Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

«Հայրենիք ստեղծելը հերոսություն է, Հայրենիք շենացնելը՝ առաքինություն». կարդացի 28 համարի ավտոբուսում, սովորաբար հայտարարություն-գովազդներին հատկացրած տեղում, մեծ տառաչափով գրված երկու տողն ու դեռ չհասցրած զարմանալ վարորդի, թե չգիտեմ ում, նախաձեռնության վրա, կարդացի երրորդ տողը՝ Վազգեն Կաթողիկոս: Հայացքս, որ այլ դեպքում պիտի սահեր-անցներ, քարացավ-մնաց. ու միաժամանակ մի քանի միտք խուռներամ սկսեցին պտտվել՝ աստիճանաբար իրենց գալարապտույտի մեջ առնելով […]

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

2000 թվականի հուլիս 2-ն էր: Լրագրողների մեր խումբը Ստրասբուրգից նախորդ օրը եկել էր Փարիզ: Աշխատանքային ժամանակացույցը, բարեբախտաբար, այնպես դասավորվեց, որ ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնատի եզրափակիչ դուրս եկած Ֆրանսիայի ու Իտալիայի խաղին կարող էինք հետևել Փարիզում (խաղը Ռոտերդամում էր): Խոստովանեմ, մեծ ֆուտբոլասեր չեմ և այդ մի քանի ժամերը, երբ ընթանում էր խաղը, օգտագործեցի դիտելու, հետևելու և՛ քաղաքապետարանի […]

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Մայիսի 9-ը, ի թիվս մեր մարտական հաջողությունների, նշանավորվեց, գոնե ինձ համար, շատ կարևոր մեկ հաղթանակով ևս՝ Վենետիկի 56-րդ բիենալեում Հայաստանի տաղավարն արժանացավ «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակին: Այս հաղթանակը մի քանի խորհրդանշական բաղադրիչների ներդաշնակ համադրումն է, մտքի ու կամքի այն հավաքականությունը, որը ցանկացած հայի անթաքույց երազանքն է: Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության տարածքում «Հայություն» խորագիրը կրող […]

ԱՊՐԻԼԻՑ ՄԱՅԻՍ / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Հանրահայտ մտքով պիտի սկսեմ ասելիքս, բայց չեմ վարանի մեկ անգամ ևս կրկնել ու նաև զարմանալ այս պատահականությա՞ն, թե՞ ավելի քան օրինաչափության վրա՝ մեր համազգային վշտի ու սգի ամսվան հաջորդող ամիսը հաղթանակների ամիս է՝ Ավարայրից (թեկուզ ոմանց մոտ իշխում է բարոյական հաղթանակ կոչվածի համարումը) Բաշ Ապարան, Սարդրապատ, Շուշի: Ի՞նչ է սա՝ մեզ համար անքննելի տիեզերական օրինաչափությո՞ւն, […]

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ… ՎԱՐԴԱՆԻ ՀԱՄԱՐ / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Դեկտեմբերի 17-ին հաշված օրեր են մնացել: Այդ օրը պետք է հրապարակվի Վարդան Պետրոսյանի դատավճիռը: Ու հիմա՛ եմ համարում այն պահը, երբ ամիսներ շարունակ ինձ մտատանջող հարցերը, վարկածները, կարծիքներն ու մեկնաբանությունները ի մի բերելով, կարող եմ խոսել ոչ թե Վարդան Պետրոսյան դերասան-մարդ-քաղաքացի անհատի մասին, այլ մի երևույթի, որը կանվանեմ «Արդարադատություն… Վարդանի համար»: Մեզանից ոչ ոք ապահովագրված […]

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Կարելի է այս պատմության շարունակությունը համարել նոյեմբերի 2-ը, երբ թուրքական «Փոսթա» թերթում, ի լուր աշխարհի, տպագրվեց Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի հարցազրույցը: Իսկ ինչպե՛ս այն մատուցվեց` պարզվում է, աշխարհահռչակ շանսոնյեն ու միաժամանակ դեսպանը Փարիզում հանդիպել և զրույց է ունեցել Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Հաքքը Աքիլի հետ, և որպես «շռնդալից» ակորդ` Ազնավուրին հանձնվել է «Ոսկե սոսի» մրցանակ: […]

ԴԻՏԱՆԿՅՈՒՆ

Սուրեն Խաչատրյանին Սյունիքի մարզպետ վերանշանակելու լուրը հանրությանը բաժանեց երկու մասի: Զարմացած, որովհետև նման բան անհնար է, անգամ մեր երկրում: Չզարմացած, որովհետև հենց նման բանն է հնարավոր մեր երկրում: Հերթական աբսուրդն այն է, որ երկու կողմն էլ իրավացի է: Իսկ ինչպիսի՞ն է իշխանության արձագանքը: Այդ նույն իշխանության, որը հնարավոր դարձրեց նման վերանշանակումը: «Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի […]

