ՄԱՄՌԱԿԱԼԱԾ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ / ­Վա­հան ՍԱՂԱԹԵԼՅԱՆ

  Գե­լի գլխին ա­վե­տա­րան են կար­դում, ա­սում է՝ շուտ ա­րա, ոչ­խա­րը սարն ան­ցավ: Հայ­կա­կան ա­ռած Ու­րա­խա­նա­լու ա­ռիթ կար՝ ըն­կեր­նե­րով հա­վաք­վել էինք դրախ­տի պատ­կե­րով չա­փագր­ված ու ինքն իր մեջ ճար­պա­կա­լած մի գողտ­րիկ խորտ­կա­րա­նում: Դու­դու­կի մե­լա­մաղձն իր հու­նի մեջ դան­դաղ մարմ­րում էր: Խորտ­կա­րա­նի գաղտ­նի­քա­կուլ հետ­նա­խոր­շե­րում ինչ-որ աղ­ջիկ­ներ էին շրջում կի­սա­մերկ, հա­րեմ­նե­րի վա­վա­շոտ բույ­րով օծ­ված ինչ-որ տնքոց­ներ էին […]

ՍԵԼԸ ԲԱՐԴՈՑԻ ՏԱԿ ԿԱՄ, ԴԱՎԻ՜Թ, ՀԵ՜Յ, ԴԱՎԻ՛Թ (Գ­րո­ղի գի­շե­րա­յին մտո­րում­ներ) / Հ­րաչ ԲԵԳԼԱՐՅԱՆ

  Մենք ա­մեն օր այ­լա­նում ենք, ա­մեն օր հե­ռա­նում ենք մե­զա­նից: Աշ­խար­հասփ­յուռ հա­յութ­յու­նը ա­մեն պահ մո­ռա­նում է հա­յոց լե­զուն, ա­մեն պահ մո­ռա­նում է իր հա­յութ­յու­նը: Մո­ռա­նում է կա­մաց-կա­մաց, մո­ռա­նում է կրա­կի վրա խաշ­վող խեց­գետ­նի ան­տար­բեր ա­նի­մա­ցութ­յամբ: Ա­մեն վայրկ­յան աշ­խար­հի ինչ-որ երկ­րում մի հայ, մի հա­յու­հի, Հայ­կի զար­մից սեր­ված ինչ-որ մե­կը մո­ռա­նում է ինքն ի­րեն: Մեր […]

­Զուխ­րա ԵՐՎԱՆԴՅԱՆ / Տագ­նա­պոտ մտո­րում­ներ

Մեր նե­րազ­գա­յին օ­րախն­դիր­նե­րից մեկն էլ նո­րա­կեր­տող­նե­րի դպրո­ցի ստեղ­ծումն է: Ա­մե­նուր և­ ա­մեն ին­չում: Ժխ­տող չկա: Չի էլ կա­րող լի­նել: Լի­նի պե­տա­կան-ազ­գա­յին կյան­քի կա­ռա­վար­ման հա­մա­կար­գում, դպրոց ու բու­հում, սո­ցիալ-տնտե­սա­կան թե քա­ղա­քա­կան-հա­սա­րա­կա­կան… Ցան­կա­ցած: Եվ ա­մե­նա­շատ՝ ազ­գա­յին-հոգ­ևոր կյան­քում: Օ­րախն­դիր է, քա­նի որ ապ­րում ենք այն­պի­սի ժա­մա­նակ­նե­րում, երբ սկսած դպրո­ցից, նե­րառ­յալ բուհ և­ ա­մե­նուր՝ ան­նա­խա­դեպ խո­ցե­լի ենք դար­ձել հե­ռու […]

Էդ­վարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ / ՀԻՇԵՆՔ ՉԱՐԵՆՑԻ ՀՈՐԴՈՐԸ

