«ՍԱ՞ՐՆ Է ՊԻՆԴ, ԹԵ՞ ՋՈՒՐԸ» / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Միջնաշեն» վեպը Զորայր Խալափյանն սկսել է գրել 1983 թ.-ին, երբ դեռ շատերս չգիտեինք Արցախի պատմությունից գրեթե ոչինչ: Իսկ թե իրենից ինչ էր ներկայացնում Միջնաշենը, որ նույն ներկայիս Թալիշն է, որից չորս կիլոմետր հեռավորության վրա է Հոռեկա վանքը, որտեղ «հինգ տարի ապրել է Մեսրոպ Մաշտոցը, դպրոց է բացել, տառերն է սովորեցրել միջնաշենցի երեխաներին…», չգիտեին մեզանից շատերը: […]

ԱՍՔ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ՊՏՈՒՂԸ ԴԱՐՁՅԱԼ ՍԵՐՆ Է / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ընդուված է ասել, նաև՝ ամեն նոր օրվա հետ հաստատվում է, որ Աստծո տված ամենամեծ պարգևը մարդուն սերն է… Այս սերը տրվում է Խալափյանի հերոսներին բազմիցս և բազմիցս էլ չի ավարտվում մարմնական մերձեցումով, կամ միանում են ժամանակավորապես և բաժանվում հավետ: Մինչդեռ հոգիները միացած են առաջին իսկ հանդիպումից, գուցե և այս կյանքից էլ առաջ, և դեռ շատ […]

Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ / ՍԻՆԹԱԴԵ

  (Զորայր Խալափյանին նվիրված  խոհապատումների շարքից) Կենտրոնական այս կերպարը «Միջնաշեն» վեպում մեր էպոսի անտիհերոս Մսրա Մելիքի նման որքան ավելի մեծ տեղ է զբաղեցնում իրադարձությունների մեջ, այնքան ավելի է ընդ-գծում ժողովրդի հերոսական ոգին: Այս առումով գուցեև սխալ չէ սույն ասք-վեպի մասին մտորումները Սինթադեով սկսելը: Զորայր Խալափյանի «Միջնաշեն» վեպում Սինթադեի կերպարը մեր գրականության խոշոր նվաճումներից է հենց […]

ՇՈՒՇԻ՜Ն, ՇՈՒՇԻ՜Ն… / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսա Շուշին՝ արթնացող, արթնացած, վերընթաց, վարընթաց… Շուշին մի գեղեցիկ մարմին է, որ ապրելու մեծ կամք ունեցող հիվանդի է պատկանում… Մի բարդ մարմին-համակարգ, որ նաև ճակատագիր ունի ու տերն է այդ ճակատագրի: Եթե ուզում ես մտնել ժամանակի մեքենայի մեջ ու ճամփորդել դեպի հեռավոր անցյալ, կարիք չունես ֆանտաստ գրող լինելու: Ոտքդ դի՛ր Շուշիի սալահատակին, և նա քեզ […]

ԳՈՂԸ ՏՆԻՑ՝ ԵԶԸ ԵՐԴԻԿԻՑ / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԳԻՇԵՐԱԹՌՉՈՒՆԸ Ուղիղ ժամը 5.30-ից հյուրանոցը շրջապատող ծառերի մեջ նա երգեց, դայլայլեց, հրճվեց, սրտանց պատմեց իր սերը, հուզումները… մոտ կես ժամ: Դա իր երգելու ժամն էր… Դեռ մութ էր, բայց արդեն գիտեր, ավետում էր գալիք լույսը… Երգեց իր ասելիքը, լռեց: Հերթով, առանց միմյանց խանգարելու, երբեմն նաև երգչախումբ կազմելով թռան, եկան մյուս թռչունները, երգեցին իրենց ասելիքը, գնացին […]

