ՄՈՏԻԿ ԱՆՑՅԱԼԸ՝ ՆԵՐԿԱՅԻ ԴԻՏԱԿԵՏՈՎ / Հովիկ ԱՅՎԱԶՅԱՆ

  Մարդկության հավերժական ձգտումը եղել է երկրի վրա արդարության և հավասարության հաստատումը: Պատահական չէ, որ այդ վսեմ գաղափարը ամրագրած է Ավետարանում. «Բարութիւն ընել սորվեցէ՛ք: Իրաւունքը փնտռեցէ՛ք, զրկուածին ուղութիւն ըրէ՛ք, որբին դատաստանը տեսէ՛ք ու որբեւարիին դատը պաշտպանեցէ՛ք» (Եսայեայ 1, 17): Քրիստոսը խրատում է. «Նայեցէ՛ք և զգուշացէ՛ք ագահութենե՛, վասն զի մարդուս ստածուածքներուն աւելնալէն կախուած չէ իր կեանքը» […]

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ / ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ՝ ՄԵԿ ԴԱՐ «ԼՌԱԾ» ԴՐԱՄԱՆ

Թեև Դերենիկ Դեմիրճյանի ստեղծագործական ժառանգությունն ամփոփված է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակած 14 ստվար հատորներում, այդուհանդերձ, կան երկեր, որոնք դուրս են մնացել մասնագետների ուշադրությունից և չեն արժանացել ընթերցողին հասնելու բախտին: Այս շարքում իր նյութով և առեղծվածային պատմությամբ առանձնանում է «Հովնան մեծատուն»դրաման, որը պահպանվում է Գրականության և արվեստի թանգարանի Դերենիկ Դեմիրճյանի ֆոնդում՝ բնագիր, ձեռագիր, մեքենագիր տարբերակների տեսքով՝ […]

ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԸ ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ՀՈՒՇԵՐՈՒՄ / Հովիկ Այվազյան

«Հիշողությունը երևակայություն է: Որովհետև ինչ որ հիշում ես, նման չէ ճշգրտորեն քո տեսածին, և քանի որ քո տեսածը տարբեր է, քո հիշողությունը մի աստիճանն է երևակայության: Իսկ երևակայությունը վերհիշված իրականն է»: Վ. Սարոյան Համաշխարհային գրականության երևելի դեմքերից մեկը` Վիլյամ Սարոյանը, որ արյունով իրեն հայ էր համարում, իսկ միջավայրով` ամերիկացի, գրականությունը դիտում էր որպես կենսական պահանջ, […]

ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ԶԱՆԳԵՐԸ / Էդուարդաս ՄԵԺԵԼԱՅՏԻՍ

Ողբերգության պես ու սուրբ հավատի Զանգերն են հնչում Սարդարապատի: Ասես մարդկային արցունքները ջինջ Խտացել այստեղ, դարձել են պղինձ: Խտացել այստեղ, փոխվել են երգի Ժամանակի մեջ ու տիեզերքի: Ողբերգության պես ու սուրբ հավատի Զանգերն են հնչում Սարդարապատի: Արարատ լեռան հայացքի տակ ծեր Բիրտ յաթաղանն էր վայրի շառաչում… Բայց բարբարոսը, ո՛չ, չէր հասկացել, Որ վերքերից են վարդերը […]

Վերջին հանդիպումը «Սօսէ Մայրիկի» հետ / Մովսես ՀԵՐԿԵԼԵԱՆ

«… Ես հիմա չեմ մտածում` ինչպե՛ս արիաբար մեռնել: Ես մտածում եմ, թե ինչպե՛ս արիաբար ապրել»: ԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ Բնաւ ցանկալի չէր, որ այդ մէկը մեր վերջին հանդիպումը ըլլար, սակայն ի՞նչ կրնանք ընել, երբ Աստուած իր «թաքուն» հաշիւները ունի, իսկ բնութիւնը` իր «տարերային քմայքը»: Անոնք առանց ոեւէ մէկուս կարծիքը հարցնելու` անողաբար քեզ ալ բաժնեցին մեզմէ առ յաւէտ… […]

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԱՔՍՈՐՅԱԼՆԵՐԸ*

1921 թվականի մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում Սողոմոն Թեհլիրյանը գնդակահարեց Օսմանյան կայսրության ներքին գործերի նախկին նախարար և մեծ վեզիր, Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթին: Սիլվա ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ Սողոմոն Թեհլիրյանն աքսորից վերադարձավ դժվարությամբ. 1965 թվականի ապրիլի 24-ին, Մեծ եղեռնի 50-ամյակի օրը, երբ բազմամյա լռությունից հետո հանկարծ փողոց հորդած բազմությունը «հողերը, հողերը» բացականչություններով տանում էր նաև […]