  Աշ­խար­հի, տա­րա­ծաշր­ջա­նի և հա­յաս­տան­յան ա­լե­կոծ վի­ճա­կը, հա­վա­տա­ցած եմ, որ­ևէ խե­լա­միտ մար­դու հան­գիստ չի թող­նում։ Ա­մեն մեկն իր վեր­լու­ծա­կան ըն­դու­նա­կութ­յուն­նե­րի չա­փով փոր­ձում է ել­քեր գտնել Հա­յաս­տան-Ադր­բե­ջան-­Թուր­քիա հա­րա­բե­րութ­յուն­նե­րի թա­վու­տում, հատ­կա­պես Ար­ցա­խի ճգնա­ժա­մա­յին վի­ճա­կի առ­կա­յութ­յամբ։ Եր­բեմն այդ ել­քե­րի փնտրտու­քը հան­գում է վերջ­նա­ժամ­կետ­նե­րի պար­տադ­րանք­նե­րի և՛ դրսից, և՛ ներ­սից։ Մարդ­կանց ո­րո­շա­կի մաս հա­կադր­վում է մյուս­նե­րին հա­ճախ թշնա­մա­կան ե­րան­գով։ Եվ […]

Էդ­վարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ / ՈՆՑ ԵՂԵԼ ԵՆ, ԱՅԴՊԵՍ ԷԼ…

  Պա­րո՛ն Չա­վու­շօղ­լի, տե­սա ցե­ղա­­սպա­նութ­յու­նից փրկված հա­յե­րի ժա­ռանգ­նե­րին՝ ցու­ցա­րար ու­րուգ­վա­հա­յե­րին, ուղղ­ված ան­ձամբ Ձեր ձեռ­քի գորշ գայ­լե­րի նշա­նը և Ձեր փո­խա­րեն կարմ­րե­ցի, գու­ցե Դուք էլ կարմ­րե­ցիք, բայց զրա­հա­պատ մե­քե­նա­յում դա, ինչ­քան գի­տեմ, ըն­դուն­ված չէ։ Այդ նշա­նով ա­պա­ցու­ցե­ցիք՝ շա­րու­նա­կում եք հպար­տա­նալ ձեր նա­խորդ գի­շա­տիչ­նե­րի սև գոր­ծով, ներ­կա գորշ գայ­լե­րի ա­ռաջ­նորդ Բախ­չե­լիի՝ Էր­դո­ղա­նին ներ­կա­յաց­րած Մեծ Թու­րա­նի քար­տե­զով՝ Ռու­սաս­տա­նի […]

ԾԱՆԾԱՂՈՏ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ / Հա­կոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

­­Հիշ­կա ըն­ձի, խըխ­ճա քե­զի: ­Գիրս շա­րադ­րում եմ հի­շո­ղութ­յա­նը ա­ռանց­քա­յին կար­ևո­րութ­յուն տվող հայ­կա­կան ժո­ղովր­դա­կան է­պո­սի յու­րա­քանչ­յուր ճյու­ղին հա­տուկ նա­խա­խոս­քա­յին բա­նաձ­ևու­մի նմա­նութ­յամբ. Դառ­նամ, զօ­ղոր­մին տի տամ Ե­ղեռ­նի սրբա­դաս­ված նա­հա­տակ­նե­րին. Դառ­նամ, զօ­ղոր­մին տի տամ Հայ­րեն­յաց նվիր­յալ­նե­րին. Դառ­նամ, զօ­ղոր­մին տի տամ ա­կանջ դնող­նե­րի ծնող­նե­րին: 20-րդ դա­րի վեր­ջի և 21-րդ դա­րի սկզբի հա­յաս­տան­յան վի­պա­կան ժա­մա­նակ­նե­րը ձևա­խեղ­վել են վրի­պա­կա­նի: Գ­րիս Բա­յա­զե­տի […]

ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐ / ­Սամ­վել ԿՈՍՅԱՆ

Ֆեյս­բուք­յան լսա­րանն այ­սօր ար­ևել­յան խառ­նի­ճա­ղանջ շու­կա­յից չես տար­բե­րի: Ան­հայտ է՝ ինչն է վա­ճա­ռե­լիքդ։ Ժամ­կետ­անց ու տա­րի­նե­րի ճար­պա­հետ­քե­րից գու­նա­թափ­ված զգա­ցում­նե­րի տա­կից ար­դեն բոր­բոս­նած օ­ճա­ռաջ­րե­րիում կհայտն­վեն բա­րո­յա­կան ար­ժեք­նե­րի վեր­ջին ծվեն­նե­րը, որ նախ­կի­նում ա­ռաջ­նոր­դել են մեզ, ձևա­վոր­վել են գե­ղա­գի­տա­կան մեր հա­յացք­նե­րը, ո­րոն­ցով փոր­ձել ենք կյանքն ու ա­պա­գան հնա­րա­վո­րինս լու­սա­վոր ու հե­ռան­կա­րա­յին դարձ­նել… Ե՞րբ ա­մեն ինչ այս­քան ար­ժեզրկ­վեց, ին­չո՞ւ […]

SOS-ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԻՆ / Ռուզան Ասատրյան

  Ար­ցա­խը թմբի­րից արթ­նա­նում է՝ պահ­պա­նենք այդ ե­րա­կը: Այս դի­մու­մը ինձ եր­կար մտա­ծե­լու ա­ռիթ տվեց, երբ ծա­նո­թա­ցա Ար­ցա­խի կա­թո­ղի­կոս­նե­րի պատ­մութ­յան հետ: Անց­յալ ու կեն­սագ­րութ­յուն չու­նե­ցող քոչ­վոր օ­ղուզ և 1921 թ. Ատր­պա­տա­կան ան­վան հե­ռա­նկա­րա­յին ֆո­նի վրա ստեղծ­ված Ադր­բե­ջան հոր­ջորջ­վող պե­տութ­յու­նը, որն ըստ Ա­թա­թուր­քի պան­թուր­քիս­տա­կան ծրագ­րե­րի՝ Հա­յաս­տա­նի թի­կուն­քում ստեղծ­վե­լով, նպա­տակ ու­ներ Հա­յաս­տա­նի ար­ևել­յան հատ­վա­ծի բնաջն­ջու­մով հե­տա­գա­յում ստեղ­ծել […]

ՏՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ / ­Գո­հար ԳԱԼՍՏՅԱՆ

Երբ մեր տու­նը կար, և­ այն­տեղ ա­մեն ինչ դա­սա­վոր­ված էր՝ իմ ներ­սում ևս կար մտքի հստա­կութ­յուն: Ա­մեն բան ու­ներ իր կոնկ­րետ կամ լի­նե­լու ա­մե­նա­հար­մար տե­ղը՝ ան­հ­րա­ժեշտ պա­հին չէիր փնտրում, իսկ հա­սա­նե­լի լի­նե­լը տրա­մադ­րում էր մտքինդ ա­րագ ի­րա­գոր­ծել։ Եվ ինչ­պես որ գրքերս էին ի­րենց հա­վա­նա­կան շար­քե­րում կամ ձեռ­քիս տակ, գրա­սե­ղա­նիս դա­րակ­նե­րում` թղթերս ու գրիչ­ներս, խո­հա­նո­ցում ա­մեն […]

ԿԵՆՎՈՐ ՍԵՓԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ / ­Հա­կոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Միայն իմ ստվերն է ճոճ­վում կրկին: Բալ­մոնտ ­Յուր ան­ձին սի­րա­հար­ված հա­յի վեր­ջին խել­քը փաս­տո­րեն մեր ներ­կան է, ին­չին ա­կա­նա­տես ենք, վկան էլ ծան­րա­ցած ու կրկնութ­յուն­նե­րից ձանձ­րա­ցած գրիչս է: Աստ­ված իմ, ո՜նց եմ հոգ­նել ինք­նա­վս­տահ ներքև նա­յող և վա­րա­նոտ վեր նա­յող նո­մենկ­լա­տու­րա­յին (թի­մա­կան) բազ­մա­փե­շակ ճար­տա­սան­նե­րից, ինչ­պես նաև ա­մե­նա­գետ շե­րե­փուկ­նե­րի վտառ­նե­րից, ո­րոնք ջա­նա­սի­րա­բար լո­ղում են դե­պի աս­տե­ղա­յին […]

