ՏԱՐԵՄՈՒՏ / Ար­մե­նու­հի ՍԻՍՅԱՆ

– Միայն ժա­մը տաս­ներ­կու­սին կա­սեմ, թող ա­նակն­կալ լի­նի,- ո­րո­շեց ա­նե­լիքն ու տաք ջե­ռո­ցից հա­նեց շի­կա­ցած թա­վան: Հա­զիվ հասց­րեց վայր գցել սե­ղա­նին ու նետ­վեց դե­պի գա­զօ­ջա­խը, ուր վառ­վում էր տո­նա­կան ճա­շը: Չէ՛, լավ վրա հա­սավ, չէր վառ­վել: Գո­րո­վան­քով խառ­նեց ճա­շը որ­պես շնոր­հա­կա­լութ­յուն ու կողք դրեց: Հար­կա­վոր է սե­ղանն ա­զա­տել կու­տակ­ված մթեր­քից. խմո­րը գրտնա­կել է պետք սե­ղա­նի […]

Կա­րեն ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

2020-ի ող­բեր­գա­կան ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի հետ­ևանք­նե­րը դեռևս զգա­լի են, ժա­մա­նա­կա­շրջա­նը գեր­հա­գե­ցած է չսպիա­ցող վեր­քե­րով ու ա­նե­լա­նե­լիութ­յան տագ­նապ­նե­րով։ Այս­պի­սի ծանր ի­րա­վի­ճակ­նե­րը բնո­րոշ­վում են նաև վե­հի և ս­տո­րի, հե­րո­սա­կա­նութ­յան ու ստո­րա­քար­շութ­յան, անձ­նա­զո­հութ­յան ու ե­սա­կենտ­րո­նութ­յան կողք կող­քի դրսևո­րում­նե­րով, ո­րոնք ձևա­վո­րում են մի խոր, բարդ ու ան­հաս­կա­նա­լի հա­կադ­րա­միաս­նութ­յուն։ Մինչ օրս փնտրում են ու դեռ եր­կար կշա­րու­նա­կեն փնտրել մե­ղա­վոր­ներ, մե­ղադ­րում են միմ­յանց, […]

Ռու­զան ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

«­Փո­խա­նակ ցավս փոք­րա­նա, հայ­րե­նիքս է փոք­րա­նում». այս տո­ղե­րը 21-րդ դա­րի 21 թվա­կա­նին գրված իմ մի բա­նաս­տեղ­ծութ­յու­նից է։ Քիչ չէ՝ մեր թառ­լան զա­վակ­նե­րը մեր ձեռ­քե­րից թռան, հի­մա էլ հայ­րե­նիքն է գնում ոտք­նե­րիս տա­կից, իսկ նրանք, ով­քեր դա չեն զգում, ով­քեր ժա­մա­նա­կա­վոր հայտն­վել են օ­դում (ոչ երկն­քում) և­ իբր թռչում են, չեն գի­տակ­ցում, որ թռիչքն այդ­պի­սին չի […]

Գ­ևորգ ԳԻԼԱՆՑ

Այս տա­րին սկսվեց ու ա­վարտ­վում է հետզ­հե­տե ամ­րա­ցող հա­մոզ­մուն­քով, որ հան­րա­յին ա՛յս գի­տակ­ցութ­յամբ ու ա՛յս բա­րո­յա­կա­նութ­յամբ մենք իս­կա­կան պե­տութ­յուն ու­նե­նա­լու ար­ժա­նի չե՛նք։ Չէ՛, սրա-նրա կցորդ, սրա-նրա՝ հա­նուն շա­հի հանձն­վող «ֆոր­պոստ», սրա-նրա շվա­քում «յո­լա գնա­ցող տա­րածք» լի­նել կա­րող ենք, բայց քա­նի դեռ վա­խե­նում ենք հա­յե­լու մեջ ինք­ներս մեզ նա­յել, քա­նի դեռ ճշմա­րիտ Խոս­քը խլաց­նող աղ­մու­կի ա­կան­ջա­հա­ճո […]

ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՇՆՉԵԼ, ԵՐԱԶԵԼ ՈՒ ՔԱՅԼԵԼ ԱՅՍ ԱՐԵՎԻ ՏԱԿ… / Ա­նուշ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ

