Շնորհավոր 2019 թվական

Սուրեն ՄՈՒՐԱԴՅԱՆ ԻՄ ԱՄԱՆՈՐՅԱ ՄԱՂԹԱՆՔԸ 2019 թ. Ամանորի իմաստը, լեյտմոտիվը սերն է, սիրո թովչանքը, վեհությունը: Չնայած խոզի տարի է, բայց ոչ ոք թող չապրի խոզավարի, սառնաշունչ, փնթի: Մաղթում եմ` Որքան բաժան սրտեր կան, Թող միանան այս տարի, Որքան խռով սրտեր կան, Թող որ հաշտվեն այս տարի: Բոլորը հիշեն. Ով սիրի` նա թև է առնում, Ով […]

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ / Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Ողջո՛ւյն, 2019 Մանուկ ժամանակ մեր փողոցում լսել եմ, ըստ իս, մարդու լավագույն բնորոշումը՝ հոգի մարդ: 2019 թվականը ցանկանում եմ լինի հոգի տարի. Հ – հույս, հավատ քրիստոնեական, հայրենասիրություն, Ո – ոգի, ոգեղենություն՝ մշակույթ, կրթություն, գիտություն, Գ – գոյություն գերազանց, անվտանգ, գիր՝ աղոթքի զորությամբ համախմբող, Ի – իրականության ճշմարիտ ընկալում, նպատակներն իրականացնելու ջանք և խաղաղ աշխատանք: […]

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ

International Writers Association-IWA-ի (Բելգիա) գրական ամենամյա՝ 2018 թվականի մրցանակաբաշխության մրցանակակիրներից մեկն է դարձել արձակագիր, բանաստեղծ Արմենուհի ՍԻՍՅԱՆԸ՝  «Բարձրորակ գրականության, մակարդակի, կատարողականության և հումանիզմի համար»: Share on Facebook

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է արձակագիր ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆԻՆ ծննդյան 70-ամյակի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին Թուղթ առ բարեկամս Սիրելի՛ Մերուժան, սրտանց շնորհավորում եմ 65-ամյակդ, իմ և հավատարիմ գրչեղբայրներիդ անունից ցանկանում երկար տարիների կյանք և ստեղծագործական նորանոր հաջողություններ… Բարեկա՛մս, ավանդական այս բարեմաղթանքից հետո, չակնկալելով նույնիսկ հոբելյարի քո համաձայնությունը, սոսկ քառասնամյա մեր ընկերության երաշխիքով եմ ուզում շարունակել, թեկուզ […]

ՍՈՒՐԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է գրականագետ ՍՈՒՐԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ծննդյան 70-ամյակի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին ԵԶԱԿԻ ՄՏԱՒՈՐԱԿԱՆԸ՝ ՍՈՒՐԷՆ ԴԱՆԻԷԼԵԱՆ (Սուրէն Դանիէլեանի 70 ամեակի առթիւ) Ֆելիքս ԲԱԽՉԻՆԵԱՆ Քնարիկ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ Գրականագէտ, բանասիրական գիտութիւնների դոկտոր, պրօֆեսոր, ՀԳՄ անդամ Սուրէն Դանիէլեանը 70 տարեկան է: Եթէ փորձենք ի մի բերել անցած 70 տարիները, այլ խօսքով՝ տալ հաշուեկշիռը, ապա կարող ենք արձանագրել, […]

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ «ԱՊՈԼՈՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԸ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿՑԻՆ

Սերբական Սրեմսկա Միտրովիցա քաղաքում օրերս տեղի է ունեցել «Ապոլոն» միջազգային գրական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողություն: Մրցանակակիրը մեր հայրենակից, բանաստեղծ, թարգմանիչ, սերբագետ Բաբկեն Սիմոնյանն է: Այդ մրցանակին նա արժանացել է իր ավելի քան քառասունամյա գրական և թարգմանական գործունեության համար: «Ապոլոնը» ամենամյա մրցանակ է և շնորհվում է 1989 թվականից, իսկ 2011-ից այն կրում է միջազգային բնույթ: Առ […]

ՀԱԿՈԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ / Էվանքի կոչնակը

ՀԳՄ վար­չու­թյու­նը շնոր­հա­վո­րում է բանաստեղծ ՀԱԿՈԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ծննդյան 60-ամյակի առթիվ «Գրա­կան թեր­թը» միա­նում է շնորհավորանքին ԼՈՒՅՍԻ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Ամեն իր տիեզերքին բացված պատուհան է: Միսաք Մեծարենց Համակ հայացք եմ` բազմահարկ շենքի պատուհանագոգին հենված: Լույսը թափվում է վրաս, կկոցած աչքերիս պեծպեծում: Դեմքով հպվում եմ լուսամուտին ու մտածում՝ աշխարհի խիղճը թախիծն է: Առջևումս Ծաղկունյաց լեռնաշղթայի երկու լեռներն են՝ բեմի բացված […]

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ  ԵՆՔ

Երևանի քաղաքապետարանի ու Հայաստանի գրողների միության հետ համատեղ Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված Երևանի մասին թատերգության մրցույթի մրցանակակիրներ ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆԻՆ 1-ին մրցանակ «Մի անգամ Երևանումե կատակերգության համար     ՍԱՄՎԵԼ ԿՈՍՅԱՆԻՆ 2-րդ մրցանակ «Եթե Արգիշտին տեսներ…ե կատակերգության համար       ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԻՆ 3-րդ մրցանակ «Սովորական-անսովոր պատմություն. Մարտի 1ե դրամայի համար Share on Facebook

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայողների ռազմահայրենասիրական դաստիարակության, ինչպես նաև Արցախի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները բարձր մակարդակով անցկացնելու գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Երախտագիտություն» մեդալով պարգևատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի կողմից կազմակերպած «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակից ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ: Share on Facebook

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԵԾ ԿՅԱՆՔԸ/ ԱԶԱՏ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է գրականագետ ԱԶԱՏ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ ծննդյան 75-ամյակի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին Փառք Աստծու, մենք հրաշալի պոեզիա ունենք, որով, իսկապես, կարող ենք ներկայանալ և՛ Եվրոպային, և՛ ամբողջ աշխարհին: Բայց այդ հարստագույն պատմության մեջ մի շրջան կա՝ 20-րդ դարի առաջին երկու տասնամյակները նախորդ մի քանի տարիների հետ միասին, որն իր գունագեղությամբ, խորությամբ, խտությամբ […]

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ ԳՐՈՂ, ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ, ԲԺԻՇԿ ԹՈՐՈՍ ԹՈՐԱՆՅԱՆԻ 90-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ ԳՐՈՂ, ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ, ԲԺԻՇԿ ԹՈՐՈՍ ԹՈՐԱՆՅԱՆԻ 90-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ Հարգարժան պարոն Թորանյան, Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքը Ձեր 90-ամյա փառահեղ հոբելյանի առթիվ: Հաճելի է մեզ համար լինել ժամանակակիցը մի մարդու, ով իր ողջ կյանքն ու գործունեությունը նվիրել է հայ համայնքին, մարդկանց առողջությանը, գրականությանն ու ժողովրդի առջև ծառացած խնդիրների […]

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է բանաստեղծ Արմեն Շեկոյանին հոբելյանի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել բանաստեղծ Արմեն Շեկոյանին ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ: Նշելով, որ Արմեն Շեկոյանը հայ գրականության ինքնատիպ ներկայացուցիչներից է, որի ստեղծագործությունները հագեցած են ժամանակի շնչով և բացահայտում են ժամանակակիցների հույզերն ու ներաշխարհը, Հանրապետության Նախագահը մաղթել է նրան քաջառողջություն, ամենայն բարիք և […]

Վեհանոյշ ԹԵՔԵԱՆ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծ ՎԵՀԱՆՈՒՇ ԹԵՔՅԱՆԻՆ ծննդյան 70-ամյակի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին ՄԱՂԹԱՆՈՒԱԳ ՀԱՅԿԻՆ Անհատնեալ ապրում եւ ոռոգում իբրեւ Հրաշախուռն բառեր՝ հողածոյ իգութեանս Ոգեղէն հանդերձ կը մատուցանեն Որ մայրութիւնը հոսի մարմինէս Եւ հոգի դառնայ: Բարձերը գոցած իրենց հառաչանքներու պատեանները Հիմա գարնան տաք մազերը կը հիւսեն երգելով, Լուսաթռիչ պահերը թաքնուած սպասեր էին Որ […]

