ՀԵՌԱՎԱՐ ԶՐՈՒՅՑ ՋԵՐԱԼԴԻ ՀԵՏ/ Վան ԱՐՅԱՆ

  Նախ, ո՞վ է Ջե­րալ­դը… Ավստ­րա­լիա­յում ապ­րող մեր հայ­րե­նա­կից, մեր գրո­ղա­կան ըն­տա­նի­քի ան­դամ, մշա­կու­թա­բա­նութ­յան դոկ­տոր Շ­մա­վոն Ա­զատ­յա­նի «Ազ­գա­յին պատ­կե­րաս­րահ» վի­պա­կի գլխա­վոր գոր­ծող անձն է: Այս­պես, քո մտքե­րը, Ջե­րա՛լդ, ար­վես­տի, մա­նա­վանդ գե­ղան­կար­չութ­յան վե­րա­բեր­յալ չա­փա­զանց հա­կա­սա­կան են ու ի­րա­րա­մերժ: Մի կող­մից մտա­հոգ­ված լի­նե­լով հայ­կա­կան նկար­չութ­յան մի­ջազ­գայ­նո­րեն ճա­նաչ­ված լի­նե­լու հար­ցում՝ դու կտրուկ ու դա­ժան քննա­դա­տութ­յան ես են­թար­կում նո­րը, […]

ՀԱՅԸ ԵՎ ՀԱՅԸ / Վիլյամ ՍԱՐՈՅԱՆ

Ուշ գի­շե­րով ­Ռու­սաս­տա­նի ­Ռոս­տով քա­ղա­քում մի գա­րեջ­րա­տան մո­տով անց­նում էի, երբ սպի­տակ վեր­նազ­գես­տով մի սպա­սա­վո­րի տե­սա, որն ան­պայ­ման հայ էր, և, ու­րեմն, մո­տե­ցա, հարց­րի. – Ի­մա՞լ ես, տնա­վե՛ր, ի­մա՞լ ես: Չ­գի­տեմ` ին­չից հաս­կա­ցա, որ հայ է, բայց հաս­կա­ցա: ­Պատ­ճա­ռը միայն թուխ դեմ­քը չէր, ոչ էլ բարձր ու ծուռ քի­թը, ոչ էլ թանձր ու խիտ գան­գուրն […]

ԲԱՍՅՈՅԻ ԲԱԼԵՆԻՆ / Շանթ ՄԿՐՏՉՅԱՆ

­Դու չես չո­րա­նա, ա­սա­ցի պա­տու­հա­նիս տակ ա­նօգ­նա­կան երկն­քին նա­յող բա­լե­նուն։ ­Դու ապ­րե­լու ես, քա­նի որ չգի­տես ինչ է խորհր­դան­շում քո ա­նու­նը, որ­քան կյանք կա քո խորհր­դի մեջ և­ ինչ­պես ես դա­րե­դար շա­րու­նակ­վում՝ հաս­տա­տե­լով գո­յը քո գե­ղեց­կութ­յան, ինչ­պես մյուս ծա­ռե­րը, թփե­րը, ծա­ղիկ­ներն ու հո­սող ջրե­րը, քա­մի­նե­րը, մշա­կույթ­ներն ու ժո­ղո­վուրդ­նե­րը, սա­կայն ո՛չ մար­դը, ում ան­մա­հութ­յու­նը սահ­մա­նա­փակ­վում է […]

ՔԵՐԾՎԱԾ ՍԻՐՏ / ­Հով­հան­նես ՍԱՐԴԱՐՅԱՆ

Եղ­բոր ան­հետ կո­րած լի­նե­լու մա­սին դեռ ա­միս­ներ ա­ռաջ գի­տեին։ Ա­մեն հե­ռա­ցող օր­վա հետ եղ­բո­րը ողջ գտնե­լու հույ­սի թե­լը բա­րա­կել էր, և ժամ առ ժամ կար­ծես ա­վե­լի շատ էին հա­մա­կերպ­վել ան­խու­սա­փե­լի բո­թը մի օր լսե­լուն։ Օր օ­րի հաշտ­վե­լով կորս­տի ցա­վի հետ՝ քրոջ վշտա­հար աչ­քի ար­տա­սու­քը չո­րա­ցել էր, և ­պա­տե­րազ­մում զոհ­ված եղ­բոր թաղ­ման օ­րը չորս­դին կա­տար­վող ա­մեն […]

