Սոկրատ ԽԱՆՅԱՆ

ՀԱՎԱՏ Գիտեինք՝ թշնամին դաժան է, Կեղծ է, նենգ է, արնախում, Գիտեինք՝ մահագույժ ձեռքը Միշտ արյան մեջ է թաթախում: Այսօր էլ չի փոխվել, նույնն է, Համիդ է՝ արյունի ծարավ, Թալեաթ է, Էնվեր է, Ջեմալ է, Իլհամ է՝ Էրդողանին ծառա: Խլել են ուզում մեր հողը՝ Արցախը, Սյունիքը լեռնապար, Մեր հողը տարածք չէ հասարակ, Մեր տունն է, մեր […]

Ֆան­տաս­տիկ պատ­մու­թ­յուն­ներ – 12 / Հակոբ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

  Այն մա­սին, թե ինչ­պես Հա­յաս­տա­նը դի­մեց ՄԱԿ՝ մի­ջու­կա­յին զենք ստեղ­ծե­լու թույլտ­վութ­յուն ստա­նա­լու հա­մար N թվա­կա­նին, երբ աշ­խար­հը ճոճ­վում էր քաո­սի և ­ներ­դաշ­նութ­յան միջև, իսկ ­Հա­յաս­տա­նը կանգ­նած էր հեր­թա­կան օր­հա­սա­կան վտան­գի առջև, ՄԱԿ-ը հայ ժո­ղովր­դի կող­մից ստա­ցավ մի կարճ տե­ղե­կատ­վութ­յուն առ այն, որ ­Հա­յաս­տանն ստեղ­ծել է մի­ջու­կա­յին զենք և խնդ­րում է օ­րի­նա­կա­նաց­նել այն: ­Հայ­տա­րա­րութ­յա­նը կցված […]

ՀՈՐԻՆԱԾ ԵՐԿԻՐ, ՀՈՐԻՆՈՎԻ ԺՈՂՈՎՈՒՐԴ (Ադր­բե­ջա­նը և Ար­ցախ­յան հար­ցը) / Է­դո­ւարդ ԽԱՉԻԿՅԱՆ

Է­դո­ւարդ ԽԱՉԻԿՅԱՆ Ա­զա­տա­մար­տիկ-հրա­մա­նա­տար ­Ներ­կա օր­հա­սա­կան պա­հին, երբ սև­ ամ­պե­րը կրկին թաքն­վե­ցին Մ­ռա­վի ետ­ևում, և­ երբ ար­նոտ յա­թա­ղա­նը վերս­տին ցո­լաց ­Հա­յոց աշ­խար­հի վեր­ևում, հան­կարծ մտա­ծե­ցի, որ ղա­րա­բաղ­յան հար­ցը եր­բեք չի կա­րող հան­գու­ցա­լուծ­վել, քա­նի դեռ հա­կընդ­դեմ են տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յան և­ ազ­գե­րի ինք­նո­րոշ­ման սկզբունք­նե­րը: ­Հարկ է ար­մա­տա­պես փո­խել այս անպ­տուղ կոն­ցեպ­ցիան և ­վերջ տալ մեր պարտ­վո­ղա­կան «նեյ­նիմ-նեյ­նիմ» դի­վա­նա­գի­տութ­յա­նը, […]

«ՄԱՐՏԱԴԱՇՏՈՒՄ ԵՐԳՆ ԷԼ ԶԻՎՈՐ Է» / Սամվել ԲԵԳԼԱՐՅԱՆ

  ԷՔՍՊՐՈՄՏՆԵՐ *** Նայեցեք, տղե՛րք, մեր սիրուն լեռներին. Ո՞ր երկիրն է այսքան գեղանի, Յուր որջում թող ոռնա ազերին, Երկիրն այս եղել է, կա ու կլինի… Մոնղոլ ու արաբ և տաճիկը շուն, Բախվել են այս լեռերին վայրագ ու հորդա, Երբեք չի ծնկել երկիրն այս նախշուն. Րոպե անգամ չմոռանաք դա… Յուրաքանչյուր թիզն այս հողի Այնքա՜ն արհավիրք ու […]

Մարտին ԳԻԼԱՎՅԱՆ

  ԵԼԻ՛Ր, ՍՅՈՒՆԻ՛Ք Ելի՛ր, Սյունի՛ք, ժամն է արդեն Բազկիդ ուժը ցույց տալու, Քո որդիքը մի-մի բերդ են, Առյուծներ են ահարկու: Քաջ Նժդեհի ոգին քո մեջ Թող հուրհրա այս ժամին, Կրակ դառնա թող նա անշեջ, Ու թող զգա թշնամին, Որ ձորերդ անդնդախոր Գերեզմաններ կդառնան Նրանց համար, ովքեր այսօր Թուրք ասկյար են ու վարձկան: Զարկիր զարկը դու […]

