«Օպերան, սրճարանները, մենք: Մե՞նք…» / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Ինչո՞ւ Օպերայի շուրջն այսպիսի աղմուկ բարձրացավ, ի՞նչն է պատճառը, որ վերջին տարիներին այսքա՛ն բան տեսած ու կարծես թե այլևս զարմանքի «լիմիտը» կորցրած մարդիկ զարմացել են, զայրացել, խոսում են, բողոքում, գրում… Ի՛նչ է, սրանից առաջ ու նաև հետո, քի՞չ անօրինական շինություններ են կառուցվել, մեկի տան պարիսպի համար պակա՞ս կանաչ տարածք է «մատաղ արվել», ամենաանհեթեթ, անգամ մարդկանց […]

ՀՅՈՒՍՆԻ ԱՆՈՒՆԸ (Մարտի 1) / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Ներս մտավ, դուռը փակեց: Դռնից այն կողմ փողոցն էր, քաղաքը, Հրապարակը` վերջին օրերին իրենից օտարված: Այս կողմում տունն էր` սեփականը, իր ձեռքերով, միայն իր իմացած տանջանքով ստեղծածը: Նախասրահում կիսախավար էր: Հենվեց դռանը, խոր շնչեց տան, ի՛ր տան յուրահատուկ հոտը` մոմած հատակի, սենյակային ծաղիկների, խոհանոցի, հազիվ զգացվող օծանելիքի, կախիչի ու պատի արանքը խցկած որդու սպորտային կոշիկների […]

Դիտանկյուն. Կարինե Խոդիկյան

Թավշյա հեղափոխությունից մի քանի ամիս անց, երբ դեռ, ինչպես ընդունված էր ասել, «համընդհանուր էյֆորիա» էր տիրում, գրեցի «Անցնել կրակի, ջրի, պղնձյա փողերի միջով…» խմբագրականը (2018 թ., թիվ 36): Գրեցի, ու եղան մարդիկ, ովքեր զարմացան. «Չէ՞ որ հեղափոխությունը անվերապահ ընդունողներից ես, քո «էյֆորիան» կարծես անցնո՞ւմ է…»: Հիշեցնեմ հոդվածիս մեկ հատվածը. «…Իսկ ասելիքս հստակ է՝ չկրկնենք անցյալի […]

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ / ԱՆՑՆԵԼ ԿՐԱԿԻ, ՋՐԻ, ՊՂՆՁՅԱ ՓՈՂԵՐԻ ՄԻՋՈՎ…

Այսինքն՝ անցնել բոլոր հնարավոր փորձություններով, որոնք կարող են հանդիպել մարդու կյանքում: «Կրակն» ու «ջուրը» ընկալվում են միայն որպես «ֆիզիկական» փորձություններ՝ քաջության, խիզախության, կամքի: Իսկ, այ, «պղնձյա փողերի» փորձությունը ամենադժվարն է, և կրակով ու ջրով անցած ամեն մեկը չէ, որ դիմակայում է փառքին ու հանրաճանաչությանը: Ընդամենը յոթ-ութ ամիս առաջ ֆանտաստիկայի ժանրին հարիր կլինեին տասնամյակներ անընդմեջ իշխանության […]

ԹԱՎՇՅԱ  ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԹԱՎԻՇԸ / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Հոկտեմբերի 1-ին ավարտվեց Ազնավուրի երկրային կյանքը: Եվ այդ երկրային, արդեն անցյալ դարձած, կյանքի տերը նույն պահին դարձավ և՛ նրա արվեստի նվիրված երկրպագուն, և՛ այդ օրերին առաջին անգամ նրա Երգը լսող-ընկալողը: Ով նույնիսկ չգիտեր նրա ազգային պատկանելության մասին (ինչպես այդ օրերին խոստովանեց նրա արվեստի՝ ազգությամբ թուրք երկրպագուն) և նա, ում համար «Քեզ համար, Հայաստան» երգը ապրելու-դիմակայելու […]

ՄԻ՛ ԹԱԼԱՆԻՐ / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՊԻՏԻ ԼԻՆԵՐ… Իմ քաջ զինվոր Հայ զինվոր, սրտի թրթիռով քեզ եմ գրում այս նամակը: Ես գիտեմ, որ դու ամենախիզախն ես այս աշխարհում: Դու քո կյանքի գնով պաշտպանում ես մեր հայրենիքը, մեր արևը, մեր երկինքը ու քո տունը: Եթե ձեռքդ զենք ես վերցրել, ապա քո Հայրենիքը պաշտպանելու համար ես վերցրել: Ես մաղթում եմ քեզ՝ առողջություն, […]