ՈՐՈՇԵԼ ԵՄ «ՊՈԶԻՏԻՎ» ԳՐԵԼ / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Ուրեմն` օրենքի տեքստից հանում-դեն ենք նետում «պարտադիր կուտակայինը», հետո այդ նույն օրենքում ավելացնում ենք ընդամենը «սոցիալական վճար» ու… Ծաղկո՜ւմ է Հայաստան աշխարհը, ժողովուրդը՝ երախտագիտության արցունքներն աչքերին, շնորհակալություն է հայտնում հայրենի կառավարությանն ու անձամբ ՀՀ նախագահին (քանզի, համոզված ենք, որ նման հանճարեղ լուծում կարող էր տրվել միայն Բաղրամյան 26-ում), որ այսուհետ ոչ միայն 1974 թ. այս […]

ՆՈՐՕՐՅԱ ԱՌԱԿ / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Արվեստանոցում լույսը հավաքվում էր միայն կենտրոնում՝ անկյունները թողնելով անորոշ կիսախավարի մեջ, որտեղից ավարտուն կամ անավարտ քանդակների հատվածներն էին երևակվում: Ամբողջական երևում էր միայն կենտրոնում պատվանդանին դրված քանդակը: Քանդակագործն այդպես էլ չհասկացավ՝ ի՞նքը գրանիտից դուրս բերեց նրան, թե՞ նա, իր ցանկությամբ, քանդեց քարե պատնեշն ու հայտնվեց՝ ինչպես եղել ու մնացել էր հիշողների ու չիմացողների մտապատկերում՝ կամային […]

ԴԻՏԱՆԿՅՈՒՆ / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Քննադատությունը տասներորդ Մուսան է: Գյուստավ Ֆլոբեր Քննադատությունը գրական ընթացքի կարևոր բաղադրիչն է, նաև` գրականության մի մասը: Գրաքննադատն առաջինն է մեկնաբանում ժամանակակից գրական գործը, որի մասին պատկերացումն արդեն խորացնում է գրականագիտական ուսումնասիրությունը: Եվ չվախենամ հայտնի իրողությունը մեկ անգամ ևս կրկնելուց. գրաքննադատության զարգացումն ինքնին գրականության կրթվածության աստիճանի ցուցիչն է: (Օրեր առաջ կայացած ՀԳՄ վարչության պլենումը վաղուց սպասված […]

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Ակնոցս ջարդվել էր: Հատուկ պատվերով է արված, ժամեր շարունակ համակարգչի առջև նստելուց հետո քթարմատի վրա աննշան հետք անգամ չի մնում: Խնդիր չկա, ընդամենը ժամանակ պիտի գտնեմ ու գնամ «Աչքիդ լո՜ւյս» սրահը, որն արդեն ութ տարի մասնագիտորեն ու լավագույնս սպասարկում է, համոզված եմ, ոչ միայն ինձ: Երկու օր առաջ գտա այդ ժամանակն ու… Սկզբում նույնիսկ չհասկացա` […]

Դիտանկյուն / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Տարին գոնե մեկ անգամ ազգովի` բարձրաձայն կամ ճիչը ներսում պահած, արդարություն, դատ ու դատաստան ենք պահանջում օտարից ու թշնամուց: Իսկ ե՞րբ ազգովի արդարություն, դատ ու դատաստան կպահանջենք ինքներս մեզնից, նրանցից, ում «հասկացող» հայացքի ներքո ավելանում է Ծիծեռնակաբերդ բարձրացողների բացակայությունը: Այնքան, մինչև Երևանի մեկ այլ բլրի վրա վեր խոյանա Արտագաղթողի՞ հուշասյունը… Այս տողերը գրել եմ մեկ […]

ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՏԵՍՆԵԼՈՒ ԵՎ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Վերնագրի հասցեատերը հասարակությունն է, ավելի ստույգ` քաղաքացիական ակտիվ շերտը, որն այսօր գործուն, իսկ վաղն առավել պիտի մասնակցի պետության կայացմանը (այդ կայացումը, կարծում եմ, անընդհատական գործընթաց է, և միշտ էլ արվելիք գործ կգտնվի): Քանի դեռ պետության պատասխանատվությունն իր վրա վերցրած իշխանախումբը չի արտահայտում բնակչության մեծամասնության կամքը (ես ինձ չեմ հակասում. ձայների մեծամասնությունը «խփած» լինելով, այսօր միայն […]

