Ար­տակ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Ս­տեղ­ծա­գոր­ծա­կան ա­ռու­մով՝ անց­նող տա­րին գրե­թե ան­նա­խա­դեպ բա­րեն­պաստ էր ինձ հա­մար. տպա­գրութ­յան եմ պատ­րաս­տել տար­բեր տա­րի­նե­րի հրա­պա­րա­կած իմ խո­հագ­րութ­յուն­նե­րի և­ ու­ղե­­գրութ­յուն­նե­րի ծա­վա­լուն ժո­ղո­վա­ծուն, Թեհ­րա­նում տպագ­րութ­յան փու­լում է պարս­կե­րեն թարգ­ման­ված իմ պատմ­վածք­նե­րի «­Վար­դա­գույն թթե­նին» ժո­ղո­վա­ծուն, ա­վար­տել եմ նյու­յոր­քաբ­նակ ռու­սա­գիր գրող Ի­վետ Ա­լեք­սան­դե­րի «Եր­ջան­կութ­յան օա­զի­սը» ար­ցա­խա­պա­տում-վի­պա­կի թարգ­մա­նութ­յու­նը, իսկ ՀՀ ԳԱԱ Հ. Ա­ճառ­յա­նի ան­վան լեզ­վի ինս­տի­տու­տի գի­տա­կան խորհր­դի ո­րոշ­մամբ […]

Լի­լիթ ՀՈՎՍԵՓՅԱՆ

  Ա­ռա­ջին ան­գամ է, երբ տա­րին՝ թե՛ գնա­ցո­ղը, թե՛ գա­լի­քը, որ­պես տա­րի չեմ կա­րո­ղա­նում ըն­կա­լել։ Ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի շղթա­յա­կան ռեակ­ցիան կուլ է տվել ժա­մա­նա­կա­հատ­ված­նե­րի սահ­մա­զատ­ման և սահ­մա­նագծ­ման քար­տեզ­նե­րը, և դ­րանք լղոզ­վե­լով տա­րած­վել են, կորց­րել ի­րենց ստվե­րա­գիրն ու վե­րած­վել են դա­րա­շրջա­նի։ Ժա­մա­նա­կին «­Նոր­քի» յու­րա­քանչ­յուր հա­մա­րին ո­րո­շել էի կոնկ­րետ ուղղ­վա­ծութ­յուն տալ. այս մե­կը միայն սի­րո մա­սին է լի­նե­լու, մյու­սը՝ […]

­Ման­վել ՄԻԿՈՅԱՆ / Ա­ռաջ­նա­յի­նը երկ­րի անվ­տան­գութ­յունն է

Ար­դեն մեկ տա­րի է ան­ցել Ար­ցախ­յան 44-օր­յա պա­տե­րազ­մից: Ողջ հա­յութ­յունն սպա­սում է կոնկ­րետ քայ­լե­րի, սպա­սում է ան­ցած տար­վա նո­յեմ­բե­րի 10-ից: Մեր երկ­րում այն­պի­սի տրա­մադ­րութ­յուն է, որ կար­ծես ան­վերջ սպա­սե­լու ենք: Կորց­րել ենք Ար­ցա­խի 75 տո­կո­սը, թշնա­մին ներ­խու­ժել և­ իր դրոշն է ծա­ծա­նում ան­կախ Հա­յաս­տա­նի տա­րած­քի մի քա­նի հատ­վա­ծում: Աշ­խար­հը լռում է, լռում է նաև մեր […]

­Հա­կոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Գ­յուտ ա­րած չեմ լի­նի, որ ա­սեմ` ­Հա­յաս­տա­նի կա­ցութ­յու­նը ծանր է, օդն էլ` լի ան­վ­­ստա­հութ­յամբ: ­Պա­տե­րազ­մից ցնցա­հար­ված ­Հա­յաս­տա­նին ժա­մա­նակ ու սթա­փութ­յուն է հար­կա­վոր, և ­հա­կա­ցուց­ված է ի­րա­վի­ճակ­նե­րի փո­փո­խութ­յան հար­կադր­յալ սրըն­թա­ցութ­յու­նը: ­Ներ­կա քա­ղա­քա­կան ան­ցու­դար­ձի շտա­պո­ղա­կա­նութ­յու­նը տրա­մա­բա­նա­կան չէ, ին­չը բե­րում է նո­րա­նոր ա­նակն­կալ­ներ` չթող­նե­լով երկ­րին խոր շունչ քա­շել: ­Խախտ­վել են ար­դա­րութ­յան և­ ի­րա­վուն­քի չա­փա­նիշ­նե­րը` ճշմար­տութ­յու­նը դարձ­նե­լով եր­կե­րե­սա­նի: Ող­բեր­գութ­յան […]