Ֆան­տաս­տիկ պատ­մու­թ­յուն­ներ – 14 / Հակոբ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

  Այն մասին, թե ինչպես Հայաստանում սկսեցին ծնվել գերբնական հատկություններով օժտված հրաշամանուկներ կամ գենետիկ պայթյուն (Էսսե) N թվականին, երբ Հայաստանը համայն հայության գերագույն ճիգերով հաղթահարել էր իր գոյությանը սպառնացող հերթական ռազմական ինտերվենցիան և մեջքն ուղղելով աննկատ բռնել էր աշխարհի ամենակրթված, ամենազարգացած, ամենա­հզոր, ամենաարդար երկիրը դառնալու ուղին, Մարդկության Զարգացման Ապահովման Կազմակերպության (ՄԶԱԿ) պաշտոնյան, որի խնդիրը մտավոր […]

ՀԱՅՐԵՆԱՏՆԵՐԻ ԵՎ ՏՈՀՄԱԾԱՌԵՐԻ ՄԵՐ ՄՈԼՈՐԱԿԸ / Արևշատ ԱՎԱԳՅԱՆ

    Կգա մի երանելի ժամանակ, երբ հողագնդում ապրող բոլոր մարդիկ այնքան կհասունանան, կդառնան այնքան խելացի ու խելամիտ, որ կգիտակցեն ու կհասկանան, որ բարեբախ- տություն է, որ ապրում են տիեզերական անհուն ու անսահման տարածության մեջ ամբողջացած, մարմնավորված ու հոգեղենացած Երկիր մոլորակում: Երկնային ու երկրային երկու իրականություններից կազմավորվել, իմաստավորվել է Երկիր բառը, որի մեջ մեկտեղվել է […]

Ճերմակ թռչնի կռինչը / Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ

(հեքիաթ-էսսե)     Ճերմակ գոմեշը կանաչ-դեղին դաշտի միջով քաշում-տանում է եռասայլ գնացքը, անիվները ճռճռում են փայտյա հնամենի ռելսերի վրա, երթն առաջնորդում է քաթանե գորշ թիկնոցով պարուրված մեկը, չի շրջվում սայլերում նստածների կողմը, մաշված կաշեկազմով մատյանը թևատակին` լուռ քայլում է` թեթև ձգելով գոմեշի կապը: Տուո՜ւ-տուո՜ւ` ժամանակ առ ժամանակ բառաչում է գոմեշ-քարշակը` բերանից գոլորշի մղելով երկինք: Թփի […]

Կեցության թաքնված հմայքը Նվիրում եմ Էդմոն Ավետյանին. / ՄԱՆԱՍԵ

Դրվագ 1 – Պատկերացնո՞ւմ եք մի աշխարհ, ուր ամեն առավոտ արթնանայիր ու տեսնեիր իրերի անունները փոխված: «Ինձ հաց տվեք» ասելու փոխարեն, պարտադրված լինեիր ասելու, օրինակ, «Ինձ քար տվեք»: Անգամ մտածելու պրոցեսը անհնարին կլիներ, եթե նրա ատաղձը չլիներ նշանակությամբ կայուն-հաստատված բառիմաստային համակարգը: Մտածողության օրենքների ու գոյի օրենքների հիմքում պարտադիր է որոշակի «տրված» ստատիկություն, որ փոփոխություններն էլ […]

ՄԻԼԱՆ ԿՈՒՆԴԵՐԱ – ՎԵՊԻ ԱՐՎԵՍՏԸ – 1986 – էսսե / Աշոտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Ապրելու հսկա տենչը բեռ արած (Գրված, բայց հեղինակային իրավունքի ուժով անտիպ առաջաբանից) «Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել Միլան Կունդերայի «Վեպի արվեստը» նշանավոր ակնարկաշարը` ֆրանսերենից կատարած իմ թարգմանությամբ: Հեղինակը սիրով իր համաձայնությունը տալով իր այս երկի հայերեն թարգմանությանը` գրքի տպագրությունից անմիջապես առաջ հեղինակային իրավունքի ուժով իրազեկեց, որ ինքը սկզբունքորեն դեմ է իր ստեղծագործությունների օտարալեզու հրատարակություններին կից […]

