Կարինե Խոդիկյան

«Գ­րա­կան թեր­թի» սի­րե­լի՛ ու հա­վա­տա­րի՛մ ըն­թեր­ցող, սա մեր վեր­ջին հան­դի­պումն է այս տա­րում, տա­րի, ո­րի ամ­բող­ջա­կան ու հա­մա­պար­փակ բնո­րո­շու­մը, կար­ծում եմ, դեռ եր­կար չենք գտնի՝ այն­քան որ հա­կա­սա­կան է, բազ­մա­շերտ, ա­մեն օր հո­գի սղո­ցող մութ ու տագ­նա­պա­լի հար­ցե­րով ու հար­ցա­կան­նե­րով լի: Մե­զա­նից ա­մեն մե­կը, 44-օր­յա պա­տե­րազ­մի ա­ռա­ջին օ­րից մինչև այ­սօր, ո­րոշ պա­տաս­խան­ներ, գո­նե ի՛ր հա­մար […]

ԳՈՆԵ ԼՈՒՌ ՄՆԱՑԵՔ / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

  Եթե չեք կարող որևէ բարի բան ասել, ձեր աչքի առջև ունեցեք դիրք պահող մեր զինվորներին ու լուռ մնացեք: Բագրատ Սրբազան Գալստանյան Մենք՝ Հայաստան երկիրն ու մեզանից ամեն մեկը, պատերազմի մեջ ենք: Այդ պատերազմն սկսվեց հեռավոր 88-ի փետրվարին՝ էկոլոգիական պայքարի այնքա՛ն խաղաղ կոչերով, Ազատության հրապարակում վերածվեց Միացումի և դիրքում ընկած առաջին Զինվորից մինչ այսօր շարունակվում […]

ԵՐԵՔ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

  ԵՐԵՔ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ   Այո՛, համարձակություն եմ հանձնառում ասելու, որ այս օրերին Հայաստանը գտնվում է երեք մարտահրավերների խաչմերուկում:   Առաջին. ՊԱՏԵՐԱԶՄ Պատերազմը հայտարարված է Երկիր մոլորակին: Քանի ամիս է` այդ աղետը պարուրել է գերհզոր ու քարտեզի վրա չերևացող պետություններին, և ո՛չ գերհզորի, ո՛չ չերևացողի ղեկավարը հոդաբաշխ բացատրություն չի տվել` ի՞նչ է այս COVID-ը, որտեղի՞ց […]

Դիտանկյուն / Կարինե Խոդիկյան

Կորոնավիրուսային ազնվություն Սահմանային իրավիճակները սրում են մարդու տեսանելի ու թաքնված  հատկանիշները` լավ ու վատ, վեհ կամ քստմնելի: Մեկ ամիս առաջ էր` ընկերուհիս, որ խոշոր գործարարներից մեկի մամուլի խոսնակն է, զանգեց ու խնդրեց շտապ տարեց, միայնակ գրողների ցուցակ կազմել և ուղարկել: Ես իմ հերթին զանգեցի ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանին (նրանից ավելի տեղեկացվածը` չի՛ք), ցուցակն ուղարկվեց: Ի՛նչ […]

ՇՈՒՇԻ / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Շուշիի ազատագրումից 28 տարի է անցել (ի դեպ, 1992-ին էլ մայիսի 8-ը ուրբաթ էր), բայց այսօրվա նման հիշում եմ` ինչպես լուրը` սկզբում անվստահ, ինչ-որ տեղ` զգուշավոր, հետո ավելի ու ավելի ծավալվելով` տարածվեց, թափ առավ, իրենով արեց բոլորիս, պարուրեց հաղթողի անմեկնելի ու անբացատրելի զգացումով` դառնալով մեր էության մշտամնա մասը: Օրեր անց, Օպերայի դահլիճում, Օհան Դուրյանի դիրիժորությամբ […]

ՋՐԱՅԻՆ ԶԻՆԱԴԱԴԱՐ / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Ինչ «կորոնավիրուսային պանդեմիա» բառակապակցությունը դարձել է սովորական, և մեր սովորական կյանքը, հաշված օրերի ընթացքում 180 աստիճան դարձաշուրջ, վերածվել է անսովորի, քանի՛ անգամ եմ հիշել «Մաուգլի» մուլտֆիլմի այն դրվագը, երբ ջունգլիներ է գալիս մեծ երաշտը, և հայտարարվում է ջրային զինադադար: Ու որս ու որսորդ, ժամանակավորապես մոռանալով ջունգլիների դաժան օրենքը, նույն ջրից են խմում կողք կողքի… Եվ […]

ՔՈՎԻԴ – ՔՐՈՆԻԿՈՆ / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Մարտ 15, երկուշաբթի Վաղ առավոտից խմբագրությունում ենք: Նախապես որոշված միացյալ երկու համարների նյութերը հիմնականում խմբագրված, սրբագրված են, և, ինչպես միշտ, թերթը չորեքշաբթի տպարան կուղարկենք: Բայց արդեն օդում զգացվող տագնապը, Միության շենքի անսովոր լռությունը, փողոցներում մարդկանց շփոթահար հայացքները ստիպում են «սրբագրել» արդեն քանի՜ տարի կայուն հաստատված մեր աշխատանքային ժամանակացույցը. տեղում որոշում ենք` հենց այսօր թերթը կուղարկենք […]

