­Հեր­մի­նե ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ / ՃՇՄԱՐԻՏ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍՈՎ

«408 թվա­կա­նին Սուրբ Մես­րոպ Մաշ­տո­ցը Գողթ­նից Բաղք է ե­կել այս վայ­րով»,- լեռ­նա­ձոր­յան մեր դպրո­ցի պա­տին էր գրված: Սր­բութ­յան պես էր այդ գրա­ռու­մը մեզ հա­մար: Ու խոր­հուրդ ու­ներ՝ սրբութ­յուն­նե­րի ո­րոն­ման: Դպ­րո­ցում էր «Գ­րա­կան թեր­թի» հետ իմ ա­ռա­ջին հան­դի­պու­մը: Երբ ա­ռա­ջին ան­գամ գրա­կա­նութ­յան դա­սա­րան մտանք, հսկա մի տոհ­մա­ծառ կար պա­տին՝ գրա­կան տոհ­մա­ծառ: Ար­մատ­նե­րից հառ­նող բնի հիմ­քում Մաշ­տոցն […]

Սամ­վել ՄԱՐԳԱՐՅԱՆ /ԲԱՐՈՒ ԵՎ ԳԵՂԵՑԻԿԻ ՋԱՏԱԳՈՎԸ

  Բո­լոր ժա­մա­նակ­նե­րում էլ՝ թե՛ խորհր­դա­յին տա­րի­նե­րին և թե՛ վեր­ջին 3 տաս­նամ­յակ­նե­րին, «Գ­րա­կան թեր­թը» ե­ղել և մ­նում է գրող­նե­րի, ըն­թեր­ցող­նե­րի, մտա­վո­րա­կան­նե­րի, տար­բեր տա­րի­քի ու զբաղ­մուն­քի բազ­մա­թիվ մարդ­կանց սի­րե­լի պար­բե­րա­կա­նը: 90 տա­րի­ներ շա­րու­նակ թեր­թը լու­սա­բա­նում է հան­րա­պե­տութ­յան գրա­կան, մշա­կու­թա­յին, հա­սա­րա­կա­կան կյան­քը, գրա­կան ան­ցու­դար­ձը, ե­ղել է Հա­յաս­տա­նի գրող­նե­րի միութ­յան, սփյուռ­քա­հայ գրա­կան օ­ջախ­նե­րի տա­րե­գի­րը, մեր գրող­նե­րի, մշա­կույ­թի գոր­ծիչ­նե­րի […]

ՃԱՆԱՊԱՐՀ/ Ռայա ԽԱՍԱՊԵՏՅԱՆ

ՃԱՆԱՊԱՐՀ 1958 թվա­կա­նին ա­վար­տե­ցի ԵՊՀ ժուռ­նա­լիս­տի­կա­յի բա­ժի­նը և շա­տե­րի պես աշ­խա­տան­քի նշա­նա­կում չստա­ցա որ­ևէ շրջա­նում, քա­նի որ ա­մուս­նա­ցած էի, ա­մու­սինս էլ՝ ու­սա­նող: Թո­ղե­ցին ՀԿԿ պրո­պա­գան­դա­յի և­ ա­գի­տա­ցիա­յի բաժ­նի տրա­մադ­րութ­յան տակ (այս­պես էր կար­գը)՝ մա­մու­լի որ­ևէ օր­գա­նում հաս­տիք լի­նե­լու դեպ­քում: Հաս­տիք 6-7 ա­միս չե­ղավ, իմ հարց­մա­նը մի պա­տաս­խան էր՝ սպա­սեք, լի­նե­լու դեպ­քում ձեզ կկան­չենք… Հա­մա­կուր­սե­ցի ըն­կե­րու­հուս […]

Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Ար­դեն վա­ղուց բա­նա­սի­րա­կան գի­տութ­յուն­նե­րի թեկ­նա­ծու էի և դա­սա­վան­դում էի Խ. Ա­բով­յա­նի ան­վան ՀՊՄՀ-ի բա­նա­սի­րա­կան և մի քա­նի այլ ֆա­կուլ­տետ­նե­րում, ո­րոն­ցում ու­սու­ցան­վում էր միջ­նա­դա­րի հայ հան­ճար Գ­րի­գոր Նա­րե­կա­ցին ու նրա վեր­ժա­մա­նակ­յա «­Մա­տեան ող­բեր­գու­թեան» եր­կը: Այդ աստ­վա­ծա­յին գրքի մտքե­րը հար­կա­վոր են բո­լոր մարդ­կանց՝ ան­կախ, թե նրանք ինչ ազ­գի ու կրո­նի են պատ­կա­նում: Ու ե­թե նրանք Աստ­ծու ա­րա­րած­ներն […]

­Վարդ­գես ԽԱՆՈՅԱՆ / ԻՄ ԳՐԱԿԱՆ ՈՒՍՈՒՑԻՉԸ

  Սի­րե­լի՛ «Գ­րա­կան թերթ», 90-ամ­յա իմ ե­րի­տա­սարդ բա­րե­կամ. Իմ ա­ռա­ջին հան­դի­պու­մը քեզ հետ կա­յա­ցել է շուրջ 75 տա­րի ա­ռաջ՝ հայ­րե­նի Շա­տին գյու­ղում։ Մայ­րե­նիի իմ ու­սու­ցիչն էր թեր­թը դպրոց բե­րել։ Գ­րա­կան ա­ռա­ջին թո­թով քայ­լերս խրա­խու­սող ու­սու­ցի­չը թեր­թը ինձ մեկ­նե­լով՝ ա­սաց. – Ե­թե մի օր տպագր­վես «Գ­րա­կա­նում», բո­լո­րը քեզ կճա­նա­չեն, մեր գյուղն էլ կհպար­տա­նա իր գրո­ղով։ Հե­տո […]

Զ-արթ­նու­մի ճա­նա­պար­հը,  որ ըն­թա­նում էր «Գ­րա­կան թերթ» գնաց­քով (Էս­սե «Գ­րա­կան թերթ» Գ­նաց­քի, Ան­տա­ռի և ­Գայ­լի մա­սին) / Նաի­րա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

  ­Մարդն ապ­րում է՝ հա­ճախ չըմբռ­նե­լով նա­խա­սահ­ման­վա­ծը, և­ ո­րո­նում է, չգի­տակ­ցե­լով՝ ի՞նչ, որ ա­վե­լի շատ նման է չիղ­ջաչք բա­ռա­խա­ղի, քան՝ ճա­կա­տագ­րի, որ նույն­պես կույր է, (թե­պետ՝ կույր թե ակ­նա­վոր, միև­նույն է, ճա­կա­տա­գիր չկա), իսկ մար­դը լավ գի­տի, թե ո­րոն­ման և­ ապ­րե­լու նա­խա­տի­րույ­թում ձգվող Զ-արթ­նու­մի ճա­նա­պար­հը բո­լո­րո­վին այլ մարդ զգա­լու և ­դառ­նա­լու հնա­րա­վո­րութ­յունն է, քան­զի հա­ճախ […]

Զավեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Գ­րա­կան թեր­թը» ինձ հա­մար, ինչ­պես, հա­մոզ­ված եմ՝ շա­տե­րի, ե­րա­զան­քի թերթ է ե­ղել։ Տ­պագր­վել «Գ­րա­կա­նում»՝ նշա­նա­կում էր գրա­կան «մեջ­լիս» մտնել, հայտ ներ­կա­յաց­նել բարձ­րա­գույն գրա­կան կյան­քին մաս­նա­կից լի­նե­լու։ «Գ­րա­կանն» ի­րա­պես բարձր չա­փա­նիշ էր և է՛։ Որ ինն­սուն տար­վա կեն­սագ­րութ­յուն ու­նի, հե­ղի­նա­կութ­յան դույզն-ինչ նվա­զում՝ ո՛չ, ինք­նին փաստ է մեր հիա­նա­լի թեր­թի կա­յու­նութ­յան՝ ի նկա­տի առ­նե­լով ժա­մա­նակ­նե­րի հա­րա­փո­փոխ բնույ­թը։ […]

