ՀՐԱՉՕ – 85

*** Բո­լոր ըն­կեր­նե­րիդ մա­սին դու միշտ քո ա­սե­լիքն ու­նեիր, քո ջերմ խոսքն ու­նեիր: Քո 75-ամ­յա­կին գրող­նե­րի տան դահ­լի­ճում ժպտա­ցինք ի­րար, ող­ջա­գուր­վե­ցինք, հասց­րե­ցիր շշու­կով մի եր­կու գո­վես­տի խոսք ա­սել հար­սիդ՝ Ար­ևի­կի մա­սին. «Եր­կու օր ինձ հա­տուկ պատ­րաս­տել է այ­սօր­վան, որ ես ա­մուր զգամ ինձ»: Ար­ևի­կը ջա­նա­ցել էր, և դու այդ մի քա­նի ժա­մը ա­ռույգ էիր, ու­րախ: […]

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

­Ցա­վով տե­ղե­կա­ցա բա­նաս­տեղծ Ռազ­միկ Դա­վո­յա­նի մահ­վան մա­սին: Պա­րոն Դա­վո­յա­նը ժա­մա­նա­կա­կից հայ գրա­կա­նութ­յան նշա­նա­վոր ներ­կա­յա­ցու­ցիչ էր, ա­վե­լի քան 40 ժո­ղո­վա­ծո­ւի և գրքե­րի հե­ղի­նակ, ում ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը տպագր­վել են նաև ար­տերկ­րի մի շարք պար­բե­րա­կան­նե­րում: Մեծ է նրա ներդ­րու­մը հայ ժա­մա­նա­կա­կից գրա­կա­նութ­յան զար­գաց­ման գոր­ծում: Իմ խո­րին ցա­վակ­ցութ­յուն­ներն եմ հայտ­նում պա­րոն Դա­վո­յա­նի հա­րա­զատ­նե­րին ու գոր­ծըն­կեր­նե­րին: ՀՀ ­Վար­չա­պետ Նի­կոլ Փա­շին­յա­ն *** […]

ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆ – 75

…ՈՒ  ԱՆՑՅԱԼԴ  ԱՅՆՔԱՆ  ՆԵՐԿԱ  Է   Շատ  թախ­ծա­լի է, երբ մար­դու ծննդյան օ­րը չես կա­րող սեղ­մել ձեռ­քը, սրտա­բուխ խոս­քեր ա­սել կամ գո­նե զան­գա­հա­րել, լսել  քեզ հա­րա­զատ ու մտե­րիմ ձայ­նը  ու  հա­վա­տալ, որ  պար­տա­դիր չէ վա­ղը, բայց  մի քա­նի օր կամ ո­րոշ ժա­մա­նակ հե­տո ան­պայ­ման  կտեսն­վեք ու նախ­կին հան­դիպ­ման կի­սատ զրույ­ցը կշա­րու­նա­կեք, կամ մի  ինչ-որ խոս­քից մի […]

ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ

Կ­յան­քից հե­ռա­ցել է ար­ձա­կա­գիր, հրա­պա­րա­կա­խոս, թարգ­մա­նիչ և հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ Լևոն Ադ­յա­նը: Լ­ևոն Ադ­յա­նը ծնվել է 1940 թ. օ­գոս­տո­սի 3-ին, Ար­ցա­խի Մար­տա­կեր­տի շրջա­նի Չլդ­րան գյու­ղում։ Եր­կար տա­րի­ներ աշ­խա­տել է որ­պես «Գ­րա­կան Ադր­բե­ջան» հան­դե­սի ար­ձա­կի բաժ­նի վա­րիչ, այ­նու­հետև՝ բա­ժին­նե­րի վա­րիչ, ի տեղ գլխա­վոր խմբագ­րի։ Ե­ղել է Ադր. ԽՍՀ ԳՄ հայ­կա­կան բա­ժան­մուն­քի նա­խա­գա­հի տե­ղա­կալ և մա­մու­լի պե­տա­կան կո­մի­տեի […]

