Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ / Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Ողջո՛ւյն, 2019 Մանուկ ժամանակ մեր փողոցում լսել եմ, ըստ իս, մարդու լավագույն բնորոշումը՝ հոգի մարդ: 2019 թվականը ցանկանում եմ լինի հոգի տարի. Հ – հույս, հավատ քրիստոնեական, հայրենասիրություն, Ո – ոգի, ոգեղենություն՝ մշակույթ, կրթություն, գիտություն, Գ – գոյություն գերազանց, անվտանգ, գիր՝ աղոթքի զորությամբ համախմբող, Ի – իրականության ճշմարիտ ընկալում, նպատակներն իրականացնելու ջանք և խաղաղ աշխատանք: […]

«ՉԱՐԵՆՑԻ ՎԵՐՋԻՆ ԱՇՈՒՆԸ» շարք / Էդվարդ Միլիտոնյան

«ՉԱՐԵՆՑԻ ՎԵՐՋԻՆ ԱՇՈՒՆԸ» շարք Սոցցանցային մեկնաբանությունների նմանակություններ՝ մեջբերած 30-ական թվականների մատնագրերից, բանաստեղծի մասին կարծիքներից և ասված-չասված խոսքերից Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ ԱՇՆԱՆ ՄԻՍՏԵՐԻԱ Որպես անկյուն քշված գազան՝ Դու նայեցիր աչքերով սուր, Շուրջը նեխող քրջի բազար, Վերից՝ կռինչ ահասարսուռ: Դու հիշեցիր սենյակդ, ուր Վերից հայող Հիսուս ջահել՝ Երկնած հնում վրձնով մաքուր, Դա Վինչիի ոգով ահեղ: Իսկ ներքևում՝ կիսադեմ սաստ […]

Բոլորիս հույս, հավատ, մեր գալիք գործերում / ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

ՀԳՄ 19-րդ համագումարին ընդառաջ «Գ.Թ.»-ի հարցերին պատասխանում է ՀԳՄ նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ «Գ. Թ.» – Պարոն Միլիտոնյան, հաշվետու ժամանակաշրջանում ինչպիսի՞ աշխատանքներ են կատարվել: Էդ. Միլիտոնյան – Հաշվետու ժամանակաշրջանում ՀԳՄ վարչության և նախագահության, ինչպես նաև ՀԳՄ աշխատակազմի աշխատանքը եղել է ամենօրյա: Այդ ամենը լրատվությամբ, հիմնականում «Գրական թերթում», ներկայացվել է, սակայն բազմաթիվ հանդիպումներ, քննարկումներ, լիանիստեր, շնորհանդեսներ, հոբելյաններ, […]

ԱՊԱՎԻՆԵՆՔ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԱՐԱՎՈՐ ԻՄԱՍՏՆՈՒԹՅԱՆԸ

«Գ.Թ.» – Որպես ՀԳՄ նախագահ՝ ի՞նչ դիրքորոշում ունեք երկրում կատարվող բախտորոշ իրադարձությունների նկատմամբ: Էդ. ՄԻԼԻՏՈՆՅԱՆ – Բնականաբար, որևէ ստեղծագործող և որևէ ստեղծագործական միություն չի կարող ընթացիկ խնդիրներից հեռու մնալ: Ինքս կողմնակից եմ, որ ամեն գրող իր ձայնը բարձրացնի և արտահայտի իրեն հուզող հարցերը խղճի մտոք: Յուրաքանչյուր գրող ունի իր անձնական կարծիքը, ես դա եմ պաշտպանում, […]

ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ / Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

– Լույս է տեսել Սփյուռքահայ օտարագիր և հայագիր գրողների խորհրդաժողովի զեկուցումների և ելույթների «Դեպի ակունքը լույսի» խորագրով ժողովածուն, ինչպես նաև հայ կին գրողների ռուսերեն անթոլոգիան: Թեև բովանդակությամբ տարբեր, սակայն երկու ժողովածուների առաքելությունը նույնն է` հայ գրականության և հայ գրողների հանրաճանաչումը: Հետաքրքիր է Ձեր կարծիքը: – Ես խոստացել էի, որ «Ժամանակակից հայ գրողն ու գրականությունը 21-րդ […]

