Գո­հար Գալստ­յա­նի «ԳՈՒՆԴՈՒՉԻԿՆ ՈՒ ՀԱՅԵԼԻՆ» / Ա­լիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ե­թե այս շի­լաշ­փոթ օ­րե­րում քո բա­նաս­տեղ­ծը կա­րո­ղա­նում է մի պահ մո­ռա­նալ աշ­խար­հի մե­ծա­կան հոգ­սե­րը, ու­րախ ու պայ­ծառ տրվել ե­րե­խա­նե­րին լույս պարգ­ևե­լու գոր­ծին, եր­կի­րը ու­րիշ տար­բե­րակ չու­նի՝ պի­տի ապ­րի… Գուն­դու­չի­կը հայտ­նա­բե­րեց հա­յե­լին, այ­սինքն՝ այն, ինչ պետք է ի­րեն ինք­նա­ճա­նաչ­ման հա­մար, հաս­կա­ցավ, որ ա­մե­նաիս­կա­կան ըն­կեր է սա… որ քեզ նման է ա­մեն ին­չով, կյան­քում քեզ միշտ կա­սի […]

ՍԻՐՈ ԵՎ ՀԱՎԱՏԻ ԵՐԳԻՉԸ

Լույս է տե­սել Վա­յոց ձո­րի շնոր­հա­շատ բա­նաս­տեղծ Վարդ­գես Խա­նո­յա­նի ու­թե­րորդ ժո­ղո­վա­ծուն, ո­րը նրա ապ­րած յոթ տասն­յա­կից ա­վե­լի տա­րի­նե­րի հոգ­ևոր ու գա­ղա­փա­րա­կան ամ­փո­փումն ու հան­րա­գու­մարն է: Ժո­ղո­վա­ծուն կազմ­ված է նախ­կի­նում տպագր­ված յոթ գրքե­րից ընտր­ված հա­մա­պա­տաս­խան բա­ժին­նե­րից, ո­րոնք ըն­թեր­ցո­ղին տա­նում են պոե­տի բա­նաս­տեղ­ծա­կան հրա­շա­լի աշ­խարհ: Դա կար­ծես մի ի­րա­կան, կեն­դա­նի, տե­սա­նե­լի աշ­խարհ է, որն ապ­րում է Վա­յոց […]

ՀԱՅ ԲԺԻՇԿ-ԳՐՈՂՆԵՐԻ ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ / ­Հա­րութ­յուն ՄԻՆԱՍՅԱՆ

Պատ­մութ­յա­նը հայտ­նի են բազ­մա­թիվ բժիշկ­ներ, ով­քեր աշ­խար­հում հան­րա­ճա­նաչ են դար­ձել բժշկութ­յու­նից դուրս՝ գրա­կա­նութ­յան աս­պա­րե­զում: Մաս­նա­գի­տութ­յամբ բժիշկ են ե­ղել այն­պի­սի ան­վա­նի գրող­ներ, ինչ­պի­սիք են Ան­տոն Չե­խո­վը, Ար­թուր Կո­նան Դոյ­լը, Գ­րի­գո­րի Գո­րի­նը, Կո­բո Ա­բեն, Յա­նուշ Կոր­չա­կը, Մի­խա­յիլ Բուլ­գա­կո­վը, Նի­կո­լայ Ա­մո­սո­վը, Սո­մեր­սեթ Մոե­մը, Վա­սի­լի Ակ­սիո­նո­վը, Վի­կեն­տի Վե­րե­սա­ևը, Վ­լա­դի­միր Դա­լը, Ֆ­րան­սո­ւա Ռաբ­լեն և շատ ու­րիշ­ներ: Այդ ի­մաս­տով բա­ցա­ռութ­յուն չէ […]

ՉՈՐՍ ՆՈՐ ՀԱՏՈՐ ՀԵՆՐԻԿ ԲԱԽՉԻՆՅԱՆԻՑ

Գ­րա­կա­նա­գետ, բա­նա­սի­րա­կան գի­տութ­յուն­նե­րի դոկ­տոր Հեն­րիկ Բախ­չին­յա­նը 2021 թվա­կա­նին հրա­տա­րա­կել է չորս նոր գիրք, իսկ եր­կու գիրք վե­րահ­րա­տա­րակ­վել է («­Հայ գրա­կա­նութ­յան դա­սա­գիրք (միջ­նա­դա­րի շրջան) 10-րդ դա­սա­րան» և Բոդ­լեր, «Էս­թե­տի­կա, քննա­դա­տութ­յուն»)։ Հեն­րիկ  Բախ­չին­յա­նի «Ֆ­րի­կի բա­նաս­տեղ­ծա­կան   ժա­ռան­գութ­յու­նը. Բ­նագ­րեր և քն­նութ­յու­նը» (Երևան, հրա­տա­րա­կութ­յուն Թե­քե­յան մշա­կու­թա­յին Միութ­յան, «ՎՄՎ պրինտ», 444 էջ) բո­վան­դա­կում է 13-րդ դա­րի մեծ բա­նաս­տեղծ Ֆ­րի­կի ժա­ռան­գութ­յունն ու […]

