ԲԱԲԿԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ. ԲԱԶՄԱԴԵՄ ՈՒ ՍԻՐԵԼԻ ԴԵՐԱՍԱՆԸ / Վազգեն ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

 Հու­լի­սի 18 -ին  լրա­նում է  ԽՍՀՄ  և  ՀԽՍՀ  ժո­ղովր­դա­կան  ար­տիստ   Բաբ­կեն Ներ­սիս­յա­նի ծննդյան 105-ամ­յա­կը։  Չեմ կար­ծում, թե կա մի հայ, որ  դի­տած չլի­նի  «­Սա­յաթ-­Նո­վա» կի­նոն­կա­րը։ Մեր  պատ­կե­րա­ցում­նե­րի մեջ  եր­ևի թե հենց այդ­պի­սին է ե­ղել  հան­ճա­րեղ բա­նաս­տեղծ ու եր­գիչ  Սա­յաթ-­Նո­վան, ո­րին կեր­պա­վո­րել է Բաբ­կեն Ներ­սիս­յա­նը։ Ժո­ղո­վուր­դը սի­րեց ու գնա­հա­տեց նրա Սա­յաթ-­Նո­վան։  Եվ ոչ միայն։ Թ­բի­լի­սիի  դրա­մա­տի­կա­կան […]

Հար­դա­գո­ղի ճամ­փորդ­նե­րը՝ Թա­ման­յան, Ար­տա­շես, Քո­չար…

Հայ նո­րա­գույն ճար­տա­րա­պե­տութ­յան դա­սա­կա­նի կեր­պա­րը ստեղ­ծա­գոր­ծա­կան ներշն­չան­քի ինք­նօ­րի­նակ մի ճա­նա­պարհ է բա­ցել մեր նկա­րիչ­նե­րի, քան­դա­կա­գործ­նե­րի ու գրող­նե­րի հա­մար: Այդ ի­մաս­տով 1960-ա­կան թվա­կան­նե­րի ե­րի­տա­սարդ սերն­դի քան­դա­կա­գործ­նե­րից ա­ռանձ­նա­կի նվի­րա­կան է քան­դա­կա­գործ Ար­տա­շես Հով­սեփ­յա­նի ա­նու­նը: Նա իս­կա­պես Ա­լեք­սանդր Թա­ման­յա­նի կա­ռու­ցած կամ «հայտ­նա­բե­րած» ար­ևա­յին քա­ղա­քի ար­քա­յա­կան տղեր­քից էր, խո­շոր մասշ­տա­բի ար­ձա­նա­գործ, ո­րին, ցա­վոք, չտրվեց իր տա­ղան­դին վա­յել ար­քա­յա­կան մե­ծա­րանք… […]

­Գե­ղան­կա­րիչ ­Վա­հան Ա­վագ­յա­նի աշ­խար­հը / Հով­հան­նես ԱՅՎԱԶՅԱՆ

  Այս ա­նու­նը ծա­նոթ է թերևս միայն հայ հա­սա­րա­կութ­յան այն խա­վին, հիմ­նա­կա­նում՝ նկա­րիչ­նե­րին, ով­քեր առնչ­վում են այ­սօր­վա գե­ղան­կա­րի ռու­սա­կան շու­կա­յի հետ, որ­տեղ ժա­մա­նա­կա­կից գրա­ֆի­կա­յի ո­լոր­տում ­Վա­հան Ա­վագ­յա­նը մեծ հա­մա­րում ու­նի: Իսկ մեր ըն­թերցող­նե­րին ա­սենք, որ նա բա­նաս­տեղծ ­Վար­դան ­Վա­նա­տու­րի (Ա­վագ­յան) և ­ման­կա­վարժ ­Մա­նուշ Ա­վագ­յա­նի որ­դին է, ո­րը հան­գա­մանք­նե­րի բե­րու­մով 1990-ից ապ­րում և ս­տեղ­ծա­գոր­ծում է ­Մոսկ­վա­յում: […]

ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԸ` ԱՐՎԵՍՏԻ ՏԵՍԱԲԱՆ / Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

        Նոր գեղարվեստի էությունը Գեղեցիկի  հին` ավանդական հասկացողության, և նոր` ազատ, անհատական ըմբռնման պատերազմն է: Երվանդ Քոչար   Հասմիկ Գուլակյանն այն հրապարակախոսներից է, որի ամենօրյա կյանքը սերտորեն կապվում է ազգային ճակատագրի հետ: Այդպիսիք են նրա` ցարդ հրատարակած 9 գրքերը, և ահա ևս մի գիրք` «Երվանդ Քոչար. հավատամք»: Գուլակյանը խոստովանում է, որ նեղ […]