Յավորովը` երկու ժողովուրդների կամուրջ ու հիմք

Հունվարի 12-16-ը Բուլղարիայի Սլավոնական գրականության և արվեստի ակադեմիայի հրավերով ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը Բուլղարիայում մասնակցեց հայ ժողովրդի բարեկամ, բուլղար նշանավոր բանաստեղծ Պեյո Յավորովի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառումներին: Ծննդյան 140-ամյակի առթիվ տպագրվել է Յավորովին նվիրված «Ես չեմ ապրում` այրվում եմ» խորագրով բանաստեղծությունների ժողովածուն, որի առաջաբանը գրել է ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: «Խղճի բանաստեղծը» խորագրով առաջաբանում մասնավորապես […]

«Созвучие» ԿԱՅՔՈՒՄ ՀՈՒՆԻՍԻՆ ԲԱՑՎԵԼ Է «ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ» ՆԱԽԱԳԻԾԸ

Կայքը ներկայացնում է Համագործակցության երկրների գրականությունը և հրապարակախոսությունը: Բաժիններից մեկը «Նախագիծն» է, որտեղ ներկայացված են Սվետլանա Ալեկսիևիչը, Վասիլի Բիկովը, Ալես Ադամովիչը, Միկաիլ Մուշվիգը, Յակոբ Կոլասը և այլք: Հերթական նախագիծը նվիրված է բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ Էդվարդ Միլիտոնյանին: Կենսագրական տեղեկատվությանը հաջորդում է գրողի անցած ստեղծագործական ուղին` անցյալ դարի 70-ականների սկզբից մինչև մեր օրերը, թվարկվում են նրա գրքերը […]

Բարություն բաժանող բանաստեղծը

Սեպտեմբերի 7-ին Արագածոտնի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանում տեղի ունեցավ հանդիպում ՀԳՄ նախագահ, մանկագիր Էդվարդ Միլիտոնյանի հետ: Հանդիպումը կրում էր «Բարություն բաժանող բանաստեղծը» խորագիրը: Ն. Աշտարակեցու, Պ. Պռոշյանի և Վ. Պետրոսյանի անվան դպրոցների աշակերտները, ինչպես նաև գրադարանի ընթերցողները ներկայացրին գրական կոմպոզիցիա գրողի ստեղծագործությունների հիման վրա: Էդ. Միլիտոնյանի «Երազ» պատմվածքի բեմական ներկայացմամբ ելույթ ունեցան «Հովիկ» մանկապարտեզի […]

Երեք հարց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանին

«ԳԹ» – Սփյուռքի հայագիր և օտարագիր հայ գրողների առաջին համատեղ համաժողովը մեր գրական կյանքի կարևոր իրադարձություն դառնալու հայտ ունի: Համաժողովը արժանավայել և արդյունավետ անցկացնելու համար ի՞նչ կազմակերպչական աշխատանքներ են տարվում: Էդ. Միլիտոնյան – Հոկտեմբերի 8-12-ը Հայաստանի գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը տեղի կունենա Սփյուռքի հայագիր և օտարագիր հայ գրողների առաջին համատեղ համաժողովը: Մինչ այս, երկու […]

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Ծննդյանս 65-ամյակի կապակցությամբ բազմաթիվ շնորհավորանքներին ի պատասխան, հայտնում եմ խորին շնորհակալությունս ուշադրության և բարեմաղթանքների համար, որոնց հասցեատերը նաև Հայաստանի գրողների միությունն է: Հուսով եմ, որ բոլորիս համատեղ ջանքերը կնպաստեն 21-րդ դարին համահունչ և համարժեք հայ գրականության ստեղծմանը, աջակցմանն ու հանրահռչակմանը: Հարգանքով` Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ   ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ, ԲԱՆԱՍՏԵՂԾ ԷԴՎԱՐԴ […]

