ՆՎԻՐՈՒՄՆԵՐ ՉԱՐԵՆՑԻՆ

Նո­յեմ­բե­րի 2-ին ՀԳՄ ճե­մաս­րա­հում տե­ղի ու­նե­ցավ Ե­ղի­շե Չա­րեն­ցի 125-ամ­յա­կի առ­թիվ ՀԳՄ նա­խա­ձեռ­նութ­յամբ տպագր­ված «Ես եմ հի­մա…» գրքի գի­նե­ձո­նը: Ժո­ղո­վա­ծո­ւում ընդգրկ­ված են ժա­մա­նա­կա­կից բա­նաս­տեղծ­նե­րի գոր­ծեր, ինչ­պես նաև ար­ձա­կա­գիր­նե­րի, գրա­կա­նա­գետ­նե­րի՝ Չա­րեն­ցի անձն ու ստեղ­ծա­գոր­ծութ­յու­նը ներ­կա­յաց­նող էս­սե­ներ ու գրա­խո­սութ­յուն­ներ, ո­րոնք բա­ցա­հայ­տում են Չա­րեն­ցի կյան­քի և ստեղ­ծա­գոր­ծութ­յան պարզ և բարդ, եր­բեմն հա­կա­սա­կան է­ջե­րը, ծալ­քե­րը: ՀԳՄ նա­խա­գահ Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նը, խո­սե­լով […]

ԳՐԱԿԱՆ ՄԱՏԵՆԱՇԱՐ

  Մա­տե­նա­շա­րը, որ ներ­կա­յաց­նում է հայ ան­վա­նի գրող­նե­րի ստեղ­ծա­գոր­ծա­կան ճա­նա­պար­հի հա­մա­պատ­կե­րը, հե­ղի­նա­կել է գրա­կա­նա­գետ, բան. գիտ. դոկ­տոր Լ­յուդ­վիգ Կա­րա­պետ­յա­նը: Պատ­կա­ռե­լի տա­րի­քում՝ ու­ղե­կից հի­վան­դութ­յու­նը հաղ­թա­հա­րե­լով, իմ հայ­րե­նա­կի­ցը շա­րու­նա­կում է ե­ռան­դուն ստեղ­ծա­գոր­ծել: Հայ ման­կա­պա­տա­նե­կան գրա­կա­նութ­յան պատ­մութ­յան և տե­սութ­յան հիմ­նախն­դիր­նե­րին, եր­ևե­լի գրող­նե­րի դի­ման­կար­նե­րին նվիր­ված նրա տասն­յակ գրքե­րը վեր­ջին եր­կու տա­րի­նե­րին հա­մա­լրվել են ժա­մա­նա­կա­կից բա­նաս­տեղծ­նե­րին և­ ար­ձա­կա­գիր­նե­րին նվիր­ված աշ­խա­տութ­յուն­նե­րով: […]

Ե­րե­կո՝ նվիր­ված Ռու­սաս­տա­նի ժո­ղովր­դա­կան միաս­նութ­յան օր­վան

Նո­յեմ­բե­րի 4-ին՝ Ռու­սաս­տա­նի ժո­ղովր­դա­կան միաս­նութ­յան օ­րը, ՀԳՄ Լո­ռու մար­զա­յին բա­ժան­մուն­քը և Գ­յում­րիում Ռու­սաս­տա­նի գի­տութ­յան և մ­շա­կույ­թի կենտ­րո­նի Լո­ռու մար­զա­յին կա­ռույ­ցը (ղեկ.՝ Վախ­թանգ Մե­լիք­սեթ­յան) Լո­ռու մար­զա­յին գրա­դա­րա­նում կազ­մա­կեր­պել էին ե­րե­կո, ո­րին մաս­նակ­ցում էին գրող­ներ, մտա­վո­րա­կան­ներ, Լո­ռու տա­րա­ծաշր­ջա­նա­յին պե­տա­կան քո­լե­ջի և Վա­նա­ձո­րի պե­տա­կան գյու­ղատն­տե­սա­կան քո­լե­ջի ու­սա­նող­ներ: Բաց­ման խոսք ա­սաց ՀԳՄ Լո­ռու մար­զա­յին բա­ժան­մուն­քի նա­խա­գահ, բա­նաս­տեղծ Ման­վել Մի­կո­յա­նը: […]

ԹԱՐԳՄԱՆՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ՝ ԲԵՐԿՐԱՆՔ

Նո­յեմ­բե­րի 3-ին Հա­յաս­տա­նի ազ­գա­յին գրա­դա­րա­նում ՀՀ-ում ԻԻՀ մշա­կույ­թի կենտ­րո­նի կող­մից Սաա­դիի ան­վան ա­ռա­ջին գրա­կան մրցա­նա­կը շնորհ­վեց Է­դո­ւարդ Հախ­վերդ­յա­նին՝ ի­րա­նա­կան գրա­կա­նութ­յան հա­րուստ ժա­ռան­գութ­յու­նը հայ ժո­ղովր­դին հա­սա­նե­լի դարձ­նե­լու հա­մար: Էդ. Հախ­վերդ­յա­նը թարգ­մա­նել է ի­րան­ցի դա­սա­կան և ժա­մա­նա­կա­կից գրող­նե­րի 20-ից ա­վե­լի գոր­ծեր՝ ներ­կա­յաց­նե­լով թե՛ պոե­զիան, թե՛ ար­ձա­կը, հե­քիաթ­նե­րը և դրա­մա­տուր­գիան: Ըստ ՀՀ-ում ԻԻՀ դես­պա­նութ­յան մշա­կույ­թի կցորդ Սեյ­յեդ Հո­սեյն […]

ԳՐԱԿԱՆ ՆԱԽԱՆՁԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲԵՔ ՉՎԵՐԱԾԵԼՈՎ ԳՐԱԿԱՆ ՆԱԽԱՆՁԻ

Նո­յեմ­բե­րի 1-ին Հա­յաս­տա­նի ազ­գա­յին գրա­դա­րա­նում տե­ղի ու­նե­ցավ ար­ձա­կա­գիր, հրա­պա­րա­կա­խոս, հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ Վարդ­գես Պետ­րոս­յա­նի ծննդյան 90 և «­Գա­րուն» գրա­կան-գե­ղար­վես­տա­կան, հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան ամ­սագ­րի 55-ամ­յակ­նե­րին նվիր­ված հուշ-ցե­րե­կույթ: Մինչ մի­ջո­ցառ­մա­նը ներ­կա նախ­կին գա­րու­նա­կան­ներ Մե­րու­ժան Տեր-­Գու­լան­յա­նը, Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նը, Դա­վիթ Գաս­պար­յա­նը, Գ­րի­գոր Ջա­նիկ­յա­նը, Ռո­լանդ Շա­ռո­յա­նը կներ­կա­յաց­նեին ի­րենց հու­շե­րը Վ. Պետ­րոս­յա­նի և «­Գա­րու­նում» աշ­խա­տած տա­րի­նե­րի մա­սին, գրա­դա­րա­նի տնօ­րեն Ան­նա Չուլ­յա­նը տե­ղե­կաց­րեց, որ այժմ […]

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԲԱՑ ՊԱՏՈՒՀԱՆ

  Հոկ­տեմ­բե­րի 26-ին ՀԳՄ Կ­լոր սրա­հում տե­ղի ու­նե­ցավ Պեր­ճու­հի Ա­վե­տեա­նի «­Մատ­նա­հետ­քեր» գրքի շնոր­հան­դե­սը: ՀԳՄ նա­խա­գահ Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նը, նշե­լով, որ Պ. Ա­վե­տեանն այս գրքում ներ­կա­յաց­նում է ի­րենց թա­ղի, Հա­լե­պի պատ­մութ­յուն­նե­րը դրվագ­նե­րով, դի­տո­ղա­կա­նութ­յամբ, նաև բա­նաս­տեղ­ծա­կան էութ­յամբ, նկա­տեց, որ գրո­ղի տոհ­մի, Մեծ հոր ճա­կա­տագ­րի անդ­րա­դարձ­նե­րը ընդ­հան­րաց­նում են հա­յի ճա­կա­տա­գի­րը՝ երկ­րից եր­կիր տե­ղա­փո­խութ­յուն­ներ, օ­տար ազ­գեր, օ­տար լե­զու­ներ, և­ այդ […]