Որսած գեղեցկություններ

Որսած գեղեցկություններ (Գագիկ Աբրահամյանի ցուցահանդեսի առթիվ) Իր հասակակիցներից շատերն ամեն մի կլոր տարեդարձի ներկայացել են իրենց աշխատանքներով, ոմանք՝ չունենալով իսկ «հենման կետ», թե ինչով է նախորդը տարբերվում նորից… Այդպես, իր աչքի առջև տասնամյակներ շարունակ, և ինքը զսպել է իրեն՝ մշտապես կրելով պատկառանքը «անհատական ցուցահանդեսի» հանդեպ, կրել է սրբազան դողով՝ հանդեպ իր գեղագիտական իդեալը: 70-ամյակի առթիվ, […]

ԱՍՔ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ՊՏՈՒՂԸ ԴԱՐՁՅԱԼ ՍԵՐՆ Է / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ընդուված է ասել, նաև՝ ամեն նոր օրվա հետ հաստատվում է, որ Աստծո տված ամենամեծ պարգևը մարդուն սերն է… Այս սերը տրվում է Խալափյանի հերոսներին բազմիցս և բազմիցս էլ չի ավարտվում մարմնական մերձեցումով, կամ միանում են ժամանակավորապես և բաժանվում հավետ: Մինչդեռ հոգիները միացած են առաջին իսկ հանդիպումից, գուցե և այս կյանքից էլ առաջ, և դեռ շատ […]

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՀՈԳԵՀԱՅՐԸ / Տիգրան ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ես կարդում եմ նրան ու ասում. – Այս հմուտ, հանճարեղ լոռեցին Հոմերի, Գյոթեի հետ մի օր՝ հավասար՝ նստել է քեֆի, Եվ թաս է բռնել նրանց հետ, մեծարանք տվել ու առել, Ինչպես իր պապերն են արել՝ իրար հետ խնջույքի նստելիս: Եղիշե Չարենց «Գրողը մնայուն, հավերժական գործեր պիտի տա՝ խիտ, խորը, ուժեղ…»: Այս խորհրդածությունն իբրև պատգամ ու […]

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՍՈՒՅԹՆԵՐԸ

Պատգամներ, խորհուրդներ և թևավոր խոսքեր *** Հարգիր նախ և առաջ ինքդ քեզ: *** Միշտ ուժեղից ուժեղը կա, Իսկ ամենից ուժեղը՝ մահ… *** Բուռդ հավաքիր աշխարհքը թեկուզ, Թողնելու ես ողջը դարձյալ աշխարհքին: *** Տեսնել ու նկատել միևնույն բանը չի, ինչպես որ լսել ու հասկանալ միևնույն բանը չի, և էդ պատճառով էլ շատ բան ենք լսում, բայց […]

ԱԴԱՄՈՎԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ… / Արայիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Նրա անունը` որպես Աբսուրդի թատրոնի հիմնադիրներից, արդեն երկար տարիներ համաշխարհային թատրոնի պատմությունում է, նաև` խաղացանկում: Տարօրինակ զուգադիպությամբ, նրանք` Աբսուրդի թատրոնի «ավազակախմբի» անդամները, Փարիզում ստեղծագործող երեք խենթերը, ֆրանսիացիներ չէին: Նրանք իռլանդացի էին, ռումինացի, հայ: Եվ տարօրինակ զուգադիպությամբ, հայ թատրոնը բացառապես ծանոթ է իռլանդացուն, ռումինացուն և ծանոթ չէ, գրեթե ծանոթ չէ հային: Իսկ նրան բեմադրել են աշխարհի […]

Հոգիների դաշնությամբ Թամար ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Թամար ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Երգարվեստի սիրահարներին, երգիչներին ու երաժիշտներին է հասցեագրված «Սիրո ու նվիրումի երգեր» ուշագրավ ժողովածուն, որն իր ուրույն նկարագրով շահեկանորեն առանձնանում է ներկայիս երաժշտական անդաստանը ողողած բազմանդամ ու բազմատեսակ արտադրահոսքից: Ժաննա և Լևոն Բլբուլյանների երգերի այս գրքում ամփոփված է չորս տասնյակ ստեղծագործություն` գրված էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի և մենակատար երգիչների համար: Ժաննա Բլբուլյանը իր […]