ՀԳՄ նախագահը «Փոքրիկ Նոբելյանի» հավակնորդների ցանկում է

Մանկագրության ոլորտում հեղինակավոր «Հանս Քրիստիան Անդերսեն» գրական միջազգային մրցանակի հավակնորդների թվում է նաև Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Մրցանակաբաշխությանը ներկայացվել են աշխարհի լավագույն մանկագիրների անունները: Սա ամենահեղինակավոր գրական մրցանակն է մանկագրության ոլորտում, որը կոչում են նաև «Փոքրիկ Նոբելյան»: Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան մասնաճյուղի նախագահ Ռուզան Տոնոյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ «Հանս Քրիստիան […]

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ / ՊԱՏԵՐԱԶՄԻ  ԽԱՆՈՒԹ

ՊԱՏԵՐԱԶՄԻ  ԽԱՆՈՒԹ (շարք) Հանրախանութում բացված պատերազմի բաժնում վաճառվում են նորաձև տարբեր պատերազմներ՝ ընտանեկան, ազգամիջյան, միջանձնական, ներանձնական նաև միջմայրցամաքային, տեղական, գլոբալ, հրթիռային, կարճաժամկետ ու երկարաժամկետ, կայծակնային, քիմիական, թանկ են վաճառվում ատոմայինը, բիոլոգիականը, իսկ ամենաթանկը՝ միջմոլորակայինը: Խանութի առջև հսկա հերթ է, վաճառողուհին՝ երկարոտն, կարճազգեստ, բազմագույն եղունգներով՝ գեղեցկուհի, որի ժպիտն իսկը Ջոկոնդայինն է: Շատերը եկել են աղջկա համար: […]

ԱՆՑՅԱԼԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ՝ ԳԱԼԻՔԻ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ / ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

«Գրական թերթի» հարցերին պատասխանում է ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը «ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹ» – Ավարտին է մոտենում 2015 թվականը: Ավանդույթ դարձած «Գրական թերթի» տարեվերջյան հարցազրույցն սկսենք ավանդական հարցով՝ ինչպե՞ս կգնահատեք գրողական համայնքի ստեղծագործական կյանքը անցնող տարում: ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ – 2015 թվականը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական իրադարձության՝ Հայոց եղեռնի 100-ամյա տարելիցի տարին է, և ամբողջ տարին Հայաստանն ու […]

Էդվարդ Միլիտոնյանի գեղանկարչական ստեղծագործությունների ցուցահանդեսը

Հունիսի 24-ին Նկարիչների միությունում բացվեց Էդվարդ Միլիտոնյանի գեղանկարչական ստեղծագործությունների ցուցահանդեսը: Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը բացման խոսքում Էդ. Միլիտոնյանի աշխատանքները բնութագրեց իբրև պայծառ, լուսավոր, շատ երազկոտ ու դրական ստեղծագործություններ, որոնք թույլ են տալիս հեղինակին լիցքաթափվել, ազատվել օրվա հոգսերից և դրական լիցքեր ստանալ: «Շատ երազկոտ, շատ ազատ և՛ ոճային առումով, և՛ մտածելակերպի մեջ,- ասաց նա և […]

ԱՆՑՅԱԼԻ ԱՄՓՈՓՈՒՄ՝ ԳԱԼԻՔԻ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ /

Գ.Թ.- Ինչպես եք գնահատում գրողական համայնքի ստեղծագործական կյանքն անցնող տարում: ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ – Երկու բառով դժվար է 2014 թ.-ի ստեղծագործական հունձքը ամփոփել, գրողները շատ են և յուրաքանչյուրի ստեղծագործական կյանքը յուրովի է հետաքրքիր: Գրական ամսագրերում, թերթերում արտացոլված են նրանց ձեռքբերումները: Ընթացիկ տարին առանձնանում է ոչ միայն միջոցառումների, շնորհանդեսների, քննարկումների առատությամբ, այլև դրանց բովանդակային առավել խորքային ընդգրկումներով: […]