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 Թ. ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության 2017 թ. պետական մրցանակ շնորհել` գրականության և հրապարակախոսության ոլորտում, ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆԻՆ` «Տուր ձեռքդ, պստլո» վեպի համար:   Մեծարգո պարոն Նախագահ Տիկնայք և պարոնայք Գուրգեն Խանջյանի անունը ժամանակակից հայ արձակի ամենաշրջանառվող անուններից է, և դա պատահական չէ. տարիների, տասնամյակների ընթացքում հայ արձակագիրը […]

ՍՈՒՍԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծուհի ՍՈՒՍԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ծննդյան 70-ամյակի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին ԵԿԵԼ ԵՄ ԽՐՎԵՄ ՀՈՂԴ 1 Իմ աչքերը սև, իմ մազերը սև, Ցորնագույն մաշկս չի համատեղվում կապուտաչյա, շեկ օտար հողի հետ: Հրուշակալեզու ազգերի խոսքը չի համատեղվում երկաթագրիս, Եվ իմ աղոթքը՝ անզարդ ու անբառ լռվում է զուգված այս տաճարներում: Այս տաճարները անհոգ ու […]

ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է գրականագետ ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ծննդյան 70-ամյակի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին ՏԵՍԱՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐՈՒՄԻ ՈՒԺԸ Գիտամանկավարժական աշխատանքին երիտասարդի նույն ավյունով նվիրված պրոֆեսոր Վազգեն Սաֆարյանը նախ` իրեն բնորոշ պարզ հումորով է անցկացնում սերնդափոխության` անընդհատ հիշեցվող պարտադրանքը` ասելով, թե բանասերին միշտ ոչ այնքան սիրելի թիվը մարդուց դուրս գոյություն ունեցող մի վերացարկում է, որը շատ […]

ՎԱՐԴԱՆ ՎԱՆԱՏՈՒՐ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծ, հրապարակախոս ՎԱՐԴԱՆ ՎԱՆԱՏՈՒՐԻՆ ծննդյան 80-ամյակի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին Հույզի մաքրություն *** Ծիծեռնակները քամահրանքով Անցան իմ կողքով – Բանագնացներն ամենաբարի, Հոգուս մեջ լցրին կարոտի ձայներ Սաթե թևերի մեղմ շարժումներով: Ինձ՝ շվարածիս, ընթացքներ տվին, Սպասումների, մտքերի տանջանք Եվ երկմտանքի մի անհաշտություն – Ցրեցին, անցան – Բանագնացներն ամենաբարի… Ես արգելեցի […]

ԺԵՆՅԱ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է գրականագետ ԺԵՆՅԱ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻՆ ծննդյան 75-ամյակի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին ԻՐԱՎ ԳՐԱԿԱՆԱԳԵՏԸ Այս հատկանիշն եմ առանձնացնում Ժենյա Քալանթարյանի բազմահմուտ կերպարի գիտամանկավարժական գործունեության ընդհանրությունից, քանզի այստեղ առավել բացահայտ եմ նշմարում նրա տաղանդի միշտ դեպի վեր ձգտող բացառությունը: Հիրավի բացառություն, ոչ միայն մասնագիտական ձևույթի ֆիզիկական նվիրումով, այլև մտավոր ներգոյի հայտնության առասպելով: Այս իմաստով […]

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Ծննդյանս 65-ամյակի կապակցությամբ բազմաթիվ շնորհավորանքներին ի պատասխան, հայտնում եմ խորին շնորհակալությունս ուշադրության և բարեմաղթանքների համար, որոնց հասցեատերը նաև Հայաստանի գրողների միությունն է: Հուսով եմ, որ բոլորիս համատեղ ջանքերը կնպաստեն 21-րդ դարին համահունչ և համարժեք հայ գրականության ստեղծմանը, աջակցմանն ու հանրահռչակմանը: Հարգանքով` Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ   ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ, ԲԱՆԱՍՏԵՂԾ ԷԴՎԱՐԴ […]

ՎԱԶԳԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է գրականագետ ՎԱԶԳԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ծննդյան 80-ամյակի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին ՀՀ Գիտությունների վաստակավոր գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր պարոն Վազգեն Գաբրիելյանին Հարգելի պարոն Գաբրիելյան. Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան հոբելյանի առթիվ: Հայ գրականությունն ու գրականագիտությունը մշտապես գտնվում են Ձեր ստեղծագործական ջանքերի և անխոնջ գիտահետազոտական գործունեության առանցքում: Մեծ է Ձեր ներդրումը մեր մշակույթի, […]