ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Լևոն Մութաֆյանը մատների վրա հաշվվող լուրջ թատերագետներից մեկն է մեզանում, նրա հետաքրքրությունների շրջանակը, սակայն, ավելի մեծ էր, քան բուն թատերագիտությունը: Այն ընդգրկում էր ավելի լայն շառավիղ, ներառելով նաև գրականությունը, երբեմն նաև մեր հասարակական կյանքի հուզող հարցերի արծարծումը: Ինչ էլ որ նա գրեց, գրեց խորությամբ և նյութի գերազանց իմացությամբ, մի բան, որ հաճախ չի պատահում մեզանում: […]

ՈՒՄԻՑ ԵՎ ԻՆՉՈՒ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԻՆ / Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ

Մեծերի վարքն ու գործը քննելը երբեք արգելված չէ: Որևէ մեկը սրբապատկեր չէ և ոչ էլ թանգարան հանձնված ցուցանմուշ, որ մոտենալն ու ձեռք տալն անթույլատրելի լինի: Մեծերն ապրել են իրենց ժամանակի մեջ, կրել ժամանակի ազդեցությունները, ծառայել ժամանակին՝ հարստացնելով ժամանակի կերպարը: Ոմանք ծառայել են ոչ թե ժամանակին, այլ ժամանակի իշխանություններին: Ամեն մեկը յուրովի է պատկերացրել իր տեղն […]

ՖԵԼԻՔՍ ՄԵԼՈՅԱՆԻ ԸՆԹԱՑՔԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ / Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ

Արդեն քանի տարի Ֆելիքս Մելոյանը գրական ընթացքի հորձանուտում է, արդեն քանի տարի նրա գրականագիտական դիտումները, հրապարակագրական ելույթները հարստացնում են մեր հանրային ու գեղարվեստական կյանքը՝ պարտադրելով ճանաչել ու ընդունել նրա հայացքի անթեքությունն ու շիտակությունը, գրական իրողությունների մեջ յուրովի թափանցելու վճռականությունը, սեփական աշխարհայացքի ծիրով անցած սևեռումների անկեղծությունն ու խորքայնությունը: Թեթև, ակադեմիական «բարդություններից» հեռու ոճը, անմիջական խոսակցություն վարելու, […]

ՍՓՅՈՒՌՔԻ ՎԵՐՋԻՆ ՄԵԾԵՐԻՑ ՄԵԿԸ / Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ

Արման Վարդանյանի հիշատակին Օգոստոսի 3-ին լրացավ Արման Վարդանյանի ծննդյան 85-ամյակը, պատրաստվում էի հոբելյանական խոսք գրել, մեկ անգամ ևս արժևորել ազգային «աբսուրդի դրամայի» նահապետին, մեր գրականության մեջ բոլորից շատ հաճախ մոռացված, բայց իսկապես ինքնատիպ ու սեփական հետագիծն ունեցող անհատականության ստեղծագործությունը: Օգոստոսի 20-ի վաղ առավոտյան Ստամբուլից հնչած հեռախոսազանգը ստիպեց ինձ մի պահ կորցնել խոսելու ընդունակությունը, քարացած մնալ: […]

«ՍԱՐՈՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ» ԿՆՔԱՀԱՅՐԸ Գուրգեն Բորյան – 100 / Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ

Լրացավ նշանավոր թատերագիր, մանկագիր, պետական գործիչ Գուրգեն Բորյանի ծննդյան 100-ամյակը: Աննկատ անցավ հոբելյանը մի անհատականության, ում մանկական բանաստեղծությունները սերունդների հիշողության մեջ են մտել, հիշվել, արտասանվել ամենատարբեր մանկական հանդեսների ժամանակ: «Ձի, ձի, փայտե ձի, //Մեր դռանը կապեցի,//Սիրուն, սիրուն ներկեցի,//Հետո նրան թամբեցի…//Ով որ ունի այսպես ձի,//Թող գա ինձ հետ նա մրցի»: Կա՞ մեկը, որ չհիշի այս ոտանավորը, […]

ԺԱՆՐԻ ԱՎԱՆԴՈՒՅԹՆ ՈՒ ԿՈՄԻՏԱՍ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ՊԱՏՄՎԱԾՔԸ / Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կոմիտաս Դանիելյանն Արցախում ապրող արձակագիր ու թատերագիր է, ով փոքր-ինչ հեռու գտնվելով ազգային գրական կյանքի բուռն ընթացքից՝ երբեմն մոռացության է մատնվել, երբեմն չի հետաքրքրել հայաստանյան գրականագետներին ու գրադատներին, թեև նրա մասին լույս է տեսել գրականագիտական ուսումնասիրություն, որում յուրովի գնահատված է նրա ստեղծագործությունը, փորձ է արվել որոշակի գրականագիտական սկզբունքներով արժևորել նրա ներկայությունը ինչպես արցախյան, այնպես էլ […]

