ՍԵՐԺ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծ ՍԵՐԺ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ծննդյան 70-ամյակի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին ՀՈՒՇԸ Պահիր հուշը թանկ, Այնտեղ օրերիդ լույսն է թրթռում՝ Անթեղված սրտիդ բաբախյուններով: Դու այդ լույսերի կայծկլտումներից Խարույկներ վառիր, Եթե ինչ-որ տեղ նվաղեն ցրտից Երակները քո: Պահիր հուշը թանկ.- Նրա խորքերում Ձայներն են ապրում կորած օրերիդ, Հիշատակներիդ բույրերն են ապրում: Դու վերապրումի […]

ՍԱՌԱ ՄՈՀԱՄՄԱԴԻ ԱՐԴԵՀԱԼԻ

ԳԻԾ ԱՌ ԳԻԾ Սիրտս Տղամարդ է ուզում՝ Կույր Եվ բրեյլյան այբուբենը իմանա, Գլուխ առ գլուխ Կարդա մարմինս, Հայտնաբերի գրական խաղերս: Ձեռքը բռնեմ, Կողք կողքի Պատմեմ իր համար ամբողջ աշխարհը, Աչքը լինեմ, Ձեռնափայտը Եվ աշխարհի բոլոր լկտիությունները Չտեսնելու տամ: ԵՍ ՈՒ ԴՈՒ Խեղճ խորդենի, Այս օրերին որ հիվանդ եմ, Չորացել են տերևներից մի քանիսը. Ինչ արած, […]

«ՉԱՐԵՆՑԻ ՎԵՐՋԻՆ ԱՇՈՒՆԸ» շարք / Էդվարդ Միլիտոնյան

«ՉԱՐԵՆՑԻ ՎԵՐՋԻՆ ԱՇՈՒՆԸ» շարք Սոցցանցային մեկնաբանությունների նմանակություններ՝ մեջբերած 30-ական թվականների մատնագրերից, բանաստեղծի մասին կարծիքներից և ասված-չասված խոսքերից Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ ԱՇՆԱՆ ՄԻՍՏԵՐԻԱ Որպես անկյուն քշված գազան՝ Դու նայեցիր աչքերով սուր, Շուրջը նեխող քրջի բազար, Վերից՝ կռինչ ահասարսուռ: Դու հիշեցիր սենյակդ, ուր Վերից հայող Հիսուս ջահել՝ Երկնած հնում վրձնով մաքուր, Դա Վինչիի ոգով ահեղ: Իսկ ներքևում՝ կիսադեմ սաստ […]

Բագրատ ԱԼԵՔՅԱՆ

ՊՈԵԶԻԱ Օ՜, պոեզիա, Ոտքդ էի ընկնում, Որ փեշդ համբուրեմ, Խոնարհվել եմ հիմա, Որ քեզ ոտքի հանեմ… ԵՐԵՎԱՆ Արևագահ Իմ հուրք քաղաք, Քեզ՝ աչքերս՝ Շուք ու շվաք: Իմ դեմ-անհուն Ձայնածովում, Դարձի բարակ Հող ես մաղում: Ես՝ խորաթև, Քեզ ողջաձույլ, Արևահող՝ Սրտիդ ծովում: Քառատողեր, ուր ապրում է բառերի ազատությունը *** Ասեղներով ծակծկեցին, Աստղաթելով կարկատեցի, Անգին շապիկս գողացան, […]

Արման ԹՈՎՄԱՍՅԱՆ

1. Չասված բառերը Ժայռից պոկված Ձնահյուսքի են նման` Ավելի են մեծանում, Երբ պտտվում են Ժամանակի հետ, Եվ ինչքան վազես, Փախուստը Կտրում է բառերդ, Եվ դու չգիտես՝ Ինչպես քանդել Հանգույցը ժամանակի: 2. Որոշել եմ Ամեն բառից առաջ Մարդկանց նկարել Ու ստեղծել Մի հավաքածու` Անունը լռություն: Երբ ժամանակը Կներկի բառերը Դատարկությամբ, Ծակ դեմքերը Կծածկեմ նկարով, Ու Դորիանը* […]

Ռազմիկ ԴԱՎՈՅԱՆ

ԱՆՏԻՊՆԵՐ ԻՆՁ ԷԼ ԱՇԽԱՐՀԻՑ ՄԻ ԲԱՆ ՀԱՍԱՎ Ինձ էլ աշխարհից մի բան հասավ.- Ես սովոր էի հոգին անսալ, Շրջել հանդերով ու սարեսար, Ջինջ երազներով հարյուր հազար Թռչել ու սուրալ, ճախրել անբավ.- Բայց երբ սկսեց հոգսը բզզալ, Եվ արեգակը մի պահ հանգավ, Կանաչ ցողունս դարձավ խազալ, Եվ իմ թռիչքը անդունդն ընկավ: Սակայն երբ օդում «գարուն» գրվեց, […]

