ԱՆԱՎԱՐՏ ՀԱՄԱՆՎԱԳ / Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ

  – Միսա՛ք, ես քո մասին վեպ եմ գրում,- մերթընդմերթ անկեղծանում էր Լասը՝ Լուիզ Ասլանյանը: – Շուտ չի՞,- տարակուսում էր Միսաք Մանուշյանը,- դեռ ի՜նչ եմ արել որ: Մի՛ շտապիր, կհասցնես քո վեպը գրել: Չհասցրեց… Լուիզ Ասլանյանին ամուսնու՝ Արփիար Ասլանյանի հետ տանջամահ արեցին Ռաֆենսբրյուկի ու Միտելբաու-Դորայի համակենտրոնացման ճամբարներում: Միսաք Մանուշյանին գնդակահարեցին Փարիզի մատույցներում՝ Վալերիանի բերդաբանտի բարձունքում: […]

«Ի՞ՆՉ ԱՐԺԻ ԳՐՔԻ ԿԻԼՈՆ» / Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ

– Այսօր համարյա բոլոր ժանրերով բազմանուն գրքեր են հրատարակվում, որոնք վաճառվում են, նվիրվում, սակայն, ավա՜ղ, դրանցից քչերն են արժանանում ընթերցված լինելու երջանկությանը: Նման իրավիճակն ինչո՞վ է պայմանավորված: – Առաջ… Առաջ՝ այսինքն՝ Խորհրդային Հայաստանում, գեղարվեստական գրքեր տպագրող միայն մեկ հրատարակչություն կար: Պետական: Հեղինակի ձեռագիրը նախ երկու ներքին գրախոսության էր տրվում, եթե երկուսն էլ դրական էին լինում, […]

ԼՈՒՍՆԱՄՈՒԹ ՄԻ ՕՐ, ԱՐԵՎՇՈՂ ՄԻ ԳԻՇԵՐ / Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ

Արմինեին տատը պատմել, ո՛չ հավատացրել էր՝ Նահապետ Նոյը առավոտ վաղ Արարատի գագաթին զարթնել, տեսել էր, որ արեգակի շողերը Ցղնայի սարավանդներն են ուղղվում, Ցղնայի հողն են ջերմացնում ու գուրգուրում, իջել, առը բացել, առաջին որթն էր տնկել: Դրա համար էր իրենց խաղողը ամենաքաղցրը: *** Այդպես եղավ՝ Դեյր էզ-Զորում, Ռեսուլ-Այնում, Ռաքքայում տարապարտներին սրատեցին, մահաջնջեցին, բայց ողջ մնացողները շարունակեցին […]

Տարեմուտի հարցաթերթիկ-2017. Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ

1. Ոչ միայն անցնող ու անցած քսանհինգ տարիների, այլև հետագա տարիների, թերևս նաև դարերի խոշորագույն, ես կասեի` պատմական իրադարձությունը, ինչ խոսք, եղել է ու կմնա Հայաստանի Հանրապետության վերանկախացումն ու Արցախի ազատագրությունը, որոնց ականատեսն ու մասնակիցը եղավ մեր սերունդը: Ես այդ մասին նշում եմ, որովհետև թե՛ մեկը, թե՛ մյուսը շարունակվող գործընթացներ են, համայն հայությունը հենց այս […]

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՏԵՍԱԾ, ՀԱՅ ՊՈԵԶԻԱՅԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԲՈՒԼՂԱՐ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ / Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ

Չգիտեմ դուք ինչպես, բայց ես անհարմար էի զգում, որ նրան չեմ ճանաչում: Անունն էլ չէի լսել: Չնայած, եթե ինքս ինձ հետ ավելի անկեղծ լինեի, դա պիտի վերագրեի ոչ այնքան իմ անտեղյակությանը, որքան նրա ծայրահեղ համեստությանն ու մեկուսացվածությանը: Մինչդեռ Մարկո Մարկովը արդի բուլղարական գրականության ինքնատիպ անհատականություններից է, բազմաթիվ բանաստեղծական ժողովածուների, վեպերի հեղինակ, որոնցից լավագույնները գրական բարձր […]

