ՊՈԵԶԻԱՅԻ ԵՐԿՆԱԹԵՎ ԹՌԻՉՔԸ

Նի­նո Ս­պան­դե­րաշ­վի­լին բա­նաս­տեղ­ծա­կան նուրբ զգա­ցո­ղութ­յուն­նե­րով ապ­րող վրա­ցու­հի է, ո­րի էութ­յան մեջ ներ­դաշ­նակ­ված են հայ-վրա­ցա­կան մշա­կու­թա­յին կա­պե­րի հա­մա­տեղ­ման բա­րե­պա­տեհ ի­րո­ղութ­յուն­նե­րը: Նա գրում ու կար­դում է եղ­բայ­րա­կան եր­կու լե­զու­նե­րով, խո­սում է հա­յե­րեն և­ ա­մեն ինչ ա­նում է, որ ա­վե­լի սեր­տա­նան հա­յո­սի և քարթ­լո­սի պատ­մա­կան կա­պե­րը: Նի­նոն ապ­րում ու ստեղ­ծա­գոր­ծում է Եր­ևա­նում: Ար­մեն ա­նու­նով ա­մուս­նուն ու ե­րեք զա­վակ­նե­րին […]

ՍԵՐԲ ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Դեսանկա ՄԱՔՍԻՄՈՎԻՉ ԱՐԱՐԱՏ Դարանակալած հայդուկի նման Ամեն օր ծեգին, ամեն իրիկուն, Իմ պատուհանից հետևում եմ, որ Ամպերը ճեղքող Արարատ լեռան Գմբեթը տեսնեմ անաղարտ ու սուրբ… Առաջին, երկրորդ, երրորդ լուսաբաց… Եվ բիբլիական իր հեռուներից հայտնվեց մեկեն Հսկա ու դժբախտ, մեն ու մենավոր: Ձեռքս ես նրան պարզել ուզեցի, Ուզեցի քաշել հեռու անհունից Եվ բառեր ճչալ Իր շքեղաշուք […]

Արամ ԹՈՓՉՅԱՆ

ՕՎԻԴԻՈՒՍ ՊԻԳՄԱԼԻՈՆ* Պիգմալիոնը տեսել էր այդ աղջիկների կյանքն անառակ Ու բարկացել, որ ի ծնե բնորոշ են կանանց հոգուն Բյուր արատներ: Ուստի և չէր ամուսնանում, այլ՝ ամուրի Ապրում երկար ու զրկված էր անկողնակից ընկերուհուց: Մի օր էլ նա ձյունաճերմակ փղոսկրից մեծ արվեստով Արձան կերտեց՝ այնքան չքնաղ մի ձև տալով, որ նման կին Չի պատահում, և իր […]

ՄՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ/ Գևորգ ԱՏՐՅԱՆ

Հատված «Ուրոբորոս» վեպից Ձախ կող­մից կրկին սկսեց ա­ռա­ջա­նալ վիթ­խա­րի մի բան, բայց ակն­թարթ անց Սա­նա­սա­րը հաս­կա­ցավ, որ դա նա­վա­խելն է՝ մինչև ջրա­գի­ծը թաղ­ված հրաբ­խա­յին ա­վա­զի մեջ: Նավն էլ աս­տի­ճա­նա­բար իր վիթ­խա­րի թա­փով հայտն­վեց Սա­նա­սա­րի աչ­քե­րի առջև: Նա­վի վրա չկա­յին կայ­մեր ու ա­ռա­գաստ­ներ, կո­ղա­յին թիա­վար ա­նիվ­ներ, փրկօ­ղակ­ներ, ինչ­պես որ չկար ըն­թա­ցա­յին խցի­կը, նա­վա­կո­ղի ե­լուստն ու ան­գամ […]

Աշոտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՌԻԼԿԵԻ ԵՐԵՔ ԲՈՒԴԴԱՆԵՐԸ

ԲՈՒԴԴԱ – 1905 Նա լսում էր կարծես թե: Հեռաստան. անդորր… Կանգ առնելով՝ մենք արդեն չենք լսում նրանց: Մի ա՛ստղ է նա: Եվ մեծղի աստղերը բոլոր, որոնց մենք չենք նկատում, իր շուրջն են խմբված: O՜, նա Ամենն է: Իրո՞ք, մենք սպասո՞ւմ ենք դեռ, որ մեզ տեսնի նա մի պահ: Պե՞տք է դա նրան: Ու թե նրա […]