Դերենիկ Դեմիրճյանի նորահայտ բանաստեղծությունը

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի նոր հիմնական ցուցադրության մեջ առանձնակի շեշտադրված են նոր և ուշագրավ ցուցանմուշները, որոնք բացահայտում են գրողի ստեղծագործական և անձնական կյանքի անհայտ կողմերը: Այդպիսի մի բացահայտում էր «Աստմատո՛զ, ծխախոտ հասարակ» տողով սկսվող բանաստեղծությունը, որն ունի իր պատմությունը: Դերենիկ Դեմիրճյանը կյանքի վերջին շրջանում տառապում էր բրոնխների ասթմայով և բժիշկների խորհրդով գործածում էր աստմատոզ դեղաբույսը, որը […]

ԶԱՎԵՆ ՊԻՊԵՌՅԱՆ – 95 (1921-1984)

ԿԵԱՆՔԸ ԵՒ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ Պոլսահայ գրականության 20-րդ դարի երկրորդ կեսի կարկառուն ներկայացուցիչներից է Զավեն Պիպեռյանը, թեպետ նրա մասին հիշատակումներ մեզանում շատ սակավադեպ են պատահում և հիմնականում հպանցիկ բնույթ ունեն: 1945 թ. պոլսահայ մամուլում հանդես գալով պատմվածքներով, հրապարակախոսությամբ, տեսական ու քննադատական հոդվածներով` Պիպեռյանը միանգամից ներկայանում է հաստատակամ սկզբունքներով և այդ սկզբունքները հետամտելու խիզախությամբ: Պիպեռյանն այն ստեղծագործողներից էր, […]

ԻՐ «ՀՈԳՆԱԾ ՏԱՐԻՔՆ» ՈՒ ԻՆՔԸ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՈՒ ԴԻՄԱՆԿԱՐԻ ՓՈՐՁ / ՖԵԼԻՔՍ ՄԵԼՈՅԱՆ

Բարևում էր՝ հինչ կա՞: Սրան պատասխան չէր ուզվում, պիտի հակադարձեիր՝ բարև՛: Բայց դե ինչքան էլ իրեն գիտեիր, ու այս «հինչ կան» բարի լույս էր, բարի օր ու բարի իրիկուն, մեկ է՝ մեջը հարց կար. այնուամենայնիվ ինքնամոռաց որոճը ընդհատել, ծանր կոպերը ետ էր տարել, երևելի կոստյումը կախել էր մեկը բարձր, մեկը ցածր ուսերից, ինքն իր ներսից […]

ԻՍԱՀԱԿՅԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ / ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ

XX դարի երկրորդ կեսին իսահակյանագիտությունը զգալի ձեռքբերումներ արձանագրեց` արդեն կուտակված ու ձևավորված ավանդույթներին միավորելով նորերը, ասպարեզ բերելով գիտնականների, որոնք դարի մեծագույն բանաստեղծներից ու մտածողներից մեկի ստեղծագործությունը մեկնաբանեցին միանգամայն նոր և ուշագրավ դիտանկյուններից, խորքային թափանցումներով և ինքնահատուկ փիլիսոփայական-գեղագիտական արժևորումներով տեսան այն բացառիկն ու յուրահատուկը, որը հառնում է ազգային գեղարվեստական մտքի պատմության մեջ որպես համամարդկային-համաշխարհային ներսուզումների արտահայտություն: […]

ՈՒ ԵՐԱԶՈՒՄ ՆԱ ՏԵՍԱՎ ԱՌՆՈՅԻՆ / ԷԼԴԱ ԳՐԻՆ

Բոգդանն աշխատանք էր փնտրում: Նա ծեծում էր երաժշտական դպրոցների, ուսումնարանների, կոնսերվատորիայի, ֆիլհարմոնիայի դռները, ծեծում էր երկրորդ, հինգերորդ անգամ: Մի սրտացավ քարտուղարուհի բացատրեց, որ ինքնահոսով ոչինչ չի ստացվի. ամենուրեք կլանայնություն է, կապեր, կաշառք, զանգեր վերևից… Կաշվե թղթապանակում, որ Բոգդանն զգուշորեն տանում էր իր հետ, անօգուտ դրված էին մոսկովյան կոնսերվատորիայի, ասպիրանտուրայի, դափնեկրության դիպլոմները… Տանն էլ համարյա ոչինչ […]

ՍԱՀՅԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՇՐՋԱՆԸ / ՄԵԼՍ ՍԱՆԹՈՅԱՆ

Բոլոր գրողներն իրենց հետ բերում են իրենց գեղագիտությունը: Մեծ գրողների մասին ու շուրջ գիտությունն սկսվում է նրանց կենդանության օրոք: Այդ գիտության հիմքում կանգնած են իրենք` հեղինակները և նրանց գործը դրական կամ և ոչ դրական գնահատողները: Բացառություն չէ նաև Համո Սահյանը: Սահյանագիտությունն սկսվեց Ստեփան Զորյանի և մի քանի մտավորականների ջանքերով, գիտական տեսք ստացավ Ս. Աղաբաբյանի, Հ. […]

ԳԵՆՏՅԱՆ ՏԱՐԻՆԵՐ. ՎԵՐՀԱՐՆ ԵՎ ՎԱՐՈՒԺԱՆ / ՎԱԶԳԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