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Արդեն կարող ենք ասել, որ ավարտվեց թավշյա, բաց ձեռքերի, սիրո և հանդուրժողականության հեղափոխության առաջին փուլը, անցյալ ժամանակ և հաստատ՝ պատմության էջ դարձավ մարտի 31-ին Գյումրու Վարդանանց հրապարակից արված առաջին Քայլն ու մայիսի 8-ին ժողովրդի կողմից ընտրված և Ազգային ժողովում այդ անկասելի փաստի օրինական վավերացումն ստացած վարչապետը՝ ազատ, հպարտ երկրի վարչապետը: Եվ այդ պահից սկսվեց երկրորդ […]

Վերջին հնարավորությունը՝ չվտանգել մեր պետության և հանրության ապագան

Մայիսի 1-ին ձեր քվեարկությամբ դուք փակեցիք Հայաստանում օրինական ու լեգիտիմ իշխանություն ձևավորելու ճանապարհը: Առայժմ՝ հետևանքը յոթօրյա անվերահսկելի վիճակն է ամբողջ հանրապետությունում: Մեկ մարդու պես ոտքի ելած ժողովուրդը և՛ դարավոր իմաստնությամբ, և՛ այս հեղափոխական օրերին՝ առավել սթափ կազմակերպվածությամբ կպահի ու կպահպանի իր պետությունը, թույլ չի տա գողանալ իր նվաճած հաղթանակը և պարզերես հերթական ՔԱՅԼԸ կանի դեպի […]

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

1999 թվականի հոկտեմբերի 27-ից օրեր էին անցել: Վաշինգտոնից զանգեց ամերիկյան թերթերից մեկին աշխատակցող հայաստանյան լրագրող Գայանե Աֆրիկյանը: Վազգեն Սարգսյանի մասին կարծիքներ էր հավաքում թերթի առաջադրանքով: Տարիներ են անցել, բայց իմ խոսքի մի հատվածը այդպես էլ դաջված մնաց հիշողությանս մեջ. «Հիմա նրան կսրբացնեն` որպես զոհաբերված հերոսի, հետո կգա մի ժամանակ, երբ կփորձեն սևացնել նրան ու նրա […]

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

«Արթուր Սարգսյանը մի հասարակ քաղաքացի է… Ես իրոք էնտեղ ոչ մեկին չեմ ճանաչել… Էդտեղ հաց տանելու խնդիրը կար…»: (Արթուր Սարգսյանի հարցազրույցից) 2016 թվականի հուլիսի 17-ին, երբ Սասնա ծռեր խմբի անդամները գրավեցին Էրեբունու ՊՊԾ զորամասը, և ժամեր անց, առանց չափազանցության, համայն հայության ուշադրությունը կիզակետվեց այդ փոքրիկ տարածքի վրա, դեռ չգիտեինք, որ քաղաքական պահանջներ ներկայացրած Ծռերը դիմակայելու […]

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Մեր անկախության տարիների մասին խոսելիս, կամա թե ակամա, հիշում եմ նաև այդ տարիներին, հիմնականում քաղաքամայր Երևանում ոչնչացված շենքեր, կառույցներ, որոնց մի մասը անգամ մշակութային արժեքներ էին: Ի դեպ, բացի ճարտարապետական չափորոշիչներից, գոյություն ունեն այլ, գուցե ոչ կանոնակարգված, բայց հուզական առավել հզոր լիցք կրող չափանիշներ, որոնց շնորհիվ է, որ քաղաքը դառնում է Քաղաք: Ասենք, գերմանական շատ […]

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

1. Իմ գրչընկերներից շատերի ոգևորությունը ԵՄ – ՀՀ համաձայնագրի ստորագրման առիթով, ցավոք, չեմ կիսում: Նախ` ռուսական նժարի ծանրությունը ի չիք է դարձնում ցանկացած եվրոպական հեռանկար: Երկրորդ` համաձայնագրում տեղ գտած բոլոր կետերն արդեն ու վաղուց ամրագրված են երկկողմանի հաստատված տարատեսակ փաստաթղթերում, նույն վիճակն է պարտավորությունների մասով: Մնում է սփոփվել մինչև 2020 թվականը մեզ խոստացվող, եթե չեմ […]

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ / Դիտանկյուն

Ապրիլի 23-ին, արդեն տասնամյակների ավանդույթով, վառված մոմը դրեցի պատուհանի մոտ՝ իմ բաժին լույսով ճամփա տալով Ջահերով երթին: Դրանից առաջ «Խոստում» ֆիլմի փակ դիտումն էր «Մոսկվա» կինոթատրոնում: Մեծ Հայ Քըրք Քրքորյանի կողմից իրականացված ծրագիր-ֆիլմը դիտեցի երկվության զգացումով՝ մե՛կ հայի աչքով էի նայում, մե՛կ՝ աշխարհի: Իմը ինձ հասկանալի էր, իսկ ի՞նչ կզգա օտարը, գոնե մի պահ կդառնա՞ […]

