ՍԵՎ ԵՎ ՍՊԻՏԱԿ ԴԻՄԱԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ «ԱՐՔԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ» ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ / Հաս­միկ ՍԱՐԳՍՅԱՆ

«Ար­քան հրա­պա­րա­կում» թա­տե­րա­խա­ղը հա­յաս­տան­յան բե­մին մե­րօր­յա ի­րա­կա­նութ­յան ար­տա­ցո­լումն է՝ «ծուռ հա­յե­լի­նե­րի» մեջ, ո­րում սյու­ժե­տա­յին զար­գա­ցումն ակ­նա­ռու կեր­պով հի­շեց­նում է հան­րա­յին մտա­ծո­ղութ­յու­նը և տ­րա­մադ­րութ­յուն­նե­րը՝ ժա­մա­նա­կա­յին կարճ կտրված­քում կտրուկ փո­փո­խութ­յուն­նե­րով, գրո­տես­կա­յին, միա­ժա­մա­նակ, դրա­մա­տիկ կեր­պար­նե­րը՝ հան­րա­յին գոր­ծիչ­նե­րին և­ երկ­րի ճա­կա­տա­գի­րը տնօ­րի­նող­նե­րին։ Աբ­սուր­դի ժան­րին, թերևս, դաս­վող այս բե­մադ­րութ­յունն ար­տա­ցո­լումն է հայ հան­րութ­յան մե­ծա­մաս­նութ­յան՝ պատ­րանք­նե­րից դե­պի ի­րա­կա­նութ­յուն ցա­վա­լի ըն­թաց­քը, որ […]

ԿԱՐԵՎՈՐԸ ՄԱՐԴ ՄՆԱԼՆ Է… Գի դը Մո­պա­սա­նի «­Փափ­լի­կը» Հա­մազ­գա­յին թատ­րո­նում

­Նա­րի­նե ՍԱՐԳՍՅԱՆ Ար­վես­տա­գի­տութ­յան թեկ­նա­ծու Ներ­կա­յա­ցու­մը լիար­ժեք ժա­մանց է ա­պա­հո­վում, երբ գե­ղար­վես­տա­պա­տում ամ­բող­ջա­կա­նութ­յամբ և­ իր տո­ղա­տա­կե­րում ա­ռած ա­սե­լի­քի հնչո­ղութ­յամբ մեզ պարգ­ևում է գե­ղա­գի­տա­կան հա­ճույք: Ու երբ քո հոգ­սա­շատ կյան­քից կտրվում ես, որ տե­ղա­փոխ­վես մտա­ցա­ծին մի ու­րիշ աշ­խարհ, բայց հան­կարծ պար­զում ես, որ բե­մը քեզ նույն ի­րա­կան կյանքն է հրամց­նում` ա­նակն­կա­լի ես գա­լիս: Դու սկսում ես նույն […]

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ

  ­Թա­տե­րա­կա­նաց­ված ըն­թեր­ցում­ներ ԱՐՄՄՈՆՈ 21-ի շրջա­նակ­նե­րում ա­ռա­վել խորհր­դան­շա­կանն ու ակն­կա­լե­լին, թերևս, ա­ռա­ջին թե­ման՝ «­Պատ­մութ­յուն­ներ պա­տե­րազ­մի մա­սին» ծրա­գիրն էր, նպա­տա­կը՝ հնա­րա­վո­րինս ի­րա­տե­սո­րեն ներ­կա­յաց­նել ու փաս­տագ­րել 44-օր­յա պա­տե­րազ­մում մեր հայ զին­վոր­նե­րի, սպա­յի, բժշկի, կա­մա­վոր­նե­րի հե­րո­սա­կան պատ­մութ­յուն­ներն ու դրվագ­նե­րը, նրանց ո­գու ուժն ու հաս­տա­տա­կա­մութ­յու­նը: ­Մա­յի­սի 31-ին, ­Հա­յաս­տա­նի թա­տե­րա­կան գոր­ծիչ­նե­րի միութ­յան դահ­լի­ճում, տե­ղի ու­նե­ցան վեց դրա­մա­տուրգ­նե­րի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի թա­տե­րա­կան ըն­թեր­ցում­նե­րը, […]

ՍՈՒՏԸ ՔԱՌԱՆԿՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ / Նարինե ՍԱՐԳՍՅԱՆ