Զորի ԲԱԼԱՅԱՆ / ԱՆԴՐԵՅ ՆՈՒՅԿԻՆԻ «ԿՐԻԿ»-ը

Այս աշխարհի ողջ պատիվները չարժեն մեկ լավ ընկերոջ: Վոլտեր Չեմ կարծում, թե Անդրեյ Նույկինին որևէ մեկն ինձանից լավ էր ճանաչում: Անհամեստ է հնչում, բայց իրոք այդպես է, որովհետև լավ ճանաչելու պատճառը ոչ միայն նրա ստեղծագործության հիմնավոր իմացությունս էր (ժամանակին կարդացել էի անգամ անտիպ գործերից շատերը) ու նույնիսկ այն հանգամանքը, որ բոլոր կարևոր հարցերում մենք համախոհներ […]

Վերցրու կյանքից` ինչ ուզում ես… / Անտոնինա ՄԱՀԱՐԻ

Գուրգենի հետ դուրս էինք եկել զբոսանքի: Կանգառում մեզ մոտեցավ բարձրահասակ, վայելչատես մի կին: Նա ձեռնափայտով էր, խնդրեց անցկացնել փողոցը: Այն օրերին դեռևս տրամվայները գործում էին, փողոցն էլ լայն էր, Գուրգենի հետ դժվարությամբ նրան ուղեկցեցինք. շատ ուժեղ կաղում էր: Հարցրի` վթարի՞ց է տուժել: Տիրական ձայնով պատասխանեց. «Ոչ: Ես Բաքվից եմ, ամուսինս ԿԳԲ-ի պետ էր: Գիտե՞ք` ինչպես […]

ՀՈԳԵՎՈՐ ՀԶՈՐ ԼԻՑՔ ԼԵՄՍ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՆԿԱՐԱՇԱՐՈՒՄ / Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Ովքեր շրջել են աշխարհի տարբեր երկրներում ու գիտակ հայացքով դիտել այլ ժողովուրդների մշակութային արժեքները, հիացել դրանցով, միաժամանակ հասկացել են, թե որքան գեղեցիկ ու անկրկնելի են հայկական վանքերն ու եկեղեցիները, որոնք օտար քոչվոր նվաճողների հարձակումներից ու ամայացումից փրկված, մնացել են կանգուն` վկայելով հայ ժողովրդի քաղաքակիրթ լինելն ու աստվածային պատվիրաններին ապավինելը: Հայկական եկեղեցաշինությունը միջազգային արժևորում է ստացել […]

Նյուրնբերգյան առաջնախաղ

Ապրիլի 2-ին Նյուրնբերգի (Գերմանիա) Ազգային թատրոնում կայացավ Կարինե Խոդիկյանի «Վիճակախաղ»//«Պատերազմի կանայք» պիեսի առաջնախաղը: Բեմադրությունը՝ Պատրիսիա Բենեքի: Ներգրավված են թատրոնի լավագույն դերասանները: Առաջնախաղին, հեղինակից բացի, ներկա էր նաև տեղի հայ համայնքի ղեկավար տիկին Մարգարիտ Ասոյանը: Ներկայացումը մտել է խաղացանկ և, ըստ պայմանագրի, երկու տարի կներկայացվի գերմանացի հանդիսատեսին: Share on Facebook

ՆԵՄՐՈՒԹ՝ ԼՈՒՅՍԻ ԱՇԽԱՐՀ / Արմենուհի ԴԵՄԻՐՃՅԱՆ

Իմ հիասքանչ երկիր, իմ ճախրո՜ղ հող… Դու՝ աշխարհի մեծ խաչմերուկ, տաք ու սառի մեծ հանդիպավայր: Դու՝ աշխարհի պորտ, աշխարհի աչք, իսկ մեզ համար՝ պարզապես հոգի, մեզ համար՝ դու լույս ու օդ: Քո ոսկե արահետները բռնած, իմ լուսե՛ երկիր, ես ահա որոնումի եմ ելել կապուտկող սարերդ ի վեր և քարացել Նեմրութիդ գեղեցկության առաջ: Թիկունքիս Տավրոսի լեռնաշղթան […]

