Ա­րմե­նու­հի ՍԻՍՅԱՆ / Covid-19 vs Աշխարհ -20

Covid-19-ը պատերազմ է հայտարարել Աշխարհ-20-ին: Փաստորեն, ավելի շուտ էր սկսել, միամիտ էինք, չհասկացանք, առաջը չառանք: Այժմ ճակատամարտի մեջ է Աշխարհ 20-ը: Ավելին հայտնի չէ, բացի այն, որ հաղթում է նա, ով չի հանձնվում: Ես ընդունել եմ մարտահրավերը: Արի տեսնեմ, անտեսանելի՛ թշնամի, ո՞վ ես դու: Սպառնում ես մարդու անլվա լինելո՞վ: Չի՛ ստացվի: Միշտ եմ մաքրակենցաղ եղել: […]

ՉԿԱ ՉԱՐԻՔ ԱՌԱՆՑ ԲԱՐԻՔ / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Այս վերջին ամսվա ընթացքում ավելի հաճախ եմ հիշում ժողովրդական այս ասացվածքը, որի սկզբնաղբյուրն ինձ համար, ինչպես և իմ իմացած գրեթե բոլոր առած-ասացվածքների դեպքում, լուսահոգի մայրս է: Շատ մտածեցի՝ ինչո՞ւ կամ ինչպե՞ս է ստեղծվել այս ասացվածքը: Պարզ է` օդից չի ստեղծվել, և պետք է որ եկած լինի ինչ-որ ավելի հզոր ազդակներից, քան մեր պարզունակ պատկերացումներն են […]

Սոնա ԱՆՏՈՆՅԱՆ / Արտակարգ օր – Հետհաշվարկ

Ամեն ինչ սկսվեց ծննդյան օրվանից: Ավելի ճիշտ, այն ավելի վաղ էր սկսվել: Ինչևէ: Ծննդյան օր: Հարազատներս, ընկերներս եղբորս` Արարատի առաջնորդությամբ որոշել էին ավելի վառ ու քաղցրահամ դարձնել այն: Օդում շոշափելի տագնապը կար, և անունն էլ գիտեինք, անգամ երեխաներն էին թոթովախոսում… Կիսաթաց, ձյունախառն, անձրևող. այսպիսին էր 2020-ի մարտի 16-ը: Վերջապես մտերմիկ սեղանը բոլորեց, գինու բաժակները լցվեցին […]

Խորեն ԳԱՍՊԱՐՅԱՆ

Աստված մեզ խելք տա, որ ետին թվով հետևություն չանենք (չկապակցված, բայց ո՛չ անկապ մտքեր) Տարակոյս բաժին է մեր: ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ «Հացը ձեռըս՝ ոտըս գերեզման»,- լուսահոգի տատս էր ասում: Մեկ էլ ասում էր. «Տե՛ր Աստված, իրեք օրվա մահ տաս»: Ու երբ ես՝ մանուկ, զարմացած հարցնում էի, թե ի՞նչ է ուզում դրանով ասել, պատասխանում էր. «Թող միամիտ, […]

Նոնա ՊՈՂՈՍՅԱՆ / ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ

Կորոնիկ… Ահա այսպիսի անուն են հորինել երեխաներս այս սարսափելի վարակի համար: Բայց փաղաքշական այս ձևը հաստատ սրան չի սազում… Բոլորիս թվում էր՝ սա էլ, իր մյուս «ցեղակիցների» պես, մի քիչ կզգաստացնի մեզ, մի քիչ կվախեցնի ու կհեռանա: Բայց, ցավոք, հիմնավորվեց ու այսօր իր նենգ «հունձն» է անում… Արդեն հասցրել եմ ճաշակել իմ շրջապատից մի քանի […]

ԱՄԵՆ ԻՆՉ ՈՒՆԻ ԻՐ ԳԱԼՈՒ ԵՎ ԳՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ / Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Այսօր մարդկությունը չհայտարարված պատերազմի մեջ է: Բայց սա սովորական պատերազմ չէ, որովհետև հակառակորդն անտեսանելի ու առայժմ անըմբռնելի է: Մինչև ճանաչվի, ու նրան ոչնչացնելու զենք ստեղծվի, կորոնավիրուսը կիրականացնի իր «առաքելությունը»: Սա մի թշնամի է, որը ոչ թե սպանելու է միայն հիվանդացնելով, այլև, հիմնականում, տնտեսական ճգնաժամի հետևանքներով: Աշխարհը կլցվի ոչ թե դիակների նեխահոտով, ինչպես նախկին շատ համավարակների […]

Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ / ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ՀՐԵՇԸ՝ ԿՈՉՎԱԾ ԺԱՀՐ