1910-ական թվականներին, ավելի ճիշտ՝ 1912-1915-ի շրջանում հայ մշակույթի զարգացման կենտրոններից մեկում՝ Պոլսում, հայ գրականության բարեշրջման, նորացման նախանձախնդիրների թվում առանձնանում էին հատկապես երկուսը՝ Դանիել Վարուժանը և Կոստան Զարյանը, որոնք իրենց խմբագրած գրական երկու հայտնի հանդեսների («Նավասարդ» և «Մեհյան») մեջ մշակում էին մեր նորագույն գրականության հիմնախնդիրները: Այս երիտասարդները գալիս էին Եվրոպայից՝ համալսարանական կրթությամբ, զինված գիտելիքներով, ներշնչված գեղագիտական, […]

ՈՂՋՈ՛ՒՅՆ ՔԵԶ, ՍԵՐԳԵՅ* / ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԵՍ

Տպագրվել է «Գրական թերթ», 2009 թ. Երբ ժողովրդական դեպուտատ Վարդգես Պետրոսյանը հուլիսի 21-ին խորհրդարանի դահլիճում սգավոր տեսքով և կերկերուն, ողբերգական ձայնով հայտնեց, թե՝ «այս գիշեր Երևանում մահացել է ականավոր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը», և առաջարկեց մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել նրա հիշատակը, ապա անդառնալի կորստյան ցավի հետ միասին սիրտս պատեց նաև անզոր մի դառնություն… Ցավ, որ […]

ՓԵՇԸ ՎԱՌՎԱԾ ԿԻՆԸ / ԳՈՀԱՐ  ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

– Մի անառակ էլ ավելացավ:– Շշնջաց հարևան տղամարդը: Շշնջաց, որ չարտասվի: Հարևան կնոջ այրիության ողբը նրանից թալանում-տանում էր իր այրությունը… Ուզում էր մի մատ էրեխու պես պռոշ անել ու զռռալ իր մեռած ընկերոջ համար… Դաղալություն արիր, Մինա՛ս, ախր երեկ առավոտ իրար տեսանք, լույսը նոր բացված՝ մի թափ նարդի գցեցինք: Ախր… Շատ լավ էիր, է՜, ու […]

ՀԵԼԵՆ ՌՈՈՒԼԵՆԴ (ԱՄՆ)

• Հաճախ է պատահում, երբ մեկի «ցնորք աղջիկը» մյուսի կինն է… • Աստված ստեղծեց տղամարդուն, իսկ կինը՝ ամուսնուն: • Ամուսնության ամենամեծ անհարմարությունն այն է, որ երբեմն հաստատապես չես իմանում՝ ընկերներդ նախանձու՞մ են քեզ, թե՞ ցավակցում: • Երբ տղամարդը խնդրում է կնոջ ձեռքը, կատարում է ամենամեծ հաճոյախոսությունը: Եվ, սովորաբար, դա վերջինն է լինում: • Տղամարդը, որին […]

Արտաշես Արամ

* * * Մուշեղ Գալշոյանին՝ ծննդյան 75-ամյակին Աղջամուղջի մեջ՝ կոչնակներ, դոփյուն, Վար, լեռնալանջով վարգող ձիերի: Արծաթե սափոր, արծաթե դափ ու Խուլ շնկշնկացող ծառը ծիրանի: Կրկին ամպել է սարը Մարութա, Եվ Էրգրի դուռը գոց է տակավին: Մեր կարոտները հին ու նոր ու թանկ՝ Նման վիրավոր, խոցված կաքավի: Էն բարձր քարին Մանեն է կանգնած Եվ որոտում է՝ […]

ԴԵՊԻ ԼՅԱՌՆ ԽՈՍՔԻ (Հովհաննես Թումանյանի գրաքննադատական ժառանգության առթիվ) / ԱՐԹՈՒՐ ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ

Նորություն է մեր գրականության մեջ նրանց (քննադատների. – Ա. Ա.) հարգալից վերաբերմունքն ու կիրառած քննադատական մեթոդը: Հարկավ, նրանք կարող են սխալվել իրենց գնահատությունների մեջ, բայց նոր ու շիտակ է նրանց ճանապարհը: Դուք էլ ուշադիր ու հարգանքով լսեցեք նրանց, օգտվեցեք նրանց դիտողություններից և մի շփոթվեք բնավ, որովհետև ամենից շատ և ամենից լավ բանաստեղծն ինքն է իրեն […]

ԳՐՈՂԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ / ՎԻԼՅԱՄ  ՍԱՐՈՅԱՆ

«ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹԻ» արխիվից 1934 թվի հոկտեմբերի 15-ին հրատարակվեց իմ առաջին գիրքը` «Խիզախ երիտասարդը թռիչքաձողի վրա և այլ պատմվածքները»: 1934 թիվը միանգամայն մոտ է թվում, բայց փաստն այն է, որ արդեն քսան տարի է, ինչ ես գրում եմ: Այդ քսան տարիներին շատ բաներ պատահեցին, այդ թվում` և ինձ հետ: Գրելուց բացի, որևէ այլ ճանապարհով գոնե մեկ […]