Սամ­վել ԽԱԼԱԹՅԱՆ

Այն, ինչ կա­տար­վում է այ­սօր մեր սահ­մա­նա­մերձ տա­րածք­նե­րում, և ­դեռ նա­խա­տես­ված է նույն ո­գով, կեր­պով ու բո­վան­դա­կութ­յամբ միջ­պե­տա­կան հա­մա­ձայ­նագ­րով գլուխ բե­րել թշնա­մի երկ­րի հետ սահ­մա­նա­զատ­ման-սահ­մա­նագծ­ման գոր­ծը, ան­հե­թե­թութ­յուն է և ­Հեյ­դար-­Նի­կոլ հա­յա­կոր­ծան գոր­ծակ­ցութ­յան հեր­թա­կան քայլ: Ան­հե­թե­թութ­յուն է, քա­նի որ մի­ջազ­գայ­նո­րեն ըն­դուն­ված և պ­րակ­տի­կա­յում բազ­միցս կի­րառ­ված նորմ է, որ պե­տա­կան սահ­մա­նը սահ­մա­նում է պե­տութ­յան պե­տա­կան տա­րած­քի՝ ցա­մա­քա­յին, […]

Կա­րի­նե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

­Սահ­մա­նագ­ծում, սահ­մա­նա­զա­տում, դե­մար­կա­ցիա, դե­լի­մի­տա­ցիա… «գի­տա­հե­տա­զո­տա­կան-մի­տա­հե­տա­զո­տա­կան»… ­Ժո­ղո­վո՛ւրդ, խոս­քը մեր մի բուռ հայ­րե­նի­քի մա­սին է, մեր սուրբ մա­սունք­նե­րը կրող տա­րա­ծութ­յան. ինչ­պե՞ս կա­րող ենք ան­ջա­տել մեր զգաց­մունք­ներն ու բա­նա­կա­նութ­յու­նը և «խե­լոք-խե­լոք» մտքեր ձևա­կեր­պել այս թե­մա­յի շուրջ: ­Մար­դիկ նույ­նիսկ ի­րենց տան վա­ղուց ան­պի­տան դար­ձած ի­րե­րից են դժվա­րութ­յամբ բա­ժան­վում, մի քա­նի ան­գամ դնում-վերց­նում են այս կամ այն հնա­մաշ զգես­տը, եզ­րը […]

«ԼԻՏԵՐԱՏՈՒՐՆԱՅԱ ԱՐՄԵՆԻԱ» 4/2020

­Լույս է տե­սել «­Լի­տե­րա­տուր­նա­յա Ար­մե­նիա» գրա­կան-գե­ղար­վես­տա­կան և ­հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան հան­դե­սի չոր­րորդ հա­մա­րը: ­Պոե­զիա­յի բաժ­նում տեղ են գտել Էդ­վարդ ­Մի­լի­տոն­յա­նի (թարգմ.՝ Կ. ­Շա­քար­յան, Գ. ­Բա­րենց), Գ­լան Օ­հան­յա­նի, ­Յու­րի Ա­վա­նե­սո­վի բա­նաս­տեղ­ծա­կան շար­քե­րը: Ար­ձա­կի բաժ­նում հրա­պա­րակ­վել են Ար­մեն ­Խան­բաբ­յա­նի «­Ծե­րու­նին և ­շու­նը», ­Ներ­սես ­Խա­ռատ­յա­նի «­Սի­րե­լիի հետ ա­մեն ինչ հեշտ է» (թարգմ.՝ Ա. ­Խար­ման­դար­յան), Ան­ժե­լա ­Մել­քոն­յա­նի «­Սո­նա» և «Ա­մեն ինչ […]

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ / Սամվել ՄԱՐԳԱՐՅԱՆ

Իմ ժամանակը թռչում է նետի պես, գնդակից արագ: Պատանության, երիտասարդության տարիներին շռայլորեն օգտագործեցի ժամանակը, այժմ դողում եմ յուրաքանչյուր րոպեի համար, ձգտում, որ այն չլինի անարդյունք, աննպատակ: «Մի բաղմանչին երկու բաղին ի՞նչ անե, մի նոքարը երկու աղին ի՞նչ անե»,- ասել է Սայաթ-Նովան: Երկու այգի եմ խնամում, մշակում, ծառան եմ հող ու ջրի, իմ գյուղի, իմ հայրենիքի: […]