ԼԻՏԵՐԱՏՈՒՐՆԱՅԱ ԱՐՄԵՆԻԱ 1, 2/ 2020

  ­Լույս են տե­սել ՀԳՄ գրա­կան-գե­ղար­վես­տա­կան և ­հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան «­Լի­տե­րա­տուր­նա­յա Ար­մե­նիա» հան­դե­սի այս տար­վա ա­ռա­ջին և­ երկ­րորդ հա­մար­նե­րը: Ա­ռա­ջին հա­մա­րում պոե­զիան ներ­կա­յաց­ված է Գ­ևորգ ­Խա­չա­տու­րի (թարգմ.՝ Կ. ­Շա­քար­յան), ­Ռու­զան­նա Ոս­կան­յա­նի (թարգմ.՝ Գ. ­Բա­րենց), ­Կոնս­տան­տին ­Շա­քար­յա­նի բա­նաս­տեղ­ծա­կան շար­քե­րով: Ար­ձա­կի բաժ­նում տեղ են գտել մի հատ­ված Ի­վետ Ա­լեք­սանդ­րի «­Կի­թա­ռով աղ­ջի­կը» վե­պից, ­Ռուս­լան ­Սա­ղա­բալ­յա­նի «Ար­գե­լա­փա­կոց» և «Տ­րամ­վայ», ինչ­պես նաև […]

ԴԵՍՊԱՆ ՄՈՐԳԵՆԹԱՈՒԻ ՀՈՒՇԵՐԸ` ՍԵՐԲԵՐԵՆ

    Հայոց մեծ եղեռնի կարևոր և անհերքելի վկայությունները բազմաթիվ են ու բազմաբնույթ: Արժեքավոր են այդ տարիներին Օսմանյան կայսրությունում տարբեր առաքելություններ իրականացրած օտարերկրացիների հուշերը: Եվ, սակայն, դրանցից առանձնանում և մեծ հետա­քրքրություն են ներկայացնում 1913-1916թթ. Պոլսում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի հուշերը, որոնք անգլերենով լույս են տեսել 1918 թվականին, իսկ մեկ տարի անց Ենովք Արմենի հայերեն թարգմանությամբ […]

ՆՈՐՔ 4/2019

 Լույս է տեսել «Նորք» գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական հանդեսի անցյալ տարվա չորրորդ համարը: Հանդեսը բացվում է գլխավոր խմբագիր Լիլիթ Հովսեփյանի` Հայաստանի գրողների միության 85-ամյակին նվիրված շնորհավորանքով: ՀԳՄ հոբելյանին է նվիրված նաև ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի համառոտ խոսքը: Այնուհետև ներկայացված են տարբեր տարիներին ՀԳՄ-ն ղեկավարած գրողները: Դրաստամատ Տեր-Սիմոնյան (1934-1937), Նաիրի Զարյան (1944-1946), Ավետիք Իսահակյան (1946-1957), Էդուարդ Թոփչյան (1959-1975), […]

Բանաստեղծություն` բանաստեղծության մասին / Անի ՀՈՎՆԱՆ

«Գրանիշ» հրատարակչությունը լույս է ընծայել Գևորգ Թումանյանի հինգերորդ ժողովածուն` «Ունայնիկները»: «Ունայնիկները» ակնհայտ հղվում են հեղինակի նախորդ շարքին` «Գևորիկներին»: «Իկ» և «ուկ» փոքրացուցիչ մասնիկները իմաստակիր միավորներ են, դրանք մի դեպքում նոր ժանրաձևի, ինքնատիպության ցուցիչ են, մյուս կողմից էլ` ամեն ինչ փոքրացնելու, մեծ և ունայն կյանքում աննշան ու չնչին ներկայացնելու միտում ունեն, որ ընդհանուր առմամբ բնորոշ է […]

