ԳՐԱԿԱՆՈւԹՅԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ / Զավեն ԲԵԿՅԱՆ

Գրականության միջավայր ասելով՝ հասկանում ենք այն պետական-գաղափարախոսական, հասարակական իրավիճակը, որի պայմաններում, տվյալ ժամանակաշրջանում, ստեղծվում է գրականությունը: Այդ առումով, ուշադրություն կդարձնենք մեզանում գրականության միջավայր ստեղծած և ստեղծող երեք ժամանակաշրջանների` խորհրդային, հետխորհրդային` մինչև թավշյա հեղափոխությունը, և թավշյա հեղափոխությունից հետո: Խորհրդային ժամանակաշրջանում գործ ունեինք գաղափարախոսական պետության հետ՝ սկզբնական շրջանում ֆանատիկ (անկեղծ) և աստիճանաբար` ժամանակի ընթացքում, կեղծ, դեմագոգիկ գաղափարաբանությամբ […]

Զավեն ԲԵԿՅԱՆ

ԹՌՉՆԱՀԱՎԱՔ Կաչաղակ ճարպիկ, գող, արծաթասեր… Ռ.Պատկանյան Կախարդական այն պարտեզից թռան – եկան նկատեցի՜ն կաչաղակները գանձասեր – եկան սրտիս գովքը ասեն… Ուրախ – զվարթ կչկչոցով, Շատ Ջրերի քչքչոցով… Ասին` տեսա՜նք մենք երկնքից սրտիդ հյուսած փայլն ու ջանքը, որ երկրում ո՛չ նկատեցին, ավելի՛ն դեռ` այն ատեցին… Որ կիսում ես մութ տանջանքով հրեշտակաց անրջանքը… Գանձդ այնտեղ` երկնքում է, […]

Տարեմուտի հարցաթերթիկ-2017. Զավեն ԲԵԿՅԱՆ

1. Քաղաքականությունն, ընդհանրապես, ինձ չի գրավում: Եվ քաղաքական գործիչներին էլ, մեղմ ասած, չեմ հարգում: Զարմանալի ու ցավալի մի բան կա տիեզերքի օրենքներում, նաև որի հետևանքն է քաղաքականությունը. օրինակ, առանձին վերցրած ջրի երկու կաթիլներ եղբայրներ են, միմյանց դեմ ոչինչ չունեն, բայց եթե գտնվում են տարբեր ամպերի մեջ, ապա այդ ամպերի միջև կարող է ծագել շանթ ու […]

Զավեն ԲԵԿՅԱՆ

ԼՅՈՒՄԻՆԵՍՑԵՆՑԻԱ Արևահարվողների բազմությունը Հավերժական ծովափերին, և լուսնահարվողների բազմությունը պատրանքի հրվանդաններում… Ով` ինչ է ստանում աստեղային խորքերից փչող հոգևոր սյուքից…- Սարսուռն ինձ դարձնում է մի լուսակիր որդ դրախտի պարտեզներում – բանաստեղծության ժամն է… Եվ հույս ունենանք, որ Լույսի տեղատվության հետ հետ կքաշվենք խորքերը անհուն Պայծառության… ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ ԾԻԾԵՌՆԱԿՆԵՐՈՎ Հնում փորոտիք են շուռ տվել մատների մեջ, հետո եկան […]

Զավեն ԲԵԿՅԱՆ

ԼՌՈՒԹՅՈՒՆԸ Երբ դուք հեռանում եք, ուխտավորներ, ձեր հեռանալուց հետո (ասում է մատուռը) որմերի լռությունն է մնում անողորմ` մոմերի ճարճատյունով ընդհատվող… Երբ դուք հեռանում եք, տարիներ, երբ դուք անդարձ հեռանում եք (մրմնջում եմ ես), տանելով դեմքեր սիրելի, տանելով պատկերներ անգին – իմ շփոթ լռությունն է մնում արտոսրակիր` ձայնեղեն հուշերով ընդհատվող… Ձայները ժողովվում են մեղվապարսի պես ու […]

Զավեն ԲԵԿՅԱՆ

Մանկությանս տարիներին շատ եմ ափիբերան համրացած հետևել լուսատտիկի հրաշքին, խորհրդավոր՝ մորզեական այբուբենի առկայծումներով մեզ ինչ-որ բան հայտնելու լուսատտիկի հնարավոր ջանքին, երբեմն հաջողվել է որսալ եղինջի մի թփի վրա ու երկյուղած ուսումնասիրել այդ միջատի նեոնային լուսապատ որովայնը… Բայց ի՞նչ կապ ունի այս պատկերը… մեր անկախության տարեդարձի հետ: Ունի: Նախախնամությամբ մենք աշխարհի լուսակիր, առաքելություն ունեցող ազգերից մեկն […]

