ՎՐԵԺ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ / In memoria

Հաճախ եմ քեզ հետ զրուցում հիմա, մի բան, որ, խոստովանեմ, վերջին շրջանում այդպես չէր (թեև հանդիպելիս նույնն էր ջերմությունը): Ցավիդ մասին էլ չգիտեի. նախ` որ նվնվան չէիր, ցավիդ չոփերը գերան դարձնող, բոլոր ուղղություններով ճոճող, ապա` ցավդ այլոց վզին փաթաթող չէիր… Ինը տարով կրտսեր էիր ինձնից, և ավելի բնական կլիներ, որ այդ տարբերությունը գնալով քչանար… Բայց […]

Չարիքն առօրեական ու սովորական է այն ժամանակ, երբ հասարակությունը դառնում է անտարբեր

Հուլիսի 15-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ իսրայելցի գիտնական, պատմաբան Յաիր Աուրոնի «Անընդունելի անտարբերություն» գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսը: Մեծ եղեռնի Share on Facebook

ՆԵՂ ՕՐԵՐԻՑ ՄԵԿԸ / Վանիկ ՍԱՆԹՐՅԱՆ

Կնոջս՝ Ռոզա Պողոսյանի հիշատակին Երևանի օպերային թատրոնի հրապարակում Գորբաչովին ու նրա կնոջը մի կուշտ հայհոյելուց հետո բռունցքներն օդ հանեցին, թե՝ Պարույր Հայրիկյան ենք ուզում, Մոսկվայի Բուտիրկայի մեր տղաներին ու անկախություն ենք ուզում, ու Վարդանանց փողոցի իմ բնակարանի տակ, առաջին հարկի խանութում շարված երկար ու ղալմաղալ հերթին շպրտվող սառեցրած միսն անհետացավ, որ մեր բերանները մեկ-մեկ փակելով […]

ԲԱՐԵՎ, ՊԵՐՃ / Նորայր ԱԴԱԼՅԱՆ

75 տարի Պերճ Զեյթունցյանը վազում է իմ հետևից և չի հասնում. ես մշտապես երկու տարի նրանից առաջ եմ մեր դրամատիկ կյանքի անցյալ-ներկա ժամանակներում: Երկու քայլ: Հաճախ մտածում եմ, որ քայլն ավելին է, քան տարին: Քայլը ներքին մարդն է, ինչ գործողություն է անում, ինչպես և ինչու, ստե՞ց, թե՞ բարեկամացավ ճշմարտությանը: Իսկ տարին` հեղհեղուկ ու պղտոր պայմանականություն` […]

Շնորհավորում ենք «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնում

«Ոսկե ծիրան»  10-րդ միջազգային կինոփառատոնում «Ընդհատված մանկություն» կարճամետրաժ գեղարվես­տական ֆիլմն արժանացել է ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ անվան հատուկ մրցանակի՝ լավագույն սցենարի համար: Սցենարի հեղինակ՝ Կարինե Խոդիկյան: Ֆիլմի ռեժիսոր և սցենարի գաղափարը՝ Ջիվան Ավետիսյանի: Share on Facebook

ՈՉ ՄԻ ՆՈՐ ԲԱՆ. ԸՆԴԱՄԵՆԸ… / ՆԱՆԵ

Երբեմն իրականությունն ընդունելիի և ընկալելիի սահմաններից այնքան է հեռանում, որ չեն հերիքում հույզերը, միտքը, կամքը, ոչինչ չի հերիքում նրան դիմանալու համար: Ու… փակեմ աչքերս, որ չտեսնեմ դառնացած, հուսահատ մարդկանց տխուր աչքերը, որոնցից շատերը գուցե հայացքով հրաժեշտ են տալիս իրենց թանկ ու պաշտելի Մասիսներին, հարազատ մայթերին, ծանոթ-անծանոթին, իրենց կամ պապերի ձեռքերով քար քարի վրա բարձրացրած տանն […]