Շնորհիկ ՇԱՀԻՆՅԱՆ / ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ

Ժամանակը քմահաճ է, անողոք և անզիջում, անկախ օժտվածությունից, և հակառակը: Ժամանակի խնդիրը ավազից ոսկեհատիկներ ընտրելն է և սերունդներին պահ տալը: Ավելին, ժամանակը գրողի վրա կարող է դնել իր մամլիչը կամ էլ առհասարակ անտեսել նրան, դուրս մղել իր ծիրից: Իսկ գրողը կանգնած է իր ժամանակի կիզակետում, ճամփաբաժնում և դիմագրավում է բոլոր փորձություններին: Իմ սերնդակից գրողներին հարահոս […]

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ / Սամվել ԿՈՍՅԱՆ

Ոչ մեկը չի ընտրում և չի էլ կարող ընտրել իր ժամանակը. ընտրելու իրավունքը ժամանակինն է, և նա էլ ընտրում է իր գրողին: Հնարավոր է՝ այս փաստարկը տարաբնույթ քննարկումների առիթ տա, հաշվի առնելով, որ շատերն են նույնիսկ քարեդարի խորքերում փնտրում իրենց թեմաներն ու սյուժեները, սակայն թեկուզ գետնի տակ կամ երկնքում, եթե անտեսվում են հասարակության զարգացման ժամանակակից […]

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ / Թադևոս ՏՈՆՈՅԱՆ

Բանաստեղծություն գրելու լավագույն ժամանակները, ցավոք, բանաստեղծության ընթերցանության վատագույն ժամանակներն են: Հենց սա է պատճառը, որ այդ ժամանակներում սկսում են մեծարվել և գնահատվել ոչ թե ժողովրդի, այլ տվյալ հասարակության հետ զանազան կապեր (ընկերական, պաշտոնեական, վերադասի-ստորադասի, բաժակակցական, ընդհանուրկերակրամանային) ունեցող գրողները: Մասնավորապես՝ տվյալ հասարակության (որ միշտ գաղափարախոսական է) և ոչ թե ընդհանրապես ժողովրդի (որ մշակութային է) հետ այդ […]

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ / Անուշ ՎԱՐԴԱՆՅԱՆ

2015 թ. բեկումնային տարի է թե՛ հայ ժողովրդի և թե՛ իմ կենսագրության մեջ: Ապրիլի 24-ի Ֆրանցիսկոս Պապի մեծասքանչ արարողությունը, Գրիգոր Նարեկացի բանաստեղծին Տիեզերական վարդապետ հռչակելը, համայն աշխարհի ժողովուրդների եղբայրական ուսը մեծ արձագանք գտան յուրաքանչյուր հայի սրտում: Ողջ հայկական աշխարհը թևակոխեց նոր, ստեղծագործ ու պահանջատիրական ժամանակաշրջան: Շուտով լույս կտեսնի «Հարյուր տարի առանց քեզ» բանաստեղծությունների նոր գիրքը, […]

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ / ՄԱՆԱՍԵ

Գրողի մեծությունը ես հասկանում եմ այնքան, ինչքան ինքն է հասկանում՝ ինչպիսի գլուխգործոց էլ ստեղծած լինի, երբեք չպետք է դադարի կասկածել, թե իր գրականությունը, ի վերջո, ավազի վրա արված գիր է: Գրողն անմահ է ասելով՝ ստում են, ամենից առաջ, իրեն՝ գրողին, եթե սրա ուղեղը դեռ վնասակար հետևանքներով չի փչացել զառամախտի մեջ, քանի որ, եթե դեռ գրողի […]

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ / Թովմա ՔԱՀԱՆԱ (ՎԱՀԱՆ) ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Ես հիշում եմ Գրիգոր Լուսավորչի՝ Աստծու հետ զրույցներից մի հատված (էլ ո՞վ կարող էր Նրա հետ պարզ խոսելու հնարավորություն ունենալ, եթե ոչ նա): Այդ հատվածը շատ դիպուկ է բնորոշում մեր ազգի ուղին, մեր ազգի ընթացքը, մեր պատմության բոլոր ժամանակները և, բնականաբար, այս ներկա ժամանակը: Գրիգոր Լուսավորիչը հարցնում է. «Տեր Աստված, դու չես լքի, չէ՞, այս […]

