Հովհաննես ԱՅՎԱԶՅԱՆ

72 տա­րե­կա­նում կյան­քից հե­ռա­ցել է թարգ­մա­նիչ, լրագ­րող, «Ար­մենպ­րես» պե­տա­կան լրատ­վա­կան գոր­ծա­կա­լութ­յան խմբա­գիր Հով­հան­նես Այ­վազ­յա­նը: Հով­հան­նես Այ­վազ­յա­նը ծնվել է 1950 թ. մար­տի 3-ին, Սիղ­նա­ղի շրջա­նի Սա­քո­բո գյու­ղում (Վ­րաս­տան): Սո­վո­րել է ԵՊՀ բա­նա­սի­րա­կան ֆա­կուլ­տե­տում, ա­պա տե­ղա­փոխ­վել Մոսկ­վա­յի Մ. Վ. Լո­մո­նո­սո­վի ան­վան պետ­հա­մալ­սա­րա­նի ժուռ­նա­լիս­տի­կա­յի ֆա­կուլ­տետ, որն ա­վար­տել է 1979 թվա­կա­նին: Աշ­խա­տել է «Ա­վան­գարդ», «­Սո­վե­տա­կան Հա­յաս­տան», «­Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յուն» թեր­թե­րում` […]

Սերգեյ ԳԱԼՍՏՅԱՆ

ՀԳՄ վարչությունը խորապես ցավակցում է ՍԵՐԳԵՅ ԳԱԼՍՏՅԱՆԻ ընտանիքի անդամներին, հարազատներին, ընթերցողներին:   ՔՈ ԳՆԱԼՈՎ ԱՇԽԱՐՀԸ ՑՐՏԵՑ… Այս ի՞նչ ե­ղավ, ինչ­պե՞ս պա­տա­հեց, որ Երկ­րի վրա ու երկն­քում տաս­նամ­յակ­ներ շա­րու­նակ պայ­ծառ շո­ղա­ցող քո աստ­ղը մի վայրկ­յա­նում մա­րեց, Սեր­գե՛յ ջան, ու դու մեր գրա­կա­նութ­յան ու կի­նոար­վես­տի պատ­մութ­յան մեջ մի լու­սա­վոր հե­տա­գիծ թող­նե­լով՝ կյան­քից հե­ռա­ցար։ Եվ հի­մա քեզ ինչ­պե՞ս […]

Հրանդ ՍԻՄՈՆՅԱՆ

ԽՈՍՔ ՀԻՇԱՏԱԿԻ Հա­յաս­տա­նի գրող­նե­րի միութ­յու­նը և Սփ­յուռ­քը ծանր կո­րուստ ու­նե­ցան։ 97 տա­րե­կան հա­սա­կում Գ­լեն­դե­լում իր մահ­կա­նա­ցուն կնքեց մե­ծա­նուն բա­րե­րար Հ­րանդ Սի­մոն­յա­նը։ Նա տա­րի­ներ ա­ռաջ իր տիկ­նոջ հետ Կա­լի­ֆոռ­նիա­յի հայ գրող­նե­րի մի­ջա­վայ­րում ստեղ­ծեց «Հ­րանդ և Մա­նու­շակ Սի­մոն­յան­ներ» հիմ­նադ­րա­մը։ Այն ա­ջակ­ցութ­յան ձեռք մեկ­նեց Հա­յաս­տա­նի գրող­նե­րին՝ հիմ­նե­լով «Հ­րանտ և Մա­նու­շակ Սի­մոն­յան­ներ» ա­մե­նամ­յա մրցա­նա­կա­բաշ­խութ­յու­նը, նաև ա­ջակ­ցում էր ՀԳՄ «Գ­րե­թերթ» […]

ԺՈՐԱ ՍՆԽՉՅԱՆ

Կ­յան­քի 71-րդ տա­րում Թ­բի­լի­սիում մա­հա­ցել է Հա­յաս­տա­նի և Վ­րաս­տա­նի գրող­նե­րի միութ­յուն­նե­րի ան­դամ, ազ­գա­յին-հա­սա­րա­կա­կան-մշա­կու­թա­յին գոր­ծիչ ԺՈՐԱ ՍՆԽՉՅԱՆԸ։ Ժո­րա Սնխչ­յա­նը ծնվել է 1951 թ. հուն­վա­րի 5-ին Վ­րաս­տա­նի Բոգ­դա­նով­կա­յի (այժմ՝ Նի­նոծ­մին­դա­յի) շրջա­նի Ջիգ­րա­շեն գյու­ղում։ 1973-ին ԵՊՀ բա­նա­սի­րա­կան ֆա­կուլ­տետն ա­վար­տե­լուց հե­տո աշ­խա­տել է ծննդա­վայ­րի միջ­նա­կարգ դպրո­ցում, շրջա­նա­յին պե­տա­կան տար­բեր մար­մին­նե­րում, շրջա­նա­յին թեր­թի խմբագ­րութ­յու­նում։ 1992 թ. ընտր­վել է Վ­րաս­տա­նի խորհր­դա­րա­նի […]