Յուրի ՍԱՀԱԿՅԱՆ

  ԵՐԿԱՐԱԿՅԱՑԸ Երկարակյացը, իր սերնդից դուրս, Ապրում է ինչպես օտարության մեջ Եվ հայրենիք է համարում Հեռու իր մանկությունը, Որի երջանիկ, բայց վտարանդի Քաղաքացին է նա մինչև ասօր: ԱՆՏԵՍ ՄԻ ԴՈՒՌ Անտես մի դուռ, հին մի դուռ, Բացվում, փակվում է անդուլ՝ Ընդունելով, ճամփելով Մարդկանց հաճո ու անդուր: ԲԱՌԻ ԲՈՒՅՐԸ Տերյանաբույր է Տերյանի բառը, Չարենցաբույր է բառը […]

Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ

ԲԱՌԻ ԱՌԱԳԱՍՏՆԵՐԸ Մինչև որ լռությունը չի հասունանում՝ բառը չի ծնվում: Եվ ես տեսնում եմ, թե ինչպես են ոտքերիդ տակ հարություն առնում հազար տարվա հանգած ճանապարհները: Հայացքդ լույսի ընծայագիր է: Քեզ մոտ բառերի հետ հարաբերություններս դառնում են բացարձակապես անկողմնակալ: Գրելն ինձ համար դառնում է ներսս բնակեցնել: Եվ միաժամանակ ինձ ոչնչացնում եմ, երբ սկսում եմ գրել: Մանավանդ՝ […]

Նոնա ՊՈՂՈՍՅԱՆ

ԽՈՐԹՈւԹՅՈւՆ Երբ դրսում շատ ցուրտ է, Իսկ սրճարանում այս Մանրուքներ է ճոճում Ծխի պորտապարը` Կարկամելով միտքդ… Երբ որ խորթությունդ Դեմ առել կոկորդիդ` Ներքև չի իջնում, Իսկ դու այս մարդկանց Ծակգրպան աղմուկը Կախել ունկերիցդ Լռին խենթանում ես … Երբ որ հայացքները Ծանր մրուրի պես Դանդաղ իջնում են Հոգուդ հատակին, Իսկ դու չես ուզում Մի վայրկյանով թեկուզ […]

Թովմա քահանա (Վահան) ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

ԱՂԵՐՍ Հայր գիշերի, Հայր ցերեկվա, Դու կազմում ես ցանկը օրվա, Դու շտկում ես կարգը թերի, Հայր խավարի, Հայր լույսերի: Հայր հավերժի, Հայր վայրկյանի, երթն ու չափը Քո չեն կանգնի, կաս Դու ամեն պահ ցանկալի, Հայր գալիքի, Հայր անցյալի: Ի՞նչ կլինի՝ ձեռքին դնես ճենճոտ շորով այն անցորդի մի կտոր հաց, հետն էլ օրհնես, որ աղբարկղում հաց […]

Գևորգ ԹՈՒՄԱՆՅԱՆ / Ունայնիկներ շարքից

գրական փուչիկ մի փչեք մեղք է * տիեզերքի ստեղծման համար արարիչը մրցանակ չի ստացել * խթանիչներից միայն բառի խեժահոտը * բառերի իմ հավաքածուում ամենաթրթռուն կյանքով լեցուն ազատագրված բառը խանդաղատանքն է * այս բանաստեղծության առաջին մի քանի տողը ավելորդ է մյուսի վերջին մի քանի տողը երրորդի դեպքում միջնամասերը չորրորդի դեպքում տողերն ամբողջությամբ բանաստեղծություն գրելու ձենը առաջին […]

Սամվել ԲԵԳԼԱՐՅԱՆ

ՀՍԿՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԻՆ… Տղերքը կանգնած են սահմանում, Հույս ու լույս ամենքը մի տան… Արթուն եմ, քունս չի տանում. Տղերքին չլինի մի բան… Տղերքը կանգնած են սահմանում, Կրակում, կռվում են շարունակ, Սիրտս տագնապ է մանում. Ինչու ես կանգ առել, ժամանակ… Տղերքը կանգնած են սահմանում, Աղավնիս պետք է լուր բերի, Բայց անգղեր են օդում սավառնում, Լսում եմ […]

ՆԱՆԵ / ԱՆՑՈՒՄ ԿՅԱՆՔՈՎ

Ծաղկած հիրիկը տարուբերեց Նրբաթույր ծաղկաթերթերն իր` Ի պատասխան իմ ողջույնի- Ինչ շքեղ է դաշտը` Ծաղկանց ու սեզերի բույրերով օծուն… Ուզում եմ ոտքս կախ գցել, Բայց շտապել է պետք- Ընթացքս այլ հասցե ունի. Ես ընդամենը անցնում եմ այստեղով… Արտույտն է գեղգեղում` Չինարի սաղարթներին ի ձույլ. Հեքիաթ է դառնում պահը. Եվ… ինչպե՜ս կուզեի Նրա մի մասնիկը դառնալ […]

Հովիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԻՄ ՀՈԳԻ Մի՛ վրդովվիր, սիրելիս, Մի՛ նեղանա, իմ հոգի, Ես այսպիսի խենթությամբ Դեռ չեմ սիրել ոչ ոքի… Թող որ հպվեն ձեռքերս Քո քնքշաբույր նռներին, Թույլ տուր դիպչեմ հմայքիդ Գաղտնարանի դռներին: Ծաղիկներին քո հոգու Ցողեմ կարոտն իմ երգի, Ու վիրավոր սիրտս հեգ Թող սրտիդ հետ համերգի: Մի՛ վրդովվիր, սիրելիս, Մի՛ նեղանա, իմ հոգի, Ես այսպիսի խենթությամբ […]

Ժաննա ՀԱԿՈԲՅԱՆ

*** Ես հասուն մայրամուտի Վերջին ճիչն եմ չքնաղ քանդակել Երազներիս համեստ խորանում, Մութ թունելներով, որ ինչքան անցնեմ, Կմախքներից հին ես չսարսափեմ, Ոչ էլ լպրծուն այն սողուններից, Որ գինարբուք են անում խավարում, Ու ես անմռունչ կսպասեմ այնքան, Մինչև ծովերը ափեր կձգեն նաև իմ ճամփին, Մինչև անձրևը կմաքրի փոշին խամրած շորերիս, Մինչև խենթ քամին կտանի իր հետ […]

Ռուբեն ՄԱՐՈՒԽՅԱՆ

  ՀՆԱՈՃ ԵՐԳԵՐ (ազգային նվագարանների համար) * * * Խորին խորհրդով, Ինչպես եկեղեցի են կառուցում, Այդպես էլ ես բանաստեղծություն եմ գրում, Բառն այնպես եմ շարում տողի մեջ, Ինչպես սրբատաշ քարը խորանի շարվածքում: Հնչյուններին թևեր եմ քանդակում, Որ հաղորդվենք Բարձրյալի հետ: Մայրենի լեզվովս գրած տողիս Զանգակատան ղողանջով եմ օծում, Որ փառավորվենք Մեսրոպյան հայտնության հրաշքով: Բանաստեղծություններիս յուրաքանչյուր […]

Բաբկեն ՍԻՄՈՆՅԱՆ

ԱՐԱՐԱՏ Աչքերիս առջև` երկնքի մովում, Արարատ լեռը մի նա՜վ է թվում: Անխոտոր մի նավ` փրկության տապա՜ն` Հավատի՜, հույսի՜, գալիքի՜ պահպան: Հանդարտ լողում է երկնքում լազուր Եվ փրկությո՜ւն է անվերջ երազում: Իր ադամանդե գմբեթով շողուն, Հայոց աշխա՜րհն է լույսով ողողում: Արարատ լեռը մի նա՜վ է թվում Հայոց անսահման երկնքի մովում: ՁՈՆ ԱՌ ՀԱՅԱՍՏԱՆ Հայրս պատմում էր […]

Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆ

ՀԵՐԻ՛Ք Է ԳՈՒՑԵ Հազա՜ր բան ես ինձ սովորեցրել, կյա՛նք, Բայց մնում եմ քո աշակերտը դեռ. Փոփոխում ես միշտ հոգսեր ու զրկանք, Ուսերիս անվերջ դնում նոր մի բեռ: Հերի՛ք է գուցե ինձ փորձես անվերջ, Էլ բավակա՛ն է տաք ու պաղ անես. Կարող եմ արդեն ժպտալ ցավի մեջ, Արցունքս հեղել ես լոկ դեպի ներս: Վհատության մեջ՝ հույս […]

Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ

*** Գարնանը ասաց՝ թո՛ւյլ տուր ամուսնանամ ծառի հետ. ասացին՝ աղանդավոր է: Ամռանը ասաց՝ թո՛ւյլ տուր ամուսնանամ արևի հետ. ասացին՝ հեթանոս է: Աշնանը ասաց՝ թո՛ւյլ տուր ամուսնանամ անձրևի հետ. ասացին՝ սենտիմենտալ է: Ձմռանը ասաց՝ թո՛ւյլ տուր իմ հագուստով տաքացնեմ ծառերը, արևը, անձրևը. ասացին՝ պոետ է՝ հոգեվարքի մեջ: ԳՈՒՑԵ Չորուցամաք աշնան քամի, չորուցամաք ամռան ավարտ, այն սատանան […]

Հայկազ ԽՆԿՈՅԱՆ

Լռություն Կխոսի մի օր լռությունն իմ մեջ, Եվ կարձագանքեն աստղերը շաղոտ, Չեմ զգա ցավի շշունջներն էլ ես, Ոչ էլ հողմերի ընդվզումը հորդ: Երբ աստվածային` թափանցիկ ու խոր, Անէությունը վրաս ծավալվի, Ի՜նչ եզերքներից հառնած հեռավոր, Տերը դառնամ ես Հուշի ու Ցավի: Ուր իմ մեղքերը Նա պիտի ների, Եվ իմ վշտերը պիտի փարատվեն Այնտեղ, ուր հոսքն է […]