Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

2000 թվականի հուլիս 2-ն էր: Լրագրողների մեր խումբը Ստրասբուրգից նախորդ օրը եկել էր Փարիզ: Աշխատանքային ժամանակացույցը, բարեբախտաբար, այնպես դասավորվեց, որ ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնատի եզրափակիչ դուրս եկած Ֆրանսիայի ու Իտալիայի խաղին կարող էինք հետևել Փարիզում (խաղը Ռոտերդամում էր): Խոստովանեմ, մեծ ֆուտբոլասեր չեմ և այդ մի քանի ժամերը, երբ ընթանում էր խաղը, օգտագործեցի դիտելու, հետևելու և՛ քաղաքապետարանի […]

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Մայիսի 9-ը, ի թիվս մեր մարտական հաջողությունների, նշանավորվեց, գոնե ինձ համար, շատ կարևոր մեկ հաղթանակով ևս՝ Վենետիկի 56-րդ բիենալեում Հայաստանի տաղավարն արժանացավ «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակին: Այս հաղթանակը մի քանի խորհրդանշական բաղադրիչների ներդաշնակ համադրումն է, մտքի ու կամքի այն հավաքականությունը, որը ցանկացած հայի անթաքույց երազանքն է: Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության տարածքում «Հայություն» խորագիրը կրող […]

ԱՊՐԻԼԻՑ ՄԱՅԻՍ / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Հանրահայտ մտքով պիտի սկսեմ ասելիքս, բայց չեմ վարանի մեկ անգամ ևս կրկնել ու նաև զարմանալ այս պատահականությա՞ն, թե՞ ավելի քան օրինաչափության վրա՝ մեր համազգային վշտի ու սգի ամսվան հաջորդող ամիսը հաղթանակների ամիս է՝ Ավարայրից (թեկուզ ոմանց մոտ իշխում է բարոյական հաղթանակ կոչվածի համարումը) Բաշ Ապարան, Սարդրապատ, Շուշի: Ի՞նչ է սա՝ մեզ համար անքննելի տիեզերական օրինաչափությո՞ւն, […]

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ… ՎԱՐԴԱՆԻ ՀԱՄԱՐ / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Դեկտեմբերի 17-ին հաշված օրեր են մնացել: Այդ օրը պետք է հրապարակվի Վարդան Պետրոսյանի դատավճիռը: Ու հիմա՛ եմ համարում այն պահը, երբ ամիսներ շարունակ ինձ մտատանջող հարցերը, վարկածները, կարծիքներն ու մեկնաբանությունները ի մի բերելով, կարող եմ խոսել ոչ թե Վարդան Պետրոսյան դերասան-մարդ-քաղաքացի անհատի մասին, այլ մի երևույթի, որը կանվանեմ «Արդարադատություն… Վարդանի համար»: Մեզանից ոչ ոք ապահովագրված […]

ԴԻՏԱՆԿՅՈՒՆ / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Քննադատությունը տասներորդ Մուսան է: Գյուստավ Ֆլոբեր Քննադատությունը գրական ընթացքի կարևոր բաղադրիչն է, նաև` գրականության մի մասը: Գրաքննադատն առաջինն է մեկնաբանում ժամանակակից գրական գործը, որի մասին պատկերացումն արդեն խորացնում է գրականագիտական ուսումնասիրությունը: Եվ չվախենամ հայտնի իրողությունը մեկ անգամ ևս կրկնելուց. գրաքննադատության զարգացումն ինքնին գրականության կրթվածության աստիճանի ցուցիչն է: (Օրեր առաջ կայացած ՀԳՄ վարչության պլենումը վաղուց սպասված […]

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Ակնոցս ջարդվել էր: Հատուկ պատվերով է արված, ժամեր շարունակ համակարգչի առջև նստելուց հետո քթարմատի վրա աննշան հետք անգամ չի մնում: Խնդիր չկա, ընդամենը ժամանակ պիտի գտնեմ ու գնամ «Աչքիդ լո՜ւյս» սրահը, որն արդեն ութ տարի մասնագիտորեն ու լավագույնս սպասարկում է, համոզված եմ, ոչ միայն ինձ: Երկու օր առաջ գտա այդ ժամանակն ու… Սկզբում նույնիսկ չհասկացա` […]