Ի­վետ ԱԼԵՔՍԱՆԴԵՐ / ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՕԱԶԻՍԸ*

Ա­մե­րի­կա­հայ ռու­սա­գիր գրող, ար­մատ­նե­րով ար­ցախ­ցի Ի­վետ Ա­լեք­սան­դե­րը 2017 թ. «­Նե­րիր ինձ, Ձ­մեռ պապ» պատմ­ված­քով դար­ձել է ռու­սաս­տան­յան «Ա­մա­նո­րի և սուրբծննդ­յան պատ­մութ­յուն­ներ» մրցույ­թի հաղ­թող, 2021 թ.՝ «Եր­ջան­կութ­յան օա­զի­սը» վի­պա­կով՝ «­Հայ­կա­կան մո­տիվ­ներ» և ք­նա­րա­կան բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի շար­քով՝ «­Ռու­սա­կան բա­նաս­տեղ­ծա­կան տուն» մրցույթ­նե­րի հաղ­թող: Իսկ «­Սեր­յոժ­կա­յի Ա­մա­նո­րի ե­րազ­նե­րը» հե­քիաթ­նե­րի ժո­ղո­վա­ծո­ւի շնոր­հան­դե­սը տե­ղի ու­նե­ցավ հետ­պա­տե­րազմ­յան Ար­ցա­խում՝ 2021-ի հուն­վա­րին գրքի ողջ տպա­քա­նա­կը […]

Ելկա ՆՅԱԳՈԼՈՎԱ (Բուլղարիա)

Ականավոր բուլղարացի բանաստեղծ, թարգմանիչ, հրատարակիչ, լրագրող, քսանից ավելի գրքերի հեղինակ է, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր։ Սլավոնական գրականության և մշակույթի ակադեմիայի նախագահն է և «Զնակի» գրական-հասարակական հանդեսի գլխավոր խմբագիրը։ Բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, ֆրանսերեն, անգլերեն և մի շարք այլ լեզուների։   ՊԱՏԱՀԱՐ Երկարելով հուլիսի արևից՝ Աճում են թռչունների թևերը։ Եվ իմ ստվերը նրանց է նման՝ […]

Ֆ­րանց ԿԱՖԿԱ

  ԿԱՅՍՐԸ ՊԵԿԻՆԻՑ Ե­թե մեկն այն մտքին հան­գեր, որ մենք ի­րա­կա­նում կայսր չու­նենք` հե­ռու չէր լի­նի ճշմար­տութ­յու­նից: Կր­կին ու կրկին պի­տի ա­սեմ. չկա թերևս կայ­սե­րը հա­վա­տա­րիմ մեկ այլ ժո­ղո­վուրդ, ինչ­պի­սին մերն է հա­րա­վում, բայց հա­վա­տար­մութ­յու­նը կայ­սե­րը օգ­տա­կար չէ: Ճիշտ է, մի փոք­րիկ սուրբ վի­շա­պի կո­թող կա գյու­ղի ծայ­րին, որ ան­հի­շե­լի ժա­մա­նակ­նե­րից հա­վա­տար­մութ­յան եր­դում է փող­հա­րում` […]

Ոտ­նա­հետ­քեր ծո­վա­փին Ն­վի­րում եմ ա­մուս­նուս / ­Զա­րի­ֆե ՌՈՒՅԻՆ

Ճա­նաչ­ված ար­ձա­կա­գիր, գրա­կա­նա­գետ Զա­րի­ֆե Ռու­յի­նը գրա­կան սյու­ժե դարձ­նե­լով ի­րան­ցի հոգ­ևոր և­ այլ ո­լորտ­նե­րի մե­ծա­մե­ծե­րի կեն­սա­գրութ­յու­նը, յու­րո­վի ներ­կա­յաց­նում է որ­պես գե­ղար­վես­տա­կան գործ: Այս թե­մա­յով նա գրել է նաև գրա­կա­նա­գի­տա­կան հոդ­ված­ներ: Ռու­յի­նը հրա­տա­րա­կել է շուրջ պատմ­վածք­նե­րի 10 ժո­ղո­վա­ծու և վե­պեր մե­ծա­հա­սակ­նե­րի ու պա­տա­նի­նե­րի հա­մար: Ա­ռա­վել հայտ­նի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րից են` «­Նա­նի Ռա­նան», «Կ­տավ­նե­րը խո­սում են», «Ճնճղուկ վեր­ջա­կետ, ճնճղուկ նոր […]

ՆՈՎԱԼԻՍ Ֆրիդրիխ ֆոն Հարդենբերգ (1772-1801)