ԾՆՆԴԱՎԱՅՐ-ՀԱՅՐԵՆԻՔ ՍԱՀՄԱՆԱԳԾՈՒՄ / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Պերճուհի Ավետյանը մեր ժամանակակից գրականության, արձակի յուրօրինակ ներկայացուցիչն է: Ինձ համար մտավորականի նրա ազնիվ կերպարը ձևավորվել է նախ նրա գրականության, ապա անձի հետ առնչությունից: Ինձ հատկապես հարազատ է նրա «Կտակը» պատմվածքների ժողովածուն, որում ընդգրկված պատմվածքներից ոչ մեկը մյուսին նման չլինելով` մի ընդհանուր դաշտ ունեն: Սրա գլխավոր հերոսները բոլորն էլ արդարամիտ են, նրանք երբևէ կարծես թե […]

ՍԱՄՎԵԼԻ ԴԺՆԴԱԿ ԸՆԹԱՑՔԸ ՀԱՅՐԱԿԱՆ ԴԱՍՏԱԿԵՐՏԻՑ ՄԻՆՉԵՎ… / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Սամվել» վեպի գլխավոր հերոսներից` Մուշեղ Մամիկոնյանից, Մերուժան Արծրունուց, Ներսես Մեծից, Արշակ 2-րդից, Սահակ Պարթևից, Մեսրոպ Մաշտոցից և մյուսներից միայն Սամվելի մասին է, որ պատմությունը գրեթե ոչ մի մանրամասն չի արձանագրել: Սա երևի նրանից է, որ Սամվելի հայրասպան լինելու հանգամանքն է ծածկել նրա մյուս կարևոր հատկանիշները: Եվ թե որքան ցնցող է երևույթը մեր ազգային հոգեբանության և […]

Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ / ՊԱՏԱՍԽԱՆ ՊԱՐՈՆ ՇԱԽԿՅԱՆԻՆ

Եթե պարոն Շախկյանը իսկապես «անհամբերությամբ սպասում է յուրաքանչյուր ուրբաթ օրվան, երբ ձեռքի տակ կունենա հարազատ «Գրական թերթի» հերթական համարը», ապա պետք է նկատած լիներ, որ Ալիս Հովհաննիսյանը` այդ «ճանաչված և վաստակաշատ հրապարակախոս, գրողը», սկսյալ 2015 թվականից` հրապարակում է Րաֆֆու ստեղծագործություններին ու նրա զարմանալի կյանքի բոլորովին այլ, դեռևս չուսումնասիրված կողմերին նվիրված իր գրողական դիտարկումները` ամենևին հավակնություն […]

ՄՈՒՇԵՂ ԵՎ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՆԵՐ / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մուշեղ Մամիկոնյանը ոչ միայն մեր հին ու նոր գրականության, այլև պատմության ամենաանսպասելի, ամենաասպետական կերպարն է: Նրա առաքինությունների մասին խոսող պատմական նյութը բազմապատիկ շատ է, քան Սամվելինը, որ մի քանի տող է ընդամենը, այնպես որ, Րաֆֆին ոչ թե շռայլություն է թույլ տվել նրա բացառիկ էությունը ներկայացնելիս, այլ կերպարի պատմականությանը հավատարիմ մնալով՝ գտել է այն ամբողջացնելու, իր […]

ԷԼ ՈՉ ՄԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մանավանդ այսօրվա դեպքից հետո չեմ ուզում անուն կամ ազգանունով ներկայանալ: Հորաքույրս ասում է. «Բավական է քեզ նման սիրուն աղջիկը մի տեղ հայտնվի… ու հենց հայտնվեց, ներկաները միանգամից ու միաբերան, մտքում թե բարձրաձայն կասեն. «Ուա՜ուու, էս ո՞վ էր»: Ուրեմն, անունս չասեմ, մանավանդ որ տարածված հայկական անուններից է, հիշվող, առանց ինձ՝ ոչինչ չասող, բայց ինձ սազում է: […]