Սերգեյ ՄԿՐՏՉՅԱՆ

ԽՈՀ Նստած եմ հիմա Այս լուռ սենյակում։ Էլ ոչինչ չկա Այս մունջ աշխարհում։ Լուսամուտ կիսաբաց, Թերծածկ մի դուռ, Մի կաթիլ չորացած՝ Օդում կախված՝ լուռ: Անդորր, բայց տագնապ՝ Լարված օճորքից. Համր ճիչ անափ՝ Լռության խորքից։ Սարսուռ մի տեսակ Պատում է հոգիս… Հյուսում մի պսակ, Պարուրում ոգիս… Բայց, զգում եմ՝ կգա՜ Վաղորդյան մի հույս… Եվ նորոգ ճամփա՝ […]

Հայ­կազ ԽՆԿՈՅԱՆ / ՀԱՂԹԱԿԱՆ ԿՈՉՈՎ

­ ­Հայ­րե­նի­քը վտան­գի մեջ է: Թշ­նա­մա­կան տան­դե­մը վե­րա­հաս սրի նման կախ­վել է հա­րատ­ևութ­յան, մեր ար­ժա­նա­պա­տիվ ապ­րե­լու ի­րա­վուն­քի վրա: Այ­սօր ա­ռա­վել, քան երբ­ևէ, ան­մի­ջա­կան ձևով շա­րու­նակ­վում են Ա­վա­րայրն ու մեր մյուս ա­զա­տագ­րա­կան ըմ­բոս­տա­ցում­նե­րը, ո­րոնք, հա­վա­տում եմ, վերջ­նա­կա­նա­պես դուռ են բա­ցե­լու ա­զատ գո­յակ­ցութ­յան, մեր ազ­գա­յին ինք­նութ­յու­նը գա­լիք դա­րե­րում ա­պա­հո­վե­լու հա­մար: Եվ մենք հաղ­թե­լու ենք ոչ միայն զո­րա­վոր […]

Սամ­վել ՄԱՐԳԱՐՅԱՆ / ՊԱՏԵՐԱԶՄ Է ՀԱՅՐԵՆԱԿԱՆ

­Թուր­քա­կան վտանգն ու սպառ­նա­լի­քը ­Շուրջ 700 տա­րի թուր­քա­կան վտանգն ու սպառ­նա­լի­քը կախ­վել են հայ ժո­ղովր­դի գլխին: 13-րդ ­դա­րում սել­ջուկ, այ­նու­հետև օս­ման­յան թուր­քե­րը ­Մի­ջին Ա­սիա­յից ներ­խու­ժե­լով ­Կով­կաս և ­Փոքր Ասիա՝ զավ­թե­ցին հայ ժո­ղովր­դի պատ­մա­կան բնօր­րա­նի շուրջ 90 տո­կո­սը և սկ­սե­ցին տե­ղա­հա­նել, կո­տո­րել հա­յե­րին: 19-րդ ­դա­րա­վեր­ջին և 20-րդ ­դա­րասկզ­բին (1895-1921 թթ.) սուլ­թան ­Հա­մի­դի, ­Թա­լեաթ, Էն­վեր, ­Ջե­մալ և­ […]

Ռոբերտ ԵՍԱՅԱՆ / «Ցավի սահմանը» շարքից

ԵՐԿՈՒ ՏՈՂՈՎ Երբ ազատվում ես բառից, ինչպես ցանցից տանջանքի, բացվում է նո՜ր ասպարեզ, լո՜ւյս է իջնում քո ջանքին: Ինչքա՛ն հայացքդ բերկրի իր անստվեր մերկությամբ, նկուղներից խուլ եսի կբարձրանա մարդն այնքան: Սերը լո՜ւյս է ու ոգի՛ թևերի տակ քո խղճի, բախտ երա՜զ է ու կյա՛նք, թե ունենաս ուղեծի՜ր: Ոտնահետքդ կայծա՛կ է, երբ քո տո՜ւնն է ավերված, […]

Թադևոս ՏՈՆՈՅԱՆ / Հայաստան

Հայաստան Ընթածիրը քո մի՞թե վերջացավ, Անցավ երկինքը քո գլխից արդեն. Դեմ է առել քեզ մի ստերջացավ, Ծավոտ լեռներդ մաշվե՜լ ու հա՜րթ են։ Հուսահատությունն՝ իբրև յաթաղան, Տաղանդը մտքիդ կտրում է փերթ-փերթ, Երթդ կանգնել է, ու ներկադ դաղված Թախանձում է քեզ, կաղկանձում՝ վրե՛ժ, Որ սպանվում են հպարտությո՛ւն, սե՛ր, Սերտաճած լքման ցավին, որ փուչ է, Ու չեղավ մեկը, […]