Դիտանկյուն / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

2016 թ. հուլիսի 26-ի առավոտյան ժամը 7-ին Արթուր Սարգսյանը իր մեքենայով ճեղքեց ոստիկանական արգելապատնեշը և հաց ու ջուր հասցրեց ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող ապստամբներին: Նա կռվել է Արցախյան ազատամարտի տարիներին և, ինչպես նշված է հայկական Վիքիպեդիայում, հրազենային վիրավորում է ստացել դիրքեր հաց տանելու ճանապարհին: Զուգադիպությո՞ւն, որտեղ նշանային բառերը մարդկանց «հաց տանել-հասցնելն» է: Լավ, լինեմ հանդուրժող […]

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Ապրիլյան քառօրյա պատերազմը հերոսաբար զոհված մեր զինվորներն էին: Քառօրյա պատերազմը մեր զինվորների արյամբ ցողված ու կորցրած 800 հեկտար հողն էր, որը, շատ չանցած, պարզվեց, որ ընդամենը ամայի տարածք էր… Քառօրյա պատերազմը մեր հավաքական վստահության երկրաշարժն էր, երբ ինքներս մեզ համոզելով ստիպեցինք նայել դաժան իրականությանը, որ մեր զինվորները կռվել են 80-ականների զենքերով, իսկ որպես մղձավանջ մեզ […]

դիտանկյուն / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Գալիս ես Հայաստան, Երևանից հասնում զորամաս, հետդ բերած նվեր-օգնությունը հանձնում ես, թեկուզ՝ հրամանատարին կամ ճաշարան, ու եթե հանրությանը հայտնի մարդ ես՝ զրուցում, շփվում ես զինվորների հետ ու առանց աղմկապտույտի վերադառնում՝ որտեղից եկել ես: Սա այն դեպքն է, երբ մեզանից մեկնումեկը պատահական, կրկնեմ՝ պատահակա՛ն լսելով արարքիդ մասին, կմտածի՝ կեցցե՛ս, հայ: Բայց երբ գալիս ես Հայաստան, Երևանից […]

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

«Սթափվելու ժամանակն է եկել: Խաղ ու պարի ժամանակը շուտ էր անցել: Ի՞նչ է նշանակում մենք կռվում ենք 80-ական թվականների զենքերով: Ո՞նց կարող է դա ներելի լինել: Ինչո՞ւ են Երևանում պտտվում այդքան թանկարժեք մեքենաներ: Ինչո՞ւ են Երևանում այդքան մեծ պալատներ կառուցում, երբ երկիրն այնքան աղքատ է, այնքան չքավոր վիճակում է, ժողովուրդը հեռանում է… և մենք 80-ականների […]

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ / Դիտանկյուն

Վաղը մարտի 19-ն է: Սա առաջին մարտի 19-ն է առանց Վարդուհի Վարդերեսյանի: Առաջին անգամ նրա երկրպագուները չեն հավաքի նրա հեռախոսահամարն ու չեն լսի նրա ձայնը, իսկ մտերիմները օրվա մի ժամը, ինչպես միշտ է եղել, չեն պահի՝ նրան այցելելու համար: Ախր, նրա ծննդյան օրը մի ուրիշ խորհուրդ ուներ, գնացողներս ամեն անգամ, նրանով հիանալուց բացի, մեկ անգամ […]

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Երևանի հին կենտրոնի անհետացման դավադրության մեկնակետի հետ շրջանառության մեջ դրվեցին «կռիսանոց», «ճարտարապետական արժեք չներկայացնող», «հին» որակումները, և՝ այնպիսի ժրաջան աղմուկով, որը կլանեց բանականության խոսքն ու անգամ ճիչը: Ասենք, երկնառաք աղաղակներն էլ դատապարտված էին անտեսվելու, քանի որ «նոր քաղաքի» տեսլականն իրենց ամբիցիոզ ձգտումներից իրականություն դարձնելու՝ ամեն ինչի պատրաստ, ավերակողներին ձայնակցողներ էլ հայտնվեցին, նաև՝ մտավորականության միջից, նաև՝ […]

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ / դիտանկյուն

Փետրվարի 19-ին մահացավ Ումբերտո Էկոն: Նրա մահը եզրափակեց մի ամբողջ դարաշրջան: Այն պահին, երբ ավարտվեց նրա երկրային ժամանակը, «Վարդի անունը», «Պրագայի գերեզմանատունը», «Ֆուկոյի ճոճանակը», «Բաուդոլինո» վեպերը ժառանգվեցին գրականության պատմությանն ու դարձան նրա հարստությունը: Դասականացումը նախապատրաստված էր գրողի կենդանության օրոք. նրա վեպերից յուրաքանչյուրի լույս աշխարհ գալը նշանակում էր գրական հնչեղ իրադարձություն, իսկ ընթերցողն ու քննադատն անհամբեր […]