«ԱՎԵՍՏԱ»-Ն՝ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԱՅԻՆ ԱՐԺԵՔ

Հոկ­տեմ­բե­րի 21-ին ՀԳՄ Կ­լոր սրա­հում տե­ղի ու­նե­ցավ բա­նաս­տեղծ, թարգ­մա­նիչ Է­դո­ւարդ Հախ­վերդ­յա­նի թարգ­մա­նութ­յամբ լույս տե­սած «Ա­վես­տա. ի­րան­ցի­նե­րի հնա­գույն եր­գե­րը և տեքս­տե­րը» գրքի շնոր­հան­դե­սը: Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նը, արժ­ևո­րե­լով Է­դո­ւարդ Հախ­վերդ­յա­նի դե­րը ի­րան­ցի ժա­մա­նա­կա­կից­նե­րի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը և Ղու­րա­նը թարգ­մա­նե­լու գոր­ծում, անդ­րա­դար­ձավ «Ա­վես­տա»-ի թարգ­մա­նութ­յա­նը, ո­րում ամ­փոփ­ված են ի­րան­ցի­նե­րի հնա­գույն եր­գե­րը: «Ա­ռանց այս գրքի լուրջ ի­մա­ցութ­յան մենք նաև չենք կա­րող ըն­կա­լել մեր […]

ՎԱՌ ՊԱՀԵԼՈՎ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

Հոկ­տեմ­բե­րի 19-ին ՀԳՄ Կ­լոր սրա­հում տե­ղի ու­նե­ցավ ար­ձա­կա­գիր, հրա­պա­րա­կա­գիր Ան­ժե­լա Սա­հակ­յա­նի «Ար­ցա­խա­պա­տում» հրա­պա­րա­կա­խո­սա­կան հոդ­ված­նե­րի ժո­ղո­վա­ծո­ւի շնոր­հան­դե­սը: ՀԳՄ նա­խա­գահ Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նը, տե­ղե­կաց­նե­լով, որ սա «Ար­ցա­խա­պա­տում» ժո­ղո­վա­ծո­ւի 2-րդ հա­տորն է և ն­վիր­ված է Ար­ցա­խի հա­մար պայ­քա­րում զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րին, նշեց, որ Ա. Սա­հակ­յա­նը, տե­ղա­փոխ­վե­լով Ֆ­րան­սիա և­ այն­տեղ աշ­խա­տե­լով հայ­կա­կան ռա­դիո­յում, շա­րու­նա­կել է հան­դես գալ Հա­յաս­տա­նի, Ար­ցա­խի վե­րա­բեր­յալ նյու­թե­րով: […]

ՄԱՐԴԸ, ԱՇԽԱՐՀԸ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԻ ԱՉՔԵՐՈՎ

Հոկ­տեմ­բե­րի 18-ին ՀԳՄ Կ­լոր սրա­հում տե­ղի ու­նե­ցավ «­Հայ­կա­կան աշ­խար­հը Լ­ևոն Օ­սիպ­յա­նի ֆո­տո­դի­ման­կար­նե­րում» ալ­բո­մի (ռու­սե­րեն) շնոր­հան­դե­սը: Լ­ևոն Օ­սիպ­յա­նը, նախ­քան ալ­բո­մը ներ­կա­յաց­նե­լը, պատ­մեց իր մա­սին, մաս­նա­վո­րա­պես՝ ծնվել է Եր­ևա­նում, ուս­տի` Եր­ևանն իր հա­մար սուրբ վայր է, Ա­րա­րա­տից է ստա­նում է­ներ­գիան, որն օգ­նում է ապ­րել ու ա­րա­րել: Միշտ հե­տաքրքր­վել է ար­վես­տով, մաս­նա­վո­րա­պես լու­սան­կար­չութ­յամբ՝ ա­վե­լի քան 10 տա­րի աշ­խա­տե­լով […]

