ՄՏՈՐՈՒՄՆԵՐ  ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՃԱՆԱՉՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ / Հրաչյա  ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

  – Ո՞րն է «Հայ գրականությունը թարգ­մա­­նություններում» ծրագրի առաքելու­թյու­նը: – Մենք հաճախ ենք զարմանում, թե ինչու հայ գրականությունն արտերկրում իր արժանի խանդավառությունը կամ հետաքրքրությունը չի հարուցում, թե ինչու երբեմն թարգմանվում ու հրատարակվում են գրքեր, որոնք այդպես էլ հավուր պատշաճի արձագանք չեն գտնում: Մեր զարմանքն այդքան մեծ չէր լինի, եթե իմանայինք, որ ժամանակին հրատարակիչ չեն կարողացել […]

ԺԱՆՐԸ ՄՇԱԿՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԱՐ ԽՆԴԻՐՆ Է / Սլավի-Ավիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

– Ժանր և ոճ, որքանո՞վ է նրանց միջև կապը օրգանական և անխզելի: – Ժանրերի խնդիրն այսօր համարվում է ամենահստակներից, բայց ինչքան էլ տարօրինակ թվա` ամենաքիչ մշակվածն է: Այս խնդրի շուրջ ընդհանուր համաձայնություն առայժմ չկա: Բազմաժանրությունը և ժանրերի սահմանների լղոզվելը մշակույթի զարգացման բնականոն ընթացքն են: 20-րդ դարում ժանրի վերաբերյալ առաջացավ մի բոլորովին այլ, խորը պատկերացում ռուսական […]

Ողբերգականն անգամ ամենաթանձր երգիծանքի խորքում / Արքմենիկ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

– Երբ մեզանում միջավայրն այդքան հարուստ է հումորային իրավիճակներով և դեմքերով, ինչո՞ւ մեր գրականության մեջ երգիծանքի ժանրի շնչառությունը չի զգացվում: – Ընդհանրապես, հայ գրողի ու հայերեն տեքստի հակվածությունն այնքան խոր ու մեծ է դեպի ողբերգականը, որ տարբեր ժամանակներում մեր գրականության մեջ երևանվող երգիծական նշմարներն ու Հակոբ Պարոնյանի, Երվանդ Օտյանի, Լեռ Կամսարի ու Նշան Պեշիկթաշլյանի շքեղ […]

ԺԱՄԱՆԱԿՆԵՐՆ ԱՅՆ ՉԵՆ / Սերգեյ ՄՈՒՐԱԴՅԱՆ

  – Հայ-ռուսական գրական կապերը միշտ էլ առաջնային են եղել: Ի±նչ վիճակ է այսօր: – Նախկինում հայ-ռուսական գրական կապերի վերաբերյալ գրականագետները թեկնածուական, դոկտորական էին պաշտպանում: Այժմ ժամանակներն այն չեն: Սակայն, ի երջանկություն մշակութասերների, գիտակցությունը, բնազդները, զգացմունքներն ավելի պահպանողական երևույթ են, քան քաղաքականությունը: Հետաքրքրությունը միմյանց մշակույթի և գրականության նկատմամբ, բարեբախտաբար, երկու երկրներում էլ պահպանվել է: Հարցն […]

Գրաքննադատության պարտքն է հանդես գալ որպես «դժգոհ» ընթերցող / Արծրուն ԱՎԱԳՅԱՆ

  – Գրաքննադատությունը համընթա՞ց է հայ  արդի գրականությանը: – Հարցումը մի փոքր շրջենք՝ գրականությունը հնարավորություն տալի՞ս է, որ գրաքննադատությունը, եթե չասենք, համընթաց քայլի, գոնե իր հետևից հասնի: Ի չգոյե ուժեղ գրականության, չի կարող լինել ուժեղ գրաքննադատություն: Խթանիչը, լիարժեք գրաքննադատության գոյությունը պայմանավորված է իսկական ու բարձր գրականության առկայությամբ: Բայց հարցը ոչ միայն նրանում է, թե այս […]

