Լեռնա ԳԱՐԱԳԻՒԹԻՒՔ

Լեռնա Գարագիւթիւք ծնած է Իսթանպուլ: Փոքր տարիքէն սկսած է գրել: Ունի բանաստեղծութիւններ, պատմուածքներ, հեքիաթներ, որոնք հրատարակուած են Իսթանպուլի հայկական օրաթերթերուն եւ հանդէսներուն մէջ: Հայերէն պլօկի մատենաշարին Ա. Գիրքը «Երթաս բարով» լոյս տեսաւ 2017-ին: Բանաստեղծութիւններու շարքը այս հատորէն է: ԱՆՀԵՏԱՑԱԾ ՍԻՐԵԼԻՆ Անձրեւ կը տեղայ եւ սալայատակի քարերէն Կը հոսին ջուրեր, առանց թրջելու: Ոտքերուն տակէն հեղեղ կը […]

Գագիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ

(Ապրած-անցած 65 տարիներիս) ԱՌԱՎՈՏ Առավոտ ծեգին մի արտույտ թառեց իմ բաց պատուհանի հին շրջանակին: Ուշացած բա՞խտն էր ինձ այցի եկել, թե՞ ավետիսն էր բերել նա օրվա… Նայեց ներս, նայեց ուղիղ աչքերիս, թռչնաբար ինչ-որ շշնջաց մեղմիկ, գլուխն օրորեց, պոչը թափ տվեց ու ինչպես եկել, այդպես հեռացավ` տանելով իր հետ սիրտս հալածված… ԲԱՌԸ Ասես հոգի` մարմնից զրկուն, […]

Ռոլանդ ՇԱՌՈՅԱՆ

ԵՍ ՈՒ ԴՈՒ Դու ասում ես՝ հեծիր ձին և վարգիր տափաստաններով: Ես ասում եմ՝ նժույգս սուրում է մեր լեռների վրայով: Դու ասում ես՝ բռնիր երեխաների ձեռքից և ուղեկցիր նրանց դպրոց ու պարտեզ: Ես ասում եմ՝ մեր երեխաները դեռ քնած են Բիթլիսի մանկանց գերեզմանոցում: Դու ասում ես՝ անտեղի մի՛ կրակիր գորշ գայլերի վրա: Ես ասում եմ՝ […]

Անուշ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Անուշ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ Օձաճապուկ, ոլորապտույտ Գալարումներով Հոսում է գետը սիրո: Նրա ջրից խմողը չի էլ փորձում Քննելու, թե ո՞վ է առարկան իր սիրո: Սերն ընդառաջ է գնում նրան և Դիմավորում որպես մունետիկ, Որպես մշտաթարմ զգացմունք. Անմոռաց պահերի զեղումներ, Բազմախոստում ընծաներ… Կախարդական օղակից սիրո Ծածանվում են վարսերը սև, Խեղդում պարանոցը այրական… Բզեզների նման անշարժացած, Շունչները […]

Հայկազ ԽՆԿՈՅԱՆ

ԵՐԵՎԱՆ Այս ինչ անձրև է` օրհնության նշան, Թագադրության ինչ հանդես է սա. Վաղորդյան օծուն ղողանջների մեջ Ահա շքախումբն, արքայազն ահա: Մի ձեռքին՝ լույսի շողուն մի ճաճանչ, Մեկում` խաղողի մի վազ դալարուն, Սրտի մի կեսում հուրն է տքնության, Մյուսում հասկն է կարծրանում խոսքի, Եվ շողշողում է դիպակն արծաթե, Եվ շողշողում է պսակը ոսկի: Օ՜, ինչ վեհություն, […]

Օլգա ԴԱՐՅԱՆ

ՏԱՐԵՄՈՒՏ Մի քիչ բարիք բերես, տարի՛, ու երազա՛նք, (այսօր քիչն է միայն թվում հավատալի) ես կտոնեմ հանկարծակի արևագալն ու կործանումն անծայրածիր խավարների… Ես կտոնեմ վերադարձս դեպ տիեզերք, դեպի աշխարհ վերադարձս ինչ-որ կետից, ուր կես քայլի, կես գոյության հնար էր պետք, ուր թրատված փյունիկի պես անթև էի… *** Երևանի գիշերներում լուսնի ափսեն է գլորվում… Ռ. Հախվերդյան […]

Արևշատ ԱՎԱԳՅԱՆ

«ՀԱՅՐԵՆԱՏՆԵՐԻ ԵՎ ՏՈՀՄԱԾԱՌԵՐԻ ԵՐԿԻՐ» ՇԱՐՔԻՑ ԻՆՔՆԱՆԿԱՐԻ ԷՍՔԻԶ Երազանքներիս գույները հայտածվում են մտաշխարհիս մեջ՝ արյան ավիշի կենսառիթմերը դարձնելով երգ, հույզ ու զգացում… Հայացքիս միջով լույսի ընթացքն է հարատև անցնում, սերմացու սիրո ծլարձակումն է տիեզերածին երակներիս մեջ… Իմ հոր զավակն եմ ու թոռը՝ պապիս, իմ նախնիների մեղեդիացած արյան թրթիռն է հարահոս անցնում հավատիս միջով: Մարդասիրական նրբերանգներով զգում […]