Քիտ ՂԱՐԻԲՅԱՆ / ԵՂԵՐԵՐԳ` ՍԱՐՈՅԱՆԻՆ

ԵՂԵՐԵՐԳ` ՍԱՐՈՅԱՆԻՆ Անվերջ վազող մի լուսնահար նրա գլխում, իսկ պիեսներն քաղցր էին ու հրաշագործ,- թեև տեղ-տեղ սին և նույնիսկ չարախոս՝ հույսը վաղվա առավոտին: Աղմկոտ տոների տասնամյակներ, քանզի իր կյանքի ժամանակն էր, ու նա պարտ էր ապրել, և երբ խնդում էր իր թավ բեղի տակ կյանքի անհայտ առեղծված ու հրճվանքի վրա,- որ հենց ի՜նքը պիտի խեղդեր […]

ՄԻՐԻ / Փիթեր ՍՈՒՐՅԱՆ

Փիթեր Սուրյանը ԱՄՆ-ում հայտնի գրող, հրապարակախոս և անգլերեն լեզվի ու գրականության պրոֆեսոր է: Ծնվել է 1933 թ. Բոսթընում, ապա տեղափոխվել է Նյու Յորք և մինչ օրս բնակվում է այնտեղ: Ավարտել է Հարվարդի համալսարանը: Երկար տարիներ եղել է «Արարատ» ամսագրի խմբա­գրական խորհրդի անդամ, «Անահիտ» գրական մրցանակի ժյուրիի անդամ, Կոլումբիայի համալսարանի Հայկական Share on Facebook

Վոն ՓԻԼԻԿՅԱՆ

Բանաստեղծ, կինոբեմադրիչ, թարգմանիչ Վոն (Վահան) Փիլիկյանը ծնվել է 1976-ին, Լոնդոնում: Վոն Փիլիկյանը աշխարհի սակավաթիվ սանսկրիտի մաս­նագետ թարգմանիչներից է, խմբագրում է մեր ժա­մանակի ամենածավալուն գրական-գիտական նա­խագծերից մեկը՝ սանսկրիտով բնագրերի և դրանց անգ­լերեն թարգմանություների համացանցային հրա­տարակությունը: 2006-ին Նյու Յորքում լույս է Share on Facebook

ԵՐԴՎՅԱԼ ԿՈՒՅՍԸ (հատված) / Կինգա ԿԱԼԻ

 Ծնվել է Տրանսիլվանիայում (Ռումինիա), հունգարահայ ընտանիքում: Գիտությունների թեկնածու է Բուդապեշտի համալսարանում (Հունգարիա): 1996 թ.-ից ապրում է Բուդապեշտում: Նրա ուսումնասիրությունները, ինչպես նաև թեկնածուական թեզը Տրանսիլվանիայի հայության ինքնության մասին Share on Facebook

ՕՏԱՐԱԳԻՐ ՀԱՅ ԳՐՈՂԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ

(հարցազրույց ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանի հետ) Գ.Թ. – Օտարագիր հայ գրողների հերթական` 5-րդ համաժողովը ի՞նչ էական տարբերություններ և առանձնահատկու­թյուններ ունի նախորդներից: Լևոն ԱՆԱՆՅԱՆ – Հայտնի է, որ օտարագիրների առաջին համաժողովը տեղի ունեցավ 2005 թ., մի Share on Facebook

ՄԵՐ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՄԵՐԱՆԸ / Ռուզան ԱՍԱՏՐՅԱՆ

«…Եթե հայերին երբևէ հնարավորություն տրվի, եթե նրանք իշխանություն ձեռք բերեն երկրագնդի որևէ անկյունում, նրանք ամբողջ մոլորակի տերը կդառնան: Նրանք կխանգարեն հասնելու մեր բաղձալի նպատակին` տիրելու Հայկական բարձրավանդակին` ստեղծելու Մեծ Միջին Արևելք»,- Լոուրենս Արաբացի (1919 թ., Փարիզի «Խաղաղության կոնֆերանս», հարցազրույցը Share on Facebook

…ԵՎ ԵԿԱՐ ԴՈՒ ԷԼ ԱՅՍ ԲԵՐԵՑԻՐ ԳԼԽԻԴ, ԷՇԻ ՄԵԿ / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Ուշացած գրախոսականներ» շարքից` էսսե Ի՞նչն է մղում ինձ այս առավոտյան արթնանալով` գրելու իմ վաղամեռիկ ընկերոջ «Գիշեր» վիպակի մասին: Իրականում այդ մղումը չէր կարող չսկսվել առաջին անգամ կարդալուց ու զարմանքից կարկամած այն մի կողմ, ոչ, ոչ թե մի կողմ, այլ աչքիս առաջ, Share on Facebook

