Գիտական նստաշրջան՝ նվիրված Խաչատուր Էրզրումեցու ծննդյան 350-ամյակին

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի և ՀԳՄ ջանքերով 2016 թ. հունիսի 16-ին տեղի ունեցավ գիտական նստաշրջան՝ նվիրված Խաչատուր Էրզրումեցու ծննդյան 350-ամյակին: Բացման խոսքով հանդես եկավ ինստիտուտի տնօրեն, բ. գ. դ. Վարդան Դևրիկյանը, ով կարևորեց գրականության մեջ իր ուրույն տեղն ունեցող, բայց հասարակության համար մոռացվող անունների վերհանումը և նրանց գրական և գիտական ժառանգության ուսումնասիրումը: […]