ՄԱՆՈւԵԼ ԱԴԱՄԵԱՆ

­Խոր ցա­վով տե­ղե­կա­ցանք, որ Լոն­դո­նում իր երկ­րա­յին կյան­քին հրա­ժեշտ է տվել ՀԳՄ ար­տա­սահ­ման­յան ան­դամ, տա­ղան­դա­վոր բա­նաս­տեղծ և թա­տե­րա­գիր, ազ­գա­յին-մշա­կու­թա­յին գոր­ծիչ Մանուել Ա­դամեա­նը։ Ծն­վել է Լի­բա­նա­նում: Նախ­նա­կան կրթութ­յու­նը ստա­ցել է Աբ­գար­յան ազ­գա­յին վար­ժա­րա­նում: 1963–68 թթ. ու­սա­նել է ԵՊՀ բա­նա­սի­րա­կան բա­ժան­մուն­քում, այ­նու­հետև, վե­րա­դառ­նա­լով Բեյ­րութ, վա­րել է Սա­հակ-­Մես­րոպ­յան դպրո­ցի տնօ­րե­նի պաշ­տո­նը՝ միա­ժա­մա­նակ դա­սա­վան­դե­լով Եր­վանդ Հ­յու­սիս­յան հա­յա­գի­տա­կան ամ­բիո­նում: Դա­սա­վանդ­մա­նը […]

ԱՆԱՀԻՏ ԹՈՓՉՅԱՆ

­Վար­չա­պետ ­Նի­կոլ ­Փա­շին­յա­նի ցա­վակ­ցա­կան ու­ղեր­ձը ՀՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ Ա­նա­հիտ ­Թոփչ­յա­նի մահ­վան կա­պակ­ցութ­յամբ. «­Մեծ ցա­վով ստա­ցա ՀՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ, ար­ձա­կա­գիր, թարգ­մա­նիչ Ա­նա­հիտ ­Թոփչ­յա­նի մահ­վան լու­րը: Ն­շա­նա­կա­լի է նրա ա­վան­դը մեր թա­տե­րա­կան կյան­քը հարս­տաց­նե­լու գոր­ծում: ­Տի­կին ­Թոփչ­յա­նը թատ­րո­նում, կի­նո­յում, հե­ռուս­տա­թատ­րո­նում, ռա­դիո­թատ­րո­նում ու­նե­ցել է բեղմ­նա­վոր կա­րիե­րա՝ իր կեր­տած դե­րե­րով հարս­տաց­նե­լով հայ թատ­րոնն ու կի­նոն: ­Տա­ղան­դա­վոր ար­տիս­տը հիմ­նադ­րել է […]

Վաչագան Մանուկյան

­Վա­չա­գան ՄԱՆՈՒԿՅԱՆ   ՄԱՀԻՑ ՅՈԹ ՐՈՊԵ ԱՌԱՋ, ԿԱՄ ՈՒՂՂԱԿԻ՝ ԳՆԴԱՊԵՏԸ…*   Ն­րան ոչ ոք չէր նե­ղաց­րել… ­Ման­կութ­յան ան­թիվ հե­քիա­թա­յին գե­ղե­ցիկ գույ­նե­րից բա­ցի, ներ­սում մեծ ցավ ու­ներ պա­հած, որն անխ­նա հո­շո­տում էր ի­րեն, իր իսկ ներ­կա­յում․․․ ­Զո­րացր­վե­լուց հե­տո սի­րում էր նա­յել հրաշք դպրո­ցա­կան­նե­րին, ու­սա­նող­նե­րին՝ մտո­վի հաս­նե­լով հու­շե­րի գե­ղե­ցիկ ամ­րո­ցը… Ան­ներ­դաշ­նա­կութ­յան ծան­րութ­յու­նը կրե­լով՝ հյուծ­վում, ինք­նաոչն­չա­նում էր՝ խա­ղա­ղութ­յան, […]

«ՀՄԱՅԱԳԻՐԸ» ԿԱՄՈՒՐՋ` ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ՀՈԳՈՒ ՄԻՋԵՎ / Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ

    Եվ թեև ոչինչ չի կրկնվելու` ես երջանիկ եմ դարձյալ` լի-ու-լի: Կարինե Աշուղյան   Հայկյան տոմարով Արեգ ամսվա գիշերահավասարի օրն է ծնվել իմ բանա­ստեղծ քույր Կարինե Աշուղյանը, և այսօր, ծննդյան տոնի խնդությամբ, կարոտով, միաժամանակ` լուսավոր թախիծով, նորից ձեռքս եմ վերցրել նրա վերջին` «Հմայագիր» ժողովածուն… Լռության մասին գրերը կարմրում են իրենց` անգամ չնչին չափից, պատահում […]