ՄԱՐՏՆՉՈՂ ՈԳՈՎ

Հոկ­տեմ­բե­րի 11-ին ՀԳՄ Կ­լոր սրա­հում տե­ղի ու­նե­ցավ Մա­րի Ա­ռա­քել­յա­նի «Ջ­ղա­ձիգ եր­գեր» գրքի շնոր­հան­դե­սը: ՀԳՄ նա­խա­գահ Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նը, նշե­լով, որ այ­սօր գրո­ղը չի կա­րող զուտ իր տե­սիլք­նե­րը, իր հո­գու ըն­դերք­նե­րը մա­տու­ցող ներ­հա­յե­ցո­ղա­կան բա­նաս­տեղ­ծութ­յուն­ներ գրել, նշեց, որ վեր­ջին տա­րի­նե­րի դժվա­րութ­յուն­նե­րի՝ հա­մա­վա­րա­կի, պա­տե­րազ­մի, Ս­յու­նի­քում տի­րող քաո­սա­յին վի­ճակ­նե­րի ար­ձա­գանք­նե­րը բա­նաս­տեղ­ծութ­յան տես­քով հա­վաք­վել ու ամ­փոփ­վել են Մ. Ա­ռա­քել­յա­նի այս ժո­ղո­վա­ծո­ւում: […]

«Ար­ձա­գանք՝ ա­փից ափ» խա­ղա­ղութ­յա­նը միտ­ված մի­ջո­ցա­ռու­մ Վրաստանում

  ­Սեպ­տեմ­բե­րի 30-ին Վ­րաս­տա­նի Գ­րող­նե­րի տանն անց­կաց­վեց «Ար­ձա­գանք՝ ա­փից ափ» խա­ղա­ղութ­յա­նը միտ­ված մի­ջո­ցա­ռու­մը, ո­րը վե­րած­վեց վրաց-հայ­կա­կան բա­նաս­տեղ­ծա­կան տո­նի: Վ­րաց-հայ­կա­կան մշա­կու­թա­յին կա­պե­րի ամ­րապնդ­ման նպա­տա­կով ներ­կա­յաց­ված էին Թա­մար Գաբ­րոշ­վի­լու «Ար­ձա­գանք» և Նի­նո Ս­պան­դե­րաշ­վի­լու «Ա­փից ափ» երկ­լե­զու գրքե­րը։ Մի­ջո­ցա­ռու­մը կազ­մա­կեր­պել էր Վ­րաս­տա­նի գրող­նե­րի միութ­յու­նը՝ Թ­բի­լի­սիի քա­ղա­քա­պե­տա­րա­նի ա­ջակ­ցութ­յամբ: Ե­րե­կոն բա­ցեց Վ­րաս­տա­նի գրող­նե­րի միութ­յան նա­խա­գահ Մաղ­վա­լա Գո­նաշ­վի­լին: Ն­րա խոս­քով՝ այս […]