ՍՈՒՏԸ ՔԱՌԱՆԿՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ Նարինե ՍԱՐԳՍՅԱՆ Արվեստագիտության թեկնածու   Ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգ Ֆլորանս Զելլերի «Սուտը» կատակերգության բեմադրությունը Համազգայինի թատրոնում մեզ տանում է բեմարվեստի այն արահետով, որը մարդու մասին է` մարդկային հրապուրիչ լեզվով և միշտ ժամանակակից: Լիոնաբնակ երևանցի Սաթե Խաչատրյանը արդեն որերորդ տարին է` իր հրաշալի թարգմանություններով և բեմադրություններով հայ հանդիսատեսին ծանոթացնում է ֆրանսիական արդի դրամատուրգիայի հետ: […]

Էլֆիք ԶՈՀՐԱԲՅԱՆ

Արդի դրամատուրգիա. խնդիրներ, հեռանկարներ (ՀԳՄ լիանիստ, 17.05.2019 թ.)   21-րդ դարասկզբի հայ դրամատուրգիայի պատմության համատեքստում ձեռքբերումների շարքում կարելի է նշել մասնավորապես ժանրատեսակների հարստացումը, որի մասնակի դրսևորումները կային դեռևս 20-րդ դարավերջից. մոնոդրամա, սոցիալական դրամա, աբսուրդի դրամա, սատիրիկ տրագիկոմեդիա, նյու դրամա, դոկումենտալ և այլն: Պիեսները հաճախ ունեն թեմատիկ լայն ընդգրկումներ. արդի թատերագրության մեջ հաճախ է խոսվում անգիտակցական […]

Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

    Արդի դրամատուրգիա. խնդիրներ, հեռանկարներ (ՀԳՄ լիանիստ, 17.05.2019 թ.) ՀԳՄ վարչության ներկա լիանիստի բուն նպատակը արդի դրամատուրգիական արտադրանքի հաշվառումն ու գնահատումն է, ինչպես նաև թատերական աշխարհի ուշադրության հրավիրումը վերջին մեկ-երկու տասնամյակի ընթացքում գրված և տպագրված 500-ից ավելի դրամատուրգիական գործերի հաջողված նմուշներին: Նախ` պետք է նշել, որ «Դրամատուրգիա» հանդեսում և այլ պարբերականներում տպագրված ավագ, միջին […]

Անուշ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ / Արդի հայ դրամատուրգիայի և թատրոնի խրթին փոխհարաբերությունները

Արդի դրամատուրգիա. խնդիրներ, հեռանկարներ (ՀԳՄ լիանիստ, 17.05.2019 թ.) Ռուս և համաշխարհային թատրոնի ռահվիրա Ստանիսլավսկին ասում էր` թատրոնը սկսվում է հանդերձարանից` նկատի ունենալով թե՛ թատրոնի անձնակազմի, թե՛ հանդիսատեսի վերաբերմունքը տվյալ արվեստին` սկսած թատրոն կոչվող նվիրական տարածք մուտք գործելու կերպից: Հայ դրամատուրգիայի` մեծամասամբ անփառունակ, վիճակն սկսվում է մեզանից` ինչպես ենք մենք վերաբերվում ոլորտին, ինչպես ենք կազմակերպում, օրինակ, […]

Որտե՞ղ ենք գտնվում… Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ

Արդի դրամատուրգիա. խնդիրներ, հեռանկարներ (ՀԳՄ լիանիստ, 17.05.2019 թ.) Ներկայում, երբ հայ ժողովուրդը, հայ մարդը իր երկրի հասարակական-քաղաքական դիրքով և էությամբ, իրավամբ, իրեն համարում է աշխարհի քաղաքացի, ապա հայ արվեստագետը նույնպես իրավունք ունի իրեն համարելու համամարդկային քաղաքակրթության և արվեստի զարգացման ընթացքի մեջ` ոչ միայն նախնիների թողած պատմամշակութային ժառանգությամբ, այլև իր բավարար ներուժով ու ստեղծագործական կարողություններով: Եվ […]

Բեմադրվեց «Եզոպոսը»

Նոյեմբերյան քաղաքի մշակույթի կենտրոնի դահլիճը կրկին լեցուն էր: Գրող, դերասան, ռեժիսոր Սամվել Բեգլարյանը թատերասեր նոյեմբերյանցիներին ներկայացրեց հերթական ներկայացումը` հանրահայտ «Եզոպոս» պիեսը: Գլխավոր՝ Եզոպոսի դերը կատարում էր Սամվել Բեգլարյանը: Ինչպես միշտ, բեմահարթակում էին փորձառու դերասաններ Նաիրա Աբրահամյանը, Վահրամ Հովհաննիսյանը: Իրենց կատարողական վարպետությամբ փորձառուներից ետ չէին մնում երիտասարդ դերասաններ Ինեսա Ասատրյանը և Անդրանիկ Միքայելյանը: Հանդիսատեսը տպավորված էր… […]