Մա­րիա­նա Պէր­թիզ­լեան Ղա­զա­րեան­ / ­Մի՛ Ար­տօ­ներ Տէր

Մի ար­տօ­ներ Որ նոր ցա­ւեր ու­նե­նանք Մե­զի շատ մօտ կը բնա­կի մա­հը Պատ­նէշ ե­ղիր Մեր եւ մա­հո­ւան մի­ջեւ… Ապ­րող մար­դոց մէջ չգտանք, ոչ ալ նա­հա­տա­կ­ո­ւած­նե­րուն ա­ճիւն­նե­րուն մէջ։ Գե­րի­նե­րուն մէջ ե­թէ ըլ­լար, գո­նէ ա­ղօտ յոյս մը կ՚ու­նե­նա­յինք… Շի­րիմ­նե­րուն մէջ ա­­նունդ չկայ զի­նո­ւոր։ Ո՞ւր ես։ Կը փնտռենք քեզ, օր ու գի­շեր, յոյ­սի ծո­ւէն մը միայն շալ­կած մե­զի […]

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԱԳԱՂԱԹԸ ՍԵՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ / Գ­րի­գոր ՋԱՆԻԿՅԱՆ

Սա այն դեպ­քը չէ, որ հա­մեստ ձևա­նամ: Ես հայ­կա­կան բա­նա­կի զին­վոր եմ ու իս­կույն ևեթ հա­վե­լեմ՝ հաղ­թա­նա­կա՛ծ բա­նա­կի զին­վոր:  Հայ­րե­նի­քի զին­վո­րը, ան­կախ տա­րի­քից, զին­վոր է մնում, հատ­կա­պես, ե­թե սպա­յի ու­սա­դիր­ներ է կրում: Չեմ թաքց­նում, եր­ջան­կա­հի­շա­տակ Վազ­գեն Սարգս­յա­նի նա­խա­ձեռ­նութ­յամբ ստեղծ­ված ա­ռա­ջին ազ­գա­յին բա­նա­կա­յին պար­բե­րա­թեր­թի՝ «­Հայ զին­վո­րի» ծա­ռա­յո­ղա­կան տա­րի­նե­րիս ա­մե­նաեր­ջա­նիկ­ներն այն պա­հերն էին, երբ ար­ցախ­յան հեր­թա­կան գոր­ծու­ղու­մից […]

Որ­պես­զի կրկին բաց­վի ա­ռա­վո­տը / Սոնա Վան

­Սամ­վել ԿՈՍՅԱՆ – Սի­րե­լի՛ Սո­նա, Ձեր պոե­զիան թե՛ հայ­րե­նի­քում և թե՛ ար­տերկ­րում միշտ էլ ար­ժա­նա­ցել է բարձր գնա­հա­տան­քի, ու պա­տա­հա­կան չէ, որ այն թարգ­ման­վել է 25-ից ա­վե­լի լե­զու­նե­րով: Թե՛ գրա­քննութ­յուն­նե­րի և թե՛ թարգ­մա­նութ­յուն­նե­րի ա­ռու­մով Ձեր պոե­զիան ռե­կոր­դա­կիր է և­ ար­ժա­նի բարձ­րա­գույն մրցա­նակ­նե­րի: Վեր­ջերս Խոր­վա­թիա­յից վե­րա­դար­ձել եք ևս­ ե­րեք մի­ջազ­գա­յին մրցա­նակ­նե­րով, ո­րոն­ցից «­Ֆե­նիք­սը» տրվել է լե­հա­կան […]