ԻՈՍԻՖ ԲՐՈԴՍԿԻ / ԱՍԻԱԿԱՆ ՄԱՔՍԻՄՆԵՐ 1970 թվականի նոթատետրից

Ահեղ դատաստանը` ահեղ դատաստան, բայց Ռուսաստանում ապրած մարդուն հարկավոր էր առանց այլևայլի դրախտ ուղարկել: Կատուն նրբագեղ է ցանկացած դիրքում: Մարդու պարագայում այդպես չէ: Այդ դեպքում ի՞նչ են մեր պատկերացումները գեղեցկության, նրբագեղության ու այլնի մասին` եթե դրանց հարյուր տոկոսով համապատասխանում են միայն կենդանիները: Ստիպված ենք եզրակացնել, որ երբ խոսքը քաղաքական համակարգի մասին է, տրամաբանության բացակայությունն առողջության […]

ՆՇՎԵՑ ԿԱՊԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ 80 – ԱՄՅԱԿԸ / Յաշա ՉԱԽՈՅԱՆ

Բեմարվեստի մի խումբ գործիչներ, ՀԹԳՄ նախագահ Հ. Ղազանչյանի գլխավորությամբ մասնակցեցին Կապանի Ա. Շիրվանզադեի անվան թատրոնի 80-ամյակի տոնակատարությանը: Ա. Շիրվանզադեի «Չար ոգի» ներկայացումով, 1935-ին բացվում է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան թատրոնի վարագույրը: Դերասաններ Վ. Բալայանը, Ա. Հարությունյանը, Բ. Կիրակոսյանը, Ա. Մարտիրոսյանը, Մ. Դավթյանը, Խ. Սարգսյանը, Ռ. Սարգսյանը, Հ. Ստեփանյանը, նկարիչ Ա. Վանյանը, ռեժիսոր Ս. Միրզոյանը դարձան […]

ՔՈՉԱՐՆ ՈՒ ՆՐԱ ԿԱՆԱՅՔ / Ելենա ԽՈԴԻԿՅԱՆ

1913 թ. Թիֆլիսում, Օսկար Շմերլինգի նկարչության և քանդակի դպրոցի դասարաններից մեկում հնչեց՝ «Հանճար է ծնվել», որը մի ամբողջ կյանքի բնութագիր էր, լավ իմաստով՝ թուղթուգիր: Հայ մեծ նկարիչ Եղիշե Թադևոսյանի բարձր գնահատականին էր արժանացել ընդամենը 14 տարեկան Երվանդ Քոչարի «Միայնակ կինը» յուղաներկ աշխատանքը, որն արված էր ճիշտ ընտրված գույնի, ձևի և կոմպոզիցիայի բարձր զգացողությամբ, ինչը հատուկ […]

Դեպի անսահմանության լույսը / Հռիփսիմէ

Հոկտեմբերյան այս գույների հրավառության ներսում, երբ անձրևների մեջ դեռ ծիածաններ կան, և այդ գույները երկնքի ներկապնակից են նայում, ես ո՞ւր տեղավորեմ ափսոսանքի այս ցավը, անբացակա ներկայությունդ` Նարեկ Առուշանյան: Քո ցուցահանդեսն է, և դու ամենուր ես: Պատերը կարծես մերթ նեղանում են, մերթ ետ-ետ են գնում` կորցնելով իրենց սահմանագիծը: Քո կտավները սկսում են շնչավորվել, լքել իրենց սառը […]

Կովկասահայ առաջին դրամատուրգ Վարդան Շահպարոնյանը, որը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը / Բախտիար ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Կովկասահայ-արևելահայ իրականության մեջ թուրքական բռնատիրության քաղաքականությունը թատրոնի միջոցով քննադատողներից մեկը, եթե ոչ առաջինը, եղել է դրամատուրգ Վարդան Շահ-պարոնյանը: Վարդան Գասպարի Շահպարոնյանը ծնվել է 1872-ի դեկտեմբերի 22-ին Ջավախքի Ախալքալաք քաղաքում և վախճանվել է 1941-ի հունվարի 8-ին Երևանում: Եղել է գրական-կրթական-հասարակական գործիչ` գրող, դրամատուրգ, մանկավարժ: Աշխատակցել է Թիֆլիսի մամուլին («Արձագանք», «Հորիզոն», «Մշակ», «Նոր-Դար»): 1913-1916 թթ. Ախալքալաքում հրատարակել […]