ԱՇՈՒՆ, ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱԿ / Վազգեն ՍԱՐԳՍՅԱՆ

Աշնան ջինջ կեսօր՝ արևի քաղցրժլատ ջերմությամբ, որ տերևաթափի պատրաստվող թթենու տակ, ցածրիկ աթոռին կուչ եկած հալևորի մի բուռ ոսկորները տաքացնում ու չի տաքացնում: Ծեր թթենին տարվա հետ իր հաշիվները փակել ու տխուր սվսվոցով արև է վայելում: Ո՞վ գիտե, այս աշունն իր կյանքում կարող է նաև վերջինը լինել. բնի մեջ սև խոռոչը մեծացելխորացել է՝ այնքան, որ […]

ՀՅՈՒՍՆԻ ԱՆՈՒՆԸ (Մարտի 1) / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Ներս մտավ, դուռը փակեց: Դռնից այն կողմ փողոցն էր, քաղաքը, Հրապարակը` վերջին օրերին իրենից օտարված: Այս կողմում տունն էր` սեփականը, իր ձեռքերով, միայն իր իմացած տանջանքով ստեղծածը: Նախասրահում կիսախավար էր: Հենվեց դռանը, խոր շնչեց տան, ի՛ր տան յուրահատուկ հոտը` մոմած հատակի, սենյակային ծաղիկների, խոհանոցի, հազիվ զգացվող օծանելիքի, կախիչի ու պատի արանքը խցկած որդու սպորտային կոշիկների […]

ՄԵՆՔ ԵՎ… ՄԵՆՔ / Սաթենիկ ՄԿՐՏՉՅԱՆ

    Դռան զանգը հնչեցնողի դիմաց կինը կիսաբացել և, կարծես` ներխուժել ցանկացող անծանոթից տունը պաշտպանելու համար, կանգնել էր բացվածքի դիմաց` ո՞վ ես, ի՞նչ ես ուզում… Լռությունը երկուստեք ձգվել էր, ու տան խորքերից դուրս եկած երիտասարդը, որ երևի կոչված էր որդի լինելու, պատվարի նման կանգնել էր մոր թիկունքին և իրենով թանձրացրել լռությունը… Հետո մոր թիկունքը պահող […]

Չսպասված ինքնասպանություն / Արտաշես ՇԱՀԲԱԶՅԱՆ

Ոստիկանության հաղորդագրությունը Այսօր, հունիսի 14-ի առավոտյան, ժամը 11-անց 30-ից՝ 12:00-ի սահմաններում, Հրազդանի կիրճում, «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է 45-50 տարեկան կնոջ դի: Նախնական տվյալների համաձայն՝ կինը ինքնասպանություն է գործել՝ նետվելով կամրջից: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Մամուլի մեկնաբանությունը Հայտնի են դարձել այսօր առավոտյան՝ «Հաղթանակ» կամրջից ցած նետվելով ինքնասպանության դեպքի որոշ մանրամասներ: Ինչպես հաջողվել […]

ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ-ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ / Սեյրանուհի ԳԵՂԱՄՅԱՆ

Ես ինձ հիշում եմ ծննդյանս պահից: Գորշ պատերով սենյակ, ալյումինե դույլ, որից գոլորշի էր բարձրանում, սև վառարան, որի փոքրիկ անցքերից երևում էին կրակի վառ կարմիր բոցերը, սև, լայնափեշ զգեստով Սոնա անունով տատմերը, որ ձեռքերն այսուայն կողմ տարածելով կարգադրություններ էր անում, ներսուդուրս անող կանայք, որոնցից միայն մեկին ճանաչեցի՝ տատիս… Կուզեք հավատացեք, կուզեք՝ ոչ, ես հիշում եմ […]

Արտակ ՎԱՐԴԱՆՅԱՆ / ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՐԸ

Արդեն չորս թե հինգ ժամ Սիտան կանգնած էր մայթեզրին: Թվում էր՝ անվերջ զգալու է անցորդների մե՛րթ հետաքրքրասեր, մե՛րթ անտարբեր, մե՛րթ էլ խիստ վտանգավոր հայացքները: Նա սաստիկ վախենում էր մարդկանցից և դրա համար լուրջ պատճառներ ուներ: Մտքից չէր հեռանում երեք օր առաջ կատարվածը: Տարեց բուսագետի մահից հետո նրա տանը մի խումբ ազգականներ հայտնվեցին, որոնց երբեք չէր […]

ԱՆԱՐԴԱՐ ՎԵՐՋԱԲԱՆ / Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Ինքը փոքր չափսերի ստահակ էր: Ողջ կյանքում ոչ մի լավ, դրական բան չէր արել: Մեկին ընկած տեղից չէր բարձրացրել, ճանապարհին ընկած մի քար դեն չէր շպրտել, մի լացող երեխայի արցունք չէր սրբել… Սրանք անհասկանալի բաներ էին նրա համար… Իր իսկական անունն էլ չէր հիշում: Անունը կնքել էր Վերևինը: Վերևինն ավելի մեծ տրամաչափի ստահակ էր: – […]