Տա­րին ծանր էր, եր­ևի ա­մե­նա­ծան­րը իմ գի­տակ­ցա­կան ողջ կյան­քի ըն­թաց­քում: Ա­մե­նա­հեշ­տը, որ կա­րող էինք ա­նել, տրվել հո­գե­մաշ զգաց­մունք­նե­րին, ձեռ­քե­րը վայր դնել, հու­սալք­վել կամ դժգո­հել, լքել հայ­րե­նի­քը: Մեկ ու­ղի էլ կար՝ լուռ տա­ռա­պե­լով, սա­կայն գլխո­վին տրվել աշ­խա­տան­քին, քա­նի որ վեր­քե­րը միայն այդ­պես կա­մոք­վեն: Դարձ­յալ (ինչ­պես և բո­լոր ժա­մա­նակ­նե­րում) ան­հա­տի գի­տակ­ցութ­յունն ու պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը ա­ռա­ջին տե­ղում են՝ լա­վա­գույնս […]

ԱՍՏԾՈՒ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ ԼԻՆԵՍ, ՀԱՅԱՍՏԱ՛ՆՍ / Կա­րի­նե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

2020 թվա­կա­նը խարսխ­վել-մնա­ցել է կո­կոր­դումս, ոչ մի կերպ կուլ չի գնում: Ի­հար­կե, կյան­քը կա­մա-ա­կա­մա շա­րու­նակ­վում է, ես էլ ապ­րում եմ՝ կա­մա-ա­կա­մա: Բայց անշր­ջե­լի մի շրջա­դարձ փո­խել է ծա­նոթ ա­կոս-հու­նը, ու ես ստիպ­ված եմ այս նոր-ան­ծա­նո­թին հար­մար­վել: Ար­ցախ­յան ա­ռա­ջին պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին գրե­թե ա­մեն գի­շեր սար­սափ-ե­րազ­ներ էի տես­նում: Ար­տա­ռո­ցը դա չէր. ես քնիս մեջ վե­րահս­կում, կար­գա­վո­րում էի […]

ՀՐԱՇՔԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ / ՆԱՆԵ

Ա­մեն ըն­թաց­քի հիմ­քե­րը մինչ նրա սկիզբն է պետք ամ­րաց­նել՝ կանգ ու կա­յա­նում­նե­րի ժա­մա­նակ, երբ հե­տա­դարձ հա­յաց­քով սկսվում է ան­ցած խառ­նի­խուռն վե­րու­վա­րին ե­րես առ ե­րես կանգ­նած մտո­րե­լու պա­հը՝ ի՞նչն այն­պես չե­ղավ, ին­չո՞ւ… սկսվում է դաս քա­ղե­լու, նո­րին ճիշտ ու­ղի բա­ցե­լու ժա­մա­նա­կը… Սա­կայն եզ­րա­հան­գում­նե­րը, ե­թե ի­հար­կե դրանք փայ­լա­տա­կում են, հազ­վա­դեպ են հե­տո նոր ըն­թաց­քի ու­ղին հար­թե­լու բա­նաձև […]

ԱՊՐԵԼՈՒ ՀՍԿԱ ՏԵՆՉԸ ԲԵՌ ԱՐԱԾ / Խո­րեն ԳԱՍՊԱՐՅԱՆ

Աշ­խարհ ե­կող ա­մեն հա­րա­զատ մար­դու հետ վե­րածն­վում եմ և­ աշ­խար­հից հե­ռա­ցող ա­մեն հա­րա­զատ մար­դու հետ մո­տե­նում եմ անդ­րաշ­խար­հի սահ­մա­նագ­ծին։ Ու դեռ ապ­րում եմ՝ նաև հու­շե­րով։ Ու զար­մա­նում եմ, որ ապ­րում եմ դեռ։ Ախր այս­քան կո­րուստ­նե­րից հե­տո անհ­նար պի­տի լի­ներ ապ­րե­լը։ Բայց ապ­րում եմ, ե­թե այս գո­յութ­յունն ապ­րել կա­րե­լի է հա­մա­րել: Ապ­րում եմ, ինչ­պես հա­յաս­տա­նա­բ­նակ շատ-շա­տե­րը: […]

ԵՎ ԵՂԱՎ, ՈՐ ԷԼ ԲԱՌ ՉԿԱՐ ԻՄ ՄԵՋ… / Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ

Մեկ տա­րի ա­ռաջ խա­թար­ված՝ ա­սես մեկ տա­րով եր­կա­րած նույն օր­վա ստվե­րում, ցա՛­վի ու ցա՛­վի մեջ փորձ­ված՝ հար­յուր տա­րով մե­ծա­ցա… և միայն սեր ու կյան­քի հա­վատ փնտրե­ցի՝ խե­լա­հեղ դա­դար­նե­րի միջև մեռ­նել-հառ­նե­լով, ինքս ինձ հար­ցում ա­նե­լով՝ «ախր որ­տե­ղի՞ց սեր՝ այս­քան ա­տե­լութ­յան մեջ», կամ՝ «որ­տե­ղի՞ց կյան­քի հա­վատ՝ այս­քան մա­հե­րի ու կո­րուստ­նե­րի մեջ»։ – Մեր սրտե­րի՛ց,- ե­ղավ պա­տաս­խանս.- մեր […]

Աշ­խար­հը փոխ­վում է… / Անուշ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Մենք փո­խում ենք աշ­խար­հը մեր ա­րարք­նե­րով, ու­զենք, թե չու­զենք։ 2021 թվա­կա­նը մեր վեր­քե­րը դար­մա­նե­լու ժա­մա­նակն էր։ Ս­տաց­վեց, թե չէ՝ կախ­ված է մեր կեն­սա­կան ու­ժե­րից։ Բա­զում օ­րի­նակ­ներ կան, որ սև շեր­տից հե­տո գա­լիս են լու­սա­վոր օ­րեր։ Պար­տութ­յու­նը խթա­նում է դի­մադ­րութ­յուն, և հույս ու­նենք, որ մեր ազ­գը կցու­ցա­բե­րի միաս­նութ­յան կամք։ Աշ­խար­հը փո­խում է մեզ։ Եվ մենք այլևս […]

Նա­րի­նե ԿՌՈՅԱՆ / Ի հե­ճուկս եմ ապ­րե­լու և­ ապ­րե­լու եմ հա­նուն

Ի հե­ճուկս եմ ապ­րե­լու ԵՎ­ ապ­րե­լու եմ հա­նուն Ա­վարտ­վում է 2021 թվա­կա­նը: Ինչ­պե՞ս ե­կավ, ինչ­պե՞ս գնաց: Թերևս մի քա­նի տա­րի ա­ռաջ կա­սեի՝ թռավ…. Չէ՛, այս մեկն էլ նա­խորդ հոկ­տեմ­բե­րից չա­վարտ­վող մղձա­վան­ջի նման սո­ղաց, քե­րեց, պատ­ռեց ու քրքրեց մաշկս, հո­գիս խա­չի վրա հա­նեց ու թքեց ե­րե­սիս: Ապ­րե­ցի՞ կյան­քիս այդ ժա­մա­նա­կը… Գու­ցե ո­մանք ապ­րե­ցին, ես՝ մե­ռա և […]

Սամ­վել ԽԱԼԱԹՅԱՆ / Հաղ­թա­հա­րե­լով թմբի­րը

Անց­նող տար­վա ա­ռա­ջին ա­միս­նե­րին, բռնցքա­մար­տի եզ­րույ­թով ա­սած, նոկ­դաու­նի մեջ էի: Ձեռքս գրիչ չէր բռնում, խելքս՝ միտք, ժամս՝ օր: Տեղս չէի գտնում: Ըն­դու­նե­ցի այս ու այն մշա­կու­թա­յին նո­րաս­տեղծ հար­թակ­նե­րի պա­հան­ջա­տի­րա­կան հրա­վեր­ներ և հիաս­թափ­վե­ցի՝ տես­նե­լով ու զգա­լով, որ դրանք կա՛մ ինչ-որ կու­սակ­ցութ­յան կցորդ են և կա՛մ, հաշ­վեն­կա­տո­րեն, միտ­վում են քա­ղա­քա­կան հար­թակ դառ­նա­լու: Քա­ղա­քա­կա­նութ­յամբ զբաղ­վելն իմ գոր­ծը չէ, […]

Ռու­զան ԱՍԱՏՐՅԱՆ / «ՆՈՐԻՑ ԳԱՐՈՒՆ ԿԳԱ, ԿԲԱՑՎԻ ՎԱՐԴԸ…»