ՄԵՌՅԱԼՆԵՐԻ ԵՐԳԸ Դե՛ գովեք մեր տոնն ու հանդես, Ճոխ տներն ու այգին հուռթի, Գույքն ու սպասքը հարմարավետ, Իրերն ամեն, կահ-կարասին: Ամեն օր նոր հյուր է գալիս, Ոմանք՝ շատ վաղ, մյուսները՝ ուշ, Արոտների վրա արձակ Կյանքի մի նոր շող է փայլում: Հազար-հազար նուրբ անոթներ՝ Հնում հազար արցունք քամած, Ոսկե օղեր, գուրզ ու սուսեր Գանձարանում են մեր […]

ԲՈՒԼԱՏ ՕԿՈՒՋԱՎԱ

ԱՂՈԹՔ Քանի երկիրը պտտվում է, և լույսը վառ է դեռ, Տո՛ւր ամեն մեկին այն, ինչ նա չունի կյանքում այս, Տե՛ր իմ. Գլո՛ւխ տուր արթուն դու իմաստունին, վախկոտին՝ նժույգ, Ով երջանիկ է՝ շատ փող… Ու հիշիր նաև իմ մասին: Քանի երկիրը պտտվում է դեռ,- Տե՛ր, կամքը քո՛նն է,- Տո՛ւր իշխանությանն իշխելու հնար իշխանատենչին, Շռայլին թույլ տուր […]

ԼԵՆԳՍԹՈՆ ՀՅՈՒԶ

ԼԵՆԳՍԹՈՆ ՀՅՈՒԶ (1901-1967) Աֆ­րիկ­յան ծագ­մամբ ա­մե­րի­կա­ցի գրող, ար­ձա­կա­գիր, բա­նաս­տեղծ և հ­րա­պա­րա­կա­խոս: Հա­մար­վում է Ջա­զա­յին պոե­զիա­յի սկզբնա­վո­րող­նե­րից մե­կը և «­Համ­լետ­յան վե­րած­նունդ» մշա­կու­թա­յին շարժ­ման ա­ռա­ջա­տար գրող­նե­րից մե­կը: ԵՐԱԶԱՆՔՆԵՐ Ամո՛ւր պահեք երազանքները, Քանզի եթե նրանք մահանան, Կյանքը կնմանվի թևը կոտրած թռչնի, Որ չի կարողանում թռչել: Ամո՛ւր պահեք երազանքները, Քանզի երբ նրանք հեռանան, Կյանքը կդառնա անբերրի հող՝ Ձնից ցրտահարված: […]

ՑԻՊՐԻԱՆ ԿԱՄԻԼ ՆՈՐՎԻԴ – 200

Լեհ բա­նաս­տեղծ, ար­ձա­կա­գիր, գե­ղան­կա­րիչ, քան­դա­կա­գործ: ­Կեն­դա­նութ­յան օ­րոք հրա­պա­րակ­վել է նրա պոե­զիա­յի և­ ար­ձա­կի անն­շան մա­սը միայն (ժա­ռան­գութ­յու­նից շատ բան մատն­վել է կորս­տի): Ճա­նաչ­ման ար­ժա­նա­ցել է հետ­մա­հու, գլխա­վո­րա­պես այն բա­նից հե­տո, երբ լեհ քննա­դատ Զե­նոն Պ­շես­մըց­կին «հայտ­նա­բե­րել է» նրան 1904-ին, սկսե­լով հրա­պա­րա­կել Նոր­վի­դի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը և հոդ­ված­ներ դրանց մա­սին: Ն­րա ա­նունն այ­սօր հնչում է Միցկ­ևի­չի և Ս­լո­վաց­կու […]

­Քեյթ ՇՈՊԵՆ* (1850-1904) / Ա­զա­տութ­յուն. Կ­յան­քի ա­ռակ

Աշ­խար­հում մի կեն­դա­նի է ծնվում և նա­յե­լով Կ­յան­քին՝ տես­նում է, որ փակ­ված է պա­տե­րի մեջ, իսկ առջ­ևում եր­կա­թե ճա­ղեր են, ո­րոնց մի­ջով դրսից ներս են թա­փան­ցում օդն ու լույ­սը. կեն­դա­նին վան­դա­կի մեջ է ծնվում: Այս­տեղ էլ նա մե­ծա­նում է՝ ի­րեն պաշտ­պա­նող և խ­նա­մող ան­տես ձեռ­քի ներ­քո ու­ժե­ղա­նա­լով ու գե­ղեց­կա­նա­լով: Քաղ­ցած լի­նե­լու դեպ­քում ու­տե­լի­քը միշտ ձեռ­քի […]