Հավատով ու բարի ժպիտով… / Անահիտ ՀԱԿՈԲՅԱՆ

Իր հոդվածներից մեկը Ալիսն անվանել է՝ հետևելով սիրելի գրողի խոսքին՝ «Նա վշտացավ, բայց չհուսահատվեցավ»: Կենսական այսպիսի դիրքորոշումն ընդգծվում է նաև նրա վերջին՝ «Ամենակարգին մարդիկ և ագռավները» (2016 թ.), առաջին հայացքից փոքր-ինչ արտառոց վերնագրով գրքում: Սիրելի՛ Ալիս, զարմանալի է, բայց ամեն անգամ մի նոր Ալիս եմ տեսնում քո ստեղծագործության մեջ: Դու կարողանում ես գրել և գրում […]

ԲՆԱՊԱՏԿԵՐԸ ԵՎ ՐԱՖՖԻՆ / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մեր մեծ բնախույզ, հետախույզ, պատմախույզ, մարդախույզ հանճարի զմայլիչ բնապատկերներն իրենց անխախտ կիրառական տեղն ունեն մեր բոլոր ժամանակների դասագրքերում, թելադրության և փոխադրության ձեռնարկներում: Բայց այդ ի՞նչ ուժ ունեն Րաֆֆու գաղափարները, որ երբ անգամ մերկ են արտահայտչամիջոցների պաճուճանքից, ներքին, անբացատրելի մի թովչանքով հմայել, կախարդական քաղցրությամբ իրենց կաշկառոտ, երբեմն դաժան ճշմարտություններից տնքացող հոգևոր ինքնության դաշտն են բերել մի […]

ՄԵԿ ՕՐ ՆԵՐՍԵՍ ՄԵԾԻ ԵՎ ՐԱՖՖՈՒ ՀԵՏ ՊԱՏՄՈՍ ԿՂԶՈՒՄ / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

1886-87 թվականներին «Արձագանք» թերթում շարունակաբար տպագրվում էր Րաֆֆու վերջին ստվարածավալ գործը՝ «Սամվել» վեպը, որի երկրորդ գրքի «Մեկը արևմուտքում, մեկը արևելքում» գլխի «Պատմոս» ենթավերնագրի տակ պատմվում է Ներսես Մեծի կյանքի մի հատվածը: Միայն մեկ օր: Ավելի երկար ժամանակ չուներ Րաֆֆին Ներսես Մեծի հետ Պատմոս կղզում լինելու, և քանի որ հիմա էլ «Արձագանք» թերթի գրաշարն էր անհամբեր […]

Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ / ՆԱ ՎՇՏԱՑԱՎ, ԲԱՅՑ ՉՀՈՒՍԱՀԱՏՎԵՑԱՎ

Facebook-ում կարդացի մի «սևհումորային» կայքի՞, թե՞ կազմակերպության անվանում՝ «Հայաստանում ինադու մնացողներ»: Իսկույն մտածեցի, որ եթե այդպիսի մի լուրջ կազմակերպություն լինի, ապա ես արդեն դրա անդամն եմ: Ամեն օր վշտացողներից, բայց երբեք չհուսահատվողներից եմ, ինչպիսին էին Րաֆֆու՝ հայրենիքի համար իրենց անձն ուրացած բոլոր կերպարները: Սրանցից մեկի՝ աշխարհում երկար թափառումներից հետո Վանում հաստատված տեր Եղիշե քահանայի մի […]

ՄԵԿ ՔԱՅԼ ԱՌԱՋ / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Հանրակացարանը ի՞նչ է»,-հարցրեց քույր Ջեննին, երբ արդեն մոտեցել էին հինգհարկանի շինության մուտքին: «Ահա,-ասաց Թորգոմ եղբայրը,- սրանք սովետի ժամանակ էին կառուցվում՝ որպես բանվորական ժամանակավոր կացարաններ: Հիմա ամբողջ շենքն իր բնակարաններով մի տեր ունի, որ վաճառում կամ վարձով է տալիս»: Կարծելով, թե մոտավորապես հասկացել է, Քույր Ջեննին ասաց.«Լավ է, չէ՞, երևի շատ էժան է»: «Այո՛,-կմկմաց Թորգոմ եղբայրը, […]

