ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱ ՈՒ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է

Մարտի 1-ին Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանի «Էության խորքում նվիրականի» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Շանթ Մկրտչյանին ներկայացնելով որպես արվեստով ապրող գրողի, նշեց, որ այս գիրքը տրամադրում է խոսել գրականության, մշակույթի, այսինքն՝ խղճի, կարեկցանքի, հոգու մասին: Ըստ նրա՝ Շ. Մկրտչյանը հաստատում է ավանդականի, քեզնից առաջ եկածի գնահատականի, […]

ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ

«Հասարակական գիտակցության արդիականացում» պետական ծրագրի ձևաչափով լույս է տեսել Ղազախստանի նոր մայրաքաղաքի 20-ամյակին նվիրված Պոեզիայի միջազգային փառատոնի անթոլոգիան՝ «АҚ ОРДАЛЫ-АСТАНА» («ՃԵՐՄԱԿԱԹԵՎ ԱՍՏԱՆԱ») խորագրով: Ղազախ անվանի բանաստեղծների հետ այն ընդգրկում է նաև Ռուսաստանից, Ղրղզստանից, Ֆրանսիայից, Ֆինլանդիայից, Չինաստանից, Լեհաստանից հրավիրված գրողների ստեղծագործությունները: Այստեղ երեք լեզվով ներկայացված է Գագիկ Դավթյանի բանաստեղծությունների պատկառելի շարքը, նրա զրույցը գրականագետ Բաղաշար Թուրսունբայուլիի […]

ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ

Մարտի 2-3-ը Ծաղկաձորի գրողների ստեղծա­գործական տանը տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված Հայկական լեգեոնի անվանակոչության 100-ամյակին: Գիտաժողովը կազմակերպել էին ՀԳՄ Կոտայքի բաժանմունքի նախագահ, գրող-հրապարակախոս Հակոբ Հարությունը, Մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետը, պատասխանատու՝ Սամվել Պողոսյանը և գրողների ծաղկաձորյան ստեղծագործական տան տնօրեն Մովսես Մանուկյանը: Բացման խոսքում Հակոբ Հարությունը հանգամանալից ներկայացրեց Հայկական լեգեոնի փառավոր պատմությունը: Նա մասնավորապես ասաց, որ […]

ՀԱՆՃԱՐ, ՈՐ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻ  ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆԸ

    Փետրվարի 22-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ գրական հանդիսություն «Իմ Թումանյանը» խորագրով՝ նվիրված մեծ բանաստեղծի ծննդյան 150ամյակին: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, փաստելով, որ այս օրերին ամբողջ հայությունը լցված է մեծ բանաստեղծի ոգով, ընդգծեց, որ Հովհ. Թումանյանն իր ստեղծագործություններով ընդգրկում է հայ ժողովրդի բոլոր տարիքային խմբերը և հավերժության ճանապարհի անձնագիր է տալիս իր հրաշալի […]

Թումանյան 150

Թումանյան150 Փետրվարի 18ին Երևանի Հյուսիսային համալսարանի ուսանողներն ու դասախոսները Ամենայն հայոց բանաստեղծի հուշարձանի մոտ կազմակերպել էին հանդիսություն՝ նվիրված բանաստեղծի 150ամյակին: Համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը հայտարարեց, որ պատրաստել են հուշամեդալներ, որոնցով այս օրերին պարգևատրելու են մի շարք մտավորականների և կազմակերպությունների:   *** Փետրվարի 18ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի 150ամյակին նվիրված «Թումանյանագիտության արդի […]

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

Օրերս Գյումրու զինվորական կայազորում տեղի ունեցավ Շիրակի մարզի գրողների հերթական հանդիպումը զինծառայողների հետ: Հանդիպմանը մասնակցում էին բանաստեղծներ Անդրանիկ Կարապետյանը, Արա Արթյանը, Սամվել Մարգարյանը, Հարություն Սարգսյանը, արձակագիրներ Շնորհիկ Շահինյանն ու Մնացական Մուրադյանը: Հանդիպումը վարում էր ՀԳՄ Շիրակի մարզային մասնաճյուղի նախագահ Անդրանիկ Կարապետյանը: Հայոց բանակին, հայի անպարտելի ոգուն նվիրված բանաստեղծությունները ջերմորեն ընդունվեցին զինվորական և սպայական անձնակազմի կողմից: […]

ԻՐ  ՀՈՂ  ՈՒ  ՋՐԻ  ՆՎԻՐՅԱԼԸ

  Փետրվարի 8-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ արձակագիր Վալերի Պարանյանի ծննդյան 70-ամյակին նվիրված գրական ցերեկույթ: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, նշելով, որ Վ. Պարանյանը հետաքրքիր ու բարդ աշխատանքային կենսագրություն ունի՝ և՛ մշակութային գործունեություն, և՛ ուժային կառույցներում ծառայություն, ասաց. «Վերջին 30-40 տարվա կենսական զիգզագները, խորդուբորդությունները, անհարթությունները դարձել են կյանք ու ամենին ագուցված, այդ ամենից ծնվող բանաստեղծություն, […]

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ

  Փետրվարի 15-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ մամլո ասուլիս՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին և Գիրք նվիրելու օրվան: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, նշելով, որ արդեն ավանդույթ է դարձել փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, ՀԳՄ նախաձեռնությամբ նշել որպես Գիրք նվիրելու օր, ուրախությամբ փաստեց, որ վերջին տարիներին այն դարձել է իսկապես համահայկական տոն: Տեղեկացնելով, որ […]

ՀԱՄԱՏԵՂ ԳԻՐՔ՝ Ե՛Վ ՆԿԱՐՉԱԿԱՆ, Ե՛Վ ԳՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲ ՈՒ ԸՆԹԱՑՔ

Փետրվարի 7-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ Նորայր և Ռաֆֆի Ադալյանների «Պատմվածքներ իմ ընտրությամբ» գրքի շնորհանդեսը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ներկայացնելով «Պատմվածքներ իմ ընտրությամբ» ժողովածուն, նշեց, որ այն համատեղ գիրք է, որտեղ Նորայր Ադալյանի պատմվածքներին զուգահեռ ներկայացված են Ռաֆֆի Ադալյանի գեղանկարչական և նաև քանդակային գործերի լուսանկարներ: Էդ. Միլիտոնյանը տեղեկացրեց, որ Ռաֆֆի Ադալյանը երիտասարդ տարիներին եղել […]

ԲՈՐԲՈՔ ՊԱՀԵԼՈՎ ՀԱՅՈՑ ԶԻՆԱՎԱՌ ՈԳԻՆ

  Հունվարի 25-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ ՀԳՄ-ի և ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ Հայոց բանակին և հայրենասիրությանը նվիրված 2018 թ. մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման և մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, բացման խոսքում նշեց. «Գրողները մասնակցել են և՛ բանակաշինությանը, և՛ պետականաշինությանը և այսօր իրենց գործերով բորբոք են պահում հայոց զինագործ, զինավառ ոգին»: […]

ՀԱՅԻ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՆՎԻՐՅԱԼ ՊԱՀԱՊԱՆԸ

Հունվարի 22-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված գրական հանդիսություն: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը իր խոսքում նշեց, որ Սիլվա Կապուտիկյանի գիրն ընդգրկուն էր՝ լայն թեմատիկայով: «ԽՍՀՄ բարեկամական կապեր, հայոց ազգային կնճիռներ, ցեղասպանություն, պատերազմ, Սփյուռքի խճանկար, Արցախի հարց, որի արծարծողն ու պաշտպանը եղավ միութենական բարձր ատյաններում՝ միշտ մնալով այդ սուր և […]

ՆՈՐ ԳՈՒՅՆ, ՆՈՐ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

  Դեկտեմբերի 14-ին ՀԳՄ Կլոր սրահում ՀԳՄ թարգմանական բաժանմունքի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Կառա Չոբանյանի գրքերի (Գ.Գ. Մարկես «Նահապետի աշունը» և այլն, թարգմանությունը՝ իսպաներենից) քննարկումը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գնահատելով «Նահապետի աշունը» գրքի՝ բնագրից կատարված թարգմանությունը, անդրադարձավ Ռուբեն Հովսեփյանի թարգմանությանը՝ շեշտելով, որ Մարկեսի լեզվական, գրողական հմտությունները Ռուբեն Հովսեփյանը կարողացել է փոխանցել հայերենով, քանի որ որոշակի իմաստով […]

ՈՉ ԹԵ ԿՅԱՆՔԻՆ ՀԱՄԸՆԹԱՑ, ԱՅԼ՝ ԿՅԱՆՔԸ ՈՒՂՂՈՐԴՈՂ

Դեկտեմբերի 14-ին ՀԳՄ Կլոր սրահում ՀԳՄ արձակի և հրապարակախոսության բաժանմունքի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Ապրելու վճիռ» («Գրական թերթում» վերջին չորս տարիների ընթացքում տպագրված հրապարակախոսական նյութերի ընտրանի) գրքի շնորհանդեսը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, կարևորելով գրքի նախաձեռնությունն ու լույսընծայումը, ընդգծեց, որ չորս տարվա ընթացքում «Գրական թերթը» ոչ թե կյանքին համընթաց, այլ կյանքն իր մեջ կրող և կյանքը ուղղորդող […]

ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ

Դեկտեմբերի 18-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության տարեմուտի նիստը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը համառոտ ներկայացրեց ՀԳՄ 19-րդ համագումարից հետո վերջին չորս ամիսների գործունեությունը: Նա կարևորեց ՀԳՄ Մեծ դահլիճում, Կլոր սրահում, Ավ. Իսահակյանի անվ. գրադարանում, Ե. Չարենցի, Ավ. Իսահակյանի տուն-թանգարաններում տեղի ունեցած շնորհանդեսներն ու քննարկումները, դասականների օրերը, Թարգմանչաց տոնը, գրողների հանդիպումները Արցախում, Հայաստանի Հանրապետության մարզերում, զորամասերում, ուսումնական […]

ՉԱՐԵՆՑԸ՝ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՈՒՄ ԽՄԲԱԳՐՎԱԾ

Դեկտեմբերի 5-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի ունեցավ հանդիպում ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանի հետ: Հանդիպման առիթը «Գրական թերթում» տպագրված «Չարենցի վերջին աշունը» բանաստեղծական շարքն էր: Գրականագետ Նորայր Ղազարյանը փաստեց, որ Էդ. Միլիտոնյանը բազմաթիվ ժողովածուներում պարբերաբար անդրադարձել է Չարենցին, նրա կերպարին: «Ֆիզիկական մահի տանջալի զգացողությունը, որ կա Չարենցի մեջ, կա նաև այս շարքում, բայց որոշակի գաղտնի, […]

ԵՐԲ ԼՌՈՒՄ ԵՆ ԹՆԴԱՆՈԹՆԵՐԸ…

Դեկտեմբերի 7-ին ԵԿՄ դահլիճում (ՀԳՄ-ի հետ համատեղ) տեղի ունեցավ երկրապահ ստեղծագործողներին նվիրված ցերեկույթ: Ցերեկույթի սկզբում մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին երկրաշարժի զոհերի հիշատակը: «Արցախյան պատերազմը ևս մեկ անգամ հաստատեց, որ երբ հայությունը միասնական է լինում, կարողանում է հաղթանակներ տանել»,- ասաց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և հույս հայտնեց, որ համագործակցությունը շարունակական կլինի: Նա տեղեկացրեց, որ ՀԳՄ-ն […]

ՆՈՐՕՐՅԱ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԵԾ ԻՄԱՍՏՈՒՆԻ ՀԵՏ

Դեկտեմբերի 4-ին ՀԳՄ Կլոր սրահում ՀԳՄ թարգմանական բաժանմունքի նախաձեռնությամբ տեղի ունեցավ պարսիկ մեծ բանաստեղծ Օմար Խայամի՝ բանաստեղծ, թարգմանիչ Լևոն Բլբուլյանի թարգմանությամբ (տողացիները՝ Էմմա Բեգիջանյանի) տպագրված «Քառյակներ» գրքի շնորհանդեսը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, տեղեկացնելով, որ աշխարհահռչակ Խայամի քառյակները ընթերցողի սեղանին են դրվել նոր թարգմանությամբ, առավել ամբողջական ու հրատարակչական պատշաճ մակարդակով, նշեց. «Այն առնչությունները, խաչաձևումները, որ հատուկ […]

Եղիշե Չարենցը՝ մշտապես վեր ձգտելու ակունք

Նոյեմբերի 27-ին՝ Եղիշե Չարենցի մահվան օրը, բանաստեղծի հուշակոթողի մոտ տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն: Գրողներ, մտավորականներ, Ե. Չարենցի անունը կրող դպրոցի սաները մեկ անգամ ևս արժևորեցին գրողի ստեղծագործությունները: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը խորհրդանշական օր համարեց նոյեմբերի 27-ը՝ վստահեցնելով, որ Չարենցով խորհրդանշվում է Վահան Թոթովենցի, Ակսել Բակունցի, Զապել Եսայանի և այն գրողների մահվան օրը, որոնք զոհ գնացին […]

ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ

2018 թ. նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության նիստ: Օրակարգում ներառված էին ՀԳՄ բաժանմունքների և սեկցիաների աշխատանքների, գրական մրցանակաբաշխությունների, մանկապատանեկան մամուլի աջակցության հարցեր: Ներկայացվեցին ընթացիկ տարում ՀԳՄ բաժանմունքների և սեկցիաների կատարած աշխատանքների մասին հաշվետվությունները: Նախագահության կողմից լավ գնահատվեց հատկապես Լոռու և Շիրակի մարզային բաժանմունքների աշխատանքները, մյուս բաժանմունքների աշխատանքները՝ բավարար: Փոխվել են Սյունիքի, Գեղարքունիքի և Վայքի […]

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՊԱՐՈՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՊԱՐՈՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ Հարգարժան պրն Փաշինյան, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հարցականի տակ է դրել պատկան կառույցի կողմից ֆինանսավորվող մանկական ամսագրերի և թերթերի աջակցությունը, որոնք տպագրության դաշտ են նախ գրողների համար, միտված են զարգացնելու երեխաների աշխարհայացքը, ոգեղենիկ սնունդ են և ստեղծագործող երեխաներին տպագրելու պարարտ հող: Կապելով անցյալը ներկային՝ վաղվա աչքերի մեջ նայող երեխաները […]