Լուսինե ԹՈՓՈՒԶՅԱՆ / Երանելի Մկրտիչ Սարգսյանը

  Մկրտիչ Սարգսյան գրողի, ազգային գործչի, իսկական քաղաքացու անցած՝ երբեմն ոչ դյուրին, ճանապարհի վերաբերյալ բացահայտումների, մանրակրկիտ տեղեկությունների լայն դաշտ է ընթերցողի առջև բացել բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս-լրագրող Հարություն Հովնաթանը: Նրա հեղինակած «Երանելի Մկրտիչ Սարգսյանըե գիրքը, որը տպագրվել է հեղինակի 80-ամյակի առիթով, ունի իր նպատակային ճշգրիտ ու անվրեպ նշանակետը՝ Մկրտիչ Սարգսյան գրողի, քաղաքացու, զինվորի, հայրենասեր մարդու գործունեությունը […]

«ՆՈՐՔ» 1/ 2019

Լույս է տեսել «Նորք» գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական հանդեսի 2019 թ. առաջին համարը: Արձակի բաժնում տեղ են գտել Գևորգ Գրիգորյանի «Վթար» վիպակը, Արթուր Միկոյանի «Վերջին պահի հրաշքը» և «Ճաշկերույթ» պատմվածքները, Նորայր Ադալյանի «Ծերանոցում» պատմվածքը, ինչպես նաև Սիրանույշ Գալստյանի «Տրամվայը վերադարձնելու ցանկություն» էսսեն: Արևմտահայ գրականությունը ներկայացված է Կարօ Արմենեանի «Սանդարամետ» վեպից հատվածով և «Հօրեղբայրս եւ իր աղուէսը» պատմվածքով: […]

ԱՆԳԼԻԱԿԱՆ ՄԻ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԸ / Ազատ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Օքսֆորդում լույս է տեսել մի շքեղ հատոր, որի շապիկին հայկական երկու մանրանկար է տպված: Հատորի վերնագիրը կարելի է թարգմանել այսպես՝ «Հայաստան: Մի հին մշակույթի գլուխգործոցներ»: Բայց այս թարգմանությունը չի արտացոլում բնագրի բոլոր իմաստները: Տալիս եմ անգլերենը. «Armenia. Masterpieces from an Enduring Culture»: Հեղինակները հատուկ բացատրում են enduring բառի օգտագործումը: Բառն անգլերենում երկու իմաստ ունի՝ տևող, […]

Սոֆյա ԱՎԱԳՅԱՆ / «ԶԳԱՑՄՈՒՆՔԱՅԻՆ ԵՌԱՆԿՅՈՒՆԻ»

«Նաիրի» հրատարակչությունը հայերեն թարգմանությամբ լույս է ընծայել «Ձայներ մենությունից» գիրքը` 19-րդ դարավերջի ականավոր բանաստեղծներ Ռայներ Մարիա Ռիլկեի, Բորիս Պաստեռնակի, Մարինա Ցվետաևայի նամակագրությունից մի ընտրանի, որի համար հիմնականում օգտագործվել են նրանց «1926 թ. նամակներ»-ը (Մոսկվա, «Կնիգա» 1990), ինչպես նաև մոսկովյան տարբեր հրատարակություններից ու պարբերականներից քաղված առանձին նամակներ: Տարիների հեռվից նամակները, հասնելով ընթերցողին, բացահայտում են այն խռովահույզ […]

«ԱՐՏ. ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»

«ԱՐՏ. ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» 1, 2016 Լույս է տեսել ՀԳՄ «Արտ. գրականություն» թարգմանական գրական հանդեսի այս տարվա առաջին համարը: Համարը սկսվում է Ալբեր Կամյուի «Ընդվզող մարդը» ծավալուն ստեղծագործության ներածությամբ, ֆրանսերենից Աննա Հակոբյանի թարգմանությամբ: Ընդգրկուն հատված է տպագրվել ֆրանսագիր հայազգի նշանավոր արձակագիր և գրաքննադատ, Բելգիայի Արքայական Ակադեմիայի պատվավոր անդամ Ժան-Բատիստ Բարոնյանի «Մի ամառվա դժոխքը» վեպից` Ալեքսանդր Թոփչյանի բնագրից […]

«ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ», 9. 2016

Լույս է տեսել «Լիտերատուրնայա գազետա» թերթի «Երկիր Նաիրի» հավելվածի 9-րդ թողարկումը: Հավելվածը բացվում է «Ավարայրի ճակատամարտը` հայոց ոգու հաղթանակ» խորագրով փոքրիկ խմբագրականով: Առաջին էջում տեղ է գտել նաև Զորի Բալայանի «ՄԱԿ-ը կարիք ունի հիմնարար փոփոխությունների» հոդվածը՝ շարունակվելով 2-րդ էջում: Տպագրության ընթացքում է հայ-ռուսական բարեկամության առնչություններն ար- տացոլող «Ռուսական աշխարհը հայկական սկզբնաղբյուրներում» գիրքը, որից քաղվածքներ են […]