Նառա Վարդանյան

Ինձ հա­մար դժվար չէ հի­շել իմ հի­շար­ժան հրա­պա­րա­կու­մը «Գ­րա­կան թեր­թում», բայց այդ մա­սին չէ, որ կու­զեի գրել, ո­րով­հետև վեր­ջին մե­կու­կես տաս­նամ­յա­կի իմ կյան­քը կապ­ված է հենց «Գ­րա­կան թեր­թի» հետ, ու բո­լոր հա­մար­նե­րի «հի­շար­ժան» հրա­պա­րա­կում­նե­րը իմ թեթև ձեռ­քով են գնում տպա­րան։ Թերևս ա­մե­նա­հի­շար­ժան ի­րա­դար­ձութ­յու­նը հայտն­վելն էր խմբագ­րութ­յու­նում, ա­ռա­ջին ան­գամն աշ­խա­տե­լը պա­րոն Կոս­յա­նի հետ։ Հի­մա է­լի թերթն […]

Սամ­վել ԿՈՍՅԱՆ

Անց­յալ դա­րի 70-ա­կան­նե­րին «Գ­րա­կան թեր­թը» 60-ա­կան­նե­րի ե­րի­տա­սարդ բա­նաս­տեղծ­նե­րի սերն­դին հրա­վի­րեց բա­նա­վե­ճի, հնա­րա­վո­րութ­յուն ըն­ձե­ռե­լով պաշտ­պա­նե­լու ի­րենց ստեղ­ծա­գոր­ծութ­յան տե­սա­կը, երբ ո­մանց կար­ծի­քով նրանց բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րը ոչ թե նոր խոսք, այլ պար­զա­պես արևմտ­յան գրա­կա­նութ­յան ան­հա­ջող պատ­ճե­նում­ներ են, կտրված ի­րա­կա­նութ­յու­նից և ազ­գա­յին խնդիր­նե­րից: Ինքս էլ բա­նա­վե­ճին մաս­նակ­ցե­ցի բա­վա­կա­նին ծա­վա­լուն հոդ­վա­ծով: Հոդ­վա­ծի հայտն­վե­լը «ԳԹ»-ում հի­շար­ժան էր նրա­նով, որ մինչ այդ թեր­թում […]

­Իմ հի­սուն տա­րի­նե­րի ու­ղե­կի­ցը / Մանվել Միկոյան

  «Գ­րա­կան թեր­թի» հետ իմ ծա­նո­թութ­յու­նը շուրջ կես­դար­յա պատ­մութ­յուն ու­նի և սկսվում է դպրո­ցա­կան տա­րի­նե­րից: Հայրս՝ Ա­դամ Մի­կո­յա­նը, լրագ­րող էր և­ ար­ձա­կա­գիր: Լո­ռու մար­զի հետ սահ­մա­նա­մերձ Խո­ժոռ­նի գյու­ղում թեր­թերն ու ամ­սա­գրե­րը ժա­մա­նա­կին էինք ստա­նում: Հայրս պար­տա­դիր բա­ժա­նոր­դագր­վում էր «Գ­րա­կան թերթ», «­Սո­վե­տա­կան գրա­կա­նութ­յուն» (այժմ՝ «­Նորք»), «­Գա­րուն», «­Լի­տե­րա­տուր­նա­յա գա­զե­տա», «­Լի­տե­րա­տուր­նա­յա Ռո­սիա», «Ոզ­նի», «Կ­րո­կո­դիլ» և «­Սո­վե­տա­կան Վ­րաս­տան», ո­րի […]