Բայց ինչ-որ սահման կա, որից այն կողմ անցնելն անհնա՛ր է / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

 2008 թ. փետրվարի 22-ի լուսաբացին մի երկու ժամ էր մնացել: Մեկնելու էի ԱՄՆ` Ֆրեզնո, որտեղ Մեծ Հայի` Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հանդիսու­թյունը պիտի դառնար սարոյանական տարվա մեկնակետը: Տաքսու վարորդին խնդրեցի գնալ Մաշտոցի պողոտայով: Նա չթաքցրեց զարմանքը` Օրբելի փողոցից օդանավակայան ավելի մոտ է ու հարմար: Աննկատ (իր կարծիքով) թոթվեց ուսերն ու միացրեց հաշվիչը: Քաղաքը քնած […]

ՓՈՔՐ ԵՐԿՐԻՍ ՄԵԾ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐԸ / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Ճշտեմ` երկու հարցական միայն, մնացածը կարող է շարունակել ընթերցողը… «ՀայՌուսգազարդը» (ականջդ կանչի…) Ռուսաստանից եկող գազը սահմանին ստանում էր 1 խորանարդ մետրի դիմաց 189 դոլարով, իսկ մեզ` հայաստանյան սպառողին, վաճառում էր կրկնակի գնով` մոտ 385 դոլար: Պատճառաբանությունն էլ ներկայացվեց` մինչև մեզ են հասցնում էդ չարաբաստիկ գազը, կոտորվում են խեղճերը, է՜ն ծախսերի տակ են ընկնում, որ… ի […]

Դիտանկյուն / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

25 տարի է անցել: Իսկ այն օրվա երկինքը` շատ կապույտ, օդը` զարմանալի տաք, դույզն իսկ չի խունացել հիշողության ժամկետից, ասես քառորդ դար առաջ չէր, որ գետինը պայթեց, ու մի քանի վայրկյանում երկրաշարժը նվաճեց երկիրը: Չէինք կարող հասկանալ, չէինք ուզում հասկանալ… Փլուզվող կայսրու­թյունից արդարություն պահանջող, Ազատության հրապարակում ու Ստեփանակերտում «Արցախ» վանկարկողներս մի քանի վայրկյանում որբացանք 26000 […]

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Այս օրերին ոմանք, մատնացույց անելով Կիևի եվրամայդանում ընթացող հանրահավաքը ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրման աշխատանքները կասեցրած իշխանության դեմ, բողոքում են, թե` տեսե՛ք, ուկրաինացիներն ինչպե՛ս են պայքարում իրենց երկրի ապագայի ու ճակատագրի համար, իսկ մենք… Բողոքում են, ու նրանց ձայնը ավելի ու ավելի ինքնավստահ է դառնում, ասես իրոք չգիտեն, թե ի՛նչն է պատճառը: Իսկ գուցե ավելի հարմար […]

Դիտանկյուն / Կարինե Խոդիկյան

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունից մեկնած և ՀՀ ժամանած քաղաքացիների թվերի տարբերությունը կազմել է 122191` հօգուտ մեկնածների: Նախորդ տարի երկրից մեկնածների թիվը (նույնպես պաշտոնական տվյալներով) եղել է 109405: Փաստորեն` «Պլանը գերակատարվել է 12 տոկոսով»… Միայն վերջին 3 տարում (էլի պաշտոնական թվեր են) Հայաստանը դատարկվել է 250000 մարդով: […]

ՄԵՐ ԳԱԶԸ ՀԱՆԱՊԱԶՕՐՅԱ

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ Գույժ. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն նախատեսում է Հայաստանին մատակարարվող գազի գինը բարձրացնել մինչև 67 տոկոս կամ 132000-ից մինչև 221000 դրամ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էլ իր նախաձեռնությամբ սկսել է վերջնական սպառողին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց: Զավեշտն այն է, որ եթե գազի գնի բարձրացումն ուղղակի կապված է այլ երկրի հետ, ապա էլեկտրաէներգիայի գնի բարձրացման համար […]

ԵՐԿՐԻ ԶԻՆՎՈՐԸ

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ Եթե պատերազմի տարիներին կամ պատերազմից մի քանի տարի հետո հայտնվեր մեկը, ով կասեր, թե Շուշիի հաղթական գրավումից 21 տարի անց այդ նույն Շուշին ու Արցախը մեզ վերադարձնողները, մեր ազատամարտիկները պիտի Ազատության հրապարակում բողոքի նստացույց անեն` պահանջելով զինծառայողների կենսաթոշակի հաշվարկման վերանայում, իսկ ավելի պարզ ասած` իրենց ու իրենց ընտանիքների գոնե նվազագույն արժանապատիվ գոյության իրավունք… […]