ՈՒՍՈՒՑՉԻ ԿԱՏԱՐԵԼԱՏԻՊ 10 ՀԱԶԱՐ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ս­տե­փա­նա­կեր­տի «Ո­գի-­Նաի­րի» հրա­տա­րակ­չութ­յու­նը՝ «­Գեղart»  հան­դե­սի մա­տե­նա­շա­րով, հրա­տա­րա­կել է հեր­թա­կան՝ Կոն­ֆու­ցիո­սի «Զ­րույց­ներ» գիր­քը: «Զ­րույց­նե­րը» դա­րե­րի ըն­թաց­քում բազ­մա­թիվ մեկ­նա­բա­նութ­յուն­նե­րի են ար­ժա­նա­ցել ա­մե­նա­տար­բեր հե­տա­զո­տող­նե­րի կող­մից, ո­րոնց շար­քում Չի­նաս­տա­նում ար­դի կոն­ֆու­ցիա­գի­տութ­յան հե­ղի­նա­կա­վոր ա­նուն­նե­րից է Յան Բոձ­յուն, և ն­րա աշ­խա­տա­սի­րութ­յամբ կազմ­ված սույն գիր­քը թերևս ա­մե­նա­նշա­նա­կա­լիցն է նմա­նօ­րի­նակ ուսում­նա­սի­րութ­յուն­նե­րից: «Զ­րույց­նե­րը» ա­ռա­ջին ան­գամ հնա­րա­վո­րութ­յուն են տվել մեր ըն­թեր­ցող­նե­րին առնչ­վե­լու Կոն­ֆու­ցիո­սին՝ նրա բնա­գիր […]

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԸ / Հովհաննես ԱՅՎԱԶՅԱՆ

Հովհաննես ԱՅՎԱԶՅԱՆ Հանրագիտարանի գլխավոր խմբագիր-տնօրեն «Հայկական հանրագիտարան» հրատարակչությունը լույս է ընծայել «Հովհաննես Թումանյան. հանրագիտարանը», որը մեզանում առաջին գրական հանրագիտարանն է, նաև՝ հոբելյանական. նվիրված է Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 150-ամյակին: Հանրագիտարանը բանաստեղծի գրական ժառանգությունը, թումանյանագիտության հիմնական նվաճումները, Թումանյանի հայ և համաշխարհային գրականության հետ առնչությունները, հայ մշակույթում նրա ստեղծագործությունների տարատեսակ դրսևորումները, նրա բազմաբեղուն ազգային-հասարակական գործունեության պատմությունն ամփոփող […]

ՄԵՐ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻ ԱՐԽԵՏԻՊ / Հակոբ ՄՈՎՍԵՍ

Հովհ. Թումանյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ «Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել բանաստեղծի երկերի գերմաներեն ժողովածուն` հայտնի թարգմանիչների թարգմանությամբ: Այն կազմել է Ծովինար Հակոբյանը: Ներկայացնում ենք գրքի առաջաբանը: Կյանքի վերջում մի խոսակցության ժամանակ Ռայներ Մարիա Ռիլկեն խոստովանել է, որ ինքը Շեքսպիրի «Համլետը» չի կարդացել: Զրուցակցի տարակուսանքին նա ապշեցուցիչ պատասխան է տվել. «Ի՞նչ կա զարմանալու. բաներ կան, որոնք […]

Լույս են տեսել «ՄԵԿ ՊԱՏՄՎԱԾՔ» մատենաշարի 1-5-րդ հատորյակները

    2019 թվականի հունվարից արձակագիր Սմբատ Բունիաթյանը կյանքի է կոչել «Մեկ պատմվածք» մատենաշարը` հանդես գալով իբրև հրատարակիչ, գլխավոր խմբագիր և թարգմանիչ: Մատենաշարով ներկայացվում են համաշխարհային գրականության լավագույն պատմվածքներ` նոր թարգմանությամբ: Առաջիկայում կտպագրվեն նաև ժամանակակից հայ արձակագիրների ստեղծագործություններ: Բոլոր պատմվածքները հայ ընթերցողին են ներկայացվում առաջին անգամ:   Հատորյակ 1 Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ – «Սպասելու իրավունքը»:   […]

ԷԴՈՒԱՐԴ ԱՎԱԳՅԱՆԻ ԱՆՏԻՊ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ / Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