­Սամ­վել ԽԱԼԱԹՅԱՆ / «Գ­րա­կան» ջան…

  Ե՞րբ և­ ո՞րն է ե­ղել ա­մե­նա­հի­շար­ժան հոդ­վածս, չեմ կա­րող ա­սել և չեմ էլ փոր­ձի ետ թեր­թել տա­րի­նե­րի հի­շո­ղութ­յունն ու թեր­թի հա­վա­քա­ծու­նե­րը, քան­զի դրան­ցից ա­մեն մե­կը ե­ղել է ճիշտ ժա­մա­նա­կին աս­ված խոսք, ու­րեմն և՝ հար­կա­վոր ու տե­ղին, ու­րեմն և հի­շար­ժան՝ լույ­սըն­ծայ­ման ա­ռի­թով կամ պատ­ճա­ռով: Դա իմ շնորհ­քը չէ, այլ «Գ­րա­կան թեր­թի», ո­րի 90 տա­րի­նե­րի հա­վա­տամքն […]

Գ­ևորգ Գի­լան­ց

­Հե­ռա­վոր 2001-ին ես դեռևս Գ­ևորգ Գի­լան­ցը չէի, Ռու­դիկն էի, որ ա­ռա­ջին քայ­լերն էր ա­նում, թեև ա­ռա­ջին քայ­լե­րի հա­մար բա­վա­կան տա­րի­քով էի։ Սր­տա­կից ըն­կե­րու­հիս էլ Մի­լա­դան էր (ի­մա­ցող­նե­րը կի­մա­նան, չի­մա­ցող­նե­րին բա­ցատ­րե­լու կա­րիք, կար­ծում եմ, չի լի­նի)։ Նա տուն էր վե­րա­դառ­նում 2001-ի սեպ­տեմ­բե­րի 11-ի գի­շե­րը։ Մի­լա­յին օ­դա­նա­վա­կա­յան տա­նե­լուց հե­տո գի­շեր­վա կե­սին նո­րից վե­րա­դար­ձա Եր­ևան, քա­նի որ Ար­մա­վիր […]

Ար­տակ ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Գ­րա­կան թեր­թը» տաս­նամ­յակ­ներ շա­րու­նակ գրող­նե­րիս հա­մար ոչ միայն հա­ճե­լի զրու­ցա­կից է ե­ղել, այլև ու­սու­ցիչ՝ բա­ռի ա­մե­նա­լայն ի­մաս­տով: Ս­տեղ­ծա­գոր­ծա­կան բերկ­րան­քի յու­րօ­րի­նակ զգա­ցում ենք ապ­րել բո­լո­րիս սի­րե­լի «Գ­րա­կան թեր­թում» յու­րա­քանչ­յուր հրա­պա­րակ­ման ա­ռի­թով: Իմ գրա­կան կյան­քում հի­շար­ժան են ե­ղել հայ-ի­րա­նա­կան բա­րե­կա­մութ­յա­նը նվիր­ված «­Նով­րու­զի ծա­ղիկ» բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի շար­քի, ա­ռա­ջին՝ «­Քաղց­րաբ­լիթ­նե­րը» պատմ­ված­քի, գե­ղար­վես­տա­կան գրա­կա­նութ­յան ա­ռա­ջին թարգ­մա­նութ­յան՝ Պաու­լո Կոել­յո­յի «Ալ­քի­մի­կո­սը» վի­պա­կից հատ­վա­ծի […]

