Դե­րե­նիկ Դե­միրճ­յա­նը՝ ծաղ­րան­կա­րիչ

Ներ­կա­յաց­նում ենք Դե­րե­նիկ Դե­միրճ­յա­նի հեր­թա­կան ծաղ­րան­կա­րը՝ ար­ված «Վեր­նա­տան» հա­վաք­նե­րի ժա­մա­նակ: Այս գծան­կա­րում դա­սա­կա­նի եր­գի­ծանքն ուղղ­ված է Պերճ Պ­ռոշ­յա­նի դեմ, ո­րը ե­ղել է նրա կրո­նի ու­սու­ցի­չը Թիֆ­լի­սի Ներ­սիս­յան դպրո­ցում: Պ­ռոշ­յա­նին այս­պես է բնու­թագ­րել Դե­միրճ­յա­նը «­Հայ­րե­նա­խոս գրո­ղը, լավ մար­դը» հու­շագ­րութ­յան մեջ. «Ա­մե­նա­բա­րի դա­սա­տուն էր նա. հա­ճախ էր շեղ­վում դա­սի ա­ռար­կա­յից և հայ­րե­նա­սի­րութ­յան մա­սին զրու­ցում. այն­պես որ՝ նրա […]

 27 Հոկտեմբեր. 1999

Աշ­խար­հագ­րա­կան տա­րածք չէ Մեղ­րին, հայ­րե­նի­քի մի բուռ չէ։ Եվ երբ դու Մեղ­րին տա­լիս ես օ­տա­րին, քո տան դու­ռը փա­կում ես քեզ վրա։ Չ­գի­տեմ՝ ներ­սից, չգի­տեմ՝ դրսից, ու բա­նա­լին կա­խում ես կրծքիդ։ (…) Ա­սել, ա­սում եմ՝ Մեղ­րին ա­վե­լի կարևոր է, քան ցան­կա­ցած այլ բան։ Մեղ­րին իր քար ու քռա­յով այս եր­կի­րը դարձ­նում է աշ­խար­հի հզոր­նե­րին իր […]

Նա­րի­նե ԱԲԳԱՐՅԱՆ / ԼՈՒՍԻՆԵԻ  ՀԻՇԱՏԱԿԻՆ

­   Ու­սա­նո­ղա­կան տա­րի­նե­րը տար­բեր էին: Եր­բեմն՝ ա­հա­վոր ու ան­հույս: Եր­բեմն՝ ուղ­ղա­կի ա­նե­լա­նե­լի: ­Հա­րա­բե­րա­կա­նո­րեն հան­գիստ 70-ա­կան­նե­րին ծնված­ներս ան­գամ չէինք կա­րող պատ­կե­րաց­նել, որ կապ­րեինք այն­պի­սի ժա­մա­նակ­նե­րում, երբ մեզ օ­րա­կան բա­ժին կհաս­ներ 250 գրամ հաց: ­Դա 90-ա­կան­նե­րի Եր­ևա­նում չա­փա­հաս մար­դուն տրվող օ­րա­բա­ժինն էր: ­Հա­ցի հա­մար ստիպ­ված էինք լի­նում եր­կար հերթ կանգ­նել: ­Մեր ու­սա­նո­ղա­կան հան­րա­կա­ցա­րա­նի ա­ռա­ջին հար­կում՝ պա­րե­տի […]

ՇՆՈՐՀԱՎՈՐ, ԱՂԱ՛ ՔԱՎՈՐ… / Սամ­վել ԲԵԳԼԱՐՅԱՆ

  ­Չէ՛, Լ­ևո՛ն, մի՛ կար­ծիր, թե մո­ռա­ցել ու չգի­տենք, որ հոկ­տեմ­բեր 13-ին ես ծնվել: ­Չէ՛, եղ­բա՛յր, որ­քան էլ պա­տե­րազմ է, ու մենք էլ՝ ցավ ու ար­ցուն­քի մեջ, ով­քեր պետք է ու պար­տա­վոր էինք ի­մա­նալ, հի­շե­ցինք, զան­գե­ցինք միմ­յանց` շնոր­հա­վո­րանք ա­րինք: ­Չէ՛, բո­լորս էլ գի­տեինք ու հի­շել ենք, պար­զա­պես ու­րիշ նյու­թեր կա­յին. ցավ ու հա­ռա­չանք նյու­թեր: ­Գի­տեմ, […]