  Էդուարդ Ավագյանը 1967-ից ԽՍՀՄ գրողների միության անդամ էր և գրական հանրությանը հայտնի է իր բանաստեղծություններով, արձակով ու թարգմանական հարուստ գործունեությամբ: Հայերենի, ռուսերենի, անգլերենի իմացությունը, գեղարվեստական ճաշակը նպաստել են, որ նրա հայերենով են հնչել Ջեկ Լոնդոնի բազմաթիվ գործեր, Պ. Շելլիի ընտիր քերթվածները, Ֆրանչեսկո Պետրարկայի սոնետներն ու կոնցոնները, Նիկոլայ Նեկրասովի բանաստեղծությունները, Միխայիլ Պրիշվինի պատմվածքներն ու վիպակները, […]

ՆՈՐ ԳԻՐՔ 

  Իտալիայի մայրաքաղաք Հռոմում  Գրական միջազգային փառատոնի (Maria Cumani Quasimodo) և  Aletti հրատարակչության համատեղ ծրագրերի շրջանակում իտալերեն լույս է տեսել արդի հայ բանաստեղծ Սլավի-Ավիկ Հարությունյանի  «ՄԻԱՅՆԱԿ ԹՌՉՈՒՆ» (L’uccello Solitario) բանաստեղծությունների ժողովածուի առաջին տպաքանակը: Բանաստեղծությունները իսպաներենից իտալերեն է թարգմանել  Անաիդա Սանգուինո Կարդենասը (Anaida Sanguino Cոrdenas), գրքի գրական գործակալն է Անահիտ Խաչատրյան-Ավագյանը, դիզայն-ծրագրերի հեղինակը Վալենտինա Մեոլան է […]

ԿԱՐԼՈՍ ԵՂԻԱԶԱՐԵԱՆԻ «ԿՍՄԻԹՆԵՐ»- Ը / Թորոս ԹՈՐԱՆԵԱՆ

Բոլորովին պատահաբար ծանօթացայ այս հեղինակին, երբ նոյն վայրկեանին դարակէ մը դուրս բերելով գիրք մը, նուիրեց ինծի իր «Կսմիթներ» հատորը: Այդ անմիջականութիւնը մղեց զիս, որ նոյն օրը կարդալ սկսիմ այս իրապես հետաքրքրական գործին 190 էջերը, ինծի համար բացայայտելով երգիծելու ջիղ ունեցող հեղինակ մը, որ անպայման անցած էր դպրոցէն Պարոնեանի, Օտեանի, Լեռ Կամսարի ու Գուրգէն Մահարիի, անշուշտ […]

ԵՐԵՔ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԻՐՔ

  Հասմիկ ՍԻՄՈՆՅԱՆ Երբ անհաջողություններ եմ ունենում կամ անլուծելի թվացող տհաճություններ, փոքրիկ տոներ եմ ստեղծում ինքս ինձ համար և ինձ թույլ եմ տալիս շռայլումներից լավագույնը՝ վերընթերցումի շռայլությունը: Գրքերը կարդում եմ մատիտանշումներ անելով, ընդգծելով, սրբագրելով, ուրախ կամ տխուր ժպիտներ դնելով, մեկնաբանություններ թողնելով, որոշ ժամանակ անց իմ իսկ մեկնաբանության հետ չհամաձայնող կամ թանձրաշերտ ընդգծում-հաստատումով, մի խոսքով՝ տոնն […]

ՎԵՐՋԱՊԵՍ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ / Արտեմ ՍԱՐԳՍՅԱՆ

Վերջապես ընթերցողի սեղանին են «Հայոց լեզվի բարբառային բառարանի» յոթ հատորները: Բառարանը ներկայացնում է հայոց լեզվի 200-ից ավելի բարբառների ու խոսվածքների բառամթերքը՝ ոճական արտահայտություններով, կայուն կապակցություններով և դարձվածներով: Բառարանի հեղինակներն են ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բառարանագրության և բարբառագիտության բաժինների մի խումբ աշխատակիցներ (երախտաշատ հայագետներ Թամար Չիլինգարյանը, Աշխեն Հակոբյանը, Գասպար Գասպարյանը, Ահարոն Գրիգորյանը և […]

Լույս է տեսել նոր գիրք

Զավեն Ավետիսյանի «Ե դարի հայ պատմագրության տիպաբանությունը» ուսումնասիրության մեջ փորձ է արվում Ե դարի պատմագրությունը դիտել տիպաբանական մեթոդի լույսի ներքո: Ուշադրություն է դարձվում պատմագրական երկերում առկա ներդիր ժանրերին իբրև ինքնանկախ տիպեր` պահպանելով ժանրային համադրականության օրենքները: Սրանց գումարվում են նաև տիպային հատկանիշներ ունեցող այլ դրսևորումներ, որպիսիք են ճակատամարտերը, կաշառքը, թագադրումը, ոճիրը և պատիժը, ինչպես նաև մենախոսություններն […]