Կորյուն ԱՌԱՔԵԼՅԱՆ

Ձոներգեր հերոսներին* ԱՂՋԿԱ ԵՐԳ Ասես երեկ էր, մենք անխոս նստած՝ Նայում էինք լուռ կապույտ երկնքին, Մենք այնպես էինք տարվել աստղերով՝ Չէինք նկատում ուրիշ ոչ մեկին: Կրկներգ՝ Հիմա զինվոր է իմ սիրած տղան, Արդեն սահմանն է հսկում մեր մեծ տան, Աղաչում եմ, Տե՛ր, դու այնպես արա` Մեր սուրբ հավատքը պաշտպանի նրան: Արդեն գիշեր է սահմանի վրա, […]

ՎԱՐԱՆԴ

«Մելանգրի մոդէլներ» շարքից ԱՐՑՈՒՆՔ ՍԻՐՈՅ… Կանաչ աչերով դուստր էր հարուստի, Իսկ ես չքաւոր նկարիչ էի, Աչերի գոյնը շող էր զմրուխտի, Ու առիթ եղաւ, որ վրձնէի՝ Դէմքը, վարսերը, բաց վիզը նրա, Որ լոյս արձակեց ձեռներիս վրայ… 6 պահից յետոյ, պահին 7-րդ, Ասացի՝ գործը պատրաստ է, օրիորդ, Կարող էք վերցնել Ու գնալ արդէն, Միթէ որ ուզէք պորտրէ […]

Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ

ՍԻՐՈ ԱՆՁՐԵՎՆԵՐ 1 Մի քիչ անձրև խմենք – հովանոցդ փակիր, Թող երկինքը կաթ-կաթ իջնի՝ կաթիլ-կաթիլ Քո աչքերին խինդոտ և՝ կոպերից թարթ-թարթ՝ Գա ու լցվի հետո իմ սրտի մեջ զվարթ… Մի քիչ անձրև խմենք, երկնաշաղոտ իմ խինդ, Սիրո մեջ թաթախվենք ու թավալվենք երկինք… 2 Մի քիչ անձրև խմենք – հովանոցդ փակիր, Թող երկինքը լցված՝ առատորեն թափվի […]

Գևորգ ԹՈՒՄԱՆՅԱՆ

ֆեյսբուքյան կոլաժ ժամանակակից ընթերցողների խոսքերը ժամանակակից բանաստեղծներին հզոր է զիլ է անչափ յուրահատուկ է շատ ապրես աստված պահապան շատ եմ սիրում ձեր այս բանաստեղծությունը արդիական բոլոր ժամանակների համար բրավո գժվեցի էս ինչ լավն է ինչ փառահեղ է քո գիրն ուրիշ է սա հանճարի երկունքով ծնված երգ է փառաբանում է բառերի շքահանդես է մարդերգություն է անզուգական […]

ՍԵՐԺ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծ ՍԵՐԺ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ծննդյան 70-ամյակի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին ՀՈՒՇԸ Պահիր հուշը թանկ, Այնտեղ օրերիդ լույսն է թրթռում՝ Անթեղված սրտիդ բաբախյուններով: Դու այդ լույսերի կայծկլտումներից Խարույկներ վառիր, Եթե ինչ-որ տեղ նվաղեն ցրտից Երակները քո: Պահիր հուշը թանկ.- Նրա խորքերում Ձայներն են ապրում կորած օրերիդ, Հիշատակներիդ բույրերն են ապրում: Դու վերապրումի […]

ՍԱՌԱ ՄՈՀԱՄՄԱԴԻ ԱՐԴԵՀԱԼԻ

ԳԻԾ ԱՌ ԳԻԾ Սիրտս Տղամարդ է ուզում՝ Կույր Եվ բրեյլյան այբուբենը իմանա, Գլուխ առ գլուխ Կարդա մարմինս, Հայտնաբերի գրական խաղերս: Ձեռքը բռնեմ, Կողք կողքի Պատմեմ իր համար ամբողջ աշխարհը, Աչքը լինեմ, Ձեռնափայտը Եվ աշխարհի բոլոր լկտիությունները Չտեսնելու տամ: ԵՍ ՈՒ ԴՈՒ Խեղճ խորդենի, Այս օրերին որ հիվանդ եմ, Չորացել են տերևներից մի քանիսը. Ինչ արած, […]

«ՉԱՐԵՆՑԻ ՎԵՐՋԻՆ ԱՇՈՒՆԸ» շարք / Էդվարդ Միլիտոնյան

«ՉԱՐԵՆՑԻ ՎԵՐՋԻՆ ԱՇՈՒՆԸ» շարք Սոցցանցային մեկնաբանությունների նմանակություններ՝ մեջբերած 30-ական թվականների մատնագրերից, բանաստեղծի մասին կարծիքներից և ասված-չասված խոսքերից Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ ԱՇՆԱՆ ՄԻՍՏԵՐԻԱ Որպես անկյուն քշված գազան՝ Դու նայեցիր աչքերով սուր, Շուրջը նեխող քրջի բազար, Վերից՝ կռինչ ահասարսուռ: Դու հիշեցիր սենյակդ, ուր Վերից հայող Հիսուս ջահել՝ Երկնած հնում վրձնով մաքուր, Դա Վինչիի ոգով ահեղ: Իսկ ներքևում՝ կիսադեմ սաստ […]

