Պ­տույտ մը Ռու­սաս­տա­նի հա­րա­վում, կամ ինչ ար­ժե Լար­սով հանգս­տի մեկ­նե­լը/ Կարեն ՄԻՐԶՈՅԱՆ

  Ք­սան­մե­կե­րորդ դա­րի սկզբին Ռազ­մա­վի­րա­կան ճա­նա­պարհն ա­վե­լի շատ ֆրան­սիա­կան կամ ի­տա­լա­կան Ալ­պե­րով անց­նող ճա­նա­պար­հի է նման: Ար­դեն շատ վա­ղուց քեզ չի սպառ­նում, որ շրջա­կա երկ­նա­բերձ լեռ­նե­րի փե­շե­րի ան­տառ­նե­րից կհայտն­վեն չեր­քեզ­կա հա­գած աբ­րեկ­ներն ու կթա­լա­նեն: Բայց ըն­դա­մե­նը մի քա­նի կի­լո­մետ­րի վրա, վրա­ցա­կան և ռու­սա­կան սահ­մա­նա­յին մաք­սա­կե­տե­րում ար­դեն ա­կա­նա­տես ես լի­նում խիստ ար­տա­հայտ­ված կոնտ­րաստ­նե­րի: Վ­րա­ցա­կան ան­ցա­կե­տում քիչ […]

ԱՆՀԱՍՑԵ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ ՉԵՍ ՊԱՇՏՊԱՆԻ/ Սամվել ԿՈՍՅԱՆ

Հա­մա­ձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1972 թ. «­Մարդ­կութ­յան մշա­կու­թա­յին և բ­նա­կան ժա­ռան­գութ­յան պաշտ­պա­նութ­յան մա­սին» կոն­վեն­ցիա­յի՝ պե­տութ­յուն­նե­րի հա­մար մշա­կու­թա­յին ժա­ռան­գութ­յան պահ­պա­նու­մը կար­ևոր է ոչ միայն տվյալ հա­սա­րա­կութ­յան, այլև ամ­բողջ մարդ­կութ­յան հա­մար: Փաս­տաթղ­թի էութ­յու­նը մշա­կու­թա­յին ժա­ռան­գութ­յան, հատ­կա­պես ճար­տա­րա­պե­տա­կան ժա­ռան­գութ­յան պահ­պա­նումն է, ան­կախ նրանց գտնվե­լու վայ­րից: Ադր­բե­ջանն, ինչ­պես միշտ, ա­մե­նա­տար­բեր պատ­ճա­ռա­բա­նութ­յուն­նե­րով շրջան­ցում է բո­լոր այն կոն­վեն­ցիա­ներն ու մի­ջազ­գա­յին օ­րենք­նե­րը, ո­րոնք հա­մա­հունչ […]

ԱՐՁԱԳԱՆՔ / Նո­րայր ԱԴԱԼՅԱՆ

  «Գ­րա­կան թեր­թը» (2022 թ., մար­տի 25) սրտանց շնոր­հա­վո­րել է վաս­տա­կա­վոր ու ար­ժա­նա­պա­տիվ գրա­կա­նա­գետ, իմ եր­կա­րամ­յա ըն­կեր Վազ­գեն Գաբ­րիել­յա­նի 85-ամ­յա­կը։ Սի­րե­լի՛ Վազ­գեն, վեր­ջա­պես, մի քա­նի ա­միս ու­շա­ցու­մով, վա­զե­ցիր ու հա­սար իմ տա­րի­քին։ Թեր­թը ջերմ շնոր­հա­վո­րանք­նե­րի հար­ևա­նութ­յամբ տպագ­րել է նաև թաքն­ված գրո­ղի, բնա­կա­նա­բար, ե­թե հա­մես­տո­րեն թաքն­վել է, շատ-շա­տե­րին ան­հայտ ար­ձա­կա­գիր ըն­կերս, ինձ հա­մար էլ ա­նակն­կալ «Ո­տա­բո­բիկ […]

ՀԱՂԹԱՆԱԿՆ ԸՆԴԱՄԵՆԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է / ՆԱՆԵ

  Խ­տա­ցած պա­հե­րի, օ­րե­րի մեջ ա­մեն բան տե­սանք, բայց ա­մե­նա­սար­սա­փե­լին, ա­մե­նավ­տան­գավորն ու գետ­նող ծու­ղա­կը սուտն էր՝ մեզ ան­գի­տութ­յան թմբի­րի մեջ պա­հած սու­տը: ­Բայց զար­մա­նա­լի չէ, ո­րով­հետև բո­լորն էլ՝ պայ­մա­նա­գիրն ու գրիչ­ներն ան­համ­բեր ի­րենց ձեռ­քե­րում պա­հած բո­լոր կող­մերն էլ լավ գի­տեին հա­յի ո­գին և­ ու­ժը, և ­գի­տեին նաև, որ միայն զար­տու­ղի ճա­նա­պարհ­նե­րով էր հնա­րա­վոր նրան հաղ­թել: […]

ՎԵՐԱԴԱՐՁՐԵՔ ԻՄ ՀԱՅԻՆ՝ ԵՐԵԿՎԱ ՀԱՅԻՆ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՀ ԷՐ… / Ռու­զան ԱՍԱՏՐՅԱՆ

  Հ­րա­դա­դա­րից հե­տո ես ժպտա­ցող հայ չեմ տե­սել… Մ­շու­շոտ է բո­լո­րի հա­յաց­քը, ի՞նչ ե­ղավ տան­կե­րի ու ա­հա­բե­կիչ­նե­րի մի­ջազ­գայ­նո­րեն չթույ­լատր­վող զեն­քե­րի դեմ կռվող առ­յու­ծա­սիրտ հա­յին: Ով­քե՞ր ի­րա­կա­նաց­րին այս նոր հայ­կա­կան գող­գո­թան…. Ի՞նչ եզ­րա­կա­ցութ­յան հան­գե­ցինք՝ մենք փոքր, ան­ճար ա՞զգ ենք, թե՞ մեզ պար­տա­դիր պետք է ղե­կա­վա­րեն ան­ճար­ներն ու օ­տար տե­րութ­յուն­նե­րի հպա­տակ­նե­րը: Ին­չո՞ւ չենք կա­րո­ղա­նում մեր հաղ­թա­նակ­նե­րը պա­հել: […]

ԱՆԶԵՆ ԱՉՔՈՎ, ԿԱՄ ԴԵՌ ԽՈՍՈՒՄ ԵՆ, ԹԵ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԷԻՆ ԱՆԵԼ, ՈՐ ՉԵՆ ԱՐԵԼ… / Ա­նա­հիտ ԱՐՓԵՆ

  Ա­սում էին՝ մի՛ խո­սեք, պա­տե­րազմ է, ա­սա­ցինք՝ լավ, էլ չենք խո­սի: Եվ ա­տամ­ներս սեղ­մած՝ սու­սու­փուս սպա­սե­ցինք: ­Ռազ­մա­ճա­կա­տին օգ­տա­կար լի­նե­լու հա­մար այս­տեղ-այն­տեղ գործ գտանք ու տար­վե­ցինք: ­Բայց դե, մա­խա­թը պար­կում չես պա­հի, ուր շրջվում էիր, մի տագ­նա­պեց­նող բան էիր լսում. զո­րա­կոչ է, բայց ճա­կատ չեն տա­նում, Սփ­յուռ­քից ու­ղար­կա­ծը զին­վոր­նե­րին չի հաս­նում: ­Բան չէինք ա­սում, ուղ­ղա­կի […]

ՀԱՅ ՌԱԶՄԻԿԸ ՉԻ՛ ՊԱՐՏՎԵԼ / Սամ­վել ՄԱՐԳԱՐՅԱՆ

  ­Վեր­ջին 30 տա­րի­նե­րին մեր հան­րա­պե­տութ­յան նախ­կին և ­ներ­կա իշ­խա­նա­վոր­նե­րը չկա­րո­ղա­ցան լե­զու գտնել Ադր­բե­ջա­նի ղե­կա­վար­նե­րի հետ, փոխ­զի­ջում­նե­րի գնալ և ­խա­ղաղ ճա­նա­պար­հով, ա­ռանց ար­յու­նա­հե­ղութ­յան լու­ծել ար­ցախ­յան հիմ­նախն­դի­րը: Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րութ­յու­նը ո­րո­շեց զեն­քի ու­ժով, ռազ­մա­կան մի­ջոց­նե­րով լու­ծել հիմ­նա­հար­ցը: 2016-ի ապ­րիլ­յան քա­ռօր­յա պա­տե­րազ­մում Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րութ­յու­նը, զո­րահ­րա­մա­նա­տար­նե­րը, տես­նե­լով հա­յոց բա­նա­կի ու­ժը, մեր ռազ­միկ­նե­րի անձ­նու­րաց սխրանք­նե­րը, հե­րո­սութ­յու­նը, կռա­հե­ցին, որ սե­փա­կան ու­ժե­րով […]

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ / ՀՐԱՏԱՊ ՊԱՀԱՆՋ

  ­Պա­տե­րազ­մի հա­րա­բե­րա­կան դա­դա­րից հե­տո ան­ցել է 22 օր, և­ առ­նվազն զար­մանք է հա­րու­ցում, որ մեր Ազ­գա­յին ժո­ղո­վը չի քննար­կում նա­խա­պա­տե­րազ­մա­կան վի­ճա­կը, ետ­պա­տե­րազմ­յան ի­րա­վի­ճա­կը, մինչ­դեռ բազ­մա­թիվ հար­ցեր կան, ո­րոնք ժո­ղո­վուրդն ու­զում է պար­զել, ի­մա­նալ։ ­Վար­չա­պե­տի տար­բեր խոս­քե­րից, ու­ղերձ­նե­րից հե­տո նոր հար­ցեր են ա­ռա­ջա­նում, ո­րոնք բարձ­րաց­նում են ՀՀ և ԱՀ նախ­կին նա­խա­գահ­նե­րը, վար­չա­պետ­նե­րը և­ այլ պաշ­տոն­յա­ներ: […]

Ման­վել ՄԻԿՈՅԱՆ / Ան­թույ­լատ­րե­լի է դա­սագր­քե­րի նման «մո­դեռ­նա­ցու­մը»

­Ման­վել ՄԻԿՈՅԱՆ ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ ՀՀ ԿԳՄՍ նա­խա­րա­րութ­յան՝ քննարկ­ման ներ­կա­յաց­ված նա­խագ­ծի դպրո­ցա­կան դա­սագր­քե­րում ընդգրկ­վե­լիք և ­դուրս մնա­ցած հե­ղի­նակ­նե­րի ցան­կը կար­դա­լուց հե­տո հնա­րա­վոր չէ խու­սա­փել տխուր եզ­րա­հան­գում­նե­րից: «­Հայ գրա­կա­նութ­յուն» ա­ռար­կան վե­րաձ­ևա­կերպ­վում է «Գ­րա­կա­նութ­յան», ո­րի հետ­ևան­քով դպրո­ցա­կան ծրագ­րե­րից հան­վում են այն­պի­սի հե­ղի­նակ­ներ, ա­ռանց ո­րոնց դժվար է պատ­կե­րաց­նել հայ գրա­կա­նութ­յան պատ­մութ­յու­նը, զար­գաց­ման շրջա­փու­լե­րը և ­ձեռք­բե­րում­նե­րը: Ան­հա­վա­տա­լի […]

ԱՄՈՒԼ… ՍԱ՞Ր, ԹԵ՞ ՀԱՆՔ / Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հայաստանի Հանրապետության մեծ ու փոքր հանքավայրերը վաղուց էին հայտնի` դեռևս խորհրդային ժամանակներից: Սակայն այն ժամանակվա ղեկավարներն ու գիտնականները, ըստ երևույթին, ավելի հայրենապաշտ ու հեռատես էին: Նրանք ամեն ինչ անում էին, որպեսզի այդ հանքավայրերը չշահագործվեն, պահում էին ապագայի համար: Երևի թե հույս ունեին, որ մի օր կգա անկախ հայրենիք ունենալու ժամանակը: Դժբախտաբար, անկախությունը բազմաթիվ առավելությունների հետ […]

1988թ. – ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7 – 2018թ.

ՀՐԱՆՈՒՇ ԱՅՍ ՕՐԵՐԻՆ Ամեն անգամ այս օրերին ծանրանում է երկնքի հոգին, և նրա միակ, հավերժական բաց աչքը մթագնում է, մաղո՜ւմ-մաղո՜ւմ է անդադար: Ամեն անգամ այս օրերին կարճանում է տեսողությունը սարերի, նրանց գագաթներից դանդաղում է թափորը` ճերմակ ու թուխպ դարձած՝ գլորվելով իջնում է վար: Ամեն ինչ հեղեղվում է թաց ու անթափանցի մեջ: Այս օրերին ես հեռանում […]

Առաջնահերթ 3 հիմնախնդիրները, որ պետք է լուծի Թավշյա հեղափոխությունը

Առաջնահերթ 3 հիմնախնդիրները, որ պետք է լուծի Թավշյա հեղափոխությունը Արտաշես ՂԱԶԱՐՅԱՆ 1. Նախ՝ Թավշյա հեղափոխությունը հաղթանակել է, բայց չի ավարտվել: Ներկա իշխանությունների համար առջևում դժվարին փուլեր են սպասվում: Առաջնահերթ խնդիրներից է հանրային ներքին կյանքի կայունացումը, անհրաժեշտ է զգոնություն և հնարավոր սադրիչ քայլերի բացառում: Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի բացառվի ոմանց կողմից հափշտակված ազգային կապիտալի […]

ՊԱՏԱՍԽԱՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՊՐՈՖԵՍՈՐԻՆ / Վանո ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Օրերս «Вестник Кавказа» կայքէջում զետեղվել է Ադրբեջանի ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Ֆարիդա Մամեդովայի հարցազրույցը (տե՛ս http://vestikavkaza.ru /interview/Farida-Mamedova-Istoriya-kavkazskoy-Albanii.html?utm_referrer=https %3A%2F%2Fzen.yandex.com): Պրոֆեսորը ոչ ավել, ոչ պակաս հայտարարում է, թե Մխիթար Գոշն աղվան է, ծնվել է Գյանջայում, իսկ նրա «Դատաստանագիրքը» հայերն անվանել են «Դատաստանագիրք Հայոց», որի մասին էլ իր գրքում գրել է Զիա Բունիաթովը: Պրոֆեսորը ներկայացնում է, թե Մովսես […]

ԱՐՁԱԳԱՆՔ

Ռումինիայի Հայոց միության «Նոր կյանք» պարբերականում հրապարակվել է «Նոր հանդիպում մը Հայաստանի հետ» վերնագրով հարցազրույց Ռումինիայի գրողների միության անդամ, թարգմանիչ, լրագրող Մադլեն Գարագաշյանի հետ, որտեղ նա պատմում է 2017 թ. հոկտեմբերին Հայաստան իր այցելության մասին: Նա հրավիրված էր մասնակցելու Հայաստանի գրողների միության կազմակերպած Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների 6-րդ համաժողովին: Ռումինահայ հասարակությանը հայտնի թարգմանչուհին պատմում […]

Մի քանի հարց Նարեկասեր ընդդիմախոսիս / Հրաչիկ ՄԻՐԶՈՅԱՆ

Թեև սովորություն չունեմ անպայման պատասխանելու բոլոր ընդդիմախոսներիս, բայց «Գրական թերթի» 2017 թ. դեկտեմբերի 22-ի թիվ 43-ում կարդալով Նարեկասեր (այդպես է ինքն իրեն կոչել) Աշոտ Պետրոսյանի «Անդրադարձ» հոդվածը՝ որոշեցի արձագանքել, որովհետև հեղինակը դիմել է առերևույթ պարզունակ, բայց խորքում շա՜տ վտանգավոր քայլի՝ ներկայանալ անմեղ զոհի կարգավիճակում, իսկ հակառակորդին մեղադրել աչառության մեջ: Ես, իհարկե, նրա բոլոր սխալներին ու […]

ԱՐՁԱԳԱՆՔ «ՐԱՖՖՈՒ ՈՏՆԱՀԵՏՔԵՐԻՆ» / Նորայր ԱԴԱԼՅԱՆ

Կան գրքեր, որոնց չես կարող չարձագանքել բանավոր կամ գրավոր խոսքով, դրանցում ներկա է և քո հուզմունքը, կարծես դու ստեղծած լինես, այնքան քեզ հոգեհարազատ են: Այդպիսի մի գիրք է գրող Ալիս Հովհաննիսյանի «Րաֆֆու ոտնահետքերով» երկասիրությունը, որով արժեքավորվեցին մեր գրական կյանքի անցյալ տարեմուտը և ճանապարհ ելած նոր տարին: 2015 թվականից ի վեր Հովհաննիսյանը «Գրական թերթում» տպագրում էր […]

Արծրուն ԱՎԱԳՅԱՆ/ Սամվել ՄՈՒՐԱԴՅԱՆ. ԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԻ ԴԻՄԵՐԵՍՆ ՈՒ ԴԱՐՁԵՐԵՍԸ (ԲԱՑ ՆԱՄԱԿ, ԲԱՅՑ Ո՞ՒՄ…)

Դրամագիտության պատմությունը ցույց է տալիս, որ սեփական դրամը ինքնակառավարվող պետության ինքնիշխանության գլխավոր ցուցիչներից մեկն է, և առանց դրամաշրջանառության հնարավոր չեն ո՛չ ներքին և ո՛չ էլ արտաքին առևտրի, տնտեսական ու հասարակական հարաբերությունների գործընթացները: Հին աշխարհում հաղթող արքաներն իրենց պատկերով էին մետաղադրամ կտրում և այն պարտադրում նաև հպատակ երկրներին: Թղթադրամներն ավելի ուշ ժամանակաշրջանում ի հայտ եկան: Նրանք […]

Պետական աջակցություն. լինի՞, թե՞ չլինի

Մանվել ՄԻԿՈՅԱՆ ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ Գրողը պետք է պաշտպանված զգա իրեն Խորհրդային տարիներին վրացական կարճամետրաժ մի ֆիլմ կար: Վրաստանի գյուղերից մեկում բնակիչը բարձրանում է ծառի կատարը և չի կարողանում իջնել: Երկար քննարկումներից հետո կանչում են գյուղի ամենահեղինակավոր մարդուն, ով նայում է վերև, ներքև և կարգադրում. «Մի պարան բերեք»: Ապա կարգադրում է պարանը նետել […]

Սերգեյ ՍԱՐԻՆՅԱՆ

«…Գրել եմ մոտ ութսուն գիրք: Եվ դրանցից գլխավորներն եմ համարում «Դժոխք և դրախտ»-ը՝ Ղարաբաղյան պատերազմի մասին, և «Հաղթելով մահին»՝ ԳՈՒԼԱԳ-ում ծնողներիս ողբերգական ճակատագրի մասին: Եղել եմ ԽՍՀՄժողովրդական պատգամավոր, և համագումարներում ու նստաշրջաններում իմ բոլոր ելույթները վերաբերել են բացառապես Նախիջևանի և Ղարաբաղի ճակատագրին»: Իր ազգանվեր գործունեությունն այսպես է ներկայացրել Զորի Բալայանը «Նախիջևանը ցեղասպանության զոհ է» հոդվածի […]

Նախիջևանի խնդիրը մենք պետք է մոռացության չտանք / Աշոտ Մելքոնյան

Զորի Բալայանի «Նախիջևանը ցեղասպանության զոհ է (ոչ թե տարածք, այլ հայրենիք») հոդվածում արծարծված հիմնահարցերին անդրադարձել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Մարիամ ՀՈՎՍԵՓՅԱՆ – Պարոն Մելքոնյան, որքանո՞վ են հրատապ այս հոդվածում բարձրաձայնված խնդիրները: Աշոտ ՄԵԼՔՈՆՅԱՆ – Ես գտնում եմ, որ շատ ճիշտ ժամանակին էր այս հրապարակումը, որովհետև այսօր, ինչպես տեսնում […]