­Կի­րիլ ՄԵԴՎԵԴԵՎ

*** ինձ միշտ զար­մաց­նում է երբ մար­դիկ լու­սան­կար­չա­կան ա­պա­րա­տով և ­տե­սախ­ցի­կով սկսում են նկա­րել ի­րենց և ­հատ­կա­պես ի­րենց ե­րե­խա­նե­րին դրա­նում ի­հար­կե ինչ-որ հա­ճե­լի և ­հու­զիչ-բուր­ժո­ւա­կան բան կա. բայց դրա­նով հան­դերձ դրա մեջ ինչ-որ խղճուկ և ­վա­նող-բուր­ժո­ւա­կան բան կա. նրանք ա­սես ու­զում են թող­նել ինչ-որ ի­րե­ղեն ա­պա­ցույց­ներ ի­րենց և­ ու­րիշ­նե­րի գո­յութ­յան ինձ թվում է որ վե­րա­ցա­կան […]

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՊՈՒՇԿԻՆ

* * * Ես ձեզ սիրել եմ. սերը դեռ, գուցե, Չի մարել իմ հոգում իր շնչով,– Բայց թող որ երբեք նա ձեզ չխոցե,– Չեմ ուզում ձեզ ցավ տալ ոչնչով։ Ես ձեզ սիրել եմ անբարբառ, անհույս, Մե՛րթ վեհերոտ, մե՛րթ՝ խանդով անմեկին,– Ես ձեզ սիրել եմ այնպես անկեղծ և այնպես սրտահույզ, Ինչպես, տա Աստված, սիրելին լինես մի […]

ՌԱԲԻՆԴՐԱՆԱԹ ԹԱԳՈՐ – 160 *

«ԲԵՐՔԱՀԱՎԱՔ» գրքից ԱՆԳԻՆ Է ԿՅԱՆՔԸ Գիտեմ, կցնդի ի վերջո կյանքի տեսիլքը հրաշք, Եվ վերջին քունը կիջնի ծանրացած կոպերիս վրա։ Սակայն, ինչպես միշտ, գիշերն աստղազարդ կգա վերստին, Եվ տիեզերքում արթնացող այգը իր ճաճանչափայլ գահին կնստի։ Կշարունակվի կենաց խաղն էլի այս աստվածընծա աշխարհին ի սեր, Եվ մարդիկ միմյանց կտուրների տակ դարձյալ կցնծան, ցավեր կկիսեն… Այսպես եմ այսօր […]

XX ԴԱՐԻ ԻՏԱԼԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ. մեկական բանաստեղծությամբ

ՈՒՄԲԵՐՏՈ ՍԱԲԱ Կնոջս Դու նման ես մի փոքրիկ ճերմակ հավիկի: Փետուրները քամուց քշվում, վիզն է ծռում ջուր խմելիս կամ երբ քուջուջ է անում. բայց քայլելիս թագուհուդ պես շորորում է, կաքավում և ճեմում է խոտերում թիկնեթեկին ու սեգ: Լավիկն է շատ, քան արուն: Նա նման է էակներին բոլոր այն հեզ էգ տեսակի, որ Աստծուն են մոտեցնում […]

ԳԱԲՐԻԵԼԵ Դ’ԱՆՆՈՒՆՑԻՈ / Անձրև փշատերև անտառում

XX ԴԱՐԻ ԻՏԱԼԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ. մեկական բանաստեղծությամբ Էլեոնորա Դուզեին   Լռի՛ր: Շեմին անտառի ես չեմ լսում հնչեցրած բառերը քո մարդկային, բայց լսում եմ նորանոր բառեր դեռևս չասված, որ կաթիլներն են ձայնում ու տերևներն հեռավոր: Լսի՛ր: Անձրև է գալիս ցաք ու ցրիվ ամպերից: Անձրևում է մոշենուն, անձրևում է սոճուտին թեփուկավոր ու փշոտ, անձրևում է մրտենուն աստվածասքանչ, որոճների […]

Միխայլո ՍԻԴՈՐԺԵՎՍԿԻ (Ուկրաինա)

Միխայլո Սիդորժևսկին «Ուկրաինական Գրական թերթի» գլխավոր խմբագիրն է: Ուկրաինայի գրողների ազգային միության նախագահն է: Բանաստեղծությունների «Երկու աշխարհների միջև կես-կես» ժողովածուի և հրապարակախոսական գրքերի հեղինակ է: «ԿՀԱՆԴԻՊԵՆՔ ՄՅՈՒՍ ԿՅԱՆՔՈՒՄ» շարքից ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵԼՈՒ ՀՐԱՎԵՐՔ Փոքրիկս իմ, քույր իմ, Արի գնանք մի այնպիսի տեղ, Որտեղ քեզ հետ կլինենք անբաժան: Շառլ Բոդլեր …արի, փոքրի՛կս, քո՛ւյր իմ, այս թաց ու շաղ […]