Դիտանկյուն / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Տարին գոնե մեկ անգամ ազգովի` բարձրաձայն կամ ճիչը ներսում պահած, արդարություն, դատ ու դատաստան ենք պահանջում օտարից ու թշնամուց: Իսկ ե՞րբ ազգովի արդարություն, դատ ու դատաստան կպահանջենք ինքներս մեզնից, նրանցից, ում «հասկացող» հայացքի ներքո ավելանում է Ծիծեռնակաբերդ բարձրացողների բացակայությունը: Այնքան, մինչև Երևանի մեկ այլ բլրի վրա վեր խոյանա Արտագաղթողի՞ հուշասյունը… Այս տողերը գրել եմ մեկ […]

ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՏԵՍՆԵԼՈՒ ԵՎ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Վերնագրի հասցեատերը հասարակությունն է, ավելի ստույգ` քաղաքացիական ակտիվ շերտը, որն այսօր գործուն, իսկ վաղն առավել պիտի մասնակցի պետության կայացմանը (այդ կայացումը, կարծում եմ, անընդհատական գործընթաց է, և միշտ էլ արվելիք գործ կգտնվի): Քանի դեռ պետության պատասխանատվությունն իր վրա վերցրած իշխանախումբը չի արտահայտում բնակչության մեծամասնության կամքը (ես ինձ չեմ հակասում. ձայների մեծամասնությունը «խփած» լինելով, այսօր միայն […]

Բայց ինչ-որ սահման կա, որից այն կողմ անցնելն անհնա՛ր է / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

 2008 թ. փետրվարի 22-ի լուսաբացին մի երկու ժամ էր մնացել: Մեկնելու էի ԱՄՆ` Ֆրեզնո, որտեղ Մեծ Հայի` Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հանդիսու­թյունը պիտի դառնար սարոյանական տարվա մեկնակետը: Տաքսու վարորդին խնդրեցի գնալ Մաշտոցի պողոտայով: Նա չթաքցրեց զարմանքը` Օրբելի փողոցից օդանավակայան ավելի մոտ է ու հարմար: Աննկատ (իր կարծիքով) թոթվեց ուսերն ու միացրեց հաշվիչը: Քաղաքը քնած […]

ՓՈՔՐ ԵՐԿՐԻՍ ՄԵԾ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐԸ / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Ճշտեմ` երկու հարցական միայն, մնացածը կարող է շարունակել ընթերցողը… «ՀայՌուսգազարդը» (ականջդ կանչի…) Ռուսաստանից եկող գազը սահմանին ստանում էր 1 խորանարդ մետրի դիմաց 189 դոլարով, իսկ մեզ` հայաստանյան սպառողին, վաճառում էր կրկնակի գնով` մոտ 385 դոլար: Պատճառաբանությունն էլ ներկայացվեց` մինչև մեզ են հասցնում էդ չարաբաստիկ գազը, կոտորվում են խեղճերը, է՜ն ծախսերի տակ են ընկնում, որ… ի […]

ՄԵՐ ԳԱԶԸ ՀԱՆԱՊԱԶՕՐՅԱ

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ Գույժ. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն նախատեսում է Հայաստանին մատակարարվող գազի գինը բարձրացնել մինչև 67 տոկոս կամ 132000-ից մինչև 221000 դրամ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էլ իր նախաձեռնությամբ սկսել է վերջնական սպառողին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց: Զավեշտն այն է, որ եթե գազի գնի բարձրացումն ուղղակի կապված է այլ երկրի հետ, ապա էլեկտրաէներգիայի գնի բարձրացման համար […]

ԵՐԿՐԻ ԶԻՆՎՈՐԸ

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ Եթե պատերազմի տարիներին կամ պատերազմից մի քանի տարի հետո հայտնվեր մեկը, ով կասեր, թե Շուշիի հաղթական գրավումից 21 տարի անց այդ նույն Շուշին ու Արցախը մեզ վերադարձնողները, մեր ազատամարտիկները պիտի Ազատության հրապարակում բողոքի նստացույց անեն` պահանջելով զինծառայողների կենսաթոշակի հաշվարկման վերանայում, իսկ ավելի պարզ ասած` իրենց ու իրենց ընտանիքների գոնե նվազագույն արժանապատիվ գոյության իրավունք… […]

