խոսք: Ի սկզբանե էր Բանը, որը ենթադրում է մեկնակետ, և, անտարակույս, ինչ-որ բանի […]

Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

«ԾԱՂԿԵ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ» շարքից ԾՈՒՌ ԱՆՏԵՐ Ղողանջդ ներսս է հոսում ելևէջիկ մտերմատաքով, ուզում եմ ամուր բռնել նրա անութներից, որ ձեռքերիս մեջ թպրտա սիրտդ ու խփելով ինձ իր հետ` հեռացնի ժամանակի անտարբերության չեչոտ հեգնանքի չորությունը… Արյամբ փորված ցավի կենսագրությունը Խաբկանքազոհ լապտերների շարան է, ու ղողանջդ հատ-հատ ողողում է նրանց կուրության լռությունը` հույսի քնքշանքով` հայտածելով ես-ս խաղով մի […]

Ձարե մտրակի խռովքը / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Ծննդի և մահվան համաժամանակյա ընկալումով է կայանում աշխարհի ճշգրիտ ամբողջացումը: Սա է Սուսաննա Հարությունյանի ելման կետը: «Տատմեր Սաթոն դարձյալ կում արեց խնձորի օղին, և երբ լուսադեմին ջուխտակները ծնվեցին, ու կրակի վրա դաղած դանակը խնձորի օղիով լվացել, պորտ էր կտրում, ձեռքերն արդեն դողում էին ու հետևի դռնով հազիվ փախավ… ուղիղ դիմացի տուն, ուր Սեդրակը մեռնում էր […]