Ա­յո՛, բա­րե­կամ­նե՛ր, ան­պայ­ման գա­րուն է գա­լու, եր­բեմն ոչ միայն հո­ղը, նաև ազ­գերն են ի­րենց ըն­դեր­քում պահ­պա­նում դի­մա­դ­րութ­յան ծլու­նակ սեր­մե­րը, որ­պես­զի ազ­գի նա­հանջ տա­րի­նե­րին փար­թա­մո­րեն ծլար­ձա­կեն: Հա­յոց ազ­գի գա­րու­նը վաղ թե ուշ մեր լեռ­նե­րում ձյան հա­լոցք է սկսե­լու, որ­պես­զի Ե­ռաբ­լուր այ­ցե­լե­լիս ոչ թե ջեր­մո­ցա­յին վար­դեր տա­նենք, այլ մայր հո­ղի մեջ ա­ճեց­րած, հո­ղա­բույր վար­դեր, որ տղա­ներն զգան […]

ԹՈՎՄԱ քա­հա­նա (­Վա­հան) ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

  ԵՍ ՆԱՅՈՒՄ ԵՄ ԵՐԿՆՔԻՆ Ես նա­յում եմ երկն­քին. դուռ եմ փնտրում ես այն­տեղ և փնտ­րում եմ ձեռք բա­ցող, և թափ­վող կրակ ան­թեղ: Եվ փնտրում եմ Քեզ՝ պաշտ­պան, գառ­նե­րի ու զո­հե­րի, և ս­պա­սում եմ կա­տա­րո՛ւմ Քո գա­լիք խոս­տում­նե­րի։ Ես նա­յում եմ երկն­քին դեմ­քե­րով մո­լոր ծո­վի, տա­ռա­պան­քով հա­րատև, աչ­քե­րով ան­տակ ցա­վի։ Դուռ եմ փնտրում ես այն­տեղ, […]

Ե­րա­զան­քից հրա­ժար­վե­լը հա­վա­սա­րա­զոր է մահ­վան / Ման­վել ՄԻԿՈՅԱՆ

  Ինչ­պես շա­տե­րի հա­մար, ինձ հա­մար նույն­պես անց­նող տա­րին լի էր ա­մե­նօր­յա սթրես­նե­րով ու լար­վա­ծութ­յամբ: Բաց­վող օ­րե­րից դժվար է ա­ռանձ­նաց­նել ա­վե­տա­բեր լու­րեր: Դ­րանք մեծ մա­սամբ գու­ժում էին մեր երկ­րի հա­մար տագ­նա­պա­լի ի­րա­վի­ճակ­նե­րի մա­սին հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին: Սկ­սած մա­յիս ամս­վա­նից՝ թշնա­մին մի քա­նի ուղ­ղութ­յուն­նե­րով ներ­խու­ժել է մեր երկ­րի տա­րածք և­ ամ­րապն­դել դիր­քե­րը՝ Հա­յաս­տա­նի ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կեր Ռու­սաս­տա­նի լուռ […]

Անդ­րա­նիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

  Ե­կանք-ե­կանք, ­Նոր տար­վա շե­մին հայտն­վե­ցինք: Ի՞նչ սպա­սենք ­Նոր տա­րուց: Արդ­յոք ե­կող տա­րին կտար­բեր­վի՞ այս տար­վա­նից կամ նա­խոր­դից: ­Չեմ կա­րող ա­սել: ­Կամ այս տա­րին տար­բեր­վե՞ց ան­ցա­ծից… ­Մեր ապ­րած ժա­մա­նա­կաշր­ջա­նը ոչ թե տա­րի­նե­րով է բա­ժան­վում, այլ դա­րա­շրջան­նե­րով: Օ­րի­նակ՝ խորհր­դա­յին խա­ղաղ դա­րաշր­ջա­նից ան­մի­ջա­պես հե­տո մենք ապ­րե­ցինք հետ­խորհր­դա­յին հաղ­թա­կան դա­րաշր­ջա­նը, երբ մեր հո­գե­բա­նութ­յու­նը հաղ­թո­ղի էր: ­Գու­ցե մենք ա­վե­լին […]