Համավարակը, որը ճարակել է երկրագունդը, հիշեցնում է հրաշապատում հեքիաթների անտեսանելի հրեշին: Բոլոր հրաշապատում հեքիաթներն անպայմանորեն ունեն բարու հաղթանակն ու հրեշի պարտությունը: Մենք էլ դուրս կգանք հաղթանակով: Սակայն առայժմ կյանքը լիովին փոխվել է ամեն մարդու համար՝ արդեն գիտակցող երեխայից մինչև 100-ամյա ծերը: Մարդը սիրում է հետաքրքրություններով լի իրական կյանքը: Ինչը որ պատմում եմ, իրական է: Երեք […]

Պերճուհի ԱՒԵՏԵԱՆ / «Ողբ Կորոնայի»

      «Ինչ պիտի ըլլայ այս վիճակը, ինչ պիտի ըլլայ ասոր վերջը, աս ինչ փորձանք էր, բանտարկութիւն, Աստուծոյ պատիժը, աշխարհի վերջը…»: Չեմ գիտեր ինչո՞ւ «Ողբ Կորոնայի» անուանումը տուի ձայներիզի վրայ արձանագրուած կրկներգի նման մօրս ամէնօրեայ հեռախօսային զրոյցներուն: Ի դէպ ութսունհինգամեայ մայրս` աշխոյժ ու պարտաճանաչ տանտիկին, ճաշն ու դասաւորումները ընելէ ետք, սուսիկ-փուսիկ կը վերցնէ իր […]

Անուշ ՎԱՐԴԱՆՅԱՆ

    Մայիսյան պայծառ օրեր են: Այգում ճերմակ, պուրպուր, դեղին վարդերի տոն է: Անկեղծ խոստովանենք` գրողին համավարակը չի սպառնում. ճերմակ թուղթն ու գրիչը պարտադրում են մնալ տանը, առանձնանալ… Գրողի ստեղծագործական խոհանոցը անհատական է, սակայն մեկուսացումը պարտադիր պայման է: Բալզակը գրում էր` ամբիոնի մոտ կանգնած, սուրճի անթիվ գավաթներով: Չէ՞ որ պետք է հասցնել բավարարել հրատարակիչների պահանջը… […]

ՀՌԻՓՍԻՄԷ

Կորոնան այնքան է հարազատացել, որ նրա ուրվականը հայտնվում է անկողնուս մեջ, երբ բացում եմ աչքերս, նստում է դիմացս, նայում է սուրճիս բաժակին, էլ չեմ ասում, որ կրնկակոխ հետևում է ինձ, զննում, թե շա՞տ եմ վախենում իրենից: Երբ ավարտվում է օրը, գալիս է, պառկում մահճակալիս` որպես տիրոջը չլքող հավատարիմ շնիկ: Ուզած թե չուզած` շոյում եմ գլուխը, […]

Նորայր ԱԴԱԼՅԱՆ / ԴԱՐՁՅԱԼ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՀԱՅԸ

    Տասնյակ տարիներ են անցել Դերենիկ Դեմիրճյանի «Հայը» խոհագրությունից, բայց այսօր էլ այն ճշմարիտ է և արդիական, այժմ ևս մենք ենք, մեր ճակատագիրն ու վարքաբանությունը: «Ինչպե՞ս ճանաչես նրան, ինչպե՞ս չափես»,- հարցրեց նշանավոր գրողը և չափաձևեց հային բնորոշ մի քանի առանձնահատկություններ, որոնք հաճախ մեկը մյուսին ընդդեմ են: Լինելով «ամենաներողամիտ ցեղը աշխարհիս մեջ», ազատության ջատագով, ազատ […]

Աշխեն ԱԲԱԶՅԱՆ

    Ուզում եմ խոսել մեզ պատուհասած այս նոր փորձանքի մասին: Փորձանք, որ չհասկացանք, թե ինչպես ներխուժեց մեր երկիրը, մտավ մեր շեները, մեր բնակարանները և մեր հոգիները` տակնուվրա անելով հինն ու նորը: Հեռուստատեսությամբ հնչող տագնապները նոր էին սկսել հասու դառնալ մարդկանց լսելիքին, երբ մեր կանանցից մի քանիսն ինձ մոտեցան. «Էդ անտեր ցավի անունը չենք կարողանում […]

Գևորգ ԹՈՒՄԱՆՅԱՆ

  Հունվարի վերջին, յոթ սարերից էն կողմ զորացող մի գեշ հիվանդություն եկավ և մեր քաղաքին պատեպատ զարկեց, հետո շատ արագ պարզվեց` ամբողջ երկրին էր զարկել: Երկու շաբաթ փոքր աղջկաս ջերմությունը չէր իջնում, այսինքն` օրվա մեջ մի երկու ժամով արհեստականորեն իջեցնում էինք, հետո ես ու կինս նորից անճարակության սառը ջրերն էինք սուզվում: Ստիպված` աղջկաս և կնոջս […]