ԱԶԱՏ ԱՆԿՈՒՄ / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Այս նենգ հիվանդությունը գողունի թափանցեց օրգանիզմիս մեջ, երբ դեռ, ինչպես ռուսներն են ասում, ձիու վրա էի: Ձիս քշում էի ոնց ուզեի, ուր ուզեի, թուրս ճոճում էի թե՛ աջ, թե՛ ձախ, առաջ կամ ետ՝ իմ նախնի հայ ռազմիկների հանգույն: Կյանքերիցս մեկում, գրված է՝ իշխանական տոհմից զորավար եմ եղել: Ե՞րբ և ինչո՞ւմ եմ թերացել, որ իմ այս […]

ՐԱՖՖԻՆ ԵՎ ՔՐԴԵՐԸ / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մեծ է Րաֆֆու իմացաբանական տեսադաշտը: Նա երբեք չի խոսում մի բանի մասին, եթե նյութը ուսումնասիրելուց զատ, չի մարսել ամբողջությամբ: Խոսում է այն ազգությունների մասին, որոնց տնտղել է, գիտի արմատներից: Դրանք թուրքերն են, պարսիկները, քրդերը, ասորիները: Թվարկվածներին Րաֆֆին, կարելի է ասել, ճանաչում էր անձամբ: Ա. Ավթանդիլյանի 60-ականների մասին վկայությունից իմանում ենք իր և Րաֆֆու՝ քուրդ Ալի […]

ՀԱՅ  ՎԱՃԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Երբ Րաֆֆին ստեղծեց Մասիսյանի կերպարը «Ոսկի աքաղաղում», ելնում էր այն իրականությունից, որ գործարարի, փող դիզողի նրա հզոր կարողությունը գրոշի արժեք չունի ոչ միայն ազգի, այլև նույնիսկ ազգի ամենափոքր միավորի՝ սեփական ընտանիքի համար: Րաֆֆին ատում է Մասիսյանին, Ճանճուր Իվանիչին («Զահրումար») և նրանց կերպարները կերտելիս հաճույքով գործածում է իր երանգապնակի ամենախիտ գույները: «Կեղծավորությունը, ստախոսությունը, երդումը, հաճոյամտությունը, օտարի […]

ՍԵՐԸ ԵՎ ՐԱՖՖԻՆ / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ամեն կասկածից վեր է, որ Րաֆֆու անվերապահ, խորությամբ, մեծությամբ անսահման երկրային սիրո առարկան նախ և առաջ իր ազգն էր, իր երկիրը: Բայց նրա էության մեջ իր խորհրդավոր, սքանչելի անկյունն ուներ սերը կնոջ նկատմամբ: Ոչ միայն գրականության, այլ նաև իրականության մեջ արտացոլված նրա զգացումների մասին վկայող փաստերը քիչ չեն որոշակի պատկերացում կազմելու համար հանճարի հոգու այս […]

Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ / «ՎԵՊԻԿՆԵՐ»

Քանի օր է՝ գլխումս պտտվում է Րաֆֆու «վեպիկներ» բառը: Ու տեսնում եմ, որ նրա շուրջը իսկապես էլ քայլող, շարժվող, պայքարող, կյանքը առաջ տանող բոլոր մարդիկ մոլեկուլների պես իրենց ճանապարհները գտնող, անդադար շարժվող վեպիկներ էին: Րաֆֆին՝ սովահար, հալածված, հյուծված Րաֆֆին, երբեք չէր կտրվում իր գրչից: Նրանք՝ բոլոր այս վեպիկները, խռնվում էին նրա շուրջը և ուզում էին […]