Գայանե Բաբայանին / Կարինե ԱՇՈՒՂՅԱՆ

Արցունքի աղջիկ Արցունքի ու լացի աղջիկ, քո Հաղպատի վայրի հանդի կաթլուկ մոշը հալվեց շուրթիդ, դարձավ երազ, ճակատագիր: Արցունքի ու լացի աղջիկ, մոշենու պես՝ քաղցրապտուղ, մոշենու պես՝ սուր փշփշոտ. դեպի քո կյանքն ու քո հոգին, դեպի գրած և ավելի՝ քո երազած գիրը դեպի՝ ով քայլ արեց, սիրտն արյունեց, մրմուռ ցավով և դառնաղի արցունքով ու լացով լցվեց: […]

15 տարի առանց ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ

Սամվել ՄԿՐՏՉՅԱՆ – Ինչո՞ւ ենք մենք այսքան չար: Հրանտ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ – Քո Սարյա՞նն է չար, Կոմիտա՞սը, Չարե՞նցը, Թումանյա՞նը, Մյասնիկյա՞նը, Գարեգին Նժդե՞հը… մեր փոքրիշատե արտահայտված ո՞ր անհատն է իրենով չարություն նշում. ընդհակառակը` նրանց բոլորին հատկանշում է մի բան, որ ինձ աստվածաշնչյան Առակավոր որդուն է հիշեցնում. կարելի է, չէ՞, Առակավոր ասել Անառակի եղբորը` որ իրեն վայելքների ու […]

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ

ԱԽԱԼՔԱԼԱՔ, քաղաք, Վրաստանի համանուն շրջանի վարչական կենտրոնը (բն.` 8,3 հզ., 2014): Թումանյանի ժամանակներում գավառական քաղաք էր` 5 հզ. բնակչությամբ: Թումանյանն Ախալքալաք այցելել է 2 անգամ. 1-ինը` 1895-ի նոյեմբերին` Ալեքսանդրապոլ մեկնելու ճանապարհին: Հյուրընկալվել է Ստեփան Վարդանյանի տանը: Հետևյալ օրը նրա պատվին կազմակերպված ընթրիքի ժամանակ նա արտասանել է իր «Երկու սև ամպ» և «Ժպտուն աչքեր» բանաստեղծությունները և […]

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՆՑ ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ

Մտավորականը հայրենիքի զինվորն է Որքան էլ փորձում ես հեռու մնալ ընդհանրացում-բանաձևումներից, որքան էլ փորձում ես մասնակիցը միայն լինել բանաձևումների հասունացման` ավարտուն ձևակերպումը վստահելով ինքնաբյուրեղացմանը, չի ստացվում. միկրոֆոնով, գրիչով քեզ դեմ են անում պատին ու պահանջում ընդհանրացնել, բանաձևել, ձևակերպել… Կարծես մեկընդմիշտ լուծվող հարց է, և, ահա, քո բանաձևումով ավարտվելու է պատմությունը: Հազարավոր ձևակերպումներ կան, մտավորականի հազարավոր […]

ՊԱՏՄԱԿԱՆ ԳՈՂԹԱՆ ԳԱՎԱՌԻ ԱՆՎԱՆԻ ՏՈՀՄԵՐԸ / Սարգիս ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Գողթանի Հայրապետյան տոհմը սկզբնավորվել է 19-րդ դարի կեսերից գավառի Տանակերտ գյուղում (այժմ՝ Ադրբեջանի Նախիջևանի ԻՀ Օրդուբադի շրջան): Տոհմի 40-ից ավելի բարձրագույն կրթությամբ անձինք առավելապես արվեստի ու գիտության մարդիկ են, որոնք գործել և գործում են Երևանում, Մոսկվայում, Ս.Պետերբուրգում, Փարիզում, Յամայկայում և այլուր: Տոհմի ավագ սերնդի ներկայացուցիչներից է անվանի մանկագիր, թարգմանիչ, մանկավարժ, ՀՀ վաստակավոր ուսուցիչ Հայրապետ Սարդարի […]

ՈՎ ԷՐ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԸ / Նունե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կանգնած եմ Ճարտարապետական ակադեմիայի պատին փակցված ընդունվածների ցուցակի առջև: Սիրտս ուրախությունից քիչ է մնում դուրս ցատկի կրծքավանդակից: Ցուցակում թոռնիկիս անուն-ազգանունն է, այն էլ` անվճար ուսուցմամբ: Մեկի հետ պիտի կիսվեմ, որ չպայթեմ: Ամենամոտիկը Գրողների շենքն է: Ոտքերս ակամայից ուղղվեցին այն կողմ: Զարմանալի է, բայց Լևոնը տեղում է, այն էլ` մենակ: Անսպասելի հաջողություն: Հենց շեմից բացականչում եմ. […]