ՇՈՒՇԻ. ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԳՐԱԿԱՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՇՈՒՇԻ / ՆԱՆԵ

Ուշ աշնան գույներ են՝ թանձր, մեղրագույն: Եվ տեղ-տեղ միայն փոքրիկ մի թուփ կամ՝ իրենց վրա դեղին ներկ առած վրձիններ հիշեցնող, մերկացած բարակ բարդիների գագաթներ, մուգ ու խոնավ հեռանկարի վրա առանձնացող վառ գույներով, աշնան վերջին ճիչ են ասես հնչեցնում: Փոքրիկ մի խմբով՝ գրողներ Ալիս Հովհաննիսյանը, Գոհար Գալստյանը, Արծվի Բախչինյանը, Պերճուհի Ավետյանը, Լևոն Շահնուրը, գրականագետ Անի Փաշայանը […]

Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ / ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՇՈՒՇԻ, ԿԱՄ՝ ՈԳՈՒ ՀՐՎԱՆԴԱՆՈՒՄ…

Շուշին մաշկի ամեն ծակոտիով զգալու քաղաք է, հոտառությամբ, լսելիքով, մյուս բոլոր զգայարաններով՝ հատկապես զգայաբար և հոգով մտերմանալու քաղաք: Այստեղ ոչ մի չափում սովորական ու կաշկանդված չէ: Թվացյալ սովորականն անգամ, մառախուղով շղարշված, պարզ ու նախնական մղումով՝ տիեզերքին, Աստծուն մերձենալու մարդկային ամենավսեմ բնազդի արտացոլանքն է: Սիրել ոտքի տակի հողն ու գլխավերևի երկինքը, արարել, ստեղծել, ամենօրյա գործերը բարեխիղճ […]

Ռուզաննա ՄԵՍՐՈՊՅԱՆ / «Սևանը Հայաստանի աչքն է»

Ռուզաննա ՄԵՍՐՈՊՅԱՆ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ «Սևանը Հայաստանի աչքն է» ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ Հայտնի է, որ շատ ազգեր ունեն բնության տարրերի պաշտամունք, այդ թվում` ջրի: Մենք` հայերս, աստվածացրել ենք ջուրը Աստղիկ աստվածուհու պաշտամունքով և Վարդավառի ծեսով: «Սասնա Ծռեր» էպոսի հիմքում ջրի արարչական զորությունն է, որից սերում են Սասնա հսկաները: Ջրի կենսական […]

Շարունակվող զրույց / Նորայր ԱԴԱԼՅԱՆ

Ըստ հնագույն ավանդության՝ աստվածային Բուդդային հարցնում են. «Բուդդա, Աստված կա՞»: Բուդդան պատասխանում է. «Ես ասե՞լ եմ Աստված կա, ես ասե՞լ եմ Աստված չկա»: Ի՞նչ հասկանալ այս իմաստությունից: Փորձեմ հասկանալ. եթե մարդ ես բանական ու զգացմունքային և ոչ գող ու վայրենի, քո մեջ, քո հոգում Աստված կա, ուրեմն՝ նա գոյություն ունի տիեզերական անտես-տեսանալի տիրույթներում, իսկ եթե […]

Անվերջակետ անդրադարձ / Հերիքնազ ՈՐՍԿԱՆՅԱՆ

2018 թ. հունիսի 8-ին լրացավ վաստակաշատ գիտնական, ՀՀ ԳԱԱ Մ. Սբեղյանի անվան գրականության ինստիտուտի Հայ նոր գրականության բաժնի երկարամյա վարիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի վախճանի տարելիցը: Այս կապակցությամբ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը Հայաստանի գրողների միության հետ կազմակերպել էր Ս. Սարինյանի հիշատակին նվիրված միջոցառում և «Հայոց գրականության երկու դարը» գրքի յոթերորդ հատորի շնորհանդեսը: Գրականության […]

Գերհագեցման աղետը գրականության մեջ / ՄԱՆԱՍԵ

Մեծ սողանքներին ականատեսները նկատել են` փլուզումը սկզբից տպավորում է առանձին շարժուն պատկերագծերով, ասես կարողանում են տարբերել քայքայումը հրահրող ներքին նստվածքների գծագրումը, հողի ճեղքումները դրսից, բայց քանի մեծանում է սահքի արագությունը, քանի դառնում է սրընթաց, տպավորությունը «պղտորվում է», արտաքին ճաքվածքները լղոզվում են, առանձին քարաբեկորները կորչում են հողե հեղեղի մեջ: Ահռելի այդ քարաթափը կլանում է նախկինում նկատելի […]