ԴԻՄԱԿԱՅԵԼՈՒ ՀԱՎԱՏԱՄՔՈՎ ՈՒ ԿԱՄՔՈՎ

Նո­յեմ­բե­րի 1-ին ՀԳՄ Մեծ դահ­լի­ճում տե­ղի ու­նե­ցավ բա­նաս­տեղ­ծու­հի Հ­ռիփ­սի­մէի «44 օր» փաս­տագ­րա­կան վե­պի շնոր­հան­դե­սը: Գիր­քը նվիր­ված է Ար­ցախ­յան պա­տե­րազ­մի տա­րե­լի­ցին: ՀԳՄ նա­խա­գահ Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նը, նշե­լով, որ 44-օր­յա պա­տե­րազ­մի մա­սին և՛ պա­տե­րազ­մի ըն­թաց­քում, և՛ հե­տո լրագ­րող­նե­րը, գրող­նե­րը գրել են հոդ­ված­ներ, ակ­նարկ­ներ, նաև գե­ղար­վես­տա­կան գոր­ծեր, ո­րոնք այժմ հրա­տա­րակ­վում են ա­ռան­ձին գրքե­րով, տե­ղե­կաց­րեց, որ Հ­ռիփ­սի­մէի գիր­քը Ար­ցախ­յան 44-օր­յա […]

­Հա­կոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ / ՎԵՐՋԻՆ ՓԱՄՓՈՒՇՏ՝ ԱՆՁՆՎԻՐՈՒՄ

Տա­ռա­պան­քին ա­ռօր­յա զա­վակն եմ ալ ըն­տա­նի, ­Ձեռ­քըս ձեռ­քին մեջ, Ան զիս ա­մեն բախ­տի կը տա­նի… ­Մի­սաք Մա­նուշ­յան Այ­սօր, ա­ռա­վել քան երբ­ևէ, ու­ղե­ղումս պտտվում են Մի­սաք Մե­ծա­րեն­ցի տո­ղե­րը. «­Տո՜ւր ին­ծի, Տէ՜ր, ու­րա­խու­թիւնն ա­նանձ­նա­կան.//Զան­գակ­նե­րո՜ւ պէս զայն կա­խեմ ա­մէն դը­րան`//Ու զերթ նա­րօտ ա­մէն դը­րան զայն պը­սա­կեմ», սա­կայն Տի­րոջ բա­րե­հա­ճութ­յան պարգևն ա­նանձ­նա­կան տխրութ­յունն է՝ որ­պես վեր­ջին փամ­փուշտ՝ ժա­մա­նա­կի թո­հու­բո­հում […]

Մեզ ա­կան­ջի օղ է պետք / Սամ­վել ԽԱԼԱԹՅԱՆ

Թ­վա­բա­նութ­յան ոչ մի կա­նո­նի մեջ չեք գտնի, որ 365-ը տե­ղա­վոր­վի 44-ի մեջ: Բայց դա այդ­պես է: Այդ­պես ե­ղավ ան­ցած 365 օ­րե­րի հետ, երբ ամ­բողջ մեկ տա­րին և մենք՝ ազ­գո­վի, այդ հրե­շի մեջ ենք ու չենք կա­րո­ղա­նում թո­թա­փել նրա հասց­րած մոր­մո­քը: Չէ՛, սա պարտ­վա­ծի ան­տե­րունչ մղկտոց չէ, և միայն ահ­ռե­լի կո­րուստ­նե­րի ցա­վից չէ, որ տվյա­տում ենք: […]

ՄԻԼԻԱՐԴՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ՞Ն… ԱՅՍ Ի՞ՆՉ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՍԵՐ Է ԾԱԳԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԵՊ / Ռու­զան ԱՍԱՏՐՅԱՆ

  Իսկ ո՞ւր էիք 44-օր­յա պա­տե­րազ­մի ըն­թաց­քում, պա­րո­նա՛յք եվ­րո­պա­ցի­ներ և Ռու­սաս­տան: Եր­ևում է, Վան­գա­յի գու­շա­կութ­յուն­նե­րը ձեզ վրա է՞լ են ազ­դել… որ զավ­թիչ պե­տութ­յուն­նե­րը եր­րորդ հա­մաշ­խար­հա­յի­նից հե­տո կրա­կի բա­ժին են դառ­նա­լու, իսկ Հա­յաս­տա­նը կսկսի ծաղ­կել… Ի՞նչ ի­մա­նամ, գու­ցեև ճշմար­տութ­յուն է, և ձեզ՝ մի­լիար­դա­տե­րե­րիդ թվում է, որ Հա­յաս­տանն էլ Եր­կիր մո­լո­րա­կի Լու­սինն է, շտա­պում եք ճա­նա­պարհ­նե՞ր գցել […]

ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ ԵՎ ՄԻՆՉԵՎ Ո՞ՒՐ… ԱԶԳԻ ՑԱՎՆ ՈՒ ՊԱՅՔԱՐԸ ՄԵԿ Է / ­Ռու­զան ԱՍԱՏՐՅԱՆ

Կար­ծում էի՝ սեպ­տեմ­բե­րի 27-ը կմիա­վո­րի ազ­գին իր ցա­վի շուրջ, և Ե­ռաբ­լու­րը կդառ­նա այն հոգ­ևոր ազ­գա­յին հրաբ­խի ա­կուն­քը, ո­րը պի­տի մաք­րեր ա­մեն խո­տոր բան մա­հա­պարտ­նե­րի սրբա­զան բա­գի­նի ա­ռաջ: Սա­կայն զուր հույ­սեր՝ վար­չա­պետն ա­ռան­ձին ե­կավ, կա­թո­ղի­կո­սը՝ ա­ռան­ձին, նա­խա­գա­հը՝ ա­ռան­ձին, հայ­րե­նա­պաշտ­ներն՝ ա­ռան­ձին, ընդ­դի­մութ­յու­նը՝ ա­ռան­ձին… Մի՞­թե այս ցա­վը մեկ ազ­գի կորս­տի ցավ չէր, և հե­տո հարց­նում եք, թե թշնա­մին […]

ՀԶՈՐԱՆԱՆՔ, ՈՐ ՀԶՈՐԱՑՆԵՆՔ… / ­Ռու­զան ԱՍԱՏՐՅԱՆ

  Որ­քան հա­յե­րիս կեն­սու­նա­կութ­յու­նը սկսում է աշ­խա­տել, այդ­քան ա­վե­լի են խտա­նում Ա­լի­ևի նեն­գութ­յուն­նե­րը հա­յոց սահ­ման­նե­րին և մի­ջազ­գա­յին դի­վա­նա­գի­տա­կան հար­թակ­նե­րում: Սեպ­տեմ­բե­րը ան­ցու­մա­յին փուլ է և քա­ղա­քա­կան շի­զոֆ­րե­նիա­յի ակ­տի­վաց­ման նոր շրջան՝ Իլ­համ Ա­լի­ևի հա­մար: Նա ա­մեն վայրկ­յան պա­տե­րազմ է շե­փո­րա­հա­րում՝ մեր ըն­դար­մա­ցած նյար­դե­րին: Իսկ մենք, փո­խա­նակ հզո­րաց­նե­լու մեր ռազ­մա­կան արդ­յու­նա­բե­րութ­յունն ու տնտե­սութ­յու­նը, հե­ռու մնա­ցինք երկ­րում ապ­րե­լու և­ […]

ՊՈԵԶԻԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԻ ՄԵՋ / Էդ­վարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

  ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿ Բա­ռե­րը չա­փա­զանց շատ էին փքուն ձո­ներ, ջրիկ գով­քեր՝ հե­րո­սա­կան ա­րարք­ներն ու հո­րի­նո­վի հե­քիաթ­նե­րը, քա­ջե­րին, զո­հե­րին ու գի­տակ հրա­մա­նա­տար­նե­րին, ինք­նահռ­չակ խի­զախ­նե­րին, հաղ­թա­նա­կը միմ­յանց ձեռ­քից խլխլե­լու, վեր­ջա­պես, ար­ծիվ­նե­րի նման ծվա­տե­լու հա­մար։ Հե­տո ինք­նա­գոհ ննջե­լու փառ­քի բար­ձե­րին։ Ք­նած­նե­րին բա­ռեր պետք չեն, նրանց ե­րազ­ներն են դյու­թում։ Ն­րանք ինք­նա­խա­բեութ­յամբ ար­բած՝ բա­ցար­ձակ հա­վա­տում են բա­րե­կա­մին և­ ար­հա­մար­հում […]