ԵՐԵՔ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

  ԵՐԵՔ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ   Այո՛, համարձակություն եմ հանձնառում ասելու, որ այս օրերին Հայաստանը գտնվում է երեք մարտահրավերների խաչմերուկում:   Առաջին. ՊԱՏԵՐԱԶՄ Պատերազմը հայտարարված է Երկիր մոլորակին: Քանի ամիս է` այդ աղետը պարուրել է գերհզոր ու քարտեզի վրա չերևացող պետություններին, և ո՛չ գերհզորի, ո՛չ չերևացողի ղեկավարը հոդաբաշխ բացատրություն չի տվել` ի՞նչ է այս COVID-ը, որտեղի՞ց […]

Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ / Քովիդ-քրոնիկոն

Կորոնավիրուսը կամ, ինչպես Պերճուհի Ավետյանն է ասում, թագաժահրը մեր ուղեղների և կենցաղի մեջ թափանցեց, երբ մենք, բանից անտեղյակ, համբերանքով սպասում էինք գարնան բացվելուն: Ուզում էր անպայման գարնան հետ մուտք գործել մեր երկիրը, որ լույսի պայծառանալու հետ իր «գեղեցկությունն» է՛լ ավելի երևա: Այնքան էլ գեղեցիկ է սրան դուրս բերել այս վիրուսագետ-ժահրագետ դիզայները` ոնց որ փոքրիկ ոզնու […]

Միջազգային «քառասունքավորի» նոթերից / Արծուի Բախչինեան

Կարանտին բառի հիմքը քառասուն բառն է. այդքան օր էին հնում մեկուսացնում հիվանդներին: Ասել է թե` օտարաշունչ կարանտինն ու հայաշունչ քառասունքը նույնն են: Չնայած` միջազգային «քառասունքի» այս օրերին, ազգային օլիգարխներից մեկի շնորհիվ, երևույթի համար ունեցանք նաև մի նոր բառ… Կառանծյա ջան, կառանծյա, Տուր մեզ մի քիչ գառանծյա, Որ չես ստիպի մեզ անվերջ Վախով դուրս գալ մարդամեջ: […]

Լևոն Բլբուլյան

Երևի չկա մեկը (առավել ևս ստեղծագործող մարդ), որ չի սիրում, երբեմն անգամ պարզապես պահանջ զգում, ժամանակ առ ժամանակ առանձնանալ, ինքն իր հետ մնալ, դե, մերօրյա խոսքով ասած, ինքնամեկուսանալ: Դրանից երբեք վնաս չկա, իսկ օգուտ միշտ էլ հնարավոր է քաղել: Մեկ անգամ չէ, որ անձնական փորձով դրանում համոզվել եմ ու վստահ եմ, որ գրչընկերներս` նույնպես: Եթե […]

Սամվել ԲԵԳԼԱՐՅԱՆ

  Ի՛նչ թաքցնեմ, անունը հենց առաջին պահից դուրս չեկավ… կորոնավիրուս: Բառարմատներից և ոչ մեկը հայերեն չէ ու ոչ էլ կարգին հասկանալի. դե, պատվարժան թագն ո՜ւր, եղկելի վարակն` ո՛ւր: Ա՛յ, ինչ եմ ասել «մերոնց». պարզ ու հասկանալի` քութեշ, կարմրուկ, դեղնուկ, ջրծաղիկ, խոզուկ, քոս: Համենայնդեպս, սրանցից և ոչ մեկի դեպքում մեզ չեն ստիպել ազգովի փակվել տներում: Փակվելը […]

Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ / ԴԻՄԱԿԸ ՀԱՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

  (մոնոլոգ` ինքնամեկուսացման խոհերով) – Դու քո ճաղատանալը կտեսնես, բայց ճերմակելդ չես տեսնի,- ասում է վարսավիրս` Լևոնը: Նա խնայում է ինձ, իբր չի նկատել, որ արդեն հատուկենտ սպիտակ մազեր ունեմ: Լևոնը շարքային վարսավիր չէ, արվեստագետ է: Չէ՛, ոչ թե արվեստագետ-վարսավիր է, այլ արվեստագետ է, նաև` վարսավիր: «Հորովել» երգի-պարի համույթի լավագույն մենապարողներից էր, երկար ժամանակ` պարարվեստի […]

Էլֆիք ԶՈՀՐԱԲՅԱՆ / Բացառիկ հարցազրույց COVID-19-ի հետ

COVID-19 – Մի՛ նեղացեք, բայց էնքան կայֆ ա, որ փողոցները դատարկվել էին. կենդանիները հատում էին հոծ գծերը, որտեղ ուզում` կանգնում… ՀԵՂԻՆԱԿ – Հեռու կանգնիր, մոտ չգա՛ս: Սիրելիիս ծաղիկների վրա այնքան գումար չգնաց, ինչքան քո ալկոգելի… COVID-19 – Լսի՛ր, բա պահեր են լինում` դուք` մարդիկդ, ուզում եք մեռնել, անիծում եք աշխարհը, բա հիմա ինչո՞ւ եք դողում […]