«ՇԻՐԱԶ ՆԱՄԵՆ» ՈՐՊԵՍ ՉԱՓԱԾՈ ՎԵՊԻ ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ / Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ

21-րդ դարի հայ գրականությունը փոքր-կամերային ձևերի, գեղարվեստական փորձարարության գրականությունն է, որում ինչպես գիտակցական հոսքը, այնպես էլ համադրականությունը, աբստրահարումն ու բանաստեղծական մետաֆորի փոխարկումը փիլիսոփայականի՝ դառնում են առաջնային ու գլխավոր, ժխտում դիպաշարային ավանդականությունը: Հենց այս պատճառով էլ գեղարվեստական արձակում տեղի է ունենում վեպի շրջափոխությունը, գեղարվեստական-գեղագիտական մետամորֆոզը կազմաքանդում է վեպի մասին ձևավորված շատ պատկերացումներ, իսկ չափածոյի տիրույթում ձևավորվում […]

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ ԵՐԵՎՈՒՅԹԸ (Չուշացող գրախոսություն Սամվել Մուրադյանի հետազոտության առթիվ) / Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է թատերագետ, դրամատուրգ ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆԻՆ ծննդյան 60-ամյակի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին 2012 թ. լույս տեսավ բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանի «Հովհաննես Շիրազ» մեծածավալ ուսումնասիրության Ա գիրքը: Սպասում էինք Բ գրքի հրատարակմանը՝ մեկ ամբողջության մեջ դիտարկելու և արժևորելու Շիրազի ստեղծագործության հանդեպ երկյուղածության աստիճան սեր տածող գրականագետի աշխատությունը: Սակայն Բ գիրքը […]

ԻՍԱՀԱԿՅԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ / ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ

XX դարի երկրորդ կեսին իսահակյանագիտությունը զգալի ձեռքբերումներ արձանագրեց` արդեն կուտակված ու ձևավորված ավանդույթներին միավորելով նորերը, ասպարեզ բերելով գիտնականների, որոնք դարի մեծագույն բանաստեղծներից ու մտածողներից մեկի ստեղծագործությունը մեկնաբանեցին միանգամայն նոր և ուշագրավ դիտանկյուններից, խորքային թափանցումներով և ինքնահատուկ փիլիսոփայական-գեղագիտական արժևորումներով տեսան այն բացառիկն ու յուրահատուկը, որը հառնում է ազգային գեղարվեստական մտքի պատմության մեջ որպես համամարդկային-համաշխարհային ներսուզումների արտահայտություն: […]

ՎԵՊ-ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԸՍՏ ԽՈՐԵՆ ԱՐԱՄՈՒՆՈՒ / Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ

ԱՄՆ-ում ապրող և ստեղծագործող արձակագիր ու թատերագիր Խորեն Արամունին ընթերցողին է ներկայացրել «Ձնհալ» վեպը, որը կարող է վերագրվել Ցեղասպանության արտացոլման թեմային, հայ ժողովրդի ողբերգական ճակատագրի անդրադարձումներին: Մի թեմա, որը հատկապես վերջին շրջանում շատերին է պարտադրել պատմական իրականության գեղարվեստական կերպարը որոնել ու հաստատել նոր պատումների և դրանց համահունչ ու համարժեք գեղարվեստական-արտահայտչական սկզբունքների և դրսևորումների մեջ: Որքան […]

«ԼՌՈՒԹՅԱՆ ԳԵՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ» ԻԲՐԵՎ ԿԱՐԵՎՈՐ ԱՐԺԵՔ / Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ

Արդի հայ արվեստագիտությունն ու թատերագիտությունը կարծես տակավին մնում են կապանքումների և ծրարվածության շրջագծերում, սակավ են այն հետազոտություններն ու ուսումնասիրությունները, որոնք հիմնարար ու խորքային թափանցումներ են պարունակում՝ ընդգրկելով քիչ հետազոտված ոլորտներ ու հանգրվաններ, գիտական ու մասնագիտական խնդիրներ: Սակայն 2013 թվականը կարծես բեկումնային եղավ՝ հրապարակ հանելով Սուրեն և Հասմիկ Հասմիկյանների «Լռության գեղագիտությունը XX դարի դրամատուրգիայում« աշխատությունները, որոնցից […]

ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆՔ ԴԱՎԱՅԱԹԱՂ Նորայր Ադալյանի նոր գիրքը՝ հին ու նոր ստեղծագործություններով / Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ

2013-ի տարեվերջին ընթերցողի սեղանին դրվեց Նորայր Ադալյանի նոր գիրքը՝ ինքնատիպ ու անսովոր վերնագրով. «Դավայաթաղ, Եվա, Լոմբարդ, Սարդը»: Չորս ստեղծագործություն՝ վեպ, երկու դրամա և մեկ պատմվածք: Գրողը կարող էր որևէ միասնական խորագիր գտնել, սակայն կարևորել է ստեղծագործություններից ամեն մեկը՝ այսպես նաև հուշելով-պարտադրելով այն միտքը, որ գրքում ներկայացված ստեղծագործություններից ամեն մեկն ունի յուրովի ընկալման առանձնահատկություն, որ դրանք […]

Ավիկ Դերենցը ներկայացնում է / Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ

Ավիկ Դերենց-Տեյիրմենճյանի անունը գրական շրջանակներին հայտնի դարձավ նրա առաջին գրքի լույս ընծայումից հետո: Գիրք, որը խոստումնալից էր, հույս էր ներշնչում, որ գրականություն է գալիս ազգային բանաստեղծական ավանդույթներին հավատարիմ բանաստեղծ, ում համար ներշնչանք են դասական գրականությունը, նրանում գոյավորված գեղարվեստական արժեքները: Բանաստեղծի ստեղծագործությունների մասին իրենց գնահատականներն են հնչեցրել «Մարմարայի» նշանավոր խմբագրապետ, ականավոր գրող Ռոպեր Հատտեճյանը, բեյրութահայ բանաստեղծ […]

ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐԻ ԲԱՆԱՎԵՃԸ՝ «ՉԱՐ ՈԳԻ» / Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ

Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի երևանյան հյուրախաղերն իրապես հետաքրքիր ու բազմաբովանդակ էին՝ մասնավորաբար գեղարվեստական ուշագրավ ձևերի ու ոճական նորահայտնությունների առումով, խաղացանկային պարադոքսներով, երբ թատրոնի ուշադրության կենտրոնում ոչ այնքան արդիականությունն է՝ իր բազմաշերտ խնդիրներով ու մտահոգություններով, առաջադրվող գեղարվեստական նոր ձևերով, այլ դասականը, գուցեև չարչրկված ձևերի ու մաշված-կանոնիկացված արտահայտչական համակարգերի վերանայումների հրամայականներով: Հյուրախաղային հայտագրի ամենաբանավիճային […]

◆ գրողի ժամանակը ◆ գրողը և իր ժամանակը

Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Ես նաև Փակ շուկայի շենքով եմ ճանաչում հայկական ճարտարապետությունը: Այն Երևան քաղաքի բրենդն է… Ու մարդ ինչքան պետք է չսիրի իր երկիրը, հանրու­թյանը, որ կործանի մայրաքաղաքի լավագույն շինություններից մեկը: Սակայն մեղադրել միայն մի մարդու, թեկուզ օլիգարխ, քաղաքական փուչ վերնախավի անդամ` ճիշտ չի լինի: Այդ կարևոր հուշարձանը քանդելու թույլտվություն են տվել քաղաքապետարանը, կառավարությունը, այսինքն` […]

ԳԱԼՍՏՅԱՆ ԵՎ ՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԸ

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ Մայիս Մխիթարյանը «Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը» կտավով վերջերս ներկայացավ արվեստասեր հանրությանը: Ուշագրավ է այն իրողությունը, որ նկարիչը, ում ստեղծագործությունն ազգային կերպարվեստում մի նոր էջ է ձևավորել և ստեղծել տաղանդավոր նկարչի ինքնատիպ գունաշխարհը, ներկայանում է ոչ թե թեմատիկ շարքով, մի քանի ստեղծագործությամբ, այլ միայն մի կտավով, որն ամբողջական-իմաստավոր պատկերացում է ձևավորում նկարչի մտածողության, թեմատիկ […]

«ԼՈՂ ԵՄ ՏԱԼԻՍ ԴԵՊԻ ՌՈՒՍ ՊՈԵԶԻԱՆ…»

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ Օսիպ Մանդելշտամի մի նամակից քաղված այս արտահայտությունը նրա ստեղծագործության տիպաբանության և հաստատումների բնութագրումը կարող է հանդիսանալ, քանզի մաս կազմելով 20-րդ դարի ռուսական գրականության, նա, այնուհանդերձ, մոտենում, սակայն չէր ձուլվում այդ գրականությանը: Հեռու լինելով սիմվոլիստներից, հաճախ չընդունելով նրանց աշխարհայացքն ու գեղագիտությունը` Մանդելշտամը շատ ավելի հակվեց դեպի ակմեիստները և իր համար ուսուցիչ հռչակեց Նիկոլայ Գումիլյովին, […]