ԱՍԵՍ ԱՔՍՈՐԱԿԱՆԻ ՕՐԱԳՐԻՑ… / Զավեն ԲԵԿՅԱՆ

Հենրիկ Էդոյանի, վերջերս լույս տեսած, «Հենման կետ» բանաստեղծությունների ժողովածուն («Անտարես» հրատարակչություն, 2015 թ.) մարդու երկրային ժամանակի (հիշեցի Հ. Էդոյանի գրքերից մեկի վերնագիրը` «Երկրային ժամանակ») փիլիսոփայության բանաստեղծական տարբերակումներն է ներկայացնում` ինչպես և նրա նախորդ ժողովածուներում: Բաց տիեզերք դուրս եկող մարդը` տիեզերագնացը, նախապատրաստված է դրան, իսկ «բաց երկրային ժամանակ» մուտք գործող մարդու համար աշխարհը սարսռալի գաղտնիք է` […]

Զավեն ԲԵԿՅԱՆ

ՔՈՒՅՐ ՄԱՆՈՒՇԱԿԻՆ Փշերի ներքո էր վիճակված մեզ, ավաղ, պսակբացեքը մեր – քոնը` մասրենու, իսկ իմը` ճակատագրի… Ո՜վ սրբազան գույնը կրող միանձնուհի, դու խոնարհ ու չքնաղ, հեռուներից եկած Սաբայի թագուհի՜… Մեզ աշխարհն իր միտքը ամպրոպի որոտների միջից էր` բարբառեց կշռույթով սողոմոնյան, բայց Խորքը մենք մեն-մի պահ տեսանք` շանթի լույսով… Երկինքների ներքո մեր տեղը, ասում ես, բույրո՞վ […]

ՆԱԽԱԱՊՐԻԼՅԱՆ ԴԺՎԱՐԻՆ ԽՈՀԵՐ / Զավեն Բեկյան

Ի՞նչ հուշապատկերներով են երկինք վերացել Ադանայից, Տարոնից, Ուրֆայից, Դեր Զորից` բռնազատված հոգիները, և Տիրոջ հրեշտակներն ինչպե՞ս են դիմավորել նրանց… Ահեղ Դատաստանի օրը երկնքի էկրան-պաստառը դիմանալո՞ւ է այդ տեսարանների դատական ցուցադրությանը… ՄԱԿ-ի ընդունած ցեղասպանության սահմանումը` դրանով դատապարտելու համար, հետադարձ ուժ չունի, այսինքն՝ այնպես է արված, որ, օրինակի համար, հնդկացիների ոսկորների վրա բարձրացած, վճռորոշ ձայն ունեցող մի […]

ՈՐՍՈՐԴՈՒԹՅԱՆ ԲԵՐԿՐԱՆՔՆ ՈՒ ԹԱԽԻԾԸ (Հակոբ Մովսես. «Յոթներորդ որսորդություն») / Զավեն ԲԵԿՅԱՆ

Լույս է տեսել Հ. Մովսեսի բանաստեղծությունների հերթական` «Յոթներորդ որսորդություն» վերնագրով ժողովածուն: Այն յոթներորդն է նրա մինչ այժմ տպա­գրած բանաստեղծական ժողովածուների հերթականության մեջ, բայց կարծում եմ, որ վերնագրում յոթ թիվը նշված է որպես հեղինակի համար սիրելի թիվ: Պետք է ասել, որ այս բանաստեղծությունները «լույս են տեսել» նաև… մինչև լույս տեսնելը, քանի որ Լույս զվարթը (Հ. Մովսեսի […]

ՄՏՔԵՐ ՄԻ ՀՈԴՎԱԾԻ ԱՌԻԹՈՎ / Զավեն ԲԵԿՅԱՆ

«Գրական թերթի» 08.11.2013 թ. թիվ 37-ում տպագրվել է Ն. Ադալյանի «Նամակ ռուսաց թագավորին. արձագանք Զորի Բալայանի «Ղարաբաղի խնդիրը Ռուսաստանի խնդիրն է. Ռուսաստանի Դաշնության նախագահ պարոն Վ. Վ. Պուտինին. Բաց նամակ» հրապարակմանը» հոդվածը: Ես ընթերցել եմ Զ. Բալայանի հայտնի նամակը ու ինքս իմ մեջ` ինձ համար, իմ եզրակացություններն եմ արել: Բայց «Գրական թերթում» այդ հոդվածին ար- […]

Զավեն ԲԵԿՅԱՆ

ՀԱՐՍՆՅԱԿԸ Կյանքը` խիտինե բոժոժի ճնշումը ոսկեգույն: Եվ ճախրանքի ուժը, որ աճում է զգույշ… Բովանդակի մեջ` լոկ երկու կետ տրոփող:- Հա՜, տեղերը թևերի ապագա… – Եվ նույնիսկ երազում արթմնի դրանց մեհենագիր նախշն է տեսանելի արդեն, դեռ Այստեղից… *** Իմ անմահությո՜ւն, այստեղ հյուսում եմ քեզ հիմա որպես ծիծեռնակի բույն… Ո՛չ հանուն փառքի երկրային, ոչ էլ Անցման Սահմանին` […]