Նա­րի­նե ԿՌՈՅԱՆ / «Գ­րա­կան թեր­թի» 90-ամ­յա՛կն է

«Գ­րա­կան թեր­թի» 90-ամ­յա՛կն է: Ա­սենք ՇՆՈՐՀԱՎՈՐ և­ ըն­դու­նենք ու հաս­կա­նանք, որ այն տա­րի­նե­րի իր ըն­թաց­քի մեջ բո­լո­րո­վին էլ չի ծե­րա­ցել: Այն միշտ ե­րի­տա­սարդ է, ո­րով­հետև ա­մեն նոր սե­րունդ նոր, թարմ, ու­րիշ ար­յուն է բե­րում և շր­ջա­նա­ռում նրա ե­րակ­նե­րում, և սա լավ է: «Գ­րա­կան թեր­թի» հետ իմ ա­ռա­ջին հան­դի­պումն այն­քան վա­ղուց էր, որ չեմ էլ կա­րո­ղա­նում […]

ՄԻՇՏ ՇԵՆ ՄՆԱՍ, «ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹ» / ­Դիա­նա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

«Գ­րա­կան թերթ»-ը վա­ղուց ար­դեն «նախ­կին ե­րի­տա­սարդ» է, որն իր վա­ղե­մի փառքն ու պեր­ճան­քը պատ­վախնդ­րո­րեն մտա­պա­հե­լով՝ ան­գամ այ­սօր է հմա­յում իր ըն­թեր­ցո­ղին ու գրո­ղին, երբ ծե­րու­նա­զարդ 90-ամ­յա­յի վաս­տա­կած բար­ձուն­քից հա­մեստ խո­նար­հութ­յամբ նա­յում է ա­մա­յա­ցող հայ գրա­կան մա­մու­լի տխուր ու տխրեց­նող պատ­կե­րին։ Եվ քա­նի որ խոսքս հո­բել­յա­րին մե­ծա­րե­լու, շնոր­հա­վո­րե­լու և գ­նա­հա­տե­լու ա­ռի­թով է գրվում, ա­սեմ ու կրկնեմ, […]

­Սեյ­րա­նու­հի ԳԵՂԱՄՅԱՆ

  Գ­րա­կա­նութ­յունն ու մա­մու­լը իմ ու­ղե­կից­ներն են ե­ղել ճա­կա­տագ­րո­րեն, ու թեև շատ վաղ տա­րի­քից սկսել եմ տպագր­վել հա­յաս­տան­յան, քիչ ա­վե­լի ուշ՝ սփյուռ­քա­հայ մա­մու­լում, այ­դու­հան­դերձ, հատ­կա­պես «Գ­րա­կան թեր­թում» տպագր­վե­լը յու­րա­հա­տուկ պա­տիվ եմ հա­մա­րել։ Բ­նա­կա­նա­բար, ա­մե­նան­շա­նա­կա­լին կհա­մա­րեի ա­ռա­ջին հրա­պա­րա­կումս, սա­կայն զար­մա­նա­լիո­րեն, որ­քան էլ փորփ­րե­ցի հի­շո­ղութ­յունս, չկա­րո­ղա­ցա տե­ղը բե­րել, թե ե՞րբ և­ ո՞րն է ե­ղել այդ ա­ռա­ջի­նը: Բայց […]

Ար­մե­նու­հի ՍԻՍՅԱՆ

  ­Հո­բել­յա­նը վաս­տակ է, մեծ հո­բել­յա­նը՝ ա­ռա­վել թանկ վաս­տակ: Փոր­ձում եմ մտա­բե­րել, թե որ­քան ժա­մա­նակ է ծա­նոթ եմ հո­բել­յա­րին, և ժա­մա­նա­կի թևե­րը տա­նում-հասց­նում են ինձ ման­կութ­յան ե­զեր­քը: Ա­հա շքա­մուտ­քում, փոս­տարկ­ղի վրա մեր բնա­կա­րա­նի հա­մարն է, ո­րը միշտ բեր­նե­բե­րան լցված էր լի­նում թեր­թե­րով ու ամ­սագ­րե­րով: Խեղճ փոս­տա­տա­րը եր­բեմն ստիպ­ված էր լի­նում բարձ­րա­նալ եր­րորդ հարկ ու ան­ձամբ […]