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

­Ցա­վով տե­ղե­կա­ցա բա­նաս­տեղծ Ռազ­միկ Դա­վո­յա­նի մահ­վան մա­սին: Պա­րոն Դա­վո­յա­նը ժա­մա­նա­կա­կից հայ գրա­կա­նութ­յան նշա­նա­վոր ներ­կա­յա­ցու­ցիչ էր, ա­վե­լի քան 40 ժո­ղո­վա­ծո­ւի և գրքե­րի հե­ղի­նակ, ում ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը տպագր­վել են նաև ար­տերկ­րի մի շարք պար­բե­րա­կան­նե­րում: Մեծ է նրա ներդ­րու­մը հայ ժա­մա­նա­կա­կից գրա­կա­նութ­յան զար­գաց­ման գոր­ծում: Իմ խո­րին ցա­վակ­ցութ­յուն­ներն եմ հայտ­նում պա­րոն Դա­վո­յա­նի հա­րա­զատ­նե­րին ու գոր­ծըն­կեր­նե­րին: ՀՀ ­Վար­չա­պետ Նի­կոլ Փա­շին­յա­ն *** […]

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆ

­Նա մի քա­նի սերն­դի գրա­կան ու գե­ղար­վես­տա­կան բարձր ճա­շակ ձևա­վո­րողն էր ՀՀ նա­խա­գահ Արմեն ­Սարգս­յա­նի ցա­վակ­ցական ուղերձը Ա­լեք­սանդր ­Թոփչ­յա­նի մահ­վան կա­պակ­ցութ­յամբ ­Խոր ցավ ապ­րե­ցի՝ լսե­լով թարգ­մա­նիչ, գրաքն­նա­դատ, գրա­կա­նա­գետ, ՀՀ նա­խա­գա­հի մրցա­նա­կի դափ­նե­կիր, «­Մով­սես ­Խո­րե­նա­ցի» մե­դա­լա­կիր Ա­լեք­սանդր ­Թոփչ­յա­նի մահ­վան մա­սին։ Ա­լեք­սանդր ­Թոփչ­յանն իր կյան­քով և ս­տեղ­ծա­գոր­ծա­կան գոր­ծու­նեութ­յամբ գրա­կան ու գրա­կա­նա­գի­տա­կան մի քա­նի սերն­դի ներ­կա­յա­ցու­ցիչ էր և […]

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

***­ Մի դա­րա­կես ըն­կե­րութ­յուն ա­րե­ցինք՝ Արմեն Շե­կո­յանն ու ես։ Ար­մեն Շե­կո­յա­նին կես­դար­յա ըն­կե­րութ­յան ըն­թաց­քում չհա­ջող­վեց գո­նե մի օր ու­րիշ մարդ դառ­նալ։ ­Մի եր­կու ան­գամ, մինչև ա­մուս­նա­նա­լը փոր­ձեց, մի եր­կու­-ե­րեք ան­գամ ա­մուս­նա­նա­լուց հե­տո՝ չե­ղավ ու չե­ղավ։ Աղ­ջիկ­նե­րի՝ Սե­դա­յի և Օ­սա­նի ծնվե­լուց հե­տո էլ փորձ ա­րեց, չստաց­վեց ու չե­ղավ։ Բայց երբ իր գրա­կան ստեղ­ծա­գոր­ծութ­յու­նը ներ­կա­յաց­րեց հան­րութ­յա­նը, երբ […]

­Սեր­գեյ Մ­նա­ցա­կան­յա­ն

­Ցա­վա­լի կո­րուստ ու­նե­ցանք: ­Հու­նի­սի վեր­ջե­րին ­Մոսկ­վա­յում մա­հա­ցավ ճա­նաչ­ված ռու­սա­գիր հայ բա­նաս­տեղծ ­Սեր­գեյ Մ­նա­ցա­կան­յա­նը, ո­րը եր­կար տա­րի­ներ ­Մոսկ­վա­յի գրող­նե­րի կազ­մա­կեր­պութ­յան քար­տու­ղարն էր և ­շատ ակ­տիվ դեր ու­ներ ժա­մա­նա­կա­կից ռուս բա­նաս­տեղ­ծութ­յան աս­պա­րե­զում: ­Կա­րող ենք նաև շեշ­տել նրա կա­պը մեր գրա­կա­նութ­յան հետ. նա հատ­կա­պես թարգ­մա­նել է ժա­մա­նա­կա­կից բա­նաս­տեղծ­նե­րին և ­Մոսկ­վա­յում, կա­րե­լի է ա­սել, մեր գրա­կան դես­պան­նե­րից էր: ­Հա­ճախ […]

ՄԱՔՍԻՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՄԱՔՍԻՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 2019 թվականին փառավորապես նշեցինք Մաքսիմ Հովհաննիսյանի 85-ամյակը: Ստեփանակերտում, հոբելյանական հանդիսությանը իմ ելույթում խոսեցի նրա կարևոր գործունեության մասին և բարձր գնահատանքի արժանացրի նրա դերը Արցախի հոգևոր, մշակութային և հասարակական կյանքում, ինչպես նաև հայ գրականության մեջ: Օրեր անց հոբելյարի դուստրը թթի ոսկեփայլ օղի էր ուղարկել Գրողների միություն: Այդ օղին (մի քանի շիշ) ընկերներով խմեցինք, և առաջին […]

ՍԵԴԱ ՎԵՐՄԻՇԵՎԱ

ՍԵԴԱ ՎԵՐՄԻՇԵՎԱ Կյանքի 88-րդ տարում վախճանվել է բանաստեղծուհի, հրապարակագիր, ՀԳՄ անդամ ՍԵԴԱ ՎԵՐՄԻՇԵՎԱՆ: Սեդա Վերմիշևան ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, այնուհետև` ասպիրանտուրան: Շուրջ 25 տարի որպես ավագ գիտաշխատող աշխատել է ՀՍՍՀ տնտեսագիտության և պլանավորման ինստիտուտում: ՀԳՄ ռուսագիրների բաժանմունքի համանախագահն էր, միաժամանակ Մոսկվայի ԳՄ, Ռուսաստանի հայերի միության վարչության և ՌԴ կառավարությանն առընթեր ռուս-հայկական բարեկամության նախագահության անդամ: […]

ԳԱՌՆԻԿ ՇԱԽԿՅԱՆ

82 տարեկան հասակում իր մահկանացուն կնքեց ճարտարապետության դոկտոր-պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2012), Հայկական հանրագիտարանի ավագ գիտական խմբագիր, Ճարտարապետաշինարարական համալսարանի վաստակաշատ դասախոս Գառնիկ Սմբատի Շախկյանը: Շախկյանը հայ մտավորականի տիպիկ ներկայացուցիչ էր, հմուտ մանկավարժ, ճարտարապետության պատմության մերօրյա լավագույն մասնագետներից: Նա իր աշխատասիրությամբ, բազմազբաղ առօրյայով, մարդկանց օգտակար լինելու պատրաստակամությամբ բացառիկ անձնավորություն էր: Գ. Շախկյանը նախագծել է «Գրողների […]

ԱԼԲԵՐՏ ԻՍՈՅԱՆ

Օրերս կյանքի 74-րդ տարում իր մահկանացուն կնքեց հայ մշակույթի երախտավորներից մեկը՝ բազմակողմանի հետաքրքրությունների, զարմանալի եռանդի տեր գրականագետ, մատենագետ, հրատարակիչ Ալբերտ Իսոյանը: Նա գրողների մտերիմ բարեկամն էր. մասնագիտական հմտությամբ խմբագրել է ոչ միայն «Գրքերի աշխարհը», այլև ՀԳՄ օրգան «Գրական թերթը»: Ավելի քան մեկուկես տասնամյակ առաջ հիմնադրած «Հայագիտակ» հրատարակչությամբ՝ ինքնատիպ, բարձրորակ կազմերով հրատարակած հայ ու համաշխարհային դասական […]

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՏԻԿՅԱՆ

Կյանքի 73-րդ տարում իր երկրային կյանքին հրաժեշտ տվեց արձակագիր, պատմաբան Հովհաննես Զատիկյանը: Հովհաննես Զատիկյանը ծնվել է 1945 թ. հոկտեմբերի 20-ին, Արթիկի շրջանի Վարդաքար գյուղում: 1957-ին ավարտել է Վարդաքարի յոթնամյա, այնուհետև՝ Հոռոմ գյուղի միջնակարգ դպրոցները: 1964-1969 թթ. սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում, 1969-1972 թթ. ՀԱԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրայում: 1995 թ.` «Կարինի […]