ՔՈՎԻԴ-ՔՐՈՆԻԿՈՆ / Կարինե Խոդիկյան

Մարտի 13, ուրբաթ Այսպիսի օրով նորմալ մարդը նորմալ իրավիճակում, եթե հնար ունենա, տանը կմնա` շառից-փորձանքից հեռու: Իսկ մենք` «Արտավազդ» մրցանակաբաշխության ժյուրիի անդամներս, միահամուռ ու միակամ հավաքվել ենք Գ. Սունդուկյանի անվան թատրոնի նախասրահում` րոպեներ անց դիտելու «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացումը: Չգիտեմ` ինչ են զգում գործընկերներս, բայց ես երկու իրարամերժ զգացումների միջև ինձ պատեպատ եմ տալիս. […]

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ / ԴԻՏԱՆԿՅՈՒՆ

Կորոնավիրուսը Երկիր մոլորակը բաժանեց երկու մասի: Այս կողմում` դեռևս վարակից հեռու կամ մոտիկ գտնվողները, մյուսում` վիրուսահարվածներն ու մարդիկ, ովքեր իրենց մասնագիտությանը հավատարիմ կամ ի պարտականություն` գտնվում են նրանց կողքին` բժիշկներ, բուժքույրեր, սպասարկող անձնակազմ… մինչև հսկիչ-պատժիչ ջոկատներ, որոնք կոչված են հիվանդներին բոլոր կարելի և անկարելի միջոցներով մեկուսացնել… Չեմ անդրադառնա այս կողմում գտնվողներին` իրենց վախերով ու տագնապներով. […]

դիտանկյուն / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Շատ տարիներ առաջվա դեպք է, որ կատարվել է իմ փոքրիկ քաղաքում: Ծանր հիվանդությունից հետո երիտասարդ էր մահացել: Ծնողների ավագ որդին էր. ի՜նչ երազանքներ ունեին` նրա ապագայի հետ կապված, բայց… նստած են նրա դագաղի մոտ: Մայրը… մինչև կյանքիս վերջ չեմ մոռանալու նրան` որդու կողքից չհեռացավ ու երեք օր հսկում էր նրան: Հա՛, հսկում էր, որ մեկը […]

Դիտանկյուն / Կարինե Խոդիկյան

Ամուլսարի տարածքում են կենտրոնացած մեր երկրի գլխավոր ջրային ռեսուրսները: Ամուլսարի հարևանությամբ է գտնվում մեր երկրի առողջապահության ու տուրիզմի մարգարիտներից մեկը` Ջերմուկը: Ամուլսարն իր հարուստ ընդերքով, համաձայն մեր երկրի Սահմանադրության, ժողովրդի սեփականությունն է: Ամուլսարը օտարին է հանձնվել նախկին հանցագործ վարչակարգի օրոք, հանձնվել է «վերևից ներքև»` իր ողջ ամբարած հարստությամբ, որից մեր երկրին պիտի վճարվի ընդամենը փշրանք` […]

Դիտանկյուն. Կարինե Խոդիկյան

Թավշյա հեղափոխությունից մի քանի ամիս անց, երբ դեռ, ինչպես ընդունված էր ասել, «համընդհանուր էյֆորիա» էր տիրում, գրեցի «Անցնել կրակի, ջրի, պղնձյա փողերի միջով…» խմբագրականը (2018 թ., թիվ 36): Գրեցի, ու եղան մարդիկ, ովքեր զարմացան. «Չէ՞ որ հեղափոխությունը անվերապահ ընդունողներից ես, քո «էյֆորիան» կարծես անցնո՞ւմ է…»: Հիշեցնեմ հոդվածիս մեկ հատվածը. «…Իսկ ասելիքս հստակ է՝ չկրկնենք անցյալի […]

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ / ԱՆՑՆԵԼ ԿՐԱԿԻ, ՋՐԻ, ՊՂՆՁՅԱ ՓՈՂԵՐԻ ՄԻՋՈՎ…

Այսինքն՝ անցնել բոլոր հնարավոր փորձություններով, որոնք կարող են հանդիպել մարդու կյանքում: «Կրակն» ու «ջուրը» ընկալվում են միայն որպես «ֆիզիկական» փորձություններ՝ քաջության, խիզախության, կամքի: Իսկ, այ, «պղնձյա փողերի» փորձությունը ամենադժվարն է, և կրակով ու ջրով անցած ամեն մեկը չէ, որ դիմակայում է փառքին ու հանրաճանաչությանը: Ընդամենը յոթ-ութ ամիս առաջ ֆանտաստիկայի ժանրին հարիր կլինեին տասնամյակներ անընդմեջ իշխանության […]