ԱՇԽԱՐՀԸ ՀԻՎԱՆԴ Է ՈՒ ԱՆԳԻՏԱԿ / Գա­գիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ

  Ինչ էլ ա­սե­լու լի­նենք, մեկ է, հա­մոզ­ված ենք, որ աշ­խար­հը` երկ­րա­գունդն ինքն էլ մի կեն­դա­նի մար­մին է, իր կեն­սա­ռիթ­մե­րով առաջ­նորդ­վող գոր­ծուն օր­գա­նիզմ: Այն ներ­քին ու ար­տա­քին գո­յա­բա­նա­կան կա­նոն­նե­րով պահ­պա­նում է իր գո­յութ­յունն ու հա­րատ­ևում: Որ­քա՛ն նման ենք միմ­յանց, աշ­խա՛րհ ջան, դու և ­մենք՝ հա­յերս: Եր­կիր մո­լո­րա­կի վրա ա­մեն ինչ, ա­մեն եր­ևույթ փոխ­կա­պակց­ված է, և­ […]

Կոր­յուն ԱՌԱՔԵԼՅԱՆ / Մու­սա­նե­րը լռե­լու ի­րա­վունք չու­նեն…

  Ճա­կա­տա­գի­րը շատ դա­ժան ու խոր է գրվել հայ ժո­ղովր­դի ճա­կա­տին։ Ու երբ ցան­կա­ցել է թո­թա­փել դրա հետ­ևանք­նե­րը, ա­մեն ան­գամ հայտն­վել է կյան­քի ու մահ­վան պայ­քա­րի կի­զա­կե­տում։ Ե­թե հայ ես, հող վա­րող քո խո­փը պար­բե­րա­բար պետք է դեմ առ­նի քա­րին, զգու­շա­վոր պետք է շրջես հողդ, որ չվնա­սես մա­գա­ղաթ­յա գիր, խաչ­քար, մշա­կու­թա­յին կո­թող։ Թուր­քիա­յի ու Ադր­բե­ջա­նի […]

­Ման­վել ՄԻԿՈՅԱՆ / Միայն հաղ­թա­նա­կով ենք կոտ­րե­լու աշ­խար­հի լռութ­յու­նը

  Ար­դեն ա­վե­լի քան մեկ ա­միս է՝ հայ ժո­ղո­վուր­դը կե­նաց-մա­հու պայ­քար է մղում մեր հի­նա­վուրց Ար­ցա­խում ա­զե­րա­թուր­քա­կան ա­հա­բեկ­չա­կան խմբա­վո­րումնե­րով հա­մալր­ված բա­նա­կի սան­ձա­զեր­ծած պա­տե­րազ­մում: Աշ­խար­հի ողջ հա­յութ­յունն է ոտ­քի կանգ­նել՝ դի­մագ­րա­վե­լու թշնա­մու պանթ­յուր­քիս­տա­կան նկրտում­նե­րին, պաշտ­պա­նե­լու հա­յոց պե­տա­կա­նութ­յու­նը: Հ­րա­դա­դա­րի մա­սին պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը Ադր­բե­ջա­նը խախ­տել է ար­դեն եր­րորդ ան­գամ, վեր­ջի­նը պայ­մա­նա­վոր­ված էր հոկ­տեմ­բե­րի 26-ին՝ ժա­մը 08-ից: ­Մեր ժամ­կե­տա­յին զին­ծա­ռա­յող­նե­րի, […]

ԵՍ  ԱՎԵԼԻ  ԼԱՎ ՉԷԻ ԿԱՐՈՂ  ԱՍԵԼ

­Լի­բա­նան­ցի լրագ­րող Rachel Karam-ը, որը նոր է վե­րա­դար­ձել  ­Հա­յաս­տա­նից և Ար­ցա­խից, ու­ղերձ է հղել լի­բա­նան­յան ժո­ղովր­դին։ «Ես հայ չեմ, իմ շրջա­պա­տը նույն­պես հայ­կա­կան չէ։ Ես վե­րա­դար­ձել եմ ոչ որ­պես ­Լի­բա­նա­նի քա­ղա­քա­ցի, այլ որ­պես հայ…  Ա­յո՛, հայ։ Ես զե­կույց­ներ եմ  ու­ղար­կել բա­զում երկր­նե­րից, բայց եր­բե՛ք, եր­բե՛ք  չեմ տե­սել այս­պի­սի ազգ. հա­յե­րը պատ­րաստ են ոչն­չա­նալ մինչև վեր­ջին հա­յը։ […]