Գոհար ՆԻԿՈՂՈՍՅԱՆ / Ընթրիքը Կիևյան կամրջի վրա

Մթնով ձորն այնքան ահարկու չէ, ինչպես որ ցերեկով: Ապրիլի 24-ից ապրիլի 24 կամրջով անցնելիս անպայման ներքև եմ նայել: Գիշերով, սակայն, ձորը լուռ է ու անհաղորդ: *** Սեղանն արդեն դրված էր, երբ հասանք: Երկու կին, երկու տղամարդ: Նույն գիշերվա երրորդ վարորդս հուշեց, որ կարող ենք մոտենալ: Փոքր աթոռները երկուսն էին: Մեկը ինձ տրամադրվեց, մյուսը՝ վարորդին: Ձեռքս […]

ԵՐԵՔ ՏԵՍԻԼՔ / Թովմա քահանա (Վահան) ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մանուկ տարիքում, ինչպես բոլոր երեխաները, ես էլ էի հավատում Ձմեռ պապին, Ձյունանուշին, բարի կախարդներին, որ ինչ-որ արտասովոր ուժեր կան, որոնք հեռու են` հյուսիսում, և մեզ չեն երևում: Պատանի և երիտասարդ տարիքում հավատում էի կոմունիզմին` մի հասարակարգի, որտեղ մարդը մարդուն եղբայր է, կա արդարություն, կա հավասարություն: Բայց այն ճանապարհը, որով կոմունիստներն ուզում էին հասնել այդ հասարակարգին, […]

ԵՍ ԵՎ ՆԱ / Նորայր ԱԴԱԼՅԱՆ

Ամբողջ գիշեր ինչ-որ մեկը ցածրաձայն ու անգույն բառերով խոսում էր իմ մեջ: Առավոտյան, երբ սովորականից ուշ արթնացա, այդ խոսակցությունից ոչինչ չէի հիշում: Աշխատանքի գնալիս միշտ սափրվում եմ, թեև աշխարհագրության ինստիտուտում, որտեղ արդեն շատ տարիներ Հայաստանի պատմական աշխարհագրության բաժնի վարիչն եմ, դոկտոր՝ առանց պրոֆեսորության, ոչ ոք ուշադրություն չի դարձնում իմ դեմքին՝ սափրված եմ, թե ոչ, նույնիսկ՝ […]

ՔԱՐԱՔՈՍ / Սմբատ ԱՐՈՒՆՅԱՆ

Տանը, ուր առաստաղից պոկված մի ծեփակտոր թնդում էր համազարկի պես, ստվերանման մի կերպարանք բարձրացավ տեղից, ծիկրակեց ու համրացավ կրկին: Եթարն էր. նա սպասում էր մթնելուն: Կիսախավարի մեջ նրա մուգ կանաչ աչքերը անկայուն շողարձակումներ էին թարթում, ցնորում ժամանակը: Արդեն հարյուր հիսունմեկ օր արևի լույսը չէր տեսել նրան. չպիտի՛ տեսներ: Այս կինը վրեժ ուներ կյանքի դեմ` համառ, […]

ԹԵՎԸ ԿԱԽ ԼՈՐԸ / ԲԱԿՈՒՐ

Գումարտակի հրամանատար Հայկ Մոսունցը ինքնամոռաց վիճում էր գնդապետի հետ. «Ինչո՞ւ չես վստահում վաշտերի, դասակների հրամանատարներին: Ախր դիրքեր ստուգելը ի՞նչ մի գումարտակի հրամանատարի գործն է: Ասում է՝ անձամբ ստուգիր, որ ամեն ինչ կարգին լինի: Ասում եմ. թույլ տուր գրոհենք, թե՝ կամանդուշչիից հրաման չկա, պիտի սպասենք՝ հատուկ գործողություն է մշակվում»: Մեր դիմաց ասես թե հակառակորդ էլ չկա: […]

Լևոն ՇԱՀՆՈՒՐ / ԱՍՏԾՈ ԱԿԱՆՋԸ

Յոթ հոգով հանդիպում ենք նշված վայրում, և այնտեղից եկած մարդը մեզ ուղեկցում է Աստծո ականջը գտնելու: Օրերով ճանապարհ ենք կտրում, լեռների ստորոտներին հազարավոր պտույտներ ենք գործում. մեր մեքենայի ճնշումից ճանապարհը փշաքաղվում և օձի նման կծկվելով՝ կրկին բացվում, մղվում է առաջ: Վերջապես հասնում ենք քաղաք, որը բարձունքի վրա է, երկրից այն չափով կտրված, որ ներքևից նայելուդ […]