Մատենագիտական արժեքավոր հրատարակություն / Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ Բան. գիտ. թեկնածու

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել Ազգային գրադարանի նախկին և ներկայումս «ՍայաթՆովա» մշակութային միության Աշուղագիտության կենտրոնի աշխատակցուհի Կարինե Հարոյանի «Հայերեն երգարանների մատենագիտություն» (1513-1921 թթ.) (Գրքի խմբագիր, առաջաբանի հեղինակ՝ ՀՀ ժող. արտիստ, բանահավաք, ժողովրդական և աշուղական երգերի կատարող Թովմաս Պողոսյան, խորհրդատու՝ Ժիրայր Կանայանց-Հարությունյանց, կազմի ձևավորում՝ Արամ Ուռուտյան, Ե., «Նահապետ» […]

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԼԻՏԵՐԱՏՈՒՐՆԱՅԱ ԱՐՄԵՆԻԱ» 1. 2016

Լույս է տեսել «Լիտերատուրնայա Արմենիա» գրական-գեղարվեստական և հասարակական-քաղաքական հանդեսի առաջին համարը: Արձակի և պոեզիայի բաժնում տեղ են գտել Լևոն Խեչոյանի երեք հեքիաթները` Նելլի Խաչատրյանի նախաբանով և թարգմանությամբ, Տիգրանա Շուբենկոյի «Իմ կարճ մանկությունը» վավերագրական վիպակի առաջին մասը, Իվետ Ալեքսանդրի պատմվածքները, ինչպես նաև Խաչիկ Մանուկյանի (թարգմ.՝ Գալինա Կլիմովա), Մարգարիտա Գևորգյանի, Վաչե Պետրոսյանի (թարգմ.՝ Ռաֆայել Մովսիսյան) բանաստեղծական շարքերը: […]

«ՆՈՐՔ» 4. 2015

Լույս է տեսել «Նորք» հանդեսի չորրորդ համարը: Արձակը ներկայացված է Էլդա Գրինի, Պատրիկ Արտեմիի, Արտակ Վարդանյանի, Հարություն Քյուրքչյանի պատմվածքներով, ինչպես նաև Մհեր Իսրայելյանի վիպակով: Տպագրվել են Զավեն Բեկյանի և Արշակ Սեմիրջյանի բանաստեղծական շարքերը: Օրագրություն խորագրի ներքո տեղ են գտել Գրիգոր Ջանիկյանի և Սամվել Կոսյանի գրառումները: Գրականագիտությունն ու քննադատությունը ներկայացված են Կարօ Արմենեանի, Գագիկ Խաչիկյանի, Արսեն […]

«ԼԻՏԵՐԱՏՈՒՐՆԱՅԱ ԱՐՄԵՆԻԱ», 3.2015

Լույս է տեսել «Լիտերատուրնայա Արմենիա» գրական-գեղարվեստական և հասարակական-քաղաքական հանդեսի երրորդ համարը: «Արձակ, պոեզիա, դրամատուրգիա» բաժնում տեղ է գտել Պերճ Զեյթունցյանի «Հարյուր տարի անց» պիեսը՝ Մարգարիտա Գևորգյանի թարգմանությամբ: Արձակը ներկայացված է Վահան Տեր-Ղազարյանի «Ձկան արցունքներ», «Վրեժ» (թարգմ.՝ Արուս Ահարոնյան), Ներսես Խառատյանի «Խաղ մահվան հետ» (թարգմ.՝ Լիլիթ Հովսեփյան), Հովիկ Վարդումյանի «Երկու աշխարհների միջև», «Թող քո կամքը լինի, […]

ՀՆՉԱԿՅԱՆ ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔ ԸՆԿԵՐՎԱՐԱԿԱՆԻ ԳԻՐՔԸ / Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ

Այժմ՝ հարյուր տարի անց, դժվար է հավատալ, երևակայել անգամ, որ 1915 թվականի Մեծ եղեռնը չէ՛ր լինելու, միլիոնավոր մեր հայրենակիցները չէի՛ն նահատակվելու, Արևմտահայաստանը չէ՛ր հայաթափվելու, եթե… 1913 թվականի սեպտեմբերի 7-ին, ռումինական Կոստանցա քաղաքում տեղի ունեցավ Հնչակյան կուսակցության պատգամավորական ժողովը, որի պատվիրակները, կանխազգալով համազգային նախճիրի վերահաս վտանգը, որոշեցին բռնասպանությամբ վերացնել նախճիրը հղացողներին և այն իրագործել ձգտողներին՝ Թալեաթին, […]