«Էյ-հե՜յ» էլ կա, «հե՛յ-հե՜յ» էլ… / Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ

Տարիներ առաջ, Վանաձորի «Հորովել» ազգագրական երգի-պարի համույթում, Գրիգոր Հախինյանը բալետմայստեր Խաչիկ Մարգարյանի հետ բեմադրում էր իր հեղինակած «Ձորի» պարերգը: Երիտասարդ, սկսնակ գրողիս մաեստրոն առաջարկեց գրել երգի տեքստը: Գրեցի, տարա, հավանեց և քառատողի վերջում ավելացրեց՝ «Հե՛յ, հե՛յ-հե՛յ, հե՜յ»: «Ձորին» առաջին անգամ պետք է ներկայացվեր հանդիսավոր օրվա կապակցությամբ: Աջ ու ձախ հրավիրեցի իմ ընկերներին, ծանոթներին: Շա՜տ մեծ […]

Tatron-drama.am կայքը՝ հայ դրամատուրգի տուն

Մարտի 23-ին տեղի ունեցավ tatron-drama.am կայքի շնորհանդեսը: Կայքի նպատակն է մեկ ընդհանուր հարթակ բերել դասական ու արդի դրամատուրգիան և Հայաստանում գործող թատրոնները, ստեղծել բարենպաստ պայմաններ՝ ազգային թատրոնի և ազգային դրամատուրգիայի փոխհամագործակցության համար: Կայքի հիմնադիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը նշեց, որ ստեղծվող շտեմարանի հիմքը 2000 թվականից պարբերաբար տպագրվող «Դրամատուրգիա» հանդեսն է. «Մտածեցինք, որ ժամանակն է ընդլայնել նրա […]

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ  ԵՆՔ

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ  ԵՆՔ ՀԹԳՄ «Արտավազդ – 2018» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն պիես» անվանակարգում հաղթող է ճանաչվել ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԻ «Երկու օր «Դրախտում» պիեսը: Share on Facebook

ԱԴԱՄՈՎԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ… / Արայիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Նրա անունը` որպես Աբսուրդի թատրոնի հիմնադիրներից, արդեն երկար տարիներ համաշխարհային թատրոնի պատմությունում է, նաև` խաղացանկում: Տարօրինակ զուգադիպությամբ, նրանք` Աբսուրդի թատրոնի «ավազակախմբի» անդամները, Փարիզում ստեղծագործող երեք խենթերը, ֆրանսիացիներ չէին: Նրանք իռլանդացի էին, ռումինացի, հայ: Եվ տարօրինակ զուգադիպությամբ, հայ թատրոնը բացառապես ծանոթ է իռլանդացուն, ռումինացուն և ծանոթ չէ, գրեթե ծանոթ չէ հային: Իսկ նրան բեմադրել են աշխարհի […]

ԽՈՐՀՐԴԱՀԱՅ ԹԱՏՐՈՆԻ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆԸ / Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Վարսիկ Գրիգորյանը հայտնի անուն է հայ թատերագիտության բնագավառում: Նրա «…Թատրոնի սիրուց ու տագնապներից» հոդվածների ստվարածավալ ժողովածուն, որը դեռ հեղինակի գործերի առաջին հատորն է, չափազանց խոսուն ներկայացնում է խորհրդահայ թատրոնի անցած ուղու բազմաթիվ դրվագներ: Գիրքը շահեկան է այնու, որ նրա հեղինակը ականատեսն ու մասնակիցն է իր նկարագրած թատերական կյանքին: Ժողովածուում կան ինքնակենսագրական բազմաթիվ փաստեր, որոնց միջոցով […]