Բագրատ ԱԼԵՔՅԱՆ

ՊՈԵԶԻԱ Օ՜, պոեզիա, Ոտքդ էի ընկնում, Որ փեշդ համբուրեմ, Խոնարհվել եմ հիմա, Որ քեզ ոտքի հանեմ… ԵՐԵՎԱՆ Արևագահ Իմ հուրք քաղաք, Քեզ՝ աչքերս՝ Շուք ու շվաք: Իմ դեմ-անհուն Ձայնածովում, Դարձի բարակ Հող ես մաղում: Ես՝ խորաթև, Քեզ ողջաձույլ, Արևահող՝ Սրտիդ ծովում: Քառատողեր, ուր ապրում է բառերի ազատությունը *** Ասեղներով ծակծկեցին, Աստղաթելով կարկատեցի, Անգին շապիկս գողացան, […]

Արման ԹՈՎՄԱՍՅԱՆ

1. Չասված բառերը Ժայռից պոկված Ձնահյուսքի են նման` Ավելի են մեծանում, Երբ պտտվում են Ժամանակի հետ, Եվ ինչքան վազես, Փախուստը Կտրում է բառերդ, Եվ դու չգիտես՝ Ինչպես քանդել Հանգույցը ժամանակի: 2. Որոշել եմ Ամեն բառից առաջ Մարդկանց նկարել Ու ստեղծել Մի հավաքածու` Անունը լռություն: Երբ ժամանակը Կներկի բառերը Դատարկությամբ, Ծակ դեմքերը Կծածկեմ նկարով, Ու Դորիանը* […]

Ռազմիկ ԴԱՎՈՅԱՆ

ԱՆՏԻՊՆԵՐ ԻՆՁ ԷԼ ԱՇԽԱՐՀԻՑ ՄԻ ԲԱՆ ՀԱՍԱՎ Ինձ էլ աշխարհից մի բան հասավ.- Ես սովոր էի հոգին անսալ, Շրջել հանդերով ու սարեսար, Ջինջ երազներով հարյուր հազար Թռչել ու սուրալ, ճախրել անբավ.- Բայց երբ սկսեց հոգսը բզզալ, Եվ արեգակը մի պահ հանգավ, Կանաչ ցողունս դարձավ խազալ, Եվ իմ թռիչքը անդունդն ընկավ: Սակայն երբ օդում «գարուն» գրվեց, […]

Յուրի ՍԱՀԱԿՅԱՆ

  ԵՐԿԱՐԱԿՅԱՑԸ Երկարակյացը, իր սերնդից դուրս, Ապրում է ինչպես օտարության մեջ Եվ հայրենիք է համարում Հեռու իր մանկությունը, Որի երջանիկ, բայց վտարանդի Քաղաքացին է նա մինչև ասօր: ԱՆՏԵՍ ՄԻ ԴՈՒՌ Անտես մի դուռ, հին մի դուռ, Բացվում, փակվում է անդուլ՝ Ընդունելով, ճամփելով Մարդկանց հաճո ու անդուր: ԲԱՌԻ ԲՈՒՅՐԸ Տերյանաբույր է Տերյանի բառը, Չարենցաբույր է բառը […]

Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ

ԲԱՌԻ ԱՌԱԳԱՍՏՆԵՐԸ Մինչև որ լռությունը չի հասունանում՝ բառը չի ծնվում: Եվ ես տեսնում եմ, թե ինչպես են ոտքերիդ տակ հարություն առնում հազար տարվա հանգած ճանապարհները: Հայացքդ լույսի ընծայագիր է: Քեզ մոտ բառերի հետ հարաբերություններս դառնում են բացարձակապես անկողմնակալ: Գրելն ինձ համար դառնում է ներսս բնակեցնել: Եվ միաժամանակ ինձ ոչնչացնում եմ, երբ սկսում եմ գրել: Մանավանդ՝ […]

Նոնա ՊՈՂՈՍՅԱՆ

ԽՈՐԹՈւԹՅՈւՆ Երբ դրսում շատ ցուրտ է, Իսկ սրճարանում այս Մանրուքներ է ճոճում Ծխի պորտապարը` Կարկամելով միտքդ… Երբ որ խորթությունդ Դեմ առել կոկորդիդ` Ներքև չի իջնում, Իսկ դու այս մարդկանց Ծակգրպան աղմուկը Կախել ունկերիցդ Լռին խենթանում ես … Երբ որ հայացքները Ծանր մրուրի պես Դանդաղ իջնում են Հոգուդ հատակին, Իսկ դու չես ուզում Մի վայրկյանով թեկուզ […]