ԱՆԴՐԱՎԱՐՏԻՔ / Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ

Այն ժամանակ Արաբկիրի մեր միջնակարգ դպրոցը ոչ միայն Րաֆֆու անունով չէր կոչվում. Րաֆֆու անունը տվողներին Սիբիր էին աքսորում: Ակնցի ծնողներս նոր էին Խորհրդային Հայաստան ներգաղթել ու քանի որ ամբողջ Երևանում Նոր Ակն անվանմամբ թաղամաս չէին գտել. հաստատվել էին իրենց բնօրրանի ամենամոտ բնակավայրի անունը կրող թաղամասում՝ Նոր Արաբկիրում: Ես ու ավագ եղբայրս՝ Հարությունը, տանը հագնելու՝ շատ. […]

Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ / ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՐԱԶՆ ՈՒ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

1946-ին, երբ մենք նոր էինք ներգաղթել Խորհրդային Հայաստան, ու խորհրդային չեկիստները ամեն գիշեր դեռևս հայրենիքը չտեսած հայրենադարձների գերդաստաններ էին աքսորում Ալթայի երկրամաս, մայրս երկու որդիներին մեծացնելու համար հյուսք էր անում ու հանդգնում էր դնդնալ. Երբ պիտ տեսնամ Կարին նստած հայ իշխան, Հայ գիրերով գրեր հայոց հրաման, Տիգրանակերտ, Մուշ, Բայազեդ, դեպի Վան` Ղրկվեին հայոց զորքերն պահապան… […]

Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ / «ԿԱՐՈՏ» ԲԱՌԻ ՀԱՅԵՐԵՆԸ (Վահագն Դավթյանի հետ՝ Առափկերտում)

Բանաստե՛ղծ, ես հիմա ճիշտ այն տարիքում եմ, որ տարիքում որ դու ընդմիշտ հեռացար կյանքից, հետդ տանելով ծննդավայրիդ անանց կարոտը, այլևս երբեք չտեսնելու մորմոքը: Հիմա ես չէ, դո՛ւ ես իջնում Անգոյի խորաձորն ու հանգերգում. Թե հրաշքով ճամփաս տանի, Դեպի Եփրատ ու մանկություն… Փոխադրակառքը նոր էր դուրս եկել Մալաթիայից՝ արտորում էիր. – Արաբկիրի բույրերն եմ առնում: Ես […]

ԵՐԱՆԵԼԻ ՆՈՐ ՏԱՐԻ / Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ

Եթե խոստովանեմ, որ իմ կյանքի ամենաերանելի Նոր տարին, ինչպես հիմա է ընդունված ասել, մի «ցուրտ ու մութ» թվականի է եղել, չեք հավատա: Պիտի մանրամասները պատմեմ, որ հավատաք: Ավելին՝ հայ ծնված լինելու համար հպարտանաք: Այդ թվականներին Վազգեն Սարգսյանը դեռևս Պաշտպանության նախարար էր, որոշել էր հայ իրականությունում անդրանիկ զինվորական պարբերաթերթը ստեղծել, ու հրավիրված աշխատակիցներս, որ արդեն գրքերի […]

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԵԿԸ, ԱՅՍՕՐՆ ՈՒ ՎԱՂԸ / Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ

Քանի՞ տարի է անցել Հայոց ցեղասպանությունից: Հարյո՞ւր: Դարավերջի մեր ազատամարտին Ֆրանսիայից մի երիտասարդ էր եկել մասնակցելու, որ Արցախի տեղը վատ գիտեր, հայերեն ընդհանրապես չգիտեր: Ջինսի նորաոճ վերնաշապիկով, նույն կտորից անդրավարտիքով դիցուք՝ Ժանին, հարցնում եմ, թե ի՞նչ պիտի անի Արցախում, ասում է՝ պապիս վրեժը պիտի լուծեմ: – Ի՞նչ վրեժ,- զարմանում եմ: – Պատմելու բան չի, որ […]