ՔԱՋԱԼԵՐԵԼՈՎ ՀՈԳԵՎՈՐԸ ԵՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ

Հոկ­տեմ­բե­րի 13-ին Ծաղ­կա­ձո­րի գրող­նե­րի ստեղ­ծա­գոր­ծա­կան տա­նը ամ­փոփ­վե­ցին ՀԲԸՄ «­Շանթ Կա­մե­րի Պաս­մա­ճեան» հիմ­նադ­րա­մի և ՀԳՄ-ի հա­մա­տեղ «­Մինչև 27 տա­րե­կան ե­րի­տա­սարդ ստեղ­ծա­գոր­ծող­նե­րի մրցա­նա­կա­բաշ­խութ­յան» արդ­յունք­նե­րը: Պոե­զիա­յի ան­վա­նա­կար­գում 2-րդ մր­ցա­նա­կի ար­ժա­նա­ցավ Հայկ Սի­րուն­յա­նը: Նույն ան­վա­նա­կար­գում 3-րդ մր­ցա­նա­կի ար­ժա­նա­ցան Նաի­րա Ղու­կաս­յա­նը, Գո­հար Գ­րի­գոր­յա­նը, Հ­րա­չու­հի Լո­ռեց­յա­նը: Ար­ձա­կի ան­վա­նա­կար­գում 2-րդ մրցա­նա­կի ար­ժա­նա­ցավ Ա­նի Ղա­զար­յա­նը, 3-րդ մր­ցա­նա­կի՝ Կա­րի­նե Մա­նաս­յա­նը: Ման­կագ­րութ­յան ան­վա­նա­կար­գում 3-րդ մր­ցա­նա­կի […]

ԳՐԱԿԱՆ ԸՆԹԱՑՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է/ ԾԱՂԿԱՁՈՐ – 2022

Հոկ­տեմ­բե­րի 13-ին Գ­րող­նե­րի միութ­յան Ծաղ­կա­ձո­րի ստեղ­ծա­գոր­ծա­կան տա­նը մեկ­նար­կեց Ե­րի­տա­սարդ գրող­նե­րի 19-րդ հա­մա­ժո­ղո­վը, ո­րին մաս­նակ­ցում էին ե­րի­տա­սարդ ստեղ­ծա­գոր­ծող­ներ Եր­ևա­նից, Շի­րա­կի, Լո­ռու, ինչ­պես նաև Հա­յաս­տա­նի այլ մար­զե­րից: ՀԳՄ նա­խա­գահ Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նը տե­ղե­կաց­րեց, որ ԳՄ-ի գոր­ծու­նեութ­յա­նը նպաս­տում են ու նաև ի­րենց մաս­նակ­ցութ­յամբ պատ­վում ա­ջա­կից­ներ, և­ ե­րի­տա­սար­դա­կան այս հա­վա­քի աշ­խա­տանք­նե­րին ար­դեն եր­կու տա­րի նպաս­տում է բա­նաս­տեղ­ծու­հի Նա­թել­լա Լա­լա­բեկ­յա­նը: Վստա­հեց­նե­լով, […]

«­Հայկ Նա­հա­պետ» գրքի շնոր­հան­դե­սը

ՀԳՄ Լո­ռու մար­զա­յին բա­ժան­մուն­քում տե­ղի ու­նե­ցավ բան. գիտ. թեկ­նա­ծու Ար­մե­նու­հի Դե­միրճ­յա­նի «­Հայկ Նա­հա­պետ» գրքի շնոր­հան­դե­սը, ո­րը վա­րում էր Վա­նա­ձո­րի պոե­զիա­յի թատ­րո­նի գեղ­ղե­կա­վար Ջի­վան Սարգս­յա­նը: Բաց­ման խոսք ա­սաց մար­զա­յին բա­ժան­մուն­քի նա­խա­գահ, բա­նաս­տեղծ Ման­վել Մի­կո­յա­նը: Նախ, նրա խնդրան­քով, ներ­կա­նե­րը մեկ րո­պե լռութ­յամբ հար­գե­ցին Ար­ցախ­յան 44-օր­յա պա­տե­րազ­մում և վեր­ջին օ­րե­րին Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րում զոհ­ված զին­վոր­նե­րի հի­շա­տա­կը: «­Մեր երկ­րի այս […]

Շնորհանդես՝ նվիրված Ս­տե­փան Ա­լա­ջաջ­յա­նի «Ե­ղեգ­նե­րը չխո­նարհ­վե­ցին» վե­պի 55-րդ տա­րե­դար­ձին