Հ­րաչ ԲԵԳԼԱՐՅԱՆ / ԸՆԿԵ՞Լ ԵՍ, ՈՏՔԻ ԿԱՆԳՆԻՐ

Այս տար­վա մեջ ին­չե՞ր տե­ղի ու­նե­ցան, որ չպի­տի լի­նեին և­ ին­չե՛ր չե­ղան, որ կա­րող էին լի­նել: Մեր երկ­րի ա­մեն բնա­կիչ ան­դիպ­լոմ քա­ղա­քա­գետ է, և ցան­կա­ցած մարդ ին­ձա­նից ա­վե­լի լավ կա­րող է շա­րադ­րել՝ մատ­նե­րը ծա­լե­լով: Բայց ան­ցա­ծը ան­ցած է, և­ այն հնա­րա­վոր չէ ետ բե­րել: Եվ ան­ցա­ծը ոչ միայն իմ, այլև շատ-շա­տե­րի հա­մար հի­մա բա­ժան­վում է՝ […]

ԱՊՐԵԼՈՒ, ՀԱՎԵՐԺԵԼՈՒ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԴ ԱՎԵԼԻ ԶՈՐԵՂ Է, ՔԱՆ ԿՈՐՍՏՅԱՆԴ ՑԱՎԸ… / ­Սամ­վել ԲԵԳԼԱՐՅԱՆ

  Մեկ տա­րի էլ ան­ցավ… հա­ջորդն է գա­լիս, ու չգի­տեմ էլ, թե էս գնա­ցող-եկող­նե­րից ո՛րն է կատ­վի կամ վագ­րի, շան թե գայ­լի տա­րի, քան­զի եր­բեք էլ չեմ հա­վա­տա­ցել ու չեմ հա­վա­տում չի­նա­կան կամ ճա­պո­նա­կան ոչ մի հո­րոս­կո­պի, քան­զի մտա­ծում, մտա­ծո՜ւմ ու չեմ հաս­կա­նում, թե էն որ շան ու գի­լի ա­նիծ­յալ տա­րե­գու­շակն էր, որ ազ­գիս հա­մար ե­ղեռն նա­խա­տե­սեց, հե­տո […]

Պետ­րոս ԴԵՄԻՐՃՅԱՆ / Նոր տար­վա ԵՎ Սուրբ Ծննդ­յան խոր­հուր­դը

Եվս մի քա­նի օր, և Նոր տա­րին կմտնի բո­լո­րիս տնե­րը… Ար­դեն ո՛ր­հա­զա­րե­րորդ ան­գամ: Ինչ­պես միշտ, կգա հույս ու սեր սփռե­լու, հա­վատ ու ջեր­մութ­յուն սեր­մա­նե­լու մեր սրտե­րում ու հո­գի­նե­րում: Կ­գա մեկ ան­գամ ևս հի­շեց­նե­լու մար­դուն նրա երկ­րա­վոր գո­յութ­յան ան­ցո­ղի­կութ­յունն ու, միա­ժա­մա­նակ, խոր­հուրդ խո­րի­նը: Քան­զի ի սկզբա­նե հա­յոց Ա­մա­նո­րը՝ Նա­վա­սար­դը, մեռ­նող ու հառ­նող արև-աստ­վա­ծութ­յան՝ Ա­րա­յի տոնն է […]

Ա­լիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

  Անց­յալ՝ 20 հու­սա­հատ թվա­կա­նի այս օ­րե­րին ժա­մերն էինք հաշ­վում, թե ե՞րբ է ա­վարտ­վե­լու, հե­ռա­նա­լու, մեզ­նից ձեռ քա­շե­լու պար­տութ­յուն­նե­րի, ձա­խոր­դութ­յուն­նե­րի, կամ­քի մեր վեր­ջին ճի­գե­րը ծվա­տել փոր­ձող այդ տա­րին… Այ­նո­ւա­մե­նայ­նիվ ապ­րե­ցինք մեր դժվար պատ­մութ­յան ևս մի ծան­րա­գույն ա­վարտ: Սեղ­մե­ցինք մեր ա­տամ­նե­րը, մեծ քա­րը գլո­րե­ցինք մեր սրտե­րից և փոր­ձե­ցինք դի­մա­նալ մյուս քա­րե­րի ծան­րութ­յա­նը… Ե­ղավ մի պահ, որ […]