ՀՆՉԱԿՅԱՆ ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔ ԸՆԿԵՐՎԱՐԱԿԱՆԻ ԳԻՐՔԸ / Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ

Այժմ՝ հարյուր տարի անց, դժվար է հավատալ, երևակայել անգամ, որ 1915 թվականի Մեծ եղեռնը չէ՛ր լինելու, միլիոնավոր մեր հայրենակիցները չէի՛ն նահատակվելու, Արևմտահայաստանը չէ՛ր հայաթափվելու, եթե… 1913 թվականի սեպտեմբերի 7-ին, ռումինական Կոստանցա քաղաքում տեղի ունեցավ Հնչակյան կուսակցության պատգամավորական ժողովը, որի պատվիրակները, կանխազգալով համազգային նախճիրի վերահաս վտանգը, որոշեցին բռնասպանությամբ վերացնել նախճիրը հղացողներին և այն իրագործել ձգտողներին՝ Թալեաթին, […]

100-ԱՄՅԱԿԻ ՎԵՐՋԻՆ, 101-ԱՄՅԱԿԻ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ / Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ

Եթե անգամ չես զգացել, ընթերցո՛ղ, այդ օրն ինձ հետ ես եղել: Ամեն վայրկյան, ամեն երկվայրկյան: Առանց քեզ շատ, շա՜տ դժվար էր լինելու: Չնայած երբ տեղ հասա, անապատի բարկ ավազից ներբաններս այրվում, արյուն էին ծորում՝ իսկույն քուն մտա: Վեր թռա ազանի վայյունից. – Կոմիտասին, Վարուժանին, Սիամանթոյին, 800 հայ մտավորականների ձերբակալել, կենտրոնական «Սուլթան Ահմեդ» բանտն են տարել: […]

ԱՅՍՊԵ՛Ս ՀԱՂԹԵՑԻՆՔ / Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ

«Այսպես սպաննեցինք» ԱՐԱՄ ԵՐԿԱՆՅԱՆ Ստամբուլից գրողնե՞ր, թե՞ լրագրողներ են եկել Երևան, մեկը՝ Յլտըզ Գյունեյը, տեսնելով, որ քիչումիչ թուրքերեն գիտեմ, ուզում է հետս առանձին զրուցել, իր ասելով՝ մեր երկու ժողովուրդների հարյուր տարվա թնջուկը հարթել: Այնպես էլ է խոսում, որ մարդ չի հասկանում, թո՞ւրք է, թե՞ քուրդ: – Որտեղացի՞ ես,- համենայնդեպս զգուշանում եմ ես: Կարո՞ղ է պապը […]

ԹԱԼԵԱԹ ՓԱՇԱՅԻ «ՍԵՎ» ՆՈԹԱՏԵՏՐԸ

«Լե նուվել դ’Արմենի» պարբերաթերթի հրատարակչության տնօրեն ԱՐԱ ԹՈՐԱՆՅԱՆԻ հարցազրույցը Թուրքիայի ժամանակակից պատմության հետազոտող ԴՈՒՅԳՈՒ ԹԱՇԱԼՓԻ հետ ԱՐԱ ԹՈՐԱՆՅԱՆ – Կարո՞ղ եք ասել՝ ե՞րբ և ինչպե՞ս է ի հայտ եկել այդ նոթատետրը: ԴՈՒՅԳՈՒ ԹԱՇԱԼՓ – 1916 թ. վերջից ունիոնիստական ղեկավարությունն սկսել է հայերի տեղահանության մասին զեկուցագրեր կազմել: Դեռևս 1916 թ.-ի սեպտեմբերի 24-ին ՆԳ նախարար Թալեաթ փաշան […]