ՉԱՐԻ ՎԵՐՋԸ / Ռայա ԽԱՍԱՊԵՏՅԱՆ

Էլի՛ թուրքը: Էլի եկել ու գորշ գայլի ոռնոցով ասում է. «Արցախն իմն է», ձեռքինն էլ կացին չէ, ո՜չ, բայրաքթարներ են, կասետային ռումբեր, սմերչ ու տոս, ուրագան ու պոլոնեզ: Ի՞նչ անի իր հողում վարուցանք անող, հետն էլ «Հորովել» երգող արցախցին. ստիպված պիտի մեկ անգամ ևս խփի շուն-շանորդու ստախոս բերանին ու ասի. «Դե, որ եկել ու կռիվ […]

Ի­րեն թափ տա­լու ժա­մա­նա­կը… / Պետ­րոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

  Եվ այս­պես. ԵԱՀԿ ­Մինս­կի խմբի հա­մա­նա­խա­գահ ե­րեք հզոր տե­րութ­յուն­նե­րը ե­րեք ան­գամ փոր­ձե­ցին Ադր­բե­ջա­նին նստեց­նել բա­նակ­ցութ­յուն­նե­րի սե­ղա­նի շուրջ, բայց… ա­պարդ­յուն։ ­Թուր­քիա­յի ճնշմամբ վեր­ջինս ոչ մի կերպ չի հրա­ժար­վում հա­յոց պատ­մա­կան Ար­ցա­խին ու­ժով տի­րա­նա­լու իր հա­վակ­նութ­յուն­նե­րից՝ շա­րու­նա­կե­լով բա­ռիս բուն ի­մաս­տով խա­ղալ կրա­կի հետ։ ­Թուր­քիա­յի նա­խա­գահ Էր­դո­ղա­նը սպառ­նա­լիք­ներ է տե­ղում ամ­բողջ աշ­խար­հին՝ շաղ տա­լով «իս­լա­մը թուրք է, […]

Նոնա ՊՈՂՈՍՅԱՆ

  ԼՈՒՅՍԻ ԿԱՅԱՐԱՆՈՒՄ 1. Գիշեր է` երկիրս գլուխը դրել է արճճե բարձին… իմ հիշողության սերմնացանները պոռնկաբարո այս պատերազմի սերմերն են տանում` գցելու հողին անմարդաբնակ խղճի տարածքի… 2. Գիշեր է` հրանոթները երկինք են նետում նզովք արճճե, ու դավերն ամուլ այրվում, մոխրանում են բիբլիացեղ հողին, ուր ժամանակը, հիշատակության իր տարածքներին, մի գեղեցիկ օր (ես հաստատ գիտեմ) կռիվ […]

Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ

  ԱՂՈԹՔԻ ԲԵԿՈՐՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՀՈՐ (օր երրորդ) Օրը օրին անընդմեջ թեժ կռիվներ են: Օրը օրին լարված հետևում ենք լուրերին. Բոլորիս սիրտը Արցախի թիրախավորված սիրտն է… Երանի նրան, ով կռվելու պիտանի է: Երանի նրան, ով զինվոր է ծնել: Երանի նրան, ում արյունն առողջ է և զինվորին արժանի… Երանի… Օրը երեկո է դառնում.- Հողի մշակն ու շինականը, […]

ՀԱՂԹԱՆԱԿԻՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ / Սամվել ԿՈՍՅԱՆ

  Հայտնի չէ՝ պատերազմը դեռ ինչքան կշարունակվի, և ինչ տարբերակներ են հնարավոր հրադադար հաստատելու համար: Ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը ծայրահեղ ծանր է, հղի՝ էլ ավելի բարդ հետևանքներով, ավերածություններով ու մարդկային ողբերգությամբ: Ադրբեջանա-թուրքական ուժերը նենգ են, ստոր և արյունռուշտ: Համալրված իսլամիստ ահաբեկիչներով, ոտնատակ տալով մարդասիրական նորմերը` չեն խորշում ընդհուպ միջազգայնորեն արգելված զինատեսակներով թիրախավորել անգամ խաղաղ բնակչությանը, ավերակների […]

Զուխրա ԵՐՎԱՆԴՅԱՆ

Աստված իմ, Տեր իմ, Դու եղիր պահապան Հայոց Քաջերին… Խոնարհումս նահատակված Հայ Քաջերին… Քերծերս պայթում են խուլ որոտներից, Արցախիս վրա շառափ է թափում… Դժոխքի իժերն են սողում տանդ շուրջ, Ե՜լ, Վիշապաքա՜ղ խարտյաշ պատանի, Ե՜լ, կանչի՜ր երկիրդ սահմանած Հայկին, դո՜ւրս կանչիր Մհերիդ Ագռավաքարից, թող նորից շանթվի մեր Թուր Կեծակին: Ելե՜ք… ասք-առասպելի մի նոր էջ գրեք. ժամն […]