8-ՐԴ ԿՆԻՔ ԿԱՄ ԱՅՑ ՄԻՆՈՏԱՎՐՈՍԻՆ / Խաչիկ ՉԱԼԻԿՅԱՆ

Քառասուն օր էր, ինչ երկինքը հղի էր ամպրոպով ու հայհոյախառն սպառնում էր ահեղ դատաստանով: Արյունահեղ բախումից հենց այդքան էր անցել, սակայն մայթերով դեռևս հոսող արյան շիթերը որոշակի անհարմարություն էին պատճառում, մանավանդ, երբ կոշիկիդ ներբանները մաշված են: Հանրապետության հրապարակը լի էր սպառազեն զինվորներով, գազոնների մեջ քողարկած զրահատեխնիկայով, դիպուկահարներով: Սգո շղարշով ծածկված Կառավարության շենքը մի քանի քայլ […]

«ՄԱՐԴՆ ԱՌԱՆՑ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԿԱՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՌՄԱՆ ՓՈՐՁ / Աշոտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Ռոբերտ Էդլեր ֆոն Մուզիլը ապրել և ստեղծագործել է Ավստրո-Հունգարական կայսրության հզորության և փառքի, 1918 թվականին նրա փլուզման, մեկ տարի անց՝ Հանրապետական Ավստրիայի հռչակման և 1938-ին վերջինիս Գերմանական Երրորդ Ռայխին բռնակցման ժամանակաշրջանում, 20-րդ դարի երկու ճակատագրական նշանակության աշխարհամարտերի միջնահատվածում: Ավստրիայի և Գերմանիայի մշակութաբանական նույնության ընկալումը, ապա թե հասարակապետական այս երկվորյակ միավորների քաղաքական միությանը հասնելու մուզիլյան իդեալը […]

Մանասե / «Օրփեոս»

Սրանք հատվածներ են մեր «Օրփեոս» գրվածքից, որ երկար ժամանակ է ինչ գրվում է ու դեռ չեմ կողմնորոշվում ի՞նչ ժանրի մեջ է «խցկվելու»: Բոլոր դեպքերում, ընկալեք որպես «ֆրագմենտներ»: Տոլստոյ և «Տոլստոյներ» Մենք փորձով ենք տեսնում` մարդը մեռնի նրանից… որ ապրել է: Ապրել է ու մեռնում է: Մենք ոչ մի փորձով չենք տեսնի` մարդը մեռնի իր այն […]

Գծի խորհուրդը Հենրիկ Էդոյանի պոեզիայում / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Ես ասում եմ՝ ամեն ինչ այնպես չի լինի, ինչպես որ կլինի: Հենրիկ Էդոյան Նա եկավ, հագավ վերարկուն, բարձրացրեց օձիքը, կանգնեց անձրևի տակ, մի սիգարետ վառեց, ծխեց… Ահա այսպես, վաթսունականներից սկսած, նույնականանալով մտածականն ու զգացականը իրար կապող առասպելին (մոխրամանում թողած մոխիրը Պրևերի), ինչպես խաչ բարձրացողի վերջին ժպիտը, կերտվում է մի պոետիկ աշխարհ՝ Հենրիկ Էդոյան: Ամեն հաջողված […]

Գրելու և գրականության մասին / ՄԱՆԱՍԵ

(հատվածներ) Եթե գրելը նաև հնարքաբանելու ազատություն է, որ արտահայտման կոկետություններ գործի դնելու քմահաճույքից հեռու չէ, ինչքան հմտանում ենք զանազան ձևերով մեր գրողունակությունը չկորցնելու, նույնքան դատապարտելի բան չենք տեսնում, եթե հարկ լինի, հանուն համոզիչ երևալու, դիմենք վարպետ խորամանկությունների, աճպարարության, ձեռնածության: Իսկ այստեղից չե՞ք հաշվել, ինչքա՞ն է հեռու ընթերցողին հիմարացնելու գրողի գիտակցված-անգիտությունը: Որքան հեռանում ենք նախորդ դարերից, […]