ԳԻՐԴ ԻՄ  ՏՈՂԻ ՇԻՎՆ Է / Սո­նա ԱՆՏՈՆՅԱՆ

Ա­հա ե­կավ  «Գ­րա­կան թեր­թին»՝ 3 ան­գամ 30-ամ­յա  պար­բե­րա­կա­նին, սեր խոս­տո­վա­նե­լու ժա­մա­նա­կը։ Գի­տեք՝ պետք է ա­սեմ՝ ալ­ևո՞րս, խո­հե՞մս… Ի­հար­կե, ո՛չ։ 90 տա­րի­նե­րի զգաս­տութ­յամբ և­ ի­մաս­տութ­յամբ, իմ և՛ պա­տա­նի, և՛ ե­րի­տա­սարդ, և՛ զգա­յուն, և՛ համ­բե­րող, և՛ ան­զի­ջում, և՛ պոռթ­կա­ցող, և՛ զուսպ, իմ գրա­կան, իմ խռով­ված և խա­ղա­ղա­րար ա­մե՛ն, ա­մե­նա՛ Գ­րա­կան։  Քո բո­լոր տա­րի­նե­րի ել­վե­րում­նե­րի ու դա­դար­նե­րի մեջ, […]

Էլ­ֆիք ԶՈՀՐԱԲՅԱՆ

  Պա­տե­րազ­մից հե­տո անձ­նա­կան հա­րա­բե­րա­կան հա­ջո­ղութ­յուն­նե­րի հա­մար մարդ չի կա­րո­ղա­նում ու­րա­խա­նալ. պա­ռակտ­ված եր­կի­րը, քա­ղա­քա­կա­նութ­յան ան­տա­ղանդ­նե­րը, գրա­գի­տութ­յան ու կուլ­տու­րա­յի պա­կա­սը, մե­ծա­հո­գութ­յան սո­վը, քչա­թիվ մտա­վո­րա­կան­նե­րի տա­ռա­պան­քը, ներ­կա­յում ար­դեն անց­յալ դար­ձած­նե­րին քծնե­լու ծի­սա­կար­գը, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վայ­րի­վե­րում­նե­րը, ի­րար բզկտե­լու էս­թե­տի­կա­կան հա­ճույ­քը և­ ա­մե­նա­սար­սա­փե­լին՝ պե­տա­կա­նութ­յու­նը կորց­նե­լու վտան­գը չէին կա­րող չազ­դել զգա­յուն, զգա­յուն, զգա­յուն հո­գի­նե­րի վրա: Ձեր հար­ցին կա­րող է պա­տաս­խա­նել հա­վա­սա­րակ­շիռ […]

Հրաչյա ՍԱՐԻԲԵԿՅԱՆ / «Գ­րա­կան թեր­թին» սպա­սե­լիս

  Ս­պա­սու­մի մի ամ­բողջ շա­բաթ էր անց­նե­լու մինչև այն օ­րը, երբ «Գ­րա­կան թեր­թը» կհայտն­վեր Վա­նա­ձոր քա­ղա­քի մեր թա­ղա­մա­սի կրպա­կում: Հատ­կա­պես ա­ռանձ­նա­կի խան­դա­վա­ռութ­յամբ էի գնում ու ան­համ­բե­րութ­յամբ բա­ցում այդ թեր­թը հեր­թա­կան պատմ­վածքս փոս­տով խմբագ­րութ­յուն ու­ղար­կե­լուց ու­ղիղ մի շա­բաթ անց, հա­ջորդ շա­բաթ­նե­րին հույսս աս­տի­ճա­նա­բար մա­րում էր… Ինն­սու­նա­կան­ներն էին, դպրո­ցա­կան էի, գիրք ու թերթ գնե­լու գու­մար չու­նեինք, կի­սա­քաղ­ցած […]