ԴԻԱԿԱՌՔ / Էլդա ԳՐԻՆ – 90

Մոսկվան մեծ էր ու ասես անվերջանալի: Կառքն էլ՝ սպիտակ, կավճասպիտակ, քառան­կյուն: Նրա ամեն մի անկյունից դեպի երկինք էին սլանում նույնպես սպիտակ, նեղ ու ձևավոր սյուներ, և ինձ թվում էր, որ եթե դրանք մի քիչ էլ երկարեին, կարող էին երկինք հասնել՝ թափանցիկ վարդագույն ամպերին… Ամպերը երկնքում լողում էին հանգիստ: Սպիտակ կառքն էլ անշտապ առաջ էր շարժվում […]

Ապաշնորհ գրողի նամակը մահվանից առաջ / Արթուր ՄԻԿՈՅԱՆ

Խոր լռությունը նկարում էր անտեսանելիությունից հառնող մի սրտատրոփ աճպարարություն: Աշնան արևի հետ հաշտ օդը նորածնի շուրջպարն էր գծագրում մեխանիկական աշխարհի ճակատին: Վերջին ճանճերը խուճապահար բզզում էին տան սենյակներում: Մի քանի վայրկյանով բնությունը հնազանդվում էր ապաշնորհ գրողի մտքերին, և նա մատները ճզմելով ժամանակի ֆսսոցի մեջ՝ սկսում էր գրել. «Անունս Ամաս է: Անվանս նման իմ ամբողջ կյանքը […]

ԱՅՍՊԵՍ / Սաթենիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Երկու զույգ գուլպա կրծքիս սեղմած՝ գնում եմ ավտոկայան: Որոշել եմ: Ոչինչ, որ փող չունեմ, այս անգամ ինքս չեմ գնա, գուլպաները կգնան: Տղայիս գուլպաներ են հարկավոր: Նամակում էր գրել. «Մամ ջան, մի քանի նասկի կբերես…»: Այո՛, չեմ կարող հանգիստ քնել, պիտի ուղարկեմ, չուղարկեմ՝ ամեն վայրկյան աչքիս առջև ու սրտումս կզգամ որդուս բոբիկ ոտքերի մրսելը… Եվ մի […]

ԱՄԵՆՕՐՅԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ / Սամվել ԿՈՍՅԱՆ

Կամրջի բազրիքին հենված աղջկա դիրքը կասկածելի թվաց: Հերթական ինքնասպանը, մտածեց: Արագացրեց մեքենայի ընթացքը, սակայն կտրուկ միջամտությունը կարող էր արագացնել աղջկա գործողությունները: Արգելակեց մոտ քսան մետր հեռու, իջավ մեքենայից ու փորձեց աննկատ մոտենալ: Աղջիկը շարունակում էր նույն դիրքով կանգնած մնալ, հայացքը կամրջից ներքև: Համարյա վազելով հասավ նրան ու ամուր բռնեց թևից: – Գժվե՞լ ես: – Այլ […]

ԲՈԼԵՐՈ / Կլարա ԹԵՐԶՅԱՆ

Ամառ էր, շոգ ամառ: Արան ու Անուշը հանգստանում էին Սև ծովի ափին: Լույսը դեռ չբացված՝ գնում էին լողափ՝ դիմավորելու արևածագը: Երկնքի մոխրագույնն սկսում էր կարմրել, ու արևը դանդաղ, հանդիսավոր դուրս էր գալիս ծովի միջից՝ բազմելու իր երկնային գահին: Մարդ ու կին արևին ողջունում էին Ռավելի «Բոլերոյով»: Արան սքանչելի ձայն ուներ: Սկզբում, երբ հազիվ երևում էր […]

ԱՆԱՆՈՒՆԸ / Սաթենիկ ՄԿՐՏՉՅԱՆ

Տարիներ առաջ ամեն ինչ ու ամենքին կորցրած, իրենից ու իր տեսակից փախած և իր կամքով հեռավոր ու փոքրիկ քաղաքն ընտրած մարդը, փոքրիկ սրճարանում գլխի թեթևակի խոնարհումներով աջ ու ձախ բարևելով այդ ժամին իրենց մեկ բաժակ գինին կամ մեկ գավաթ սուրճը վայելող հատուկենտ այցելուներին, մինչև կմոտենար ազատ սեղաններից մեկին, թռուցիկ հայացքը սահեցրել էր սրահի անկյունի սեղանին […]

ՁՈՐԸ / Հրաչ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Խուրձը շալակին՝ նստել էր առվի եզրին ու հայացքն ուղղել էր հոսող ջրերին: Ապրելը չէր գալիս, իսկ մեռնելուց վախենում էր: Վերջին շրջանում օրերն անհամ ու անհոտ էին` ասես խանութից առած արևածաղկի ձեթ: Հոտ ես քաշում, հոտ չկա, բերանդ ես առնում ու չես հասկանում՝ ինչ է: Հատկապես էսօր մտքի մեջ սեպի պես խրվել ու դուրս չի գալիս […]