  ­Հոկ­տեմ­բե­րի 5-ին Եր­ևա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի բա­նա­սի­րա­կան ֆա­կուլ­տե­տի դահ­լի­ճում տե­ղի ու­նե­ցավ տա­ղան­դա­վոր ար­ձա­կա­գիր, հա­սա­րա­կա­կան և գ­րա­կան գոր­ծիչ Ս­տե­փան Ա­լա­ջաջ­յա­նի «Ե­ղեգ­նե­րը չխո­նարհ­վե­ցին» վե­պի 55-րդ տա­րե­դար­ձին և ն­րա վե­րահ­րա­տա­րակ­մա­նը նվիր­ված հան­դես։ Գ­րո­ղի և ն­րա գրքի մա­սին բաց­ման խոսք ա­սաց ԵՊՀ ռեկ­տոր Հով­հան­նես Հով­հան­նիս­յա­նը։ Ա­պա ե­լույթ ու­նե­ցավ ՀԳՄ նա­խա­գահ Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նը, ո­րը մաս­նա­վո­րա­պես անդ­րա­դար­ձավ հե­ղի­նա­կի պատ­մա­վե­պին, նաև մյուս […]

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

  Հոկ­տեմ­բե­րի 3-ին ՀԳՄ-ում տե­ղի ու­նե­ցավ հան­դի­պում Հա­մաշ­խար­հա­յին գրա­կա­նութ­յան Մ. Գոր­կու ան­վան ինս­տի­տու­տի տնօ­րեն Վա­դիմ Պո­լոնս­կու հետ: Հան­դիպ­ման ա­ռի­թը Ծաղ­կա­ձո­րի գրող­նե­րի ստեղ­ծա­գոր­ծա­կան տա­նը տե­ղի ու­նե­ցող Գե­ղար­վես­տա­կան գրա­կա­նութ­յան թար­մա­նիչ­նե­րի 7-րդ մի­ջազ­գա­յին կոնգ­րեսն էր՝ «­Գե­ղար­վես­տա­կան թարգ­մա­նութ­յու­նը որ­պես մշա­կու­թա­յին դի­վա­նա­գի­տութ­յան մի­ջոց» խո­րագ­րով, ո­րին մաս­նակ­ցում էին աշ­խար­հի շուրջ 40 երկր­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ: ՀԳՄ նա­խա­գահ Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նը նշեց, որ հա­յաս­տան­ցի թարգ­մա­նիչ­նե­րի […]

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆԻ ՀԵՏ

  Սեպ­տեմ­բե­րի 30-ին Հա­յաս­տա­նի ազ­գա­յին պո­լի­տեխ­նի­կա­կան հա­մալ­սա­րա­նի Վա­նա­ձո­րի մաս­նա­ճյու­ղի ա­վագ դպրո­ցի սա­նե­րը հյու­րըն­կա­լել էին ՀԳՄ Լո­ռու մար­զա­յին բա­ժան­մուն­քի նա­խա­գահ, բա­նաս­տեղծ Ման­վել Մի­կո­յա­նին: Ներ­կա­նե­րը մեկ րո­պե լռութ­յամբ հար­գե­ցին Հա­յոց սահ­ման­նե­րի պաշտ­պա­նութ­յան ժա­մա­նակ նա­հա­տակ­ված մար­տիկ­նե­րի հի­շա­տա­կը: Մի­ջո­ցառ­ման նա­խա­ձեռ­նող, ՀԱՊՀ Վա­նա­ձո­րի մաս­նաճ­յու­ղի աշ­խա­տա­կից, «Ար­վես­տա­գետ» հան­դե­սի խմբա­գիր Ի­վան Ան­տոն­յա­նը ներ­կա­յաց­րեց Մ. Մի­կո­յա­նի ստեղ­ծա­գոր­ծա­կան կեն­սագ­րութ­յու­նը: Ե­լույթ­նե­րով հան­դես ե­կան ա­շա­կեր­տու­հի­ներ Լաու­րա […]

ՄՐՑԱՆԱԿ, ՈՐ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ Է ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻՆ

Մայր Ա­թոռ Սուրբ Էջ­միած­նի հետ հա­մա­տեղ Հա­յաս­տա­նի գրող­նե­րի միութ­յու­նը ա­վան­դա­բար նշում է Թարգ­ման­չաց տո­նը՝ ի­րա­կա­նաց­նե­լով «­Կան­թեղ» մրցա­նա­կա­բաշ­խութ­յու­նը: Հոկ­տեմ­բե­րի 8-ին Օ­շա­կա­նում ՀԳՄ պատ­վի­րա­կութ­յու­նը այ­ցե­լեց Սուրբ Մես­րոպ Մաշ­տոց ե­կե­ղե­ցի, ծա­ղիկ­ներ խո­նար­հեց հա­յե­րե­նի ա­ռա­ջին ու­սուց­չի գե­րեզ­մա­նին: Այ­նու­հետև ե­կե­ղե­ցու Մես­րոպ Մաշ­տո­ցի ա­նու­նը կրող դպրա­տա­նը տե­ղի ու­նե­ցավ «­Կան­թեղ» մրցա­նա­կա­բաշ­խութ­յու­նը: ՀԳՄ նա­խա­գահ Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նը, ներ­կա­յաց­նե­լով այս տար­վա մրցա­նա­կա­կիր­նե­րին՝ թարգ­մա­նիչ­ներ Նո­րա Ա­րիս­յա­նին, […]

ՊԱՏՄԱՎԵՊԵՐ՝ ԸՆԹԵՐՑՈՂԻՆ ՀՐԱՊՈՒՐՈՂ-ԿԱՆՉՈՂ ԴԵՊԻ ԴԱՐԵՐԻ ԽՈՐՔԸ

Սեպ­տեմ­բե­րի 29-ին ՀԳՄ Կ­լոր սրա­հում տե­ղի ու­նե­ցավ ԱՄՆ-ի հայ գրող­նե­րի և լ­րագ­րող­նե­րի միութ­յան ա­ռա­ջին փոխ­նա­խա­գահ, գրող Խաչ­կա­րի (­Կա­րեն Խա­չատր­յան) «Եր­կե­րի ժո­ղո­վա­ծո­ւի» հինգ­հա­տոր­յա­կի շնոր­հան­դե­սը: ՀԳՄ նա­խա­գահ Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նը, ներ­կա­յաց­նե­լով ար­ձա­կա­գիր, հրա­պա­րա­կա­գիր Խաչ­կա­րին, տե­ղե­կաց­րեց, որ նա տասն­յակ տա­րի­ներ ա­ռաջ է Հա­յաս­տա­նից գնա­ցել ԱՄՆ, որ­տեղ ա­վե­լի խորն է բա­ցա­հայտ­վել ար­ձա­կագ­րի նրա տա­ղան­դը: Հինգ­հա­տոր­յա­կում ընդգրկ­ված են պատ­մա­վե­պեր, ժա­մա­նա­կա­կից թե­մա­նե­րով […]

ՎԵՍՆԱ ՊԵՇԻՉԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏԿԵՐՆԵՐԸ

Օ­րերս ՀԳՄ Կ­լոր սրա­հում տե­ղի ու­նե­ցավ սերբ հրա­պա­րա­կա­խոս, «­Պե­շիչ և­ որ­դի­ներ» հրա­տա­րակ­չա­տան տնօ­րեն Վես­նա Պե­շի­չի «­Կո­չիր ինձ Գա­րուն» գրքի շնոր­հան­դե­սը («­Վան Ար­յան» հրա­տա­րակ­չութ­յուն): Գիր­քը լույս է տե­սել Վես­նա Պե­շի­չի՝ 2021 թվա­կա­նին Հա­յաս­տան կա­տա­րած այ­ցե­լութ­յան արդ­յուն­քում, սա­կայն մինչ այդ սերբ հրա­պա­րա­կա­խո­սը սեր­բե­րեն թարգ­մա­նա­բար հրա­տա­րա­կել էր Մով­սես Խո­րե­նա­ցու «­Հա­յոց պատ­մութ­յուն» աշ­խա­տութ­յու­նը և Հա­յաս­տան էր ե­կել Պատ­մա­հոր գրքի […]