ՀՈՒՆՈՆ / Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հունոն երևի գիտակցություն գալու օրվանից էր մտածել խելքով հարստանալու մասին: Իսկական անունը Հունո չէր: Հարևան Արտաշի հարյուր տարվա փչացած հեռուստացույցի մասերը լրիվ քանդել-թափել էր հատակին ու նորից հավաքել: Հեռուստացույցն աշխատել էր ինչպես գործարանից նոր բերած: Արտաշն էլ ուրախությունից ասել էր. «Ոտքից գլուխ խելք ա, հունար»: Ու անունը կպել-մնացել էր Հունո: Հունոն Share on Facebook

ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՆՈԹԱՏԵՏՐԻՑ / Աշոտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 25-ը սեպտեմբեր, 2012, Վիեննա Հնարավորության և իրականության փոխհարաբերակցության առնչությամբ հարկ է նշել, որ վերջիններս այնպես են իրար հետ հարաբերվում, ինչպես ժամանակն ու տարածությունը: Ընդսմին, ինչպես որ ժամանակն է մաս կազմում տարածականության մեր ընկալմանը Share on Facebook

Աստվածները և ամբոխը / Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Ձայնը ճեղքեց ամբոխի ոռնոցը և դուրս թռչելով՝ տկար ու քաղցած շնիկի ծմրոցից դարձավ ավետիսի հզոր աղաղակ: -Աստվածնե՜րը, աստվածնե՜րը,- կանչում էր ձայնը: Մի պահ խորհրդավոր լռություն տիրեց. հոգևոր ստրկության ծննդի պահն էր: Ապա, երբ աստվածները բարձրացան բեմահարթակ և ձեռքերը վեր Share on Facebook

Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» Թիֆլիսի հանրային գրադարանի հիմքում / Բախտիար ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Թիֆլիսի հասարակական-տնտեսական, գրական-թատերական-մշակութային կյանքի զարգացմանը նպաստել է Կովկասի առաջին փոխարքա Մ. Ս. Վորոնցովը (1844-1854): Ոչ միայն պաշտոնի բերումով, այլև անձնական նախաձեռնությամբ նա Share on Facebook

ԳԹ-ի հարցազրույցը «Ստամբուլի ընկեցիկը» վեպի թարգմանիչ Մարո Մադոյան-Ալաջաջյանի հետ

Գ. Թ. – Ո՞րն է վեպի՝ աշխարհին ուղղված գլխավոր ուղերձը: Մ. Մ. Ա. – Շաֆաքը վեպը գրել է անգլերենով, և դա պատահական չէր: Դա անգլերենով գրված նրա առաջին գիրքն էր: Հեղինակը նպատակաուղղված է ընտրում՝ որ Share on Facebook

Մտորումներ Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի ընկեցիկը» վեպի ընթերցումից հետո / Կարինե ՀԱԿՈԲՅԱՆ

Կան գրքեր, որոնք կարծես հայտնվում են ժամանակի պահանջով: Նրանց ներկայությունը անհրաժեշտ է թվում, որովհետև իրենց հետ բերում են նոր գաղափարներ, ստիպոււմ են մտածել նորովի, երբեմն էլ` մտածել ի հեճուկս ցանկության: Share on Facebook

Հանուն ինչի՞ / ՄԱՆԱՍԵ

Հանուն ինչի՞, գրողը տանի – կատարելություն – հանուն ինչի՞, երբ կողքիս, անմիջապես կողքիս` բուրմունքների եզրին մի վարդ է վրիպում – էդ ծայրահեղ վարդից կատարյալ բա՞ն, հանուն ինչի՞, գրողը տանի – կատարելություն – հանուն ինչի՞, երբ կողքիս, անմիջապես կողքիս` բողբոջների եզրին մի պայթյուն է վրիպում – ու էդ պայթած կանաչից կատարյալ բա՞ն. փթթումների եզրին թարմություն է […]