ԿԱՄԱՐԻ ՏՈՆՈՅԱՆ

Զուսպ, անշահախնդիր ու անզիջում՝ գաղափարական համոզմունքներում, սկզբունքային՝ քաղաքացիական դիրքորոշումներում, որոնք ուղղված էին հայության ու հայ պետականության բարելավման ու զորացման նպատակին: Իր ուրույն ասելիքն ու ոճը ունեցող գրող և մտավորական: Ինքնամփոփ, համեստ ու բարի՝ իբրև մարդ և ընկեր: Այսպիսին կմնա Կամարի Տոնոյանը իր ընկերների ու մտերիմների, բոլոր նրան ճանաչողների հիշողության, վերջին տասնամյակների հայ գրականության տարեգրության մեջ: […]

Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ

Աստվածաշնչյան դատապարտմամբ աշխարհով մեկ տարտղնված հրեաները Ամանորին միմյանց երջանկություն, երանություն չեն բարեմաղթել, Հիսուսի ծնունդը չեն շնորհավորել, որովհետև երկնային կյանքին չեն հավատացել, բաժակ բաժակի են խփել, ասել. – Հաջորդ տարի՝ Երուսաղեմում: Երկու հազար տարի նրանք այնքան նույնը կրկնեցին, որ վերջիվերջո հասան իրենց մուրազին: Չգիտեմ՝ արտերկրի կարկառուն հրապարակագիր, «Մեծ երազին ճամբուն վրայ», «Յուշամատեան Մեծ Եղեռնի» «Խոհեր յիսնամեակի […]

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆԻՆ ծննդյան 70-ամյակի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին     Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ ԱՐԱՐԱՏ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՎԱՏԸ Հոբելյանական պատասխաններ մի թղթակցի, որն այդպես էլ չեկավ հարցազրույցի Մենք բոլորս մեր ծնված օրից Արարատ ենք բարձրանում: Ու եթե մեռնում ենք՝ մեռնում ենք Արարատի ճանապարհին: Բայց շարունակում ենք բարձրանալ, որովհետև հավատում […]

ՄԵՐ «ՀԱՅՐ ՄԵՐԸ» / Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ

Դստրիկս առաջին բանաստեղծությունը, որ անգիր արեց` «Հայաստան ասելիս»-ն էր: Արտասանում էր աղոթքի նման, աչքերը լցվում էին, ու լցվում էին ունկնդիրների աչքերը: Համո Սահյանն արդեն ծանր հիվանդ էր, չեմ հիշում ինչ առիթով, այցելեցի (կադրերը կան` հեռատեսիլով մինչև հիմա մեկ-մեկ ցուցադրում են): Ասաց. – Ժամանակին եթե հասկանայինք, թե Թումանյանն ինչ է արել մեր ժողովրդի համար, չէինք համարձակվի […]

ՀՈՒՅՍԻ ՀՈՐԻԶՈՆԸ. Գոնսալո Գուարչ / Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ

Հյուրընկալվելը որքան էլ բարեհաճ լինի, անհատի բնականոն կարգավիճակը, առավել ևս՝ հոգեվիճակը չէ: Հայաստանի գրողների միության հյուրին` Գոնսալո Գուարչին, ում քիչ առաջ Հանրապետության նախագահը անձամբ բարձրագույն պարգև` «Մովսես Խորենացի» պատվանշան է շնորհել, ես փորձում եմ պատկերացնել տանը` Իսպանիայում Share on Facebook

ՇՈԻՇԻ՝ ԻՄ ԹԱԳ, ԻՄ ՊՍԱԿ, ՊԱՐԾԱՆՔ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿ

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ Շուշի՛, դու այլևս պատրանք, ցնորք չես, ես ոտքով եմ հաղթահարում քո բարձունքն, ու ծնկներս կթոտում, փնովում են՝ չոքեչոք ելիր: Ես ծնկի եմ գալիս ու ամեն քայլափոխի տեսնում են գյումրեցի Վարդանին, լիբանանցի Սեղբոսին, սևքարեցի Աշոտին, շատ-շատերին, որոնք ինձ ասում են՝ մեր դեմքերը տրորիր, վստահ բարձրացիր: Ես հասնում եմ բերդի աշտարակներին, որ ճառագում են լուսապսակի […]