ԳՐԱԿԱՆ ԱՆԵԿԴՈՏ (Զվարճալի պատմություններ. Գրողները գրողների մասին) Պատմում է Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆԸ

*** Մանուկ Մնացականյանի հայտը պիտի քննարկեինք «Հայֆիլմ»-ի սցենարական կոլեգիայում: Նշանակված օրը, քննարկումից մեկ ժամ առաջ արձակագրի կինը զանգեց և հուզված հայտնեց, որ Մանուկն ավտովթարի մեջ է ընկել և չի կարող ներկա լինել քննարկմանը: Ասաց նաև, որ վնասվածք չունի, եթե չհաշվենք, որ լեզուն է կտրվել կեսից: Մի քանի օր անց Մանուկն ինքը զանգեց և հայտնեց, որ […]

«ՀԱՅԿԱԿԱՆ ԽՆԴԻՐ». ՊԱՐՈՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ / Արսեն ԳԼՋՅԱՆ

«Քանի մը խոսք առ օրիորդ կամ տիկին պատմություն» խորագրով խորիմաստ հոդվածաշարի և այլ երկերի մեջ մեծ գրողը նախ և առաջ զգուշացրել է, որ պետք է տարբերել երկու հասկացություն` «Հայկական հարց» և «Հայկական խնդիր»: Առաջին եզրն ստեղծել են եվրոպական դիվանագետները` հայ ժողովրդի իրավունքների և ապագայի ցավոտ հիմնախնդիրը քաղաքական օրակարգում իրենց շահերը հետապնդելու գործիք դարձնելով: Երկրորդ եզրը, […]

Անավարտ զրույց կամ մենախոսություն / Հովհաննես Գրիգորյան

…Ձմեռը չեմ սիրում: Եթե ձյուն չկա, արդեն թերություն է: Կար ժամանակ՝ դարպասը բացում էին թիերով: Լենինականում բոլորս սահնակներ ունեինք: Զարմանալի բան է, ձյունն էլ պակասեց: Աշխարհը կարծես ամաչկոտ է դարձել և առաջվա պես է՛լ չի ճերմակում: Մենք սահնակին շուն էինք կապում: Մի անգամ շունը կատու տեսավ և ընկավ նրա ետևից: Ինձ պատկերացրեք այդ սահնակի վրա: […]

Մտավորական զինվորը` ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆ

«Հրամայողաբար պիտի հոգեփոխվեն կուսակցությունները: Մեր ներքին հակամարտությունները զինակցում են արտաքին թշնամուն` ընդդեմ մեր ժողովրդին և երկրին: Կույր ատելությամբ հիվանդ` մեր կուսակցություններից ոմանք մոռացել են հայ ժողո­­վրդի ինքնապաշտպանության սրբազան գործը, հանուն որի, իբր թե, կյանքի են կոչված»: *** «Մենք կգնանք, կգնանք մեր բոլոր ճանապարհներով, մենք պիտի քայլենք, քանի որ դրանք մեր ճանապարհներն են…»: *** «…երբ կգան […]

հետահայաց

1936թ. մարտի 31 Խոշոր են մեր կինեմատո­գրաֆիայի ձեռք բերած նվաճումները, սակայն ե՛լ ավելի պատասխանատու յեն այն խնդիրները, վորոնք դրված են այսոր նրա առջև: Խորհրդային կինեմատոգրաֆիայի 15-ամյակը պետք է խթան հանդիսանա մեր կինո-ֆրոնտի աշխատողներին – նոր թափով ու կրկնապատկված յեռանդով շարունակելու պայքարը սոցիալիստական գեղարվեստի նորանոր դիրքեր գրավելու համար, մարտականորեն իրագործելով մեր մեծ առաջնորդ ընկեր ՍՏԱԼԻՆԻ պատգամը: […]

1939 թ. մարտի 15

1939 թ. մարտի 15 Վերածնվեց հայ ժողովուրդը, ծաղկել սկսեց նրա կուլտուրան, արվեստը: Սակայն խորհրդային իշխանության և կուսակցության որգաններում բուն դրած ժողովրդի թշնամիները տարիներ շարունակ փորձում եյին շեղել լենինյան-ստալինյան ուղիով զարգացող ձևով ազգային, բովանդակությամբ սոցիալիստական կուլտուրան: Նրանք նացիոնալիստական թույն էին սրսկում արվեստագետներին և ձախողում եյին տաղանդավոր կադրերի առաջքաշման գործը: … Սակայն Մեծ Ստալինի և Կոմունիստական Կուսակցության […]