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ / Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ

«Խոսքը՝ հանուն կյանքի»՝ սա էր այս տարվա գյուտը «Գրական տապան» միջազգային փառատոնի, որին վերջերս մասնակցում էի Ծաղկաձորում, իսկ թե ինչու խոսքս սկսեցի հենց այս հիշատակումով՝ առաջին պատճառը հենց ձևակերպումն է, քանի որ ինձ համար չկա խոսք բարբառելու, գրելու այլ շարժառիթ, քան՝ հանուն կյանքի. հակառակը սպանելու պես է, հակառակը հենց դանդաղ էլ սպանում է: Իսկ քանի […]

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ / Սուրեն ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հարցադրման խորքը ինձ համար բազմիմաստ արժէք է ձեռք բերել: Առաջինը ժամանակի մէջ մեր առաքելութեան գիտակցութիւնն է: Քանի տարիք ես հաւաքում, այնքան սրւում է ժամանակից ետ ընկնելու, հեւիհեւ «ինչ-որ» բան հասցնելու ներքին պարտադրանքը: Վերջին չորս տարիներին հրատարակել եմ երեք հիմնարար աշխատասիրութիւններ՝ «Միջուկի տրոհումը» եռահատոր գրքի առաջին «Ներածութիւն» հատորը, «Արեւմտահայ գրականութիւն. տիտանիկ թէ՞ շարունակականութիւն» եւ արդէն այս […]

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ / Անդրանիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Ամեն ինչ սկսվում է զրոյից: Գոնե մեզ այդպես էին ասում… Հետո փոխվեց մեզ շրջապատող աշխարհը կամ չփոխվեց, բայց տեղի ունեցավ աննկարագրելին. գրողը, որը ժամանակի չորրորդ սլաքն է` խղճի սլաքը, հանկարծ հապաղեց: Սկսեց սարսափելի արագությամբ պտտվել ժամանակի նյութի սլաքը, իսկ խղճինը, ի վերջո, կանգ առավ: Հիմա մեր կյանքում մի ահռելի բացակա կա, մի զարհուրելի անդունդ, որը […]

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ / Մանվել ՄԻԿՈՅԱՆ

  Երիտասարդ տարիներին բոլորին թվում է, թե ժամանակն անսպառ է, սակայն գալիս է մի տարիք, երբ չափազանց խնամքով և երկյուղածությամբ ես վերաբերվում ժամանակին, քանզի գիտես, որ շատ բան արդեն չես հասցնելու անել ու ավելի ճշգրիտ ես ընտրում անելիքդ. գրում ես միայն իսկական ներշնչանքի թելադրանքով, կարդում ես առավել որակյալ գրականություն: Առօրյա հոգսերի և պարտականությունների լաբիրինթոսում արդեն […]

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ / Անուշ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ

Ժամանակի հետևից վազում եմ հևիհև ծննդյանս պահից: Երբեմն հասնում եմ, շարունակում ենք զուգահեռ` իրար շունչ շնչի, ավելի հաճախ` հետ եմ մնում` իմ սերնդին բաժին հասած իրադարձությունների բազմազանության բեռի տակ կքած, ինֆորմացիոն գերհոսքի բերած տագնապներից, հասարակարգերի փոփոխման սահմանագծին տարակուսած: Իսկ ժամանակի հետ ոչ տևական հաշտության արդյունքը գիրն է` ծնված բառը, գիրքը, որը շրջապատից հաշվենկատորեն շորթած իրողությունների, […]

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ / Նորայր ԱԴԱԼՅԱՆ

  Չեմ կարծում, թե գրողն ու արվեստագետը ամբողջովին գտնվում են իրենց ժամանակի ազդեցության տակ, նույնիսկ ստրուկ Սպարտակոսն ըմբոստացավ ստրկատիրական ժամանակի դեմ, քանզի իրենը ազատության ժամանակն էր, նա առաջիններից մեկը ցույց տվեց, թե ժամանակ կոչվածը ոչ միայն դրսում է, այլև ներսում՝ մարդու մեջ, և վերջինս, անշուշտ, դրսայինից ավելի էական է ու համապարփակ: Դրսայինի հետևից ոչ թե […]