ՃԻՉԸ` ՆԵՐՍՈՒՄ

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ Բարձրանում են Ծիծեռանակաբերդ: Դանդաղ, ծանրաքայլ, օրվա խորհրդին վայել հոգեվիճակով: Բարձրանում են Ծիծեռնակաբերդ: Սև պաստառներով, ծաղկեպսակներով, գարունն ու կյանքը շեշտող գունեղ ծաղիկներով: Բարձրանում են Ծիծեռնակաբերդ: Զույգերով, մենակ, գրկաչափ երեխաներով, ծեր ու ջահել: Բարձրանում ենք Ծիծեռնակաբերդ: Ամեն մեկիս մտքում Օրվա խորհուրդն է ու նաև` օրվա հոգսը, Օրվա հեղձուկ հիշողությունն ու օրվա կենսական հարցերը: Բարձրանում եմ […]

ԵՐԿՐԻ ԱՄԲԱՐՎԱԾ ՈՒԺԸ

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ Քաջիկը Գևորգը Ավագը Ճուտը` Արսենը Արմոն Անահիտը Ֆելոն Պատերազմ: «Ես չեմ արգելի իմ տասնհինգամյա տղային` գալ պատերազմի դաշտ: Եթե ես մեռնեմ, իմ գործը դու ես շարունակելու»,- ասում է` ուղիղ նայելով տեսախցիկին, լավ իմանալով, որ այս խոսքերը հաստատ որդուն կհասնեն, գուցե անգամ և` որպես վերջին ցանկություն: Անահիտն է՝ բուժքույրը, որ մի պահ չդադարեցնելով վիրավորներին […]

ԴԻՏԱՆԿՅՈՒՆ

Հյուսիսային պողոտայի կառուցմանը զուգընթաց Երևանում քանդվեցին նախախորհրդային ժամանակահատվածում կառուցված տասնյակ շենքեր, վերացավ ճարտարապետա-մշակութային մի ամբողջ շերտ, որը հիշողություն ունեցող և այդ հիշողությունը պահպանող Քաղաքը զատում էր բետոնաշենքերով բնակեցված մանկուրտ տարածքից: Երևանը այլևս քառակուսի մետրերով ընկալողներն ունեին իրե՛նց քաղաքի էլիտար տեսլականը, բայց որպեսզի պահպանվեր խնդրի ձևական կողմը` որոշումով ամրագրեցին, որ պետության կողմից պահպանվող այդ շենքերի քարերը […]

էս երկիրը

Այնպես եմ ուզում պարզել, թե որ օրը, որտեղ և ում կողմից առաջին անգամ արտաբերվեց «էս երկիրը» բառակապակցությունը: Հետաքրքիր է, ինչի՞ մասին էր խոսում այդ մեկը, ի՞նչ ցավ ու հոգսի, պրոբլեմի թե՞… հաջողության, որ երբ պահը հասավ մատնանշելու «իսկական մեղավորին», նրա ատամների ցանկապատից (ականջդ կանչի, Հոմերոս) դուրս թռավ այդ «էս»-ը «իմ»-ի կամ  «մեր»-ի փոխարեն: Լավ, ասենք, […]

ՌԵՔՎԻԵՄ ՄԱՐՏԻ ՄԵԿԻ ԶՈՀԵՐԻՆ

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ Դուք գիտե՞ք, արդեն հինգ տարի է, ինչ քաղաքը` ձեզ կորցրած ու ձեր մահով աղքատացած, շարունակում է ապրել: Ձե՛ր քաղաքը, որի ամեն փողոցն ու տունը այնքան հարազատ էին յուրաքանչյուրիդ ու դրա համար այնքան սովորական, որ երևի չէիք էլ նկատում նրա արտասովոր լինելը: Իսկ քաղաքը արտասովոր է նրանով, որ մինչև հիմա իր փողոցների ու տների շնչառության […]