Երվանդ ՊԵՏՐՈՍՅԱՆ – 80

    ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ ՄԵՆՔ ԴԱՌՆԱԼ ՎԵՐՀՈՒՇ   1. Որքան էլ լավատես ու վստահ, Որ կելնենք տեղից էլ անհնար, Որքան էլ… թվա աշխարհը Շանթարգել մեկմեկու համար, Բայց էլի տագնապը ծակում է Իմ սիրտը, երբ շուրջս եմ դիտում. Ուրագ են չորս կողմը, որոնց Ծառերը փորձով չեն հավատում:   2. Ուրագ են, ու ծառ ենք մի տեղ… […]

Հավաքական ուժի պատգամը / ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆ

Հայերս անցյալի փառավոր ուղի ենք անցել, ինչպես 1500 տարի առաջ Մ. Խորենացին է գրել՝ «Թեպետ մենք փոքր ածու ենք և թվով շատ սահմանափակ ու զորությամբ թույլ…, բայց և այնպես մեր երկրումն էլ գրելու և հիշատակելու արժանի շատ սխրագործություններ են կատարվել»: Սակայն հայոց պատմությունն ունի մի անբարետես երես, որի անունը ազգային անմիաբանության ախտանիշ է: Մենք անմիաբան […]

ՎԱՐՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Սիրելի՜, հարազատ, անդադրում, պայծառ Վարսիկ Գրիգորյան… Ի՜նչ լավ էր այն օրը, ի՜նչ ուրախ էինք, որ Հասմիկի, Ձեզ խնամող Կարինեի հետ նշում էինք Ձեր ծննդյան 94-ամյակը… Ի՜նչ ուրախանալ գիտեիք… Հարազատս, երեխայի հմայվածությամբ Ձեր աչքերը չեմ մոռանա երբեք, և շատերը չեն մոռանա… Անդադրում… Ձեր զարմանահրաշ հիշողությունը… Երբ մի երկվայրկյան խոժոռվում էիք` մի ինչ-որ ամսաթիվ ճշգրիտ չհիշելու «խայտառակությունից», […]

Նվարդ Ասատրյան

Կյանքի 61-րդ տարում այնպե՛ս անսպասելի, անհավատալի մեզանից հեռացավ թատերագետ Նվարդ Ասատրյանը: Մեր Նվարդը… Թատրոնի նվիրյալ Նվարդը… Կյանքի վերջին գիշերն է գրվել այս անդրադարձը, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական թատրոնի «Անուշ» ներկայացման պրեմիերայից հետ… Ձեռագիր է, որոշ բառեր չհաջողվեց վերծանել, իհարկե, եթե ինքը տպագրելու լիներ` տեքստը կխմբագրեր մինչև գոհանալու ի՛ր աստիճանը… Համարձակություն ունեցա վերծանել նրա գիրը […]

ԳԵՎՈՐԳ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ – 80 / ԻՄԱՍՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԳԵՎՈՐԳ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ – 80 ԻՄԱՍՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ «Աստվածների ճակատագիրը» պիեսից — Ինքդ երկնեցիր քեզ մերժողներին, Քանզի ծնվեցին օտարության մեջ… — Աշխարհը շեղվեց, երբ մարդը գերեց իր նմանակին: — Գեղեցկությունն Աստված է ստեղծել, Որպեսզի տեսնի իր թուլությունը… — Հարուստի համար սերը վայելք է, փառք ու մեծարանք, աղքատի համար սերն արցունք է, վիշտ ու սփոփանք… — Ճապաղ է դառնում […]

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ 1932 – 1994

Վարդգես Պետրոսյանի չխամրող հիշատակին 25 տարի առաջ, 62 տարեկանին, Ապրիլ 15-ին, 1994 թ. Երեւանում, իր տան շեմին վրիժառումի գնդակով կյանքից հեռացավ արձակագիր, դրամատուրգ, սովետական տարիների հայտնի թերթերում եւ ամսագրերում պատասխանատու պաշտոններ ստանձնած, երկար տարիներ Գրողների Միության Նախագահ, բազմաթիվ բարձրագույն մրցանակների արժանացած Վարդգես Պետրոսյանը: Գրող, որը ծնվեց, հասակ առավ եւ ապրեց սովետական տարիներում, սնվեց ու գործեց […]

ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ – 80

Մարիամ տատի գանձը Մեր գյուղից ինձ հայտնեցին, որ մեռել է Մարիամ տատը: Մեռել է՝ օր առաջ կանխազգալով մահը: Երեկոյան լողացել է, հագել է հարս օրերի ճերմակ շապիկը, հրաժեշտ է տվել թոռներին, հարևաններին, ծոռներին ու անկողին է մտել իբր քնելու, բայց մեռել է: Նա գուցե հարյուր տարեկան էր, գուցե՝ ավելին, ոչ ոք ստույգ չգիտեր նրա տարիքը: […]

Սամվել Մկրտչյան

2002 թվականն էր, ամիսը՝ չեմ հիշում, բայց հրաշալի եմ հիշում այն օրը, երբ Սամվելը նվիրեց «Բիթլզ. Երգեր» փոքրիկ գրքույկը, որ կազմել էին ինքն ու Արամ Ուռուտյանը: Ասեմ, որ նվերս ստացա յուրահատուկ «քննությունից» հետո, միայն երբ համոզվեց, որ բիթլզները նաև իմն են ու կյանքիս անբաժան մի մասը: Ամիսը՝ չեմ հիշում, բայց այսօրվա պես եմ հիշում, թե […]

ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ – 80

«Սահմանների մասին» Վերջին տարիներին մեր գրականության մեջ նկատվում է մի ուրախալի երևույթ. շատ բան, որ առաջ համարվում էր «օտար ազդեցություն», «հողից կտրված» մտածողություն կամ պարզապես պիտակավորվում էր, աստիճանաբար քաղաքացիություն ձեռք բերեց, դադարեց անսովոր թվալուց, նույնիսկ ինչ-որ տեղ դարձավ ժամանակակից ընդհանուր ճաշակ: Այս երևույթը, իհարկե, ամենից առաջ պայմանավորված էր գրական նոր սերնդով, որը մերժեց տարիներ շարունակ […]

ԱՆՏՈՆԻՆԱ ՄԱՀԱՐԻ

ԱՆՏՈՆԻՆԱ  ՄԱՀԱՐԻ Նա ապրեց դժվարին, բայց իմաստալից կյանք: Կյանքի արշալույսին՝ քսաներկու տարեկանում, հայտնվեց բանտում, հետո՝ Կոմի մարզի ճամբար, հետո՝ Սիբիր… ցմահ աքսոր, որը պիտի դառնար ճակատագրական նրա ու Գուրգեն Մահարու համար: Հպարտ, կամքով անկոտրում լիտվուհին դարձավ հայ գրողի գթության քույրը՝ խլելով նրան մահվան ճիրաններից, եղավ միակ հավատարիմ ընկերը՝ «Այրվող այգեստանների» դեմ սկսված հալածանքներից հետո: Նա […]

ՄԵԾ ՀԱՅԸ

ՄԵԾ ՀԱՅԸ ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ Աչքերս բացել, տեսել եմ մեր տան ողորմելի ու հին կահկարասին. Դա Լատինական թաղամասում էր, Մսյո-լե-Պրենս փողոցի վրա, Իմ շրջապատում դերասաններ ու երգիչներ կային, Այդ մարդիկ չքնաղ, աննման էին, ապրում էին լոկ երազանքներով, Խոսում էին զուտ ռուսերեն ու հայերեն լեզվով: Հայրս երգում էր օպերետներում, Ես նրա ձայնին նախանձում եմ դեռ, Մայրիկս այնտեղ մի սուբրետուհու […]

ՖԵԼԻՔՍ ՄԵԼՈՅԱՆ

«ԱՉՔԸ ՓԱԿԵՑ, ԳՆԱՑ ԱՊՐԵԼՈՒ ՄԱՐԴՈՒ ԺԱՄԱՆԱԿԻՑ ԴՈՒՐՍ…» Ֆելիքս Մելոյանն այս տողը Համո Սահյանի մահվան առիթով է գրել` «Հիմա ինքը չկա, 1993-ին աչքը փակեց, գնաց ապրելու մարդու ժամանակից դուրս»: Բայց տողը դրանով չի ավարտվում, շարունակություն ունի` կա մի Մեծ Ժամանակ, որը «տրոհվում է ժամանակների, երբ հավերժի մեջ կողք-կողքի ապրում են ողջերն ու մեռյալները և երբեմն էլ […]