ՎԱՆԱՁՈՐՅԱՆ ԲԵՄՈՒՄ ԴՐԱՄԱՏՈՒՐԳՆԵՐՆ ԵՆ / Ռուզաննա ԱՌԱՔԵԼՅԱՆ

Այս տարվա թատերական աշունը նշանավորվեց մի շատ կարևոր իրադարձությամբ: Առաջին անգամ տեղի ունեցավ փառատոն, որը նվիրված էր ժամանակակից դրամատուրգիային և ներառում էր արդի պիեսների բեմադրությունները: Քաղաք Վանաձորի աբելյանական հերթական փառատոնը, որը նվիրված էր անվանի գրող Հ. Մաթևոսյանին, մեկ շաբաթ շարունակ տեղի հանդիսատեսին ցուցադրեց ժամանակակից պիեսների բեմադրությամբ ներկայացող Թիֆլիսի և հանրապետության տարբեր թատրոնների ներկայացումներ: Փառատոնի բացման […]

Լորենց Առուշանյան / Վարսիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ

1953 թ. մայիս. ընդունելության քննություններ են: Քննական լսարանի դռանը հանդիպում եմ Թատերական ինստիտուտի հիմնադիր, բոլոր անհայր ուսանողներիս սիրելի հայր Վավիկ Վարդանյանին. «Չե՞ս ուզում տեսնել՝ ովքեր են գալիս: Բաքվից մի անուշ տղա է եկել: Համլետյան տիպար… ահա և ինքը»,- ներկայացնում է երիտասարդին ու շտապ մտնում լսարան: – Շա՞տ եք սիրում Համլետին,- հարցնում եմ ես: – Ինձ […]

«Հեքիաթների աշխարհը»՝ Հակոբ Պարոնյանի թատրոնում

Մայիսի 27-ին Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում հյուրընկալվեց Սպիտակի «Հեքիաթների աշխարհ» թատերախումբը: Թատրոնի փոքր դահլիճում 5-10 տարեկան երեխաները ներկայացրին Սուրեն Մուրադյանի «Վախկոտ պարծենկոտը» ստեղծագործությունը որոշակի փոփոխություններով: Թատերախմբի ղեկավար Արմինե Մելքոնյանը տեղեկացրեց, որ սա իրենց երկրորդ այցն է, որի կազմակերպիչը Երվանդ Ղազանչյանն է: «Սա երեխաների համար մեծ աշխարհ է` դուրս գալ Շիրակից և […]

Յաշա ՉԱԽՈՅԱՆ / ԲԵՄԱՐՎԵՍՏԻ ՓԱՌԱՏՈՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Հայաստանի թատերական գործիչների միությունը ծրագրել է թատերական մեծ փառատոն անցկացնել Սյունիքում /նման ընդգրկուն փառատոն ՀԹԳՄ-ը Սյունիքում կազմակերպել էր 1996-ին «Սյունիք-96» անվանումով/: Մայիսի 19-27-ը մայրաքաղաքի, Գյումրիի և տեղի թատրոնները իրենց լավագույն ներկայացումներով հանդես կգան Կապան, Գորիս, Մեղրի, Սիսիան, Քաջարան և Ագարակ քաղաքներում: Մարզի բնակիչներին իրենց արվեստը կներկայացնեն Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական /Գ. Խանջյան «Որբերի ընտանիքը»/, […]

1865 թվականը հայ թատրոնի պատմության մեջ / Բախտիար ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Կան տարեթվեր, որոնք մեկ կամ մի քանի կարևորագույն իրադարձություններով հաստատուն տեղ են գրավում ժողովրդի, իսկ երբեմն էլ համաշխարհային հասարակայնության կյանքում: Մեր ժողովրդի մշակութային կյանքում նման տարեթիվ է 1865 թվականը: Այն իրավամբ կարելի է համարել Թատերական տարի: Հայ թատրոնի պատմության մեջ 1865 թվականը լի է առաջին անգամ տեղի ունեցած մի շարք կարևոր երևույթներով: Իրենց պատմական առանձնահատկություններով […]

Թատրոնը հարցականի ներքո՞…… / Անուշ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ

Ժամանակի արագընթաց անիվի շարժման հետ փոխվում է կյանքը, փոխվում են հասկացությունները, արվեստի ձևերն ու ըմբռնումները, և դիտորդի դերում գտնվող վերլուծաբանը, համակարգչային տեխնիկայով զինված, փորձում է հետևել, հասցնել հասկանալ՝ այս ինչպե՞ս շրջվեց աշխարհը, հետևաբար, նաև՝ կյանքն արտացոլող բոլոր ոլորտները, որոնցից առաջին տեղում արվեստն է, իսկ ավելի գերակա վիճակում՝ թատրոնը: «Սրընթաց ժամանակը և նորարարությունների տարափը հնության ստվեր […]