ՄԵԶԱՆԻՑ ՀԵՌԱՑԱՎ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԳԻՏՆԱԿԱՆԸ ԵՎ ՔԱՋԱՐԻ ԾՈՎԱԳՆԱՑԸ / Զորի ԲԱԼԱՅԱՆ

Արմեն Նազարյանը ոչ առանց հպարտության ընդգծում էր, որ իր նախնիները Նախիջևանից և Ղարաբաղից են: Հայրը՝ Հայրապետ Նազարյանը, խոշոր գիտնական-կենսաբան էր: Մայրը՝ Զինաիդա Կաբրիելյանը (Նազարյան), հայտնի գրադարանավարուհի էր: Եվ զարմանալի չէ, որ Արմենը, ավարտելով Երևանի պետական համալսարանը, դարձավ իսկական գիտնական: Առաջ անցնելով նշեմ, որ լողալով «Կիլիկիա» առագաստանավով, արդեն այն ժամանակ հուշատետրում ես գրել էի Արմենի մասին. […]

ԴԱՅԱՆԱ ՏԵՐ-ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ

2018 թվականի մարտի 1-ին մահացել է ամերիկահայ հայտնի բանաստեղծ, թարգմանիչ, Նյու Ինգլանդի Պոետական ակումբի երկարամյա նախագահ Դայանա Տեր-Հովհաննեսյանը: Նա հեղինակ է բանաստեղծական և թարգմանական 30 ժողովածուների և մի քանի պիեսների, արժանացել է բազմաթիվ մրցանակների և պարգևների, այդ թվում` Արվեստների ազգային պարգևի, Ամերիկյան գրողների միության, Փաթերսոնի պոետական կենտրոնի, Միջազգային «ՓԵՆ» ակումբի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և […]

ՊԵՐՃ  ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ

Նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ցավակցական հեռագիր է հղել Զեյթունցյանների ընտանիքին անվանի արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ: Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել ճանաչված մտավորականի ընտանիքին, հարազատներին, գրչակից ընկերներին և բազմաթիվ ընթերցողներին: «Մեծ է Պերճ Զեյթունցյանի ներդրումը հայ արձակի զարգացման ասպարեզում: Նշանակալի է նաև նրա ավանդը մեր դրամատուրգիային […]

ՂՈՒԿԱՍ ՍԻՐՈՒՆՅԱՆ

Երկարատև հիվանդությունից հետո, կյանքի 68-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, մանկագիր, 1980 թվականից ՀԳՄ անդամ Ղուկաս Սիրունյանը: Ղ. Սիրունյանը ծնվել է 1949 թվականին, Աշտարակի շրջանի Ուջան գյուղում (այժմ` ՀՀ Արագածոտնի մարզ): 1971 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է լրագրության բնագավառում` Աշտարակի շրջանային թերթ, «Գարուն» ամսագրի խմբագրություն, Մշակույթի հայկական ֆոնդ, Ռադիոհեռուստապետկոմ, «Ազատամարտ» շաբաթաթերթում: […]

ՎԼԱԴԻՄԻՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Կյանքի 87-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, 1957 թվականից ՀԳՄ անդամ ՎԼԱԴԻՄԻՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ: Վլ. Աբրահամյանը ծնվել է 1930 թ., Շամխորի շրջանի Լեռնային Ջագիր գյուղում (այժմ` Ադրբեջանի Հանրապետություն): Սովորել է Բաքվի պետական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում: Խորհրդային շրջանում եղել է «Գրական Ադրբեջան» գրական-գեղարվեստական ամսագրի գլխավոր խմբագիր, Ադրբեջանի գրողների միության հայկական մասնաճյուղի ղեկավար: 1991 թ. տեղափոխվել […]

ՍՈՆԱ ՍԵՖԵՐՅԱՆ

Հայկական թարգմանչական դպրոցը մեծ կորուստ ունեցավ: Կյանքի 78-րդ տարում իր մահկանացուն կնքեց նշանավոր թարգմանիչ, ՀՀ վաստակավոր մանկավարժ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոնա Սեֆերյանը: Սոնա Սարգսի Սեֆերյանը ծնվել է 1939 թ. Հալեպում: 1947 թ. Սեֆերյանների ընտանիքը տեղափոխվում է Խարհրդային Հայաստան: 1960 թ. ավարտելով Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը՝ նա իր հետագա ողջ կյանքը նվիրում է Մայր […]

ՓԻԹԵՐ ՍՈՒՐՅԱՆ

Կյանքի 84-րդ տարում վախճանվել է ամերիկահայ ճանաչված գրող, հրապարակախոս, անգլերեն լեզվի և գրականության պրոֆեսոր Փիթեր Սուրյանը: Ծնվել է Բոստոնում, մեծացել Նյու-Յորքում, բնակվել է նաև Եվրոպայում: Ավարտել է Հարվարդի համալսարանի ռոմանական լեզուների բաժինը՝ տիրապետելով անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն լեզուներին: Փիթեր Սուրյանն ակտիվորեն մասնակցել է Հայրենիքի և Սփյուռքի գրական-մշակութային կյանքին՝ եղել է «Արարատ» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ, […]