ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ պրն. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ պրն. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ Հար­գե­լի՛ մարզ­պետ. Հա­յաս­տա­նի գրող­նե­րի միութ­յան Շի­րա­կի մար­զա­յին բա­ժան­մուն­քը շուրջ ի­նը տա­րի զբա­ղեց­նում էր Գ­յում­րի քա­ղա­քի Գոր­կու 62 հաս­ցեում 80 քառ. մետր տա­րածք: Այն վե­րա­նո­րո­գել էինք, կա­հա­վո­րել և դարձ­րել գրա­սեն­յակ, ո­րը ծա­ռա­յում էր Գ­րա­կան կազ­մա­կեր­պութ­յան աշ­խա­տանք­նե­րին՝ հան­դի­պում­ներ, մի­ջո­ցա­ռում­ներ, գրա­կան խորհր­դատ­վութ­յուն մար­զի ստեղ­ծա­գոր­ծող­նե­րին և­ այլն: Այն նաև ծա­ռա­յում էր որ­պես խմբագ­րութ­յուն […]

ԿՈՉ

Աշխարհի բարի կամքի տեր մարդկանց, ժողովուրդների անկախության, ազատության ջատագով մտավորականներին, մշակութային գործիչներին, գրողներին և արվեստագետներին Դարձյալ պատերազմ է հայոց ազատատենչ Արցախի հողում… Սեպտեմբերի 27-ի վաղ լուսաբացից շարունակվում են թեժ մարտերը ադրբեջանա-արցախյան սահմանային գոտու ողջ երկայնքով։ Այս անգամ՝ ավելի՛ լայնամասշտաբ, ժամանակակից գրեթե բոլոր զինատեսակների օգտագործմամբ։ Ադրբեջանական իշխանությունների սանձազերծած այս նոր վտանգավոր արկածախնդրությունը միանգամայն սպասելի էր՝ նկատի […]

ԿՈՉ ԱՇԽԱՐՀԻ ԳՐՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ

Այս տարվա Ապրիլի 24-ին լրանում է քսաներորդ դարի առաջին ահավոր ոճրագործության՝ Օսմանյան Թուրքիայի կողմից պետականորեն ծրագրված և իրագործված, ապա նրա իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետության շարունակած Հայոց ցեղասպանության՝ իր պատմական հայրենիքում մի ամբողջ հին ու քաղաքակիրթ ժողովրդի զանգվածային ջարդերի, տեղահանության և հայրենազրկման 100 տարին: Այն, ինչ կատարվեց 1894-1923 թվականներին՝ աննախադեպ հանցագործություն է ոչ միայն հայ ժողովրդի, այլև […]