ԷԴՈՒԱՐԴ ԽԱՆԴՅՈՒԿՈՎ

ԷԴՈՒԱՐԴ ԽԱՆԴՅՈՒԿՈՎ Էդուարդ Խանդյուկովը ծնվել է 1940 թվականին, Մարիոպոլ քաղաքում: Բանաստեղծ է, թարգմանիչ, քանդակագործ: Ռուսաստանի Գրողների միության Մոսկվայի մարզային կազմակերպության վարչության քարտուղար, «Պոեզիա» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ: Բազմաթիվ գրքերի հեղինակ է, Յարոսլավ Սմելյակովի անվան գրական մրցանակի դափնեկիր: ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՍ Իմ սիրելինե՛ր, տարե՛ք, միշտ տարե՛ք Մառանիս գինին, որքա՜ն ցանկանաք. Բարեկամների՛ս բաժին կհանեք, Չարակամներիս դուք չմոռանա՛ք: Թո՛ղ խմեն […]

ՀՈՎՍԵՓՅԱՆԱԿԱՆ ՊՈԵԶԻԱՅԻ ՕՐԸ ՀԵՇՏԻԱՅՈՒՄ

Ջավախքի Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում նշվեց Հովսեփյանական պոեզիայի օրը: 1997 թվականից ի վեր, գեղեցիկ այս առիթը Հեշտիա է բերում շրջանի ղեկավարներին, բանաստեղծի ընկերներին, բարեկամներին, բազմաթիվ հյուրերի՝ Թբիլիսիից, Երևանից: Գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում միասնական աղոթք բարձրացվեց: Այնուհետև ներկաները այցելեցին բանաստեղծի տուն-թանգարան, որտեղ հյուրերին դիմավորեցին բանաստեղծի կինը՝ Թերեզան, որդին՝ Մյունխենի նեյրովիրաբուժական և կենսաբանական հետազոտությունների համալսարանի պրոֆեսոր Սահակ […]

ԹԱՎՇՅԱ  ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԹԱՎԻՇԸ / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Հոկտեմբերի 1-ին ավարտվեց Ազնավուրի երկրային կյանքը: Եվ այդ երկրային, արդեն անցյալ դարձած, կյանքի տերը նույն պահին դարձավ և՛ նրա արվեստի նվիրված երկրպագուն, և՛ այդ օրերին առաջին անգամ նրա Երգը լսող-ընկալողը: Ով նույնիսկ չգիտեր նրա ազգային պատկանելության մասին (ինչպես այդ օրերին խոստովանեց նրա արվեստի՝ ազգությամբ թուրք երկրպագուն) և նա, ում համար «Քեզ համար, Հայաստան» երգը ապրելու-դիմակայելու […]

Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ

ԲԱՌԻ ԱՌԱԳԱՍՏՆԵՐԸ Մինչև որ լռությունը չի հասունանում՝ բառը չի ծնվում: Եվ ես տեսնում եմ, թե ինչպես են ոտքերիդ տակ հարություն առնում հազար տարվա հանգած ճանապարհները: Հայացքդ լույսի ընծայագիր է: Քեզ մոտ բառերի հետ հարաբերություններս դառնում են բացարձակապես անկողմնակալ: Գրելն ինձ համար դառնում է ներսս բնակեցնել: Եվ միաժամանակ ինձ ոչնչացնում եմ, երբ սկսում եմ գրել: Մանավանդ՝ […]

ՄԵԾ ՀԱՅԸ

ՄԵԾ ՀԱՅԸ ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ Աչքերս բացել, տեսել եմ մեր տան ողորմելի ու հին կահկարասին. Դա Լատինական թաղամասում էր, Մսյո-լե-Պրենս փողոցի վրա, Իմ շրջապատում դերասաններ ու երգիչներ կային, Այդ մարդիկ չքնաղ, աննման էին, ապրում էին լոկ երազանքներով, Խոսում էին զուտ ռուսերեն ու հայերեն լեզվով: Հայրս երգում էր օպերետներում, Ես նրա ձայնին նախանձում եմ դեռ, Մայրիկս այնտեղ մի սուբրետուհու […]

Շտաբս-կապիտան Խորեն Խարմանդարյանց. Սարդարապատի ճակատամարտի 100-ամյակին / Անահիտ ԽԱՐՄԱՆԴԱՐՅԱՆ

Ի՞նչ գիտենք մենք Սարդարապատի ճակատամարտի մասին: Ըստ ժողովրդի ճակատագրի և պատմության վրա ունեցած ազդեցության՝ պատմաբաններն այն համեմատում են Ավարայրի ճակատամարտի հետ: Սակայն ճակատամարտն արդեն պատմություն է դարձել, վաղուց արդեն ոչ ականատեսներ կան, ոչ՝ մասնակիցներ: Հայկական հանրագիտարանի 10-րդ հատորում կարելի է կարդալ. «Սարդարապատի ճակատամարտը տեղի է ունեցել մայիսի 21-29-ը, հայկական կանոնավոր զորամասերի (աշխարհազորի աջակցությամբ) և թուրքական […]

ՇՈՒՇԻ՜Ն, ՇՈՒՇԻ՜Ն… / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսա Շուշին՝ արթնացող, արթնացած, վերընթաց, վարընթաց… Շուշին մի գեղեցիկ մարմին է, որ ապրելու մեծ կամք ունեցող հիվանդի է պատկանում… Մի բարդ մարմին-համակարգ, որ նաև ճակատագիր ունի ու տերն է այդ ճակատագրի: Եթե ուզում ես մտնել ժամանակի մեքենայի մեջ ու ճամփորդել դեպի հեռավոր անցյալ, կարիք չունես ֆանտաստ գրող լինելու: Ոտքդ դի՛ր Շուշիի սալահատակին, և նա քեզ […]

21 սեպտեմբերի. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ

Ազատ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ Քսանյոթ տարիները մենք շատ վատ օգտագործեցինք: Այս տարիների ընթացքում մենք, ավելի շատ, օվսաննաներ էինք երգում անկախությանը, քան թե ձգտում էինք դրա մեջ իրական բովանդակություն դնել, ստեղծել մի երկիր, որն իրապես հայրենիք պետք է լիներ իր բոլոր քաղաքացիների, ողջ հայության համար: Այսօր ՀՀ քաղաքացու նյութական վիճակը շատ ավելի վատ է, քան անկախությունից առաջ: Անկախությունից առաջ […]

Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» գրքի շնորհանդեսը Վրաստանում

Սեպտեմբերի 10-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» գրքի վրացերեն թարգմանության շնորհանդեսը: Սա բանաստեղծուհու վրացերեն թարգմանված երկրորդ գիրքն է: Թարգմանության հեղինակն է բանաստեղծ, թարգմանիչ Գիվի Շահնազարը, գրքի խմբագիրը՝ բանաստեղծուհի Մաղվալա Գոնաշվիլին: Երեկոյին ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ, Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին, Գիվի Շահնազարը, վրացի գրողներ, […]

ԱՆԱՎԱՐՏ ՀԱՄԱՆՎԱԳ / Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ

  – Միսա՛ք, ես քո մասին վեպ եմ գրում,- մերթընդմերթ անկեղծանում էր Լասը՝ Լուիզ Ասլանյանը: – Շուտ չի՞,- տարակուսում էր Միսաք Մանուշյանը,- դեռ ի՜նչ եմ արել որ: Մի՛ շտապիր, կհասցնես քո վեպը գրել: Չհասցրեց… Լուիզ Ասլանյանին ամուսնու՝ Արփիար Ասլանյանի հետ տանջամահ արեցին Ռաֆենսբրյուկի ու Միտելբաու-Դորայի համակենտրոնացման ճամբարներում: Միսաք Մանուշյանին գնդակահարեցին Փարիզի մատույցներում՝ Վալերիանի բերդաբանտի բարձունքում: […]

Ճակատագիր «Կենդանակերպ»-ի մի պտղունցի մեջ / Կարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Սարսուռների, բազմահազար սարսուռների վազքն այլևս անհնարին է սանձել և նույն անզուսպ պոռթկմանը տրվելով՝ դեռ ընթերցելը չավարտած, ձեռքս ակամա մեկնում եմ գրչին… Սաթենիկ Մկրտչյանի այս գործի դեռևս առաջին գրքին առիթ եմ ունեցել անդրադառնալու, ևս մեկ անգամ հնչեցնում եմ խոսքս՝ անկախ ժամանակից, քանզի իրականում այս գործի համար չկան ժամանակային չափումներ. ներկան, անցյալը, ապագան, բոլոր երեք չափումներն այստեղ […]

ԵՐԵՎԱՆԻ ԾԱՅՐԱՄԱՍԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ / ՆԱՆԵ

Մհեր Ենոքյանի մասին այս նյութը գրվել է 2012-ի դեկտեմբերին: Սակայն չի հրապարակվել: Միայն հիշում եմ, որ այդ օրերին այնպիսի անօրինականություններ սկսեցին արդեն եղածների վրա մեկը մյուսի հետևից իրար բարդվելով թափ առնել, միտքս զբաղեցնել ու նյութեր դառնալ, որ կարծես մոռացա անգամ Մհերի մասին գրվածի գրեթե պատրաստ լինելը: Հետաձգում էի` մինչև ազատ ժամանակ կունենամ այն փաստերով լրացնելու […]

Քայլել արդարության ու լույսի ճանապարհով

Հունիսի 8-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ բանաստեղծուհի, արձակագիր, հրապարակախոս Ռուզան Ասատրյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հանդիսություն: Աելիտա Դոլուխանյանը, Ռուզան Ասատրյանին նմանեցնելով «Սասնա ծռեր» էպոսի Ծովինարին՝ նրբագեղ ու արիասիրտ համարեց թե՛ նրան, թե՛ նրա պոեզիան: Գնահատելով նրան թե՛ որպես բանաստեղծի, թե՛ քաղաքացու՝ Ա. Դոլուխանյանը հիշեց «Զատիկ» մանկատուն կատարած իրենց այցելության մասին, որտեղ Ռ. Ասա­տրյանը պահանջում էր […]

Չափանիշ ու սերունդ ձևավորող ներկայություն

Հունիսի 7-ին ՀԳՄ Կլոր սրահում առաջին անգամ անցկացվեց գրող, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանի անվան մրցանակաբաշխությունը: Գրական մրցանակը հանձնվեց նրա ուսանողուհի, երիտասարդ գրող Արմինե Բոյաջյանին՝ «Նկարում եմ նապաստակ (location-ծառի տակ)» պատմվածքի համար: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, փաստելով, որ մրցանակաբաշխու­թյունները հնարավորություն են տալիս գնահատելու ժամանակակից ստեղծագործողներին, նշեց, որ այդ շարքը համալրվել է Ռ. Հովսեփյանի անվան մրցանակաբաշխությամբ: Նրա հավաստմամբ՝ […]

Երիտասարդ գրողների 16-րդ համաժողով. Ծաղկաձոր – 2018

Մայիսի 31-ին Գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը մեկնարկեց Երիտասարդ գրողների 16-րդ համաժողովը, որին մասնակցում էին երիտասարդ ստեղծագործողներ Երևանից, Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ողջունելով և ներկայացնելով մասնակիցներին, նշեց, որ համաժողովի ընթացքում՝ մայիսի 31-ից հունիսի 2-ը, կլինեն քննարկումներ մի շարք թեմաների շուրջ, գրական ընթերցումներ, նոր լույս տեսած գրքերի շնորհանդեսներ, գրական մամուլի խմբագիրների […]

ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծ, հրապարակախոս, դրամատուրգ ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ծննդյան 70-ամյակի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՅԱՄԱՐՏԻ ԲՈԼՈՐ ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐՈՒՄ Մեր նորագույն պատմությունն ու արցախյան համազգային շարժումը դժվար է պատկերացնել առանց Վարդան Հակոբյանի: Դժվար է պատկերացնել և մեր պոեզիան առանց մարտնչող պոետ Վարդան Հակոբյանի: Այնպես են դասավորվել իմ ճակատագիրն ու կյանքը, որ մշտապես եղել […]

«Վահան Թեքեյան» մրցանակ Մ. Միկոյանին՝ «Ստվերներից անդին» գրքի համար

Մայիսի 17-ին տոնական տրամադրություն էր տիրում Երևանի «Թեքեյան» մշակութային միության դահլիճում, որտեղ հավաքվել էին անվանի արվեստագետներ, հյուրեր ԱՄՆ-ից և Երևանից: Ներկա էին Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը և ուրիշներ: Միության «Վահան Թեքեյան» մրցանակներ և դրամական պարգևներ հանձնվեցին չորս անվանակարգերում՝ գրականություն, կերպարվեստ, երաժշտություն և թատերարվեստ: «Գրականություն» անվանակարգի մրցանակակիր Մանվել Միկոյանին […]

«Հաղթական մայիս»

Մայիսի 24-ին «Հաղթական մայիս» պոեզիայի փառատոնի շրջանակում ՀԳՄ պատվիրակությունը՝ Էդ. Միլիտոնյանի գլխավորությամբ, հյուրընկալվեց Ապարանի Զարզանդ Դարյանի անվան քաղաքային գրադարանում: Պատվիրակության կազմում, ի թիվս նախորդ օրվա մասնակիցների, ընդգրկվել էին նաև Վրեժ Սարուխանյանը, Անդրանիկ Կարապետյանը, Արա Արթյանը, Դավիթ Ավետիսյանը, Անահիտ Արփենը, Ռազմիկ Գալստյանը, Սաթենիկ Ղազարյանը, Ստեփան Միքայելյանը, Հակոբ Մուշը, Արտավազդ Նազարյանը և ուրիշներ: Հանդիպումը կազմակերպվել էր ՀԳՄ-ի […]

ԱՄՈՒԼՍԱՐԸ՝ ԳՈՐԴՅԱՆ ՀԱՆԳՈՒՅՑ / Հակոբ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ

«Այս տարի հանքի բացմանը չեմ հավատում: Նաև գիտեմ, որ հայերը ոչխար չեն: Աֆրիկայի նման չէ, որ կարողանաս մի զինվորական գեներալի ուղարկես ու փակես գյուղացիների բերանը. դա այստեղ չի աշխատի: Ուստի Ամուլսարում խնդիր կա…» Ամուլսարի բաժնետեր Ամուլսարը գտնվում է Զանգեզուրի լեռնաշղթայում, որի հարևանությամբ հոսում են Դարբ, Արփա և Որոտան գետերը: Այդ սարին հարակից ընդարձակ տարածքը՝ բնակավայրերով […]

Առաջին Հանրապետության 100-ամյակին

ԳԵՎՈՐԳ ՊԱՊԸ Դավիթ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Բարիք ես կորցնում` քիչ բան ես կորցնում, պատիվ ես կորցնում` շատ բան ես կորցնում, խիզախություն ես կորցնում` կորցնում ես ամեն ինչ»: Ի. Գյոթե Ա Մեր գյուղը Նիգ-Ապարանի Զովունին է, որ փռվել էր Արագած լեռան ստորոտին: Գյուղի կողքով հոսում էր Քասախ գետը, որ տարին բոլոր ջրառատ էր: Այն սկիզբ էր առնում Ապարանի […]