ԹԱՎՇՅԱ  ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԹԱՎԻՇԸ / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Հոկտեմբերի 1-ին ավարտվեց Ազնավուրի երկրային կյանքը: Եվ այդ երկրային, արդեն անցյալ դարձած, կյանքի տերը նույն պահին դարձավ և՛ նրա արվեստի նվիրված երկրպագուն, և՛ այդ օրերին առաջին անգամ նրա Երգը լսող-ընկալողը: Ով նույնիսկ չգիտեր նրա ազգային պատկանելության մասին (ինչպես այդ օրերին խոստովանեց նրա արվեստի՝ ազգությամբ թուրք երկրպագուն) և նա, ում համար «Քեզ համար, Հայաստան» երգը ապրելու-դիմակայելու […]

ՄԻ՛ ԹԱԼԱՆԻՐ / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՊԻՏԻ ԼԻՆԵՐ… Իմ քաջ զինվոր Հայ զինվոր, սրտի թրթիռով քեզ եմ գրում այս նամակը: Ես գիտեմ, որ դու ամենախիզախն ես այս աշխարհում: Դու քո կյանքի գնով պաշտպանում ես մեր հայրենիքը, մեր արևը, մեր երկինքը ու քո տունը: Եթե ձեռքդ զենք ես վերցրել, ապա քո Հայրենիքը պաշտպանելու համար ես վերցրել: Ես մաղթում եմ քեզ՝ առողջություն, […]

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Արդեն կարող ենք ասել, որ ավարտվեց թավշյա, բաց ձեռքերի, սիրո և հանդուրժողականության հեղափոխության առաջին փուլը, անցյալ ժամանակ և հաստատ՝ պատմության էջ դարձավ մարտի 31-ին Գյումրու Վարդանանց հրապարակից արված առաջին Քայլն ու մայիսի 8-ին ժողովրդի կողմից ընտրված և Ազգային ժողովում այդ անկասելի փաստի օրինական վավերացումն ստացած վարչապետը՝ ազատ, հպարտ երկրի վարչապետը: Եվ այդ պահից սկսվեց երկրորդ […]

Վերջին հնարավորությունը՝ չվտանգել մեր պետության և հանրության ապագան

Մայիսի 1-ին ձեր քվեարկությամբ դուք փակեցիք Հայաստանում օրինական ու լեգիտիմ իշխանություն ձևավորելու ճանապարհը: Առայժմ՝ հետևանքը յոթօրյա անվերահսկելի վիճակն է ամբողջ հանրապետությունում: Մեկ մարդու պես ոտքի ելած ժողովուրդը և՛ դարավոր իմաստնությամբ, և՛ այս հեղափոխական օրերին՝ առավել սթափ կազմակերպվածությամբ կպահի ու կպահպանի իր պետությունը, թույլ չի տա գողանալ իր նվաճած հաղթանակը և պարզերես հերթական ՔԱՅԼԸ կանի դեպի […]

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

1999 թվականի հոկտեմբերի 27-ից օրեր էին անցել: Վաշինգտոնից զանգեց ամերիկյան թերթերից մեկին աշխատակցող հայաստանյան լրագրող Գայանե Աֆրիկյանը: Վազգեն Սարգսյանի մասին կարծիքներ էր հավաքում թերթի առաջադրանքով: Տարիներ են անցել, բայց իմ խոսքի մի հատվածը այդպես էլ դաջված մնաց հիշողությանս մեջ. «Հիմա նրան կսրբացնեն` որպես զոհաբերված հերոսի, հետո կգա մի ժամանակ, երբ կփորձեն սևացնել նրան ու նրա […]

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

«Արթուր Սարգսյանը մի հասարակ քաղաքացի է… Ես իրոք էնտեղ ոչ մեկին չեմ ճանաչել… Էդտեղ հաց տանելու խնդիրը կար…»: (Արթուր Սարգսյանի հարցազրույցից) 2016 թվականի հուլիսի 17-ին, երբ Սասնա ծռեր խմբի անդամները գրավեցին Էրեբունու ՊՊԾ զորամասը, և ժամեր անց, առանց չափազանցության, համայն հայության ուշադրությունը կիզակետվեց այդ փոքրիկ տարածքի վրա, դեռ չգիտեինք, որ քաղաքական պահանջներ ներկայացրած Ծռերը դիմակայելու […]

Նորայր ԱԴԱԼՅԱՆ / «ԴԻՏԱՆԿՅԱՆ» ԴԻՏԱՐԿՈՒՄ

«Գրական թերթի» փետրվարի 16-ի համարում Կարինե Խոդիկյանը իր հերթական «Դիտանկյունն» է արել` այս անգամ նվիրված Երևանի ժամանակակից քաղաքաշինության հարցին, իսկ իրականում` քաղաքաքանդության: Շատ ցավալի խնդիր է երևանցիներիս և ամբողջ ազգի համար: Արդեն անկախացած քանդում ենք ու չենք շինում, կառուցելիս էլ ղեկավարվում ենք անձնական բազմահարկ շահով, որը ոչ մի առնչություն չունի ժողովրդի հոգևոր նկարագրի հետ: Սրա […]