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ / «15 ԹԻՎԸ ՍԱՐԻ ԹԱՂԻ ՄԵՐ ՓՈՂՈՑՈՒՄ». շարք

«15 ԹԻՎԸ ՍԱՐԻ ԹԱՂԻ ՄԵՐ ՓՈՂՈՑՈՒՄ». շարք Երանի տառերը չիմանայի, Չփորձեի կարդալ ձեր անունները Անապատի ավազաթմբերին, Եփրատի ալիքներին, Սիրիական գաղտնաթաքույց շառ հողերին: Երանի թվաբանություն չսերտեի, Չփորձեի հաշվել Հանգչող աչքերի սրընթաց տեսիլքները, Զարկված սրտերի վերջին Արնամղումը դեպի հող ու երկինք, Քարերի թիվը չխառնեի ոսկորների հետ: 1-ին և 2-րդ աշխարհամարտի ժամանակ Երանի հայ չլինեի, հրեա չլինեի, Թուրք չլինեի, […]

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ / ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ

1 Բանաստեղծը ձեռքն առավ ծխախոտի տուփը: «Ծխելը վնասակար է առողջությանը»: Վերցրեց գրիչը: «Մտածելը վնասակար է հոգու հանգստությանը»: Նայեց թղթին: «Գրելը վնաս է թղթի ճերմակությանը»: Նայեց հեռու: «Հայելը խախտում է սահմանները»: Ի՞նչ անել: «Լռելը չի փրկում պատասխանի ծանրությունից»: Էլ ի՞նչ անել: «Հայրենիքի ճակատագիրը պահանջում է լինել մասնակից»: Ծխեց: «Մի՛ ավելացրու առանց այն էլ թանձր սմոգը»: 2 […]

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ  ԵՆՔ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Էդվարդ Միլիտոնյանին հանձնեց 2013 թ. ՀՀ պետական մրցանակը «Է» ժողովածուի համար Խոսք` ասված ՀՀ պետական մրցանակի հանձնման արարողության ժամանակ Մեծարգո պարոն նախագահ, հարգելի ընկերներ Շնորհակալություն եմ հայտնում ժյուրիի անդամներին և, պարոն նախագահ, Ձեզ` իմ գիրքը արժևորելու համար: Զուգադիպել է, և այսօր պոեզիայի միջազգային օրն է: Շնորհավորում եմ իմ բոլոր բանաստեղծ ընկերներին […]

Գրական հանդիպումներ

*** Փետրվարի 4-10-ը Մինսկում անցկացվեց Բելառուսի գրքի միջազգային 20-րդ հոբելյանական ցուցահանդեսը: ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը նույնպես մասնակցեց՝ ներկայացնելով Հայաստանում տպագրված մանկապատանեկան գրականու­թյունը: Ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցան ԱՊՀ երկրներում մանկապատանեկան գրականու­թյան զարգացման հեռանկարներին վերաբերող խորհրդակցություններ: *** ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը հանդիպումներ ունեցավ նաև տարբեր երկրների (ՌԴ, Բելառուս) գրական կազմակերպությունների նախագահների, քարտուղարների, ինչպես նաև հրատարակչների (Տաջիկստան) հետ: […]

Երկու քարհանգույց մի կոշկաթելին / Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Երեկոյան զանգեց կին խմբագիրը, ասաց. – Հուզվեցի գրածիցդ: Հետո մենք մեր գրչեղբոր մասին խոսքեր տվինք – առանք, ու խմբագիրն առաջարկեց. – Մի բան` պատմվածք կամ բանա­ստեղծություն տուր, բայց քո էն գրվածքների պես` փախած, ո՞նց ասեմ, դու հասկացար, չէ՞, փախած: Ես առանց մանրամասնելու պատասխանեցի. – Հասկանալի է: Երբ հեռախոսը լռեց, մտքումս դանդաղ շուռումուռ եկավ «փախած» բառը, […]