Հանդիսատեսն ուզում է լսել իր խնդիրների մասին / Անուշ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ

– Այն տպավորությունն է, որ անբավարար է հայ ժամանակակից դրամատուրգիայի ներկա­յությունը մեր թատրոնների խաղացանկում: Մտավա­խություն չկա՞, որ ազգային դրամա­տուրգիան ևս կարող է հայտնվել Կարմիր գրքում: – Հայ ժամանակակից թատրոնում արդի դրաման իր տեղն ունի, սակայն փոքր տոկոս է կազմում խաղացանկերում: Վերջին տասնամյակում մի քանի դրամատուրգների անուններ մշտապես շրջանառության մեջ էին, անգամ մի հետաքրքիր միտում էր […]

ԱՊԱԶԳԱՅԻՆ Է ԳԻՐՔԸ ԴՈՒՐՍ ՄՂԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ / Արմեն Ավանեսյան

– Որո՞նք են արդի հրատարակչական ոլորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրները: – Հայաստանի անկախացումից հետո ինչպես մի շարք ոլորտներ, այնպես էլ հրատարակչական ոլորտը, կարելի է ասել, կաթվածահար եղավ: Այնուհանդերձ, 2000 թվականից հետո որոշակի ակտիվություն առաջացավ, որը հատկապես պայմանավորված էր պետական քաղաքականությամբ: Կարելի է ասել, որ այսօրվա առկա գրահրատարակչական դաշտի բազմազանությունը ձևավորվել է վերջին 15 տարիներին կատարված աշխատանքների […]

Խնդիրը տաղանդն է / Թադևոս ՏՈՆՈՅԱՆ

– Այսօր քչերն են անդրադառնում մանկապատանեկան գրականությանը, ինչո՞ւ, եթե պահանջարկը չի նվազել: – Երբ 1984 թ. աշխատանքի էի անցնում մանկապատանեկան «Պիոներ» (այժմ`«Աղբյուր») ամսագրում, գլխավոր խմբագիր Անահիտ Սահինյանը հարցրեց` արդյո՞ք երեխաների համար գրում եմ, ու շեշտեց, որ առանց դրա մանկապատանեկան ամսագրի խմբագրությունում հնարավոր չէ աշխատել, ու լավ գրողը նա է, ով կարողանում է գրել նաև երեխաների […]

ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԻ ՄԵՐ ՏՈՀՄԸ / Կարինե ԱՇՈՒՂՅԱՆ

– Արդյոք կարևո՞ր է գրողի սեռը… – «Պոեզիան մի բան է, որ, այնուամենայնիվ, հողից վեր է, թեկուզ՝ մեկ սանտիմետրով, բայց այդ մեկ սանտիմետրը բարձրանալով՝ մոտեցնում է երկնքին: Եվ եթե երկինքը կարևոր է, եթե երկինքը ամենակարևորն է, ուրեմն՝ պոետը նույնպես կարևոր է և անհրաժեշտ»: Մ. Ցվետաևա Մի՞թե այս մտքի հետ համաձայն բանաստեղծի կամ ընթերցողի համար կարևոր […]

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՆ՝ ԻՐ ՀԵՔԻԱԹԸ / Սամվել ԿՈՍՅԱՆ

– Վերջին շրջանում հեքիաթին քչերն են անդրադառնում: Արդյո՞ք հասարակության համար հեքիաթն այլևս կորցրել է իր երբեմնի նշանակությունը: – Թեև զարգացած տեխնոլո­գիաների դարաշրջանում մարդկության, մասնավորապես երեխաների միջավայրում շատ բաների հետ նաև հեքիաթներն են փոխարինվել համակարգչային խաղերով, հեռախոսներով և համացանցով, սակայն անառարկելի է, որ հեքիաթն ու հեքիաթայինը շարունակվելու են այնքան, որքան մեր մոլորակի վրա կարող է կյանքը […]

Ի՞ՆՉ ԱՐԺԵՔ ՈՒՆԵՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ / ՆԱՆԵ

– Որո՞նք են այն չափանիշները, որոնցով հնարավոր է գնահատել արդի մշակույթի և հոգևոր դաշտի բացթողումներն ու ձեռքբերումները: – Կյանքը ամեն բանից առաջ պատասխանատվություն է, և ամեն ոք հարկ է, որ հասկանա՝ որն է իր առաքելությունը, իր անելիքը, ո՞րը՝ Երկիր մոլորակի ափերին իր կարճատև ներկայության իմաստը: Օրենսդրական ձևակերպումները, հասարակության՝ երբեմն չափազանց խիստ թվացող չգրված, սակայն գրվածներից […]

ԳՐՔԻ ԵՐԿՈՒ ՏԱՐԲԵՐԱԿ / Սուսաննա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

– Էլեկտրոնային գիրք. ի՞նչ է այն հեղինակի համար և որքանո՞վ է նպաստում գրականության տա- րածմանը: – Ճիշտն ասած, հոգեբանորեն ինձ համար տարբերություն կա՝ գիրքս թղթայի՞ն, թե՞ էլեկտրոնային տարբերակով է հրատարակվում: Թղթային տարբերակն ավելի իրեղեն ու իրական է, ավելի վստահություն ներշնչող: Այն կարող ես վերցնել, նվիրել, տեսնել խանութի ցուցափեղկում, շոշափել, հանդիպումների ժամանակ հետդ տանել և այլն: […]

Խոսքի ուղերձը / Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ

– Արդյոք հայերենը թույլ չի՞ տալիս լիարժեք արտահայտվելու, որ մեր ազգաբնակչությունն այսօր դիմում է օտար բառերի ու արտահայտությունների օգնությանը: – Առաջին հայացքից տեղին կլինի ասել, որ սա ազգաբնակչության լայն շրջանակների մայրենի լեզվի թերի իմացության և խոսքի մեջ անփույթ լինելու սովորության հետևանք է: Արդի հայերենը (նույնիսկ բարբառային ձևերն էլ չհաշված) հարուստ և բազմաշերտ լեզու է՝ բառաձևերի […]

Մանվել ՄԻԿՈՅԱՆ / «Իսկական գրողը չպետք է արդարացնի պետության հույսերը»

– Այսօր համարյա բոլոր ժանրերով բազմազան գրքեր են հրատարակվում, սակայն դրանցից քչերն են արժանանում ընթերցված լինելուն: Գրականության հասարակական նշանակությո՞ւնն է նվազել, թե՞… – Բոլորին է հայտնի, որ այսօր գեղարվեստական գրականության հրատարակչական ոլորտում քաոսային իրավիճակ է տիրում: Բացառությամբ մի քանի լուրջ հրատարակչությունների, Հայաստանում տպագրում են հազարավոր գրքեր, որոնք գեղարվեստական արժեք չունեն: Իսկ այն հեղինակները, ովքեր ստեղծում […]

Բանավիճելու ունակությունը / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

– Լրատվամիջոցներում հազվադեպ են դարձել գրական բանավեճերը: Արդյո՞ք մեր գրականության բոլոր խնդիրները լուծ­ված են, և մեզ մնում է պարզապես հետևել նրա «խաղաղ» ընթացքին: – Բանավեճերը գրական կյանքի շարժիչ ուժն են: Մտքերի, կարծիքների, տեսակետների փոխանակությունը, շատ դեպքերում նաև բախումը, հանգեցնում է նոր, ժամանակի ոգուն արձագանքող գաղափարների ու մտայնությունների ի հայտ գալուն, ինչը, անկասկած, նպաստում է գրական […]

«Ի՞ՆՉ ԱՐԺԻ ԳՐՔԻ ԿԻԼՈՆ» / Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ

– Այսօր համարյա բոլոր ժանրերով բազմանուն գրքեր են հրատարակվում, որոնք վաճառվում են, նվիրվում, սակայն, ավա՜ղ, դրանցից քչերն են արժանանում ընթերցված լինելու երջանկությանը: Նման իրավիճակն ինչո՞վ է պայմանավորված: – Առաջ… Առաջ՝ այսինքն՝ Խորհրդային Հայաստանում, գեղարվեստական գրքեր տպագրող միայն մեկ հրատարակչություն կար: Պետական: Հեղինակի ձեռագիրը նախ երկու ներքին գրախոսության էր տրվում, եթե երկուսն էլ դրական էին լինում, […]

ՄԵԾ ՍԵՐ / Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

– Գարունը եղել և մնում է այն աղբյուրը, որը թույլ է տալիս ստեղծագործողին ընդարձակել ներշնչանքի և մտահղացում- ների շրջանակը: Ի՞նչ է տվել Ձեզ այս գա- րունը: – Մի կերպ պատուհանին հասա ու անակնկալի եկա: Կեռասենու ճյուղերը ճերմակով էին պատած: Վիրահատությունից հետո մի շաբաթ անկողնուն գամված՝ չէի զգացել, որ անսովոր տաք ձմռանը կարող էր գարնան կեսին […]

ԽՈՍՔԻ ԵՎ ԳՈՒՅՆԻ ԱՐԺԵՔԸ / Արևշատ ԱՎԱԳՅԱՆ

– Կան բանաստեղծներ, ովքեր նաև նկարում են, նկարիչներից ոմանք էլ բանաստեղծություններ են գրում: Ինչո՞ւ, երբ թվում է՝ ստեղծագործողի ինքնարտահայտման համար, առանձին վերցրած, կարծես բավարար են և՛ բանաստեղծության, և՛ նկարչության հնարավորությունները: – Բան ստեղծելու` բանաստեղծելու, նկարելու, երգելու, պարելու և մյուս ստեղծագործական շնորհների ներունակությունը մարդկանց տրված է նախաստեղծ ժամանակներից: Ամեն մարդ օժտված է որոշակի հակումներով, և դրանք […]

ԵԹԵ ՈՐԴԵԳՐԵԼ ԵՍ ԳՐՈՂԻՆ… Ռուզան ԱՍԱՏՐՅԱՆ

Հրապարակախոսությունն այն ժանրն է, որին դեռևս անտիկ աշխարհից որոնել են մարդիկ որպես քաղաքացիական ռազմավարություն: Տեղին ու իմաստուն միտքը միշտ էլ բանակներ է ղեկավարել, և խոսողն ու գրողը անպայման փորձված իմաստախոս պիտի լինեին… Հայ իրականության խորհրդային շրջանի այդ անհատականություններից էին Հովհ. Թումանյանը, Անահիտ Սահինյանը, Սիլվա Կապուտիկյանը, Պարույր Սևակը, ավելի ուշ շրջանում՝ Վարդգես Պետրոսյանը, Աղասի Այվազյանը, Արմեն […]

ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ / Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

– Լույս է տեսել Սփյուռքահայ օտարագիր և հայագիր գրողների խորհրդաժողովի զեկուցումների և ելույթների «Դեպի ակունքը լույսի» խորագրով ժողովածուն, ինչպես նաև հայ կին գրողների ռուսերեն անթոլոգիան: Թեև բովանդակությամբ տարբեր, սակայն երկու ժողովածուների առաքելությունը նույնն է` հայ գրականության և հայ գրողների հանրաճանաչումը: Հետաքրքիր է Ձեր կարծիքը: – Ես խոստացել էի, որ «Ժամանակակից հայ գրողն ու գրականությունը 21-րդ […]