Խն­կար­կում­ներ՝«Ե­րազ իմ հայ­րե­նի երկ­րին» / Բաց նա­մակ Ա­նա­հիտ Ար­փե­նին՝ նոր գրքի ծննդյան առ­թիվ

Սի­րե­լի՛ Ա­նա­հիտ. Քո նոր՝ «Ե­րազ իմ եր­կիր հայ­րե­նի» հայ­րե­նա­խոս խո­րագ­րով գիրքն ըն­թեր­ցե­ցի հպար­տութ­յան զգա­ցու­մով, քան­զի ստեղ­ծա­գոր­ծա­կան ճա­նա­պար­հիդ ա­ռա­ջին «կան­գառ­նե­րի» ծնունդ «­Պատմ­վածք­ներ» և «­Խա­ղա­լիք­նե­րի ան­վեր­ջա­նա­լի հե­քիաթ» ժո­ղո­վա­ծու­նե­րը (2004-2008 թթ.) ինձ այն­քան էին ոգ­ևո­րել, որ սի­րով ե­րաշ­խա­վո­րել էի քեզ՝ ըն­դուն­վե­լու ՀԳՄ շար­քե­րը: Եվ հի­մա, տա­րի­ներ անց ինչ­պե՞ս չհպար­տա­նամ, որ դու ար­դեն ան­վա­նի (չեմ վա­րա­նում այդ­պես բնո­րո­շել) բա­նաս­տեղ­ծու­հի […]

­Բաց նա­մակ Սամ­վել Մար­գար­յա­նին՝ նոր գրքե­րի ծննդյան ա­ռի­թով «ԱՅՍ ԵՐԳԵՐԸ ՁԵԶ ԵՄ ՁՈՆՈՒՄ…»

Թան­կա­գի՛ն հայ­րե­նա­կից. Կ­նե­րես, որ Ա­վե­տիք Ի­սա­հակ­յա­նի ան­վան գրա­դա­րա­նում քո՝ գյում­րե­ցի հայտ­նի բա­նաս­տեղ­ծի նոր գրքե­րի շնոր­հան­դե­սին հի­վան­դութ­յան պատ­ճա­ռով չկա­րո­ղա­ցա մաս­նակ­ցել, թեև վա­ղուց ի վեր իմ մեջ հա­սու­նա­ցել էր ստեղ­ծա­գոր­ծա­կան ճա­նա­պար­հիդ մա­սին գնա­հա­տան­քի խոսք ա­սե­լու ցան­կութ­յու­նը։ Հի­մա իմ սե­ղա­նին են հեր­թա­կան՝ «­Մեծ Հայք» և «­Տիե­զե­րա­կան սեր» խորհր­դան­շա­կան խո­րագ­րե­րով գրքե­րը, և սա ա­ռիթ է վեր­ջա­պես, թե­կուզ «հե­ռա­կա», ար­տա­հայ­տե­լու […]

Բաց նամակ ՀՀ ԿԳՄՍ նա­խա­րար պա­րոն ՎԱՀՐԱՄ ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ

ՀՀ ԿԳՄՍ նա­խա­րար պա­րոն ՎԱՀՐԱՄ ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ Հար­գար­ժա՛ն նա­խա­րար, վստահ ենք, որ քա­ջա­տեղ­յակ եք ման­կա­պա­տա­նե­կան մա­մու­լի առջև այ­սօր ծա­ռա­ցած խնդիր­նե­րին։ Երբ 1990 թվա­կա­նին Հա­յաս­տա­նի ե­րեք ման­կա­պա­տա­նե­կան պարբե­րա­կան­նե­րը («ԱՂԲՅՈՒՐ», «ԾԻԾԵՌՆԱԿ», «ԿԱՆՉ») ՀՀ Գե­րա­գույն խորհր­դի նա­խա­գա­հութ­յան ո­րոշ­մամբ առն­վե­ցին պե­տա­կան հո­վա­նա­վո­րութ­յան ներ­քո, թվում էր, թե նրանք այլևս խնդիր­ներ չեն ու­նե­նա­լու։ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան «Ե­րե­խանե­րի ի­րա­վունք­նե­րի մա­սին» օ­րեն­քի (ո­րը Խորհր­դա­րանն ըն­դու­նել […]

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ, ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ (Խնդրանք, որը մշտապես կարևոր է) / Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Բան.գիտ. դոկտոր, պրոֆեսոր Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հայ հին և միջնադարյան գրականության ու նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Մեծարգո՛ ՀՀ առաջնորդներ, այս նամակը ԿԳՄՍ-ի մշակած հայկական դպրոցների հայ գրականության և հայոց լեզվի նոր չափորոշիչների ու ծրագրերի նախագծի մասին է։ Հուսով եմ՝ հաշվի կառնեք հայ դպրոցին այնքան ծանոթ և նրա […]

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Յուրաքանչյուր գրող արժևորվում է իր ժառանգությամբ, որը բոլոր ժամանակներում և դարաշրջաններում չի կորցնում ոչ միայն իր գաղափարական, այլ նաև գեղարվեստական արժանիքները, շարունակում է ընթերցողին ապրեցնել բարության, ազնվության, մարդասիրության, հայրենասիրության համամարդկային վեհ գաղափարներով: Հայ գրականության և հատկապես մանուկների և պատանիների համար ստեղծած իր հրաշապատում հեքիաթներով, հսկայածավալ մանկավարժական և հասարակական գործունեությամբ Ղազարոս Աղայանը ոչ միայն չի կորցրել […]

ԱՄՈՒԼ… ՍԱ՞Ր, ԹԵ՞ ՀԱՆՔ

  Բաց նամակ ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանին   Հարգարժա՛ն վարչապետ,   Մեր քաղաքացիական պարտքն ենք համարում ներկայացնել գրողի և հրապարակախոսի նկատառումները Ամուլսարի` կենսական նշանակություն ունեցող խնդրի վերաբերյալ: 2018 թվականի ամռանը այցելել ենք Ջերմուկ, Գնդեվազ, մասնակցել ենք բնապահպանների անցկացրած քննարկումներին, հանդիպել բնակիչների հետ, «Գրական թերթում» հանդես ենք եկել ծավալուն հոդվածներով, որոնք հետագայում ընդգրկել ենք մեր կազմած` […]

ՀԻՆ ԱՌԱՋԱՐԿ ՆՈՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ / Սամվել ԿՈՍՅԱՆ

Առաջարկս հին է, որովհետև տարիներ առաջ նույնը ներկայացրել եմ «Գրական թերթին»: Ներկայիս ներքաղաքական բուռն իրադարձությունների համայնապատկերում հնարավոր է այն երկրորդական թվա, սակայն երախտագիտության զգացումը վաղեմության ժամկետ չունի և չի կարող ունենալ: Բոլորս ենք հիշում սագերի կողմից Անգլիան փրկելու պատմությունը: Աշխարհում այս կամ այն պատմություններով պայմանավորված՝ բազմաթիվ են կենդանիների արձանները, որոնք արձան լինելուց բացի, քաղաքի կամ […]

Բաց նամակ զինվորին / ԵՍԹԵՐ

Ոչինչ չի կարող սփոփել և արդարացնել սոված ու անզեն զինվորի մոր ապրումները: Ինչպե՞ս մայրը քնի, երբ զինվորը գուլպա չունի կամ ինչպե՞ս ազգս հանգիստ խղճով գլուխը դնի բարձին, երբ հայ ազգի տականքը խոր փոս է փորում հայ ազգի ոտքի տակ: Ներողություն եմ խնդրում, իմ քաջ ու հերոս տղաներ, ու ամոթից գետինը մտնում, որ ձեզ չկարողացանք պաշտպանել […]

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Բաց նամակ / Սամվել ՄԱՐԳԱՐՅԱՆ

Մեծարգո վարչապետ, վերջին տասնամյակներին Հայաստանից գաղթել է շուրջ 1.5 միլիոն մարդ: Կիսով չափ դատարկվել են Գյումրին, Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերի մի շարք բնակավայրեր: Վերջին 30 տարում երկրի նախկին ղեկավարները Երևանը դարձրեցին քաղաք-պետություն` մոռանալով մարզերի, հատկապես` Շիրակի մարզի բնակչության սոցիալ-տնտեսական ծանր պայմանները: Համայնքներում տեղական ինքնակառավարումը ուժեղացնելու փոխարեն, նախկին իշխանավորները առաջ քաշեցին համայնքների խոշորացման ծրագիր, որը դժգոհություն […]

ԶՐՈՒՅՑ ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ՍՈԿՐԱՏ ԽԱՆՅԱՆԻ ՀԵՏ / ԲԱԿՈՒՐ

Նամակով գրախոսություն հրապարակելը մոռացության մատնված ժանր է, որը «Գրական թերթի» «Բաց նամակ արձակագիր, հրապարակախոս Բակուր Կարապետյանին» հոդվածով փորձում է վերակենդանացնել Արցախի պետական համալսարանի պրոֆեսոր, բանաստեղծ Սոկրատ Խանյանը: Եթե պարզապես վերլուծական գրախոսություն գրած լիներ վերջերս լույս տեսած «Վաչական Բարեպաշտ թագավոր» պատմավեպի մասին, պարտադրված չէի լինի իմ հասցեին այդքան գովեստի խոսքերից, դրվատանքից հետո պատասխան գրել, սակայն պարտավոր […]

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐՁԱԿԱԳԻՐ, ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ / Սոկրատ ԽԱՆՅԱՆ

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐՁԱԿԱԳԻՐ, ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ Սոկրատ ԽԱՆՅԱՆ Բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Հարգելի՛ Բակուր… Ուշադրությամբ ու հաճույքով կարդացի քո նոր` «Վաչական Բարեպաշտ թագավոր» պատմավեպը ու որոշեցի այս անգամ իմ կարծիքը քեզ հետ կիսել նամակով£ «Այս անգամ» բառերն ընդգծում եմ, որովհետև դեռևս 2017-ի ապրիլին դրվատանքի խոսքով հանդես էի եկել «Գրական թերթում»` «Շուշեցու հիշատակարանը» քո պատմավեպի վերաբերյալ` […]

Բաց նամակ իմ երիտասարդ բարեկամներին / Սուրեն ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հարգարժա՛ն ցուցարարներ, իմ երիտասա՛րդ եղբայրներ, քույրեր, հարազատներ: Ես արդեն 88 տարեկան եմ: Իմ հրատարակած հարյուրավոր գրքերով, հոդվածներով, բանաստեղծություններով երկար տարիներ խոստովանել եմ իմ նվիրվածությունը Հայաստանին, Արցախին, հայ ժողովրդին: Դուք ձեր երիտասարդական ընդվզումով, հզոր ուժով ապացուցեցիք կուռ միասնություն, վճռականություն, անընկճելի կամք: Մեր բոլորի երազանքն է, որ Հայաստանը, հայությունը Հայրենիքում և Սփյուռքում, ամենուրեք հասնի իր նվիրական երազանքին: […]

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ` «ՁՄԵՌՆԱՄՈՒՏԻ ԳԱՆՁԵՐ» ԳՐՔԻ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ / Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ` «ՁՄԵՌՆԱՄՈՒՏԻ ԳԱՆՁԵՐ» ԳՐՔԻ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ Թանկագին բարեկամ. Մի անգամ, հիշո՞ւմ ես, կես-կատակ, կես-լուրջ ասացիր. – Ապրեի այնքան, որքան իմ գրքերի թիվն է: Դա ավելի քան երկու տասնամյակ առաջ էր: Այն ժամանակ լույս էր տեսել, եթե չեմ սխալվում, քո 90-րդ գիրքը: Հիմա, տարիներ անց, իմ սեղանին է քո «Ձմեռնամուտի գանձեր» ժողովածուն, որ […]

Սամվել ԲԵԳԼԱՐՅԱՆ / ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ Պարոն վարչապետ. Գիտեք ու գիտենք, որ օր օրի նոսրանում ու հատահաշիվ են դառնում մեր երկրի սահմանամերձ բնակավայրերն ու շեները: Անշուշտ, հայտնի է նաև, որ կառավարությունը որոշ միջոցառումներ է ձեռնարկում և կիրառում այդ երևույթը կանխելու համար, սակայն, ավաղ, ինչպես ասում են. «Ջաղացից ես եմ գալիս ու լավ գիտեմ ալյուրի գինը»: Ուրիշ […]

Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ / ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Պարոն նախագահ. Խոսքս հայ գրականության և գրողների մասին է: Սեփական գրականությունից հանրության կտրվածությունը բերում է բարոյահոգեբանական անկման, որի հետևանքները աղետալի են ցանկացած երկրի համար: Հայաստանի իշխանությունների կողմից գրականության, ընդհանրապես, մշակույթի նկատմամբ ուշադրության նվազեցումը, պետական աջակցության կտրուկ կրճատումը ավելի է խորացնում հանրության և գրականության, արվեստի միջև անջրպետը: 30 տարի ես ուսումնասիրում […]

ՀՀ Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանին

Հարգելի պարոն Միլիտոնյան Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի տարածքում ս/թ մայիսի 22-ից մինչև օգոստոսի 28-ը գործել է «Երկրապահ» ուսումնամարզական և հանգստի համալիրը, որը Հայաստանի Հանրապետությունից, Արցախից և Սփյուռքից ընդունել է շուրջ 6300 Եռասերունդ Երկրապահ: Երկրապահ Կամավորականների Միության, Պաշտպանության նախարարության, Կրթության և գիտության, ինչպես նաև այլ նախարարությունների և գործընկեր կառույցների հետ կնքված հուշագրերի ծրագրերից ելնելով, «Երկրապահ» ուսումնամարզական […]

Բաց նամակ՝ ՀՀ վարչապետ պրն Կարեն Կարապետյանին

Մեծարգո Պարոն Կարապետյան. Ձեզ գրելու շարժառիթը եղավ այն, որ օրերս հեռուստատեսությամբ տեսա Ձեր աշխատանքային այցը Մշակույթի նախարարություն: Խոսելով մի քանի հարցերի շուրջ՝ Դուք նշեցիք, որ մշակութային ծրագիր պետք է մշակել երեխաների համար, որպեսզի նրանք ամիսը մեկ անգամ օպերա և թատրոն հաճախեն: Ողջունելի առաջարկություն… Դուք հոգևոր մեծ ներուժ ունեցող անհատականություն եք: Ցանկանում եք, որ մեր երկիրը […]

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆԻՆ՝ ՆՈՐ ԳՐՔԻ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ / Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Թանկագին Արևշատ. Քո այս նորածին՝ «Տիեզերքի սիրտխփոցը» գիրքը կարդալիս, թերևս իմ «գրականագիտական կյանքում» առաջին անգամ, կանգնեցի լուրջ երկընտրանքի առջև. զարմանք-հիացմունքս բարձրաձայնել և իմ «սիրտխփոցն» էլ մի քանի բառով արտահայտել հեռախոսո՞վ, թե՞ մտասևեռ ևս մի անգամ ընթերցելով՝ ավելի հիմնավոր անդրադարձ կատարել և առիթն օգտագործելով՝ խոսք ասել քո ստեղծագործական ինքնատիպ աշխարհի մասին: Մանավանդ որ, մեր գրաքննադատությունն, իմ […]

Բաց նամակ Տիգրան Նիկողոսյանին՝ նոր գրքի ծննդյան առիթով / Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Բաց նամակ Տիգրան Նիկողոսյանին՝ նոր գրքի ծննդյան առիթով «Բարի սրտով ու պայծառ հայացքով…» Թանկագին Տիգրան. Լույս է տեսել հերթական գիրքդ, և դա լավ առիթ է մեր «Գրական թերթում» վերջապես գնահատանքի խոսք ասելու քո՝ Հանրապետության վաստակավոր ժուռնալիստի, երևելի գրող¬հրապարակախոսի, երկրի հնագույն և ամենաերկարակյաց պարբերականի՝ «Հայաստանի» (նախկին՝ «Սովետական Հայաստանի») գլխավոր խմբագրի (արդեն շուրջ քսան տարի) ստեղծագործական վաստակի […]

Բաց նամակ / Մի խումբ գրողներ

Հարգարժան քաղաքապետ, պրն. Տարոն Մարգարյան, մենք՝ գրողներս ու հարապարակախոսներս, շատ հաճախ ստիպված ենք լինում ոչ միայն գրչով արտահայտել մեր զայրույթն ու բողոքը քաղաքացիների համար վտանգավոր երևույթների դեմ, այլև լեզվակռվի մեջ մտնել այլևայլ անկանոն ծառայությունների և հատկապես հասարակական փոխադրամիջոցների վարորդների հետ, բայց՝ ապարդյուն: Դրանցից մեկը երթուղային տաքսիներում և ավտոբուսներում